Գլխավոր տեղեկություն
Համար
N 1712-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մայիսի 2021 թ.

N 1712-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ««ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Կ-XX-001529, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001685 ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002188 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ, ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՔԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ) ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3334-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2021 թվականի մայիսի 03-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի ««ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի մարտի 14-ին տրամադրված Կ-XX-001529, 2012 թվականի ապրիլի 04-ին տրամադրված N Կ-ԲՕ-001685 և 2016 թվականի հոկտեմբերի 12-ին տրամադրված N Կ-ԲՕ-002188 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մանկաբարձական, գինեկոլոգիական, ներզննական, մանկական անեսթեզիոլոգիական, մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, լաբորատոր ախտորոշիչ` մանրէաբանական, բիոքիմիական, կլինիկական, բջջաբանական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, ուլտրաձայնային, ֆունկցիոնալ ախտորոշիչ, ախտաբանություն, ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ) տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3334-Ա հրամանի 10-րդ կետից հանել «ճառագայթային-ախտորոշիչ` ուլտրաձայնային» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2021 թվական: