Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
15 նոյեմբերի 2012 թվականի N 46
14. ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան`
Հավանություն տալ մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 77-Ն որոշման 1-ին հավելվածի 90-րդ կետը, ինչպես նաև մի շարք ռազմավարական, նպատակային ծրագրեր և հայեցակարգեր (Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշում, ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. նոյեմբերի 18-ի «Գեղարվեստական կրթության հայեցակարգը հաստատելու մասին» N 47 արձանագրային որոշում և այլն):
2. Ծրագիրը սահմանում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության դերը պետական կրթամշակութային քաղաքականության մեջ, համակարգի ռազմավարական ուղղությունները, զարգացման միտումները, նպատակներն ու խնդիրները, ներկայացնում գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բովանդակությունն ու մեթոդաբանությունը:
3. Ծրագիրը նպատակաուղղված է մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում անհատի բազմակողմանի ու մտավոր ներուժի զարգացմանը, հիմքեր է ստեղծում ՀՀ ապագա քաղաքացիների ձևավորմանը նպաստող նպատակային ծրագրերի իրականացման համար:
4. Ծրագիրը հնարավորություն կընձեռի սահմանել ոլորտի իրավական դաշտի կատարելագործման ուղղությունները, միասնական կրթական չափորոշիչների մշակման սկզբունքները, նյութատեխնիկական բազայի բարելավման և արդիականացման ժամանակակից չափանիշները, իրականացնել գեղարվեստական կրթության միասնական ծրագրային և մեթոդական ապահովումը, ապահովել մշակույթի բնագավառի կադրային պահանջարկի համալրման նպաստավոր պայմանների ստեղծումը:
5. Ծրագրում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1) Գեղարվեստական կրթություն` գործընթաց, որն ապահովում է անհատի կողմից ազգային և համամարդկային մշակույթի ընկալումն ու յուրացումը, ինչը հանդիսանում է անհատի ձևավորման, հոգևոր, մտավոր, ստեղծագործական անհատականության զարգացման համար կարևորագույն միջոցներից մեկը:
2) Ընդհանուր գեղարվեստական կրթություն` գործընթաց, որն ապահովում է մշակույթի և արվեստի ոլորտում մասնագիտական կողմնորոշման համար նպաստավոր պայմանների ստեղծում, հանրակրթական դպրոցում ստացած տեսական գիտելիքների գործնականում կիրառում և դրանց փոխադարձ կապի ամրապնդում:
3) Մասնագիտական գեղարվեստական կրթություն` գործընթաց է, որն ապահովում է մշակույթի և արվեստի ոլորտներում հասարակության սոցիալական տարբեր խմբերի դաստիարակությունն ու ուսուցումը, և ուղղված է ստեղծագործական գործունեության կազմակերպմանը, անհատ ստեղծագործողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ոլորտի մասնագետների (այդ թվում` կառավարման համակարգ) պատրաստմանն ու համալրմանը, մշակութային որակյալ ծառայությունների մատուցմանը, մշակութային կազմակերպությունների (թատրոններ, գրադարաններ, թանգարաններ, համույթներ և այլն) բնականոն գործունեության ապահովմանը:
4) Գեղագիտական դաստիարակություն` գեղեցիկը ընկալելու, զգալու, գնահատելու և գեղագիտական արժեքներ ստեղծելու ստեղծագործական անհատի ձևավորմանը նպատակաուղղված գործընթաց: Այսպիսի սահմանումը վերաբերում է` հասուն անհատին, մինչդեռ երեխաները նույնպես ընդունակ են արձագանքելու շրջապատող միջավայրի գեղեցկությանը, բնությանը, երաժշտությանը` ձգտելով ստեղծագործել` երգել, պարել, նկարել և այլն:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
6. Ծրագրի նպատակներն են.
1) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծման շարունակականության ապահովումը.
2) արվեստի և մշակույթի բնագավառներում Հայաստանում ձևավորված գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, համապատասխանեցումը նոր տնտեսական հարաբերություններին, ժամանակակից պահանջներին և միջազգային կրթական չափորոշիչներին.
3) կրթական տարբեր մակարդակների միջև շարունակականության և հաջորդականության ապահովման համար պայմանների ապահովումը.
4) տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտումը, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովումը.
5) մանուկների և պատանիների հաղորդակցում ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին.
6) արվեստի բարոյական ներուժի իրացում` որպես մանուկների և պատանիների բարձրագույն նպատակների, բարոյական սկզբունքների ձևավորման ու զարգացման նախապայման.
7) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կրթության մատչելիության ապահովումը.
8) ոլորտւմ նպատակային պետպատվերի ներդրման համակարգի կատարելագործումը:
III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի իրականացման շրջանակներում ենթակա են լուծման հետևյալ խնդիրները.
1) մանուկների և պատանիների գեղագիտական պահանջմունքների ձևավորումն ու զարգացումը.
2) գեղագիտորեն զարգացած, մշակույթի սպառմանը պատրաստ և շահագրգիռ լսարանի ստեղծումը.
3) անհատի կողմից ազգային և համամարդկային մշակույթի ուսումնասիրումը և ճանաչումը.
4) արվեստի և մշակույթի բնագավառում ստեղծագործողների և մանկավարժական կադրերի առաջնային նախապատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համակարգի ձևավորումը.
5) պետական չափորոշիչների մշակումը, նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կազմումը և ներդնումը.
IV. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
8. Կրթությունը մշակույթի և արվեստի ոլորտում հիմնված է երկու փոխկապակցված համակարգերի վրա` ընդհանուր գեղարվեստական կրթություն և մասնագիտական գեղարվեստական կրթություն: Գեղարվեստական զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը ՀՀ–ում իրականացվում է վաղ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքից, որի հիմքում ընկած են գեղարվեստական արժեքներն ընկալելը և դրանց հանդեպ գիտակցական վերաբերմունք դրսևորելը: Այստեղ կարևոր տեղ է հատկացված հատկապես նկարչությանը, պարին, երաժշտությանը, ինչպես նաև գեղագիտական միաջավայրին:
Կրթական ծրագրերում ըստ տարիքային առանձնահատկությունների` սահմանված են գեղարվեստական դաստիարակության և մշակութային կրթության խնդիրները` երեխաների երաժշտություն ունկնդրելու, վոկալ, երաժշտառիթմիկ կարողությունների, պարերի, երաժշտական խաղերի, երգ-պարերի ուսուցման նպատակով:
9. Ընդհանուր գեղարվեստական կրթության համակարգը
Ընդհանուր գեղարվեստական կրթության համակարգում ուսումնական ծրագրերն իրականացնում են նախադպրոցական (մանկապարտեզներ) և հանրակրթական ուսումնական (տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցներ, վարժարաններ) հաստատությունները: Մանկապարտեզներում գեղագիտական դաստիարակությունն ուղղված է գեղեցիկի և շրջապատող իրականության գեղագիտական ընկալմանն ու ստեղծագործական ունակությունների ձևավորմանը: Հանրակրթական դպրոցներում գեղարվեստական կրթության հիմնական խնդիրներն ուղղված են աշակերտների գեղագիտական դաստիարակությանը, ճաշակի, բնության, պատմական և մշակութային հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը, հոգևոր և բարոյական որակների զարգացմանը:
1) Նախադպրոցական հաստատություններ
ա. Առկա իրավիճակը
2011-2012 ուստարում (աղբյուրը` ԿԳՆ և ՀՀ մարզպետարաններ) ՀՀ-ում գործել են 633 համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններ 63830 երեխաների համակազմով: Կրթահամալիրների կազմում և գերատեսչական ենթակայությամբ գործել է 5 մանկապարտեզ` 551 երեխայի համակազմով, ոչ պետական` 50 հաստատություն` 1850 երեխայի ընդգրկմամբ:
«Կրթության որակ և համապատասխանություն» կրթության մատչելիության ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում, հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա նախադպրոցական կրթության այլընտրանքային միկրոծրագրեր են իրականացվում 125 հաստատություններում, իսկ 2012 թ. սեպտեմբերից կգործարկվեն ևս 74 ծրագիր:
Նախադպրոցական տարիքում գլխավոր դերը պատկանում է շրջապատող աշխարհի հանդեպ գեղագիտական վերաբերմունքի ձևավորմանը:
Գործնականում մանկապարտեզներում երեխաների համար («Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդված` կրթական ծրագրով պարապմունքների բաշխման ժամանակացույց և օրվա կանոնակարգ) կազմակերպվում են շարժական խաղեր, երգեցողություն, պարերի ուսուցում, նկարչության դասեր, հեքիաթասացություն, արտասանություն: Պարբերաբար անցկացվող պարապմունքները հնարավորություն են ընձեռում հստակ պատկերացում կազմելու երեխայի հիշողության, երաժշտական լսողության և ռիթմի զգացողության մասին և ճիշտ ուղղորդելու նրա կարողությունների զարգացումը:
Նախադպրոցական հաստատություններում ուսումնական ծրագրերն (շարժական խաղեր, երգեցողություն, պարերի ուսուցում, նկարչության դասեր, հեքիաթասացություն, արտասանություն) իրականացնում են դաստիարակը, երաժշտական ղեկավարը և պարուսույց խմբավարը, ինչպես նաև մատուցվում են լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ ըստ նախասիրությունների` պար, երգեցողություն, նկարչություն, ապլիկացիա, դիզայն:
բ. Հիմնական խնդիրները
Նախադպրոցական հաստատություններում գեղագիտական դաստիարակության խնդիրները հիմնականում լուծված են, սակայն բացակայում են ուսուցման ուղղությունների համապատասխան մասնագիտական ձեռնարկներն ու մեթոդական ուղեցույցները:
գ. Առաջարկվող գործողությունները
Տարիքային տարբեր խմբերի համար երգի, պարի, նկարչության ուսումնամեթոդական ժամանակակից ձեռնարկների մշակում և հրատարակում:
2) Հանրակրթական ուսումնական հաստատություններ
ա. Առկա իրավիճակը
2011-2012 թթ. ՀՀ-ում գործել է 1441 հանրակրթական դպրոց (պետական և ոչ պետական), որից՝ 13-ը տարրական, 495-ը հիմնական, 118-ը` ավագ, 797-ը` միջնակարգ, 18-ը` վարժարան, որտեղ սովորել է 386439 աշակերտ, այդ թվում` տարրական դպրոցում` 570 աշակերտ, հիմնական դպրոցում` 154289, ավագ դպրոցում` 56651, վարժարաններում` 4774, միջնակարգ դպրոցում` 170155, դասավանդել է 41757 մանկավարժ:
Տարրական դասարաններում դրվում է այն հիմքը, որի վրա ձևավորվում է գեղագիտական իմացության համակարգը, ձեռք են բերվում նախնական գիտելիքներ, կառուցվում են անհատի գեղարվեստական-գործնական ունակությունները:
Միջնակարգ դպրոցում դեռահասները տիրապետում են արվեստի տարբեր ճյուղերի լեզվին, որը հնարավորություն է տալիս նրանց ինքնուրույն ըմբռնել արվեստի գործերը, ինչպես նաև ստեղծում է նախադրյալներ ինքնուրույն ստեղծագործելու համար:
Տարրական և միջնակարգ դպրոցների 1-7-րդ դասարաններում հիմնական ուսումնական պլանի «Արվեստ» մասնագիտության բնագավառում պարտադիր ուսուցումը բաղկացած է 3 բաղադրիչներից` «Կերպարվեստ», «Երաժշտություն» ու «Տեխնոլոգիա» (դասավանդումը իրականացվում է համապաստասխան դասագրքերով) և կազմում է 456 ժամ: «Կերպարվեստ» առարկայի դասավանդումը իրականացվում է 4 հիմնական ուղղությամբ` գծանկար, գունանկար, դեկորատիվ կիրառական գործունեություն, կերպարվեստի պատմություն ու տեսություն: «Երաժշտություն» առարկայի դասավանդվումը իրականացվում է 4 հետևյալ ուղղությամբ` երաժշտության ունկնդրում, երգեցողություն, երաժշտառիթմական շարժում, իմպրովիզացիա: «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդումը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով` աշխատանք բնական և արհեստական նյութերով, թղթով ու ստվարաթղթով, մանածագործական նյութերով, գրաֆիկա, խոհարարություն, հագուստի պատրաստման տեխնոլոգիա, նյութերի գեղարվեստական մշակում, դիզայն:
Հիմնական և ավագ դպրոցներում ուսումնական պլանի պարտադիր դասավանդվող առարկայացանկերում բացակայում են մշակույթի և արվեստի առարկաները: Միևնույն ժամանակ, դպրոցական տնօրինման բաղադրիչի կարգով, երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի մեջ մտնում են «Մշակույթի պատմություն», «Արվեստի պատմություն», «Բարոյագիտություն», «Բանահյուսություն», «Գեղագիտություն», «Հնագիտություն», «Ազգագրություն» առարկաները:
Հանրակրթական դպրոցներում գործում են նաև նկարիչների և դիզայներների, լուսանկարիչների, արվեստի պատմության, խեցեգործության, գոբելենի, թատերական գործունեության, պարի մասնագիտական ստեղծագործական արտադասարանական խմբակներ:
բ. Հիմնական խնդիրները
Ավագ դպրոցի ուսումնական պլանում բացակայում են մշակույթի և արվեստի առարկաները:
Երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի «Մշակույթի պատմություն», «Արվեստի պատմություն», «Բարոյագիտություն», «Բանահյուսություն», «Գեղագիտություն», «Հնագիտություն», «Ազգագրություն» առարկաների համար մշակված չեն առարկայական ծրագրեր:
գ. Առաջարկվող գործողությունները
Հանրակրթական դպրոցի դասավանդվող առարկաների շարքում «Ազգային պարարվեստ» առարկայի ներդնում (շաբաթական 1 օր, 1 դասաժամ` 2-9–րդ դասարանների համար):
Ավագ դպրոցի ուսումնական պլանում «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկայի տեսական և պրակտիկ առարկայական ծրագրերի մշակում և ներդնում:
Հանրակրթական դպրոցում «Մշակույթի պատմություն», «Արվեստի պատմություն», «Բարոյագիտություն», «Բանահյուսություն», «Գեղագիտություն», «Հնագիտություն», «Ազգագրություն» առարկաների առարկայական ծրագրերի մշակում և հաստատում:
Պետական պատվերի շրջանակներում դպրոցական ծրագրում ընդգրկված հայ դասակաների ստեղծագործությունների հրատարակում` «Դպրոցականի գրադարան» խորագրի ներքո:
10. Մասնագիտական գեղարվեստական կրթության համակարգ
Մասնագիտական գեղարվեստական կրթության համակարգում ուսումնական ծրագրերն իրականացնում են երաժշտական, գեղարվեստի, արվեստի և պարարվեստի դպրոցները, արվեստի նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական (ուսումնարաններ, քոլեջներ) և բուհական հաստատությունները:
ՀՀ-ում մասնագիտական գեղարվեստական կրթությունը եռաստիճան է` նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն: Մասնագիտական կրթության եռաստիճան համակարգում մեծ դեր են խաղում տարիքային առանձնահատկությունները: Ներկայում հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շուրջ 7 տոկոսը միաժամանակ հաճախում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներ:
Մասնագիտական գեղարվեստական կրթության համակարգի արդիականացման հիմնական ուղղությունները նպատակաուղղված են ուսուցման պայմանների բարելավմանը, ուսուցման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ստեղծագործական ուսումնական հաստատությունների սովորողների ստեղծագործական կարողությունների և մասնագիտական ինքնադրսևորման համար արդյունավետ միջավայրի ստեղծմանը:
11. Մասնագիտական գեղարվեստական կրթական հաստատություններ
1) Առկա իրավիճակը
2010-2011 թթ. ՀՀ-ում գործել են 204 մասնագիտական գեղարվեստական կրթական հաստատություններ, այդ թվում` 101 երաժշտական, 76 արվեստի, 25 գեղարվեստի, 2 պարարվեստի դպրոց, ընդհանուր 27900 աշակերտով:
Մասնագիտական գեղարվեստական կրթական հաստատությունների հիմնական նպատակն է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության կրթական ծրագրերի իրականացմամբ մշակույթի ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար դիմորդների պատրաստումը:
ՀՀ-ում երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում դասավանդվում են հետևյալ առարկանները` դաշնամուր, ազգային, լարային, փողային նվագարաններ, հարվածային գործիքներ, կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակագործություն, գրաֆիկա, երգեցողություն, պարարվեստ, թատրոն, դիզայն:
Մինչ 2007 թ. գեղարվեստական կրթական համակարգում սոցիալ–տնտեսական իրավիճակի հետ կապված, շնորհալի շատ երեխաներ դուրս էին մնում մշակութային կրթական համակարգից: Արդյունքում` դիմորդներ չլինելու պատճառով որոշ մասնագիտություններ չէին ուսուցանվում, ինչն էլ իր հերթին խնդիրներ էր առաջացնում միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների ընթացքում: Վտանգված էր շատ մասնագիտությունների դասավանդումը (ազգային, փողային, լարային գործիքներ): Ուսուցիչների ցածր աշխատավարձի, ուսման վարձավճարների չհիմնավորված քաղաքականության արդյունքում նվազել էին ուսուցիչների և աշակերտների թվաքանակը, որն էլ իր հերթին բացասաբար էր անդրադառնում շատ մասնագիտությունների (հիմնականում՝ ազգային, լարային, փողային նվագարաններ) դասավանդման որակի և ծավալի վրա: Պետական պատվերի բացակայությունը, ուսման վարձավճարների բարձրացումը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար անմատչելի էր դարձնում ուսուցումը:
Վերոնշյալ խնդիրների լուծման և գեղարվեստական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով ընդունվեց ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ին «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1167-Ն որոշումը:
Ստորև ներկայացվում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշները 2007-2011 թթ.
2008-2011 թթ. ՀՀ մշակույթի նախարարության «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» և «Գրականության պետական պատվեր» ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորմամբ ծրագրերով հրատարակվել է 134 անուն գրականություն: Ստորև ներկայացվում է հրատարակված գրականությունն ըստ ուղղությունների.
Ծրագրի իրականացման ընթացքում մի շարք դպրոցներում վերաբացվեցին ազգային նվագարանների բաժիններ: Ուսման վարձավճարների փոխհատուցումը ոչ միայն հնարավորություն տվեց ապահովել ուսուցման մատչելիությունը, այլև դպրոցներին լուծելու մի շարք խնդիրներ՝ նոր գործիքների, ուսումնական գրականության ձեռքբերում, ուսուցիչների վարձատրություն և այլն:
2) Հիմնական խնդիրները
ա. Կառավարման համակարգ
Ներկայում ՀՀ-ում երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցները հիմնականում գործում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ: 2011 թ. բոլոր դպրոցները ստացել են համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) կարգավիճակ:
2002 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով մասամբ հստակեցված են մշակույթի ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքի 24-րդ հոդվածում՝ որպես համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություն նշվում է, որ համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները: Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակից կախված` համայնքների մեծ մասում մշակութային կազմակերպությունների պահպանման համար տրամադրվող միջոցները բավարար չեն:
Կառավարման համակարգում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն կա մշակույթի ու կրթության լիազորված պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, քանի որ գեղարվեստական կրթության շատ հիմնախնդիրների լուծումը կապված է վերոնշյալ մարմինների համատեղ գործողություններից` (կախված նրանց լիազորությունների շրջանակից):
բ. Իրավական դաշտ
Հստակեցված չէ ՀՀ-ում երաժշտական, արվեստի և գեղարվեստի, պարարվեստի դպրոցների կրթական կարգավիճակի հարցը և տեղը մասնագիտական կրթության մակարդակներում: Երաժշտական, գեղարվեստի, արվեստի և պարարվեստի դպրոցները փաստացի իրականացնում են մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր, որը ամրագրված չէ իրավական ակտերում: «Կրթության մասին» ՀՀ օրենքով դպրոցները դիտվում են որպես միայն արտադպրոցական ուսումնական հաստատություններ:
գ. Կադրային ոլորտ
ՀՀ օրենսդրությամբ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների կարգավիճակի հստակ չսահմանման արդյունքում երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մանկավարժների աշխատավարձը (25-35 հազ. դրամ) ցածր է հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձերից:
ՀՀ մարզերում որոշակի մասնագիտությունների գծով բարձրագույն կրթությամբ դասավանդող մանկավարժների պահանջարկ կա, ինչը պայմանավորված է բուհերի շրջանավարտների հեռավոր մարզերում աշխատանքից խուսափելու հանգամանքով:
Դպրոցներում ուսուցման առավել արդյունավետ կազմակերպման նպատակով ներկայում կա հետևյալ նվագարանների ուսուցիչների պահանջարկ` լարային նվագարանների մասով` ալտի և թավջութակի, փողային նվագարանների մասով` շեփորի, գալարափողի, ֆագոտի, տրոմբոնի և հոբոյի, ազգային նվագարանների մասով` թառի, քամանչայի, ուդի, բամբիռի, պկուի, սանթուրի: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում այսօր կա 179 մանկավարժի անհրաժեշտություն: Կարևորելով «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի հետագա զարգացման ուղիները` մոտակա տարիներին մանկավարժների անհրաժեշտություն կառաջանա կոնտրաբաս, պարկապզուկ, քամանի, բլուլ, սազ նվագարանների գծով:
Կադրային ապահովման հիմնական խնդիրներից է նաև դպրոցներում դասավանդող մանկավարժների վերապատրաստումը: Հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների մշակութային կենտրոնները կադրերով ապահովելու համար անհրաժեշտ է բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) համակարգում լայնորեն կիրառել նպատակային հասցեական գործուղումների համակարգը:
դ. Նյութատեխնիկական բազայի համալրում և արդիականացում
Գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովվածության բարձրացման նպատակով 2008 թ. ՀՀ մարզերում և Երևանում հիմնվեցին 33 հենակետային դպրոց յուրաքանչյուր մարզում` երեքական:
Նյութատեխնիկական բազայի արմատական բարելավման կարիք ունի դպրոցների մեծ մասը, սակայն, կարևորելով ստեղծված երաժշտական, արվեստի և գեղարվեստի հենակետային դպրոցների գործունեությունը, առաջնահերթ է նրանց վերանորոգումը, նյութատեխնիկական բազայի համալրումը և արդիականացումը:
Հենակետային դպրոցներից լավ շենքային պայմաններ ունեն 9-ը, բավարար պայմաններ` 15-ը, անբավարար` 11-ը (վերջին 10 տարիներին ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից կատարվել է շուրջ 1800.0 մլն. դրամի վերանորոգման աշխատանքներ): Նյութատեխնիկական հագեցվածության լավ պայմաններ ունեն 5-ը, բավարար` 20-ը, անբավարար` 11-ը: Դպրոցների մեծ մասում բացակայում են լոկալ ջեռուցման համակարգերը:
Համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների մեծ մասը (հատկապես աղետի գոտում և հեռավոր ու սահմանամերձ մարզերում) կարիք ունի շենքային պայմանների բարելավման: Որոշ գյուղական համայնքներում գեղարվեստական կրթություն և գեղագիտական դաստիարակություն իրականացնող հաստատությունները տեղակայված են մշակույթի տներում ու ակումբներում, որոնց մի մասը ներկայում լիարժեք չեն գործում, ունեն հիմնանորոգման կարիք: Համայնքային բյուջեները այսօր էլ մեծ դժվարությամբ են ապահովում պահպանման ծախսերի մի մասը, անբավարար են գույքային պայմանները, գործիքները բարոյապես և ֆիզիկապես մաշված են:
Երաժշտական և արվեստի դպրոցների գործունեության հիմնական խոչընդոտներից է երաժշտական գործիքների պակասը, ինչը հնարավորություն չի տալիս առավել արդյունավետ կազմակերպել ուսման գործընթացը ու պահպանել դասավանդման անհրաժեշտ որակը: Համայնքներում անհրաժեշտ ֆինանսական միջոցների ու վարպետ վերանորոգողների բացակայության պատճառով երկար տարիներ դպրոցները երաժշտական գործիքներով չեն համալրվել և գործիքների վերանորոգում չի իրականացվել (բացառությամբ մի քանի մասնավոր դեպքերի և նվիրատվությունների): Գեղարվեստի և արվեստի դպրոցներն ունեն տարրական նյութերի կարիք (թուղթ, ներկեր և այլն):
ՀՀ երաժշտական, արվեստի դպրոցների սովորողների միայն 15.3 տոկոսն է ապահոված գործիքներով: Ստորև ներկայացվում է դպրոցների երաժշտական գործիքներով հագեցվածությունը:
Մարզ |
Դաշնամուր |
Ազգային |
Լարային |
Փողային |
Հարվածային |
Ընդամենը |
Արագածոտն |
76 |
25 |
3 |
10 |
0 |
114 |
Արարատ |
192 |
22 |
12 |
8 |
0 |
234 |
Արմավիր |
251 |
46 |
19 |
61 |
1 |
378 |
Գեղարքունիք |
166 |
36 |
5 |
14 |
0 |
221 |
Լոռի |
252 |
133 |
45 |
28 |
2 |
460 |
Կոտայք |
234 |
22 |
36 |
17 |
0 |
309 |
Շիրակ |
198 |
62 |
35 |
27 |
3 |
325 |
Սյունիք |
184 |
14 |
24 |
18 |
0 |
240 |
Վայոց ձոր |
56 |
12 |
1 |
0 |
0 |
69 |
Տավուշ |
98 |
46 |
11 |
4 |
0 |
159 |
Երևան |
773 |
28 |
248 |
323 |
33 |
1405 |
Ընդամենը |
2480 |
446 |
439 |
510 |
39 |
3914 |
Անհրաժեշտ է մշակել դպրոցները երաժշտական գործիքներով ապահովման և եղածի վերանորոգման նպատակային ծրագիր` նախատեսելով հիմնադրամի ստեղծում:
Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում ներկայում բացակայում են ժամանակակից էլեկտրոնային ինֆորմացիոն միջոցները, այդ թվում՝ նաև համացանցը, որոնք չեն նպաստում ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, միջազգային փորձի ուսումնասիրմանն ու կիրառմանը: Մշակութային կրթական հաստատությունները համակարգչային դասարաններով ապահովման կարիք ունեն:
ե. Ծրագրային ու մեթոդական ապահովում և ուսումնական գործընթացի կատարելագործում
Ծրագրային և մեթոդական ապահովման ուղղությամբ այսօր արդիական է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները նոր ուսումնական պլաններով, մեթոդական ուղեցույցներով, առարկայական ծրագրերով, մասնագիտական գրականությամբ ապահովման շարունակականությունը: Անհրաժեշտ է նաև ուսուցման գործընթացը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին և ներդնել նոր մեթոդներ ու մասնագիտություններ:
3) Առաջարկվող գործողությունները
ա. Կառավարման համակարգ
«Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների պետական ծրագրի» կառավարման նպատակով միջգերատեսչական խորհրդի ստեղծում:
ՀՀ մշակույթի նախարարությանը կից մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծում, որի հիմնական գործառույթներն են մշակույթի ոլորտում` մասնագետների վերապատրաստումը և վերավորակավուրումը, մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների ու ուսումնասիրությունների իրականացումը, մանկավարժների որակավորման չափորոշիչների մշակումը, մանկավարժների ատեստացիայի իրականացումը, ուսուցման մեթոդիկաների մշակումը, համապատասխան գիտական և մեթոդական գրականության հրատարակումը, գիտահետազոտական աշխատանքների և ուսումնասիրու-թյունների իրականացումը, համապատասխան գիտական և մեթոդական գրականության հրատարակումը մշակույթի ոլորտում ուսուցիչների որակավորման չափորոշիչների մշակումը, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտում աշխատող կադրերի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը, ատեստացիայի իրականացումը:
բ. Իրավական դաշտ
Անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում` սահմանելով գեղարվեստական կրթական համակարգի տեղը և կարգավիճակը:
գ. Կադրային ոլորտ
Մշակույթի ոլորտին առնչվող մանկավարժական կադրերի մոնիտորինգի իրականացում:
Մասնագիտական կրթական հաստատությունների մասնագետների թվաքանակի օպտիմալացում, մասնագիտական կրթության կառուցվածքային վերակազմակերպում:
Գեղարվեստական կրթության համակարգի մանկավարժների սոցիալական վիճակի բարելավում:
դ. Նյութատեխնիկական բազայի համալրում և արդիականացում
Դպրոցներում երաժշտական գործիքների ապահովման նպատակով առաջարկվում է ՀՀ մշակույթի նախարարությանը կից ստեղծել «Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ»: Հիմնադրամի համալրման աղբյուրներ կարող են հանդիսանալ ՀՀ պետական բյուջեն և այլ միջոցները, Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում պահպանվող ու չօգտագործվող, ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերով ստեղծված գործիքները, նվիրաբերվող նվագարանները և այլն: Հիմնադրամի նվագարանները պայմանագրով (1-2 տարի ժամկետով) կտրամադրվեն գործիքների պահանջարկ ունեցող դպրոցներին: Հիմնադրամի համալրմանը մասնակցած դպրոցների և կազմակերպությունների համար կկիրառվեն խրախուսման միջոցներ:
«ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի հենակետային դպրոցների նյութատեխնիկական և մասնագիտական բազայի բարելավում» ծրագրի մշակում:
ե. Ծրագրային ու մեթոդական ապահովում և ուսումնական գործընթացի կատարելագործում
Գեղարվեստական կրթության համակարգի միասնական նոր ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, մեթոդական ուղեցույցների, նոր դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, արվեստի մենագրությունների, գեղարվեստական մշակույթի պատմության և տեսության հրատարակման աշխատանքների մշակման շարունակականության ապահովում:
Մշակույթի զարգացման իրավիճակի և շարժընթացի բացահայտման նպատակով կրթական հաստատությունների գործունեության ուսումնասիրում, մոնիթորինգի իրականացում, հասարակության գեղարվեստական կրթության ու սոցիալ-մշակութային և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում:
12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններ
Նախնական մասնագիտական կրթության նպատակն է հիմնական և միջնակարգ կրթությամբ սովորողներին նախապատրաստել աշխատանքային գործունեության այն մասնագիտությունների գծով, որոնք պահանջում են նախնական (արհեստագործական) մասնագիտական որակավորում:
1) Առկա իրավիճակը
2011-2012 թթ. ՀՀ-ում գործել է նախնական մասնագիտական ծրագիր իրականացնող 43 ուսումնական հաստատություն, որից 16-ում դասավանդվել է արվեստի և արհեստների 34 մասնագիտություն (զարդակիրառական արվեստ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, լուսանկարչություն, գեղարվեստական հարդարում)` 1173 սովորողով: Բացի նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններից` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացվել են նաև 4 կրթահամալիրներում:
2) Հիմնական խնդիրները
Ներկայում նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող մասնագիտությունների բազմազանությունն ապահովված է, սակայն խնդիր է համարվում ՀՀ մարզերում արվեստի և արհեստների ուսուցման հավասարաչափ բաշխումը (ուսուցումը բացակայում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում):
3) Առաջարկվող գործողությունները
ՀՀ մարզերում արվեստի և արհեստների նախնական մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման հավասար պայմանների ստեղծում` ելնելով տվյալ մարզում պատմականորեն ձևավորված ավանդական արհեստի և ժողովրդական ստեղծագործության աառանձնահատկություններից:
13. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
1) Առկա իրավիճակը
2011-2012 թթ. ՀՀ-ում գործել է 97 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որից 12-ը իրականացնում է գեղարվեստական կրթություն: ՀՀ կառավարության 2006 թ. հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտություների ցանկերը հաստատելու մասին» N 73-Ն որոշմամբ հաստատաված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող մասնագիտությունների ցանկում մշակույթի բնագավառի 22 մասնագիտություններից 6-ը չեն դասավանդվում (կրկեսային արվեստ` կրկեսի մենակատար (դերասան), ինքնագործ կրկեսային կոլեկտիվի ղեկավար, լուսային ռեժիսուրա` տեխնիկ, թատերային ձևավորման արվեստ` նկարիչ-տեխնոլոգ, մանվածքային և թեթև արդյունաբերության իրերի գեղարվեստական ձևավորում` նկարիչ-տեխնոլոգ, մենեջմենթ-մշակույթի ճյուղ` կառավարիչ (մենեջեր):
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երիտասարդներն անցնում են լիարժեք սոցիալ-մշակութային ինքնահաստատման փուլ` գիտակցելով սեփական պատկանելությունը մշակութային որոշակի շերտին: Այն դրսևորվում է յուրահատուկ գեղարվեստա-գեղագիտական պատկերացումներով ու ճաշակով, որոնց հիմքի վրա էլ կառուցվում են գեղարվեստական նախասիրությունները` անկախ նրա մասնագիտական և սիրողական բնույթից:
2011-2012 ուսումնական տարում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 9 մասնագիտական (արդյունաբերություն և շինարարություն, տրանսպորտ և կապ, գյուղատնտեսության, տնտեսագիտություն, իրավագիտություն, առողջապահություն, սպորտ, մանկավարժություն, արվեստ և կինեմատոգրաֆիա) խմբերում ուսանել է 29207 ուսանող, որից արվեստ և կինեմատոգրաֆիա մասնագիտական խմբում 2802 ուսանող (ընդհանուրի 10.0 տոկոս):
2) Հիմնական խնդիրները
ՀՀ աշխատաշուկայի մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթության որակավորմամբ մասնագետների պահանջարկի ապահովում և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար դիմորդների պատրաստում:
3) Առաջարկվող գործողությունները
ա. ՀՀ աշխատաշուկայում միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում` միջին մասնագիտական կրթության նոր մասնագիտությունների (մասնագիտացումների) պետական կրթական չափորոշիչների մշակում և սահմանված կարգով մասնագիտությունների ցանկում փոփոխության կատարում:
բ. ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բացակայող մասնագիտությունների ներդնում, մասնավորապես` «Ռեժիսուրա» մասնագիտության «Հնչունային ռեժիսուրա» և «Էստրադային ռեժիսուրա» մասնագիտացումները, «Արտմենեջմենթ», «Նվագարանների պատրաստում և վերանորոգում» մասնագիտությունները, «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` մշակութային արժեքների վերականգնողներ` ըստ մասնագիտացումների:
V. ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Գեղագիտական դաստիարակության համակարգը ներառում է ընդհանուր ու մասնագիտական գեղարվեստական կրթություն իրականացնող կրթօջախները, ինչպես նաև ստեղծագործական կենտրոնները, հայորդյաց տները, մշակույթի տները, ակումբները, ստուդիաները, երեխաների հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպող մշակութային հաստատությունները:
14. Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների գործունեություն
1) Առկա իրավիճակը
2010-2011 թթ. ՀՀ-ում գործել են 40 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, որոնց գործունեության հիմնական նպատակն է երեխաների արտադպրոցական մշակութային, գեղագիտական, հոգևոր կրթության, ֆիզիկական դաստիարակության ապահովումը, ունակությունների և կարողությունների զարգացումը՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները և 7 հայորդյաց տներ, որոնցից 4-ը` գործում է Երևանում (Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն` մանրանկարչության կենտրոն), իսկ 3-ը` ՀՀ մարզերում (Էջմիածին, Վանաձոր և Աշտարակ քաղաքներ), մշակույթի տներ և ակումբներ, որտեղ հաճախել են 23500 մանուկներ և պատանիներ, որոնք ուսանել են դեկորատիվ-կիրառական արվեստների, կերպարվեստի, երգ-երաժշտության, սպորտային, համակարգչային, լրագրության ու օտար լեզուների, թատերական, պարային, կրկեսային և այլ խմբերում:
2) Հիմնական խնդիրները
Ուսումնական ձեռնարկներով ապահովում և մեթոդական արդիականացում:
Շրջապատող միջավայրի նկատմամբ երեխաների գեղագիտական վերաբերմունքի, արվեստի տարբեր (նկարչություն, երգ, պար, բանավոր խոսք և այլն) ոլորտներում գեղարվեստական կարողությունների ձևավորում:
3) Առաջարկվող գործողությունները
Տարիքային տարբեր խմբերի համար երաժշտության, երգի, պարի, կերպարվեստի ժամանակակից ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և մանկավարժների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սովորողների համար պետական աջակցության տրամադրում փառատոների, ցուցահանդեսների, ստուգատեսների, մրցույթների կազմակերպման գործում:
VI. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԻ, ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
15. Երեխաների հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպման հիմնական նպատակն է նպաստել երեխաների և պատանիների գեղագիտական ու հայրենասիրական դաստիարակությանը, բազմակողմանի զարգացմանը:
1) Առկա իրավիճակը
Երեխաների հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը իրականացվում է համերգասրահներում, թատրոններում, ցուցասրահներում, պատկերասրահներում, ինչպես նաև գրադարաններում (այդ թվում` մանկական), թանգարաններում, կինոթատրոններում, զբոսայգիներում, ամառային ստեղծագործական ճամբարներում, գեղագիտական կենտրոններում: ժամանցը իրականացվում է նաև մանկական հեռուստառադիոհաղորդումների, գրականության, մամուլի ու ամսագրերի, ֆիլմերի նկարահանման, տեսալսողական արտադրանքի, ինտերնետ կայքերի, մանկական նպատակային ծրագրերի միջոցով, մասնավորապես` «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբար, դպրոցականի ֆիլհարմոնիա, մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, մանկական ներկայացումներ, մյուզիքլներ («Մաուգլի») «Մենք ենք, մեր մարզը», «Հեքիաթին հյուր» ծրագրեր, ՀՀ մարզերի երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային կազմակերպություններ և այլ միջոցառումներ:
Մանկական մամուլը ներկայացնում է ընդամենը մեկ շաբաթաթերթ և երեք ամսագիր («Կանչ», «Ծիծեռնակ», «Հայ ասպետ»), որոնք լույս են տեսնում սահմանափակ տպաքանակով։
2) Հիմնական խնդիրները
Բացակայում են մանուկների և պատանիների ժամանցային բազմագործառույթ կենտրոնները: Հայաստանում չկա մանկական կինոթատրոն, մանկական հեռուստաալիք, տարեկան նկարահանվում է 3-5 անիմացիոն ֆիլմ: Հեռուստաընկերությունների գործունեությունը հիմնականում ունի կոմերցիոն բնույթ, եթերը քիչ է տրամադրվում մանկական հաղորդումներին, մատչելի չէ գրախանութներում վաճառվող մանկական գրականությունը։
Համայնքային մանկական գրադարաններում լուրջ խնդիրներ են գրքային ֆոնդի համալրումը, նյութատեխնիկական միջոցներով հագեցվածությունը (ժամանակակից տեխնիկական միջոցներ՝ համակարգիչներ, տեսալսողական տեխնիկա և այլն) և շենքային պայմանների բարելավումը:
Զբոսայգիներում, բակային ճամբարներում երեխաների բազմաբովանդակ հանգստի կազմակերպման համար պայմանների ստեղծումը:
3) Առաջարկվող գործողությունները
ա. մարզային մանկապատանեկան կենտրոնների հիմնում.
բ. մանկական թատրոնների ստեղծում.
գ. «Միջհամայնքային մշակութային մանկական ցուցահանդեսի (Արտ-Էքսպո) և մրցույթ-փառատոնի» իրականացում.
դ. ՀՀ մարզերում Դպրոցականի ֆիլհարմոնիայի գործունեության ընդլայնում և մասնաճյուղերի հիմնում.
ե. «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի կազմակերպման շարունակականության ապահովում.
զ. «ԿԻՆՈՄԱՆ» կրթամշակութային կենտրոնի և մանկապատանեկան կինոստուդիայի պիլոտային ծրագրի իրականացում .
է. մանկապատանեկան թատրոն-ստուդիայի ստեղծում.
ը. ուսումնադաստիարակչական հեռուստառադիոծրագրերի մշակում և իրկանացում.
թ. մանկապատանեկան կինոֆիլմերի և տեսաֆիլմերի ստեղծում.
ժ. մանկական գիտաճանաչողական, ուսումնական, արվեստի և մշակույթի վերաբերյալ տեսալսողական արտադրանքի ստեղծում:
VII. ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ
16. Շնորհալի երեխաների բացահայտման և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերման նպատակով իրականացվում է ստեղծագործական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր:
1) Առկա իրավիճակը
2008 թ. ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվեց ՀՀ և ԼՂՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկը, որի հիմնական նպատակն է ամփոփ տեղեկատվություն ունենալ շնորհալի երեխաների վերաբերյալ, մշակել և իրականացնել նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր, ցուցաբերել աջակցություն հետագա ուսման գործում: 2008-2011 թթ. ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ բանկում ընդգրկված 246 շնորհալի երեխաներ և պատանիներ պարբերաբար մասնակցել են միջազգային և հանրապետական մրցույթներին ու փառատոներին, ինչպես նաև 2010-2011 թթ. 649 երեխաների մասնակցությամբ ՀՀ մարզերում կազմակերպվել են համատեղ համերգ-ստուգատեսներ: 2011 թ. ՀՀ և ԼՂՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում ընդգրկված են 307 շնորհալի երեխաներ:
Ստորև ներկայացվում է շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի ցուցանիշները ըստ մարզերի.
2) Հիմնական խնդիրները
Ցուցաբերել աջակցություն շնորհալի և տաղանդավոր երեխաների բացահայտման, ինքնադրսևորման, շարունակական ուսուցման կազմակերպման գործում:
3) Առաջարկվող գործողությունները
ՀՀ և ԼՂՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրման շարունակականության ապահովում:
Մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպման շարունակականության ապահովում:
VIII. ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ, ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
17. Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով և իրավախախտում կատարած երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման նպատակն է մշակութային կյանքին մասնակցության և համապատասխան մշակութային կրթություն ստանալու պայմանների ապահովումը:
1) Առկա իրավիճակը
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով, իրավախախտում կատարած երեխաների համար ՀՀ-ում գործում են մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ և հատուկ մանկական այլ հաստատություններ:
Հաշմանդամ, առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով և իրավախախտում կատարած երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման ուղղությամբ «Կրթություն երեխաների հատուկ խմբերի համար» ծրագրով նախատեսված է սոցիալապես անապահով ընտանիքների և իրավախախտում կատարած երեխաների առավելագույն ներգրավումը ստեղծագործական, կրթական համակարգ:
ա. Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար գեղագիտական դաստիարակության աշխատանքերը իրականացվել են «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը հիմնվել է 1991 թ.` գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում մշակութային կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Կենտրոնը հանրապետության այն եզակի արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններից է, որը գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար իրականացնում է արվեստների ուսուցում և արտադպրոցական դաստիարակություն: Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իր գործունեությունը իրականացնում է Երևանի 3 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, 2 մանկատներում և ունի մասնաճյուղեր Վանաձորում, Գյումրիում, Ստեփանավանում, Սպիտակում և Գավառում: Ներկայումս կենտրոնն ունի 52 խումբ, ուր ընդգրկված են 614 սաներ և դասավանդում է 56 մանկավարժ: Կենտրոնում ուսուցումը իրականացվել է հետևյալ ուսումնական բաժիններում` դասական նվագարաններ, երգարվեստ, պարարվեստ, թատերական արվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, գեղանկարչություն, ձեռագործ (ասեղնագործություն, հելյունագործություն), գորգագործություն:
բ. Իրավախախտում կատարած երեխաների համար գեղագիտական դաստիարակության աշխատանքերն իրականացվել են «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կենտրոնը հիմնվել է 2007 թ., որն իրականացնում է մշակութային մասնագիտությունների ուսուցում իրավախախտում կատարած անչափահասների համար հատուկ հաստատություններում (Աբովյանի անչափահասների քրեակատարողական հիմնարկ) և դրանցից դուրս, ինչպես նաև արտադպրոցական դաստիարակության կազմակերպում ու գեղագիտական կրթական ծրագրերի իրականացում: Կենտրոնի գործունեության արդյունքում ապահովվում է մշակութային կյանքին մասնակցության և համապատասխան մշակութային կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Կենտրոնի նպատակն է արվեստների ուսուցման միջոցով բացահայտել, խրախուսել և աջակցել ստեղծագործական գործունեությունը, մասնագիտական ուսուցման ճանապարհով ապահովել հասարակությանը ինտեգրումը, կանխարգելել հետագա իրավախախտումների հնարավորությունը, մշակութային ծրագրերի իրականացմամբ վերականգնել սոցիալ-հոգեբանական վիճակը, մասնագիտական կրթության բնագավառում ստեղծել հնարավորություն ուսումը շարունակելու համար:
Ներկայումս կենտրոնը իր գործունեությունը իրականացնում է «Աբովյան» իրավախախտում կատարած անչափահասների քրեակատարողական հիմնարկում: Ուսուցման խմբերում ներկայումս ընդգրկված են շուրջ 100 անչափահասներ, որոնց դասավանդում են 9 մանկավարժ: Դասավանդվում են բրուտագործություն, խեցեգործություն, կերպարվեստ, գծանկարչություն փայտի գեղարվեստական մշակում: Գործում են կերպարվեստի ստուդիան, թատերական խումբը, հայ ավանդական երգի ու պարի համույթը, համակարգչային ուսուցման խումբը: 2012 թ. կենտրոնը գործում է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ:
գ. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների գեղագիտական դաստիարակության մասնակցության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ ոչ բոլոր երեխաներն են ընդգրկված գեղարվեստական կրթական և գեղագիտական դաստիարակության համակարգերում:
Մշակութային կրթության բնագավառում ստեղծվել է ՀՀ և ԼՂՀ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող շնորհալի երեխաների և պատանիների տեղեկատվական բանկ: Բանկում ընդգրկված 40 երեխաների համար պարբերաբար կազմակերպվում են ճանաչողական այցեր Երևան:
2) Հիմնական խնդիրները
Այսօր մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, ինչպես նաև իրավախախտում կատարած անչափահասների համար սահմանափակ են։ Ներկայում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այս երեխաների գեղարվեստական կրթությանը և գեղագիտական դաստիարակությանը, ինչը կօգնի նրանց ինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել մասնագիտություն և ինքնադրսևորվել կյանքում։
Նպատակային ծրագրերի իրականացմամբ`
ա. հաշմանդամ երեխաների ինտեգրում մշակութային կյանքին.
բ. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ընդգրկում մշակութային կյանքին (մշակութային կրթություն, ժամանց, հանգիստ).
գ. ծնողազուրկ երեխաների կրթության, հանգիստի և բազմաբովանդակ ժամանցի կազմակերպում.
դ. Իրավախախտում կատարած անչափահասներին ներգրավում մշակութային կյանքին:
3) Առաջարկվող գործողությունները
Հաշմանդամ երեխաների մշակութային կյանքին ինտեգրման ծրագրի մշակում.
Մանկատների ու գիշերօթիկ դպրոցների գեղարվեստական կրթություն և գեղագիտական դաստիարակություն իրականացնող խմբերում ներառված երեխաների համար մեթոդական և նյութատեխնիկական աջակցության ցուցաբերում:
Պետական աջակցություն՝ սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում:
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մանկատների, գիշերօթիկ դպրոցների երեխաների հանգիստը և բազմաբովանդակ ժամանցը անցկացնելու նպատակով մշակութային միջոցառումների իրականացում, այդ թվում` գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում, երեխաների ընդգրկում մանկապատանեկան մշակութային հանրապետական համերգներում, ցուցահանդեսներում և այլ միջոցառումներում:
IX. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Ծրագրով նախատեսված խնդիրների կենսագործումն ու լուծումները նախատեսվում են մշակույթի և կրթության լիազորված պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան, միջնաժամկետ ծախսային, ինչպես նաև նպատակային ծրագրերով, մշակույթի և կրթության բոլոր տեսակի ու տիպերի պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների զարգացման ծրագրերով, որոնց ապահովման ֆինանսական աղբյուրներն են ՀՀ պետական բյուջեն, համայնքային բյուջեները, գեղարվեստական կրթության վճարովի ուսուցման եկամուտները, վճարովի ծառայությունները և օրենսդրորեն չարգելված այլ աղբյուրները:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Ծրագրային ուղղությունը |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Կատարման ժամկետը |
Կատարողը | |
1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
|||||
1.1. Նախադպրոցական հաստատություններ |
1) Տարիքային տարբեր խմբերի համար երգի, պարի, նկարչության ուսումնամեթոդական ժամանակակից ձեռնարկների մշակում և հրատարակում |
Նախադպրոցական հաստատություններում գեղագիտական դաստիարակության դասավանդման գործընթացի բարելավում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | |
1.2. Հանրակրթական ուսումնական հաստատություններ |
1) Հանրակրթական դպրոցում ֆակուլտատիվ առարկաների` «Մշակույթի պատմություն», «Բարոյագիտություն», «Բանահյուսություն», «Գեղագիտություն», «Հնագիտություն», «Ազգագրություն» առարկաների առարկայական ծրագրերի մշակում, հաստատում և ներդնում |
Մշակույթի և արվեստի պատմության իրազեկության ձևավորում, տարբեր դարաշրջանների ժողովուրդների մշակույթի հետ ծանոթացում |
ՀՀ պետական բյուջե |
2014 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | |
2) Ավագ դպրոցի հումանիտար հոսքի արվեստի ենթահոսքի ուսումնական պլանում «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկայի ընդգրկում |
Համաշխարհային մշակույթի և արվեստի պատմության իրազեկության ձևավորում |
ՀՀ պետական բյուջե |
2014 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||
3) «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկայի գործնական դասընթացների իրականացում |
Տեսական դասընթացների ընթացքում ստացված գիտելիքների ամրապնդում գործնական աշխատանքների միջոցով |
ՀՀ պետական բյուջե |
2014 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||
4) Հանրակրթական դպրոցի դասավանդվող առարկաների շարքում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդնում |
Հայրենասիրական ոգու և գիտակցության բարձրացում, ազգային երգարվեստի և պարարվեստի ավանդույթների պահպանում ու զարգացման հիմքերի ապահովում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||
5) «Դպրոցականի գրադարան» խորագրով շարքի մեկնարկ (պետական պատվերի շրջանակներում դպրոցական ծրագրում ընդգրկված հայ դասակաների ստեղծագործությունների հրատարակում) |
Դպրոցականներին հայ դասականների ստեղծագործություններին հաղորդակցում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
2 |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
|||||
2.1. Մասնագիտական գեղարվեստական կրթական հաստատություններ |
1) «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների պետական ծրագրի» կառավարման նպատակով միջգերատեսչական խորհրդի ստեղծում |
Մշակույթի ու կրթության լիազորված պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ ծրագրի արդյունավետ իրականացման ապահովում |
Ֆինանսավորում չի պահանջում |
2013թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ մարզպետարաններ | |
2) «ՀՀ մշակույթի նախարարության համակարգում «Մշակույթի Ազգային ինստիտուտի» ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում |
Մշակույթի Ազգային ինստիտուտի գործունեության արդյունքում մշակույթի ոլորտում կապահովվի. ա. մասնագետների վերապատրաստումը և վերավորակավուրումը. բ. մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների և ուսումնասիրությունների իրականացումը, գ. մանկավարժների որակավորման չափորոշիչների մշակումը, դ. մանկավարժների ատեստացիայի իրականացումը ե. ուսուցման մեթոդիկաների մշակումը, |
Ֆինանսավորում չի պահանջում |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
3) «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում |
Օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ-ում կհստակեցվի երաժշտական, արվեստի և գեղարվեստի, պարարվեստի դպրոցների կրթական կարգավիճակը և տեղը մասնագիտական կրթության մակարդակներում |
Ֆինանսավորում չի պահանջում |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||
4) Մասնագիտական կրթական հաստատությունների մասնագետների թվաքանակի օպտիմալացում, մասնագիտական կրթության կառուցվածքային վերակազմակերպում |
Գեղարվեստական կրթության համակարգի մանկավարժների սոցիալական վիճակի բարելավում, մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդման որակի ապահովում |
Ֆինանսավորում չի պահանջում |
2013 թ. 3-րդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||
5) «ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի հենակետային դպրոցների նյութատեխնիկական և մասնագիտական բազայի բարելավում» ծրագրի նախագծի ներկայացում |
ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի հենակետային դպրոցների բնականոն գործունեության ապահովում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. 3-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
6) Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մասնագիտացված ուսուցման համար ուսումնական նոր պլաների, առարկայական ծրագրերի, մեթոդական ձեռնարկների, դասագրքերի, մշակում և հրատարակման աշխատանքների շարունակում |
ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում անհրաժեշտ մասնագիտական գրականության ապահովում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
7) Մշակութային կրթական հաստատությունների գործունեության ուսումնասիրում և մոնիթորինգի իրականացում |
Հասարակության գեղարվեստական կրթության և մշակույթի զարգացման իրավիճակի և շարժընթացի բացահայտման նպատակով սոցիալ-տնտեսական և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
2.2 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ |
1) ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Արարատի, ՀՀ Տավուշի, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Կոտայքի մարզերի առկա նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում արվեստի և արհեստների մասնագիտությունների ներդրում |
ՀՀ մարզերի նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում արվեստի և արհեստների ուսուցման հավասարաչափ բաշխման ու մատչելիության ապահովում, ավանդական արհեստների կենսունակության ակտիվացում և շարունակականության ապահովում |
ՀՀ պետական բյուջե |
2014 թ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ մարզպետարաններ | |
2.3. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ |
1) ՀՀ աշխատաշուկայի պահանջարկից ելնելով` միջին մասնագիտական կրթության նոր մասնագիտությունների (մասնագիտացումների) պետական կրթական չափորոշիչների մշակում և սահմանված կարգով մասնագիտությունների ցանկում փոփոխության կատարում` ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրում |
ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրմամբ մշակույթի ոլորտում միջին մասնագիտական որոկավորում ունեցող մասնագետների պահանջարկի ապահովում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | |
2) ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրում («Ռեժիսուրա» մասնագիտության «Հնչունային ռեժիսուրա» և «Էստրադային ռեժիսուրա» մասնագիտացումները, «Արտմենեջմենթ», «Նվագարանների պատրաստում և վերանորոգում» մասնագիտությունները, «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` մշակութային արժեքների վերականգնողներ` ըստ մասնագիտացումների) |
2014 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||||
3. |
ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
|||||
3.1. Մանկապատանեկան ստեղծագործական տարաբնույթ կենտրոններ |
1) Տարիքային տարբեր խմբերի համար երաժշտության, երգի, պարի կերպարվեստի ուսումնամեթոդական ձեռնարկների, գրքերի մշակում և հրատարակում |
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | |
2) Մանկավարժների վերապատրաստման դասընթացների կազմակերպում |
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդող մանկավարժների որակավորման բարձրացում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն | ||
4. |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԻ, ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ |
1) Մարզային մանկապատանեկան կենտրոնների հիմնում |
Մանուկների և պատանիների համար հայ և միջազգային գրական ժառանգությանը հաղորդակցում, գեղարվեստական մտածողություն, ճաշակի ձևավորում, հանգստի և ազատ ժամացի բազմաբովանդակ կազմակերպում |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2) «ԿԻՆՈՄԱՆ» կրթամշակութային կենտրոնի և մանկապատանեկան կինոստուդիայի պիլոտային ծրագրի իրականացում |
Մանկապատանեկան կինոյի գործունեության զարգացման խթանում և երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
3) Մանկապատանեկան թատրոն-ստուդիայի ստեղծում |
Նոր թատերախմբերի ստեղծմամբ ու կայացմամբ մանկապատանեկան թատերական արվեստի ավանդույթների պահպանում և զարգացում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
4) Մանկական (Արտ-Էքսպո) «Միջհամայնքային մշակութային 1-ին մանկական ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի» ծրագրի իրականացում |
Մանկապատանեկան կրթական հաստատություների ձեռքբերումների նեկայացում հանրությանը, մանկական կրթական հաստատությունների գործունեության գնահատում, ինչպես նաև փորձի փոխանակում, լավագույն մշակութային գործունեությունը համար մրցանակների հանձնում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
6) «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի կազմակերպում |
Մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի կազմակերպմամբ շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացում |
ՀՀ պետական բյուջե |
2014թ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
7) ՀՀ մարզերում դպրոցականի ֆիլհարմոնիայի ներկայացուցչությունների հիմնում |
Ճանաչողական, բացատրական թեմատիկ միջոցառումների միջոցով նպաստում երեխաների գեղագիտական դաստիարակությանն ու վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի ձևավորմանը |
ՀՀ պետական բյուջե |
2013 թ. ընթացքում |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
8) Պետական պատվերով կինոթատրոններում մանկական ֆիլմերի նպատակային ցուցադրում |
Մանկական ֆիլմերի դիտման մատչելիության ապահովում, ազատ ժամանցի կազմակերպում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
9) Ուսումնադաստիարակչա- կան ռադիոհեռուստա-ծրագրերի ստեղծում երեխաների համար |
Ուսումնադաստիարակչական ռադիո-հեռուստածրագրերի ստեղծումը և հեռարձակումը կնպաստի ազատ ժամանցի կազմակերպմանը, մշակութային կյանքին հաղորդակցմանը, արվեստի ուղղությունների և հայտնի արվեստագետների ստեղծագործական կյանքին ծանոթացմանը |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
10) Մանկական կինոֆիլմերի և տեսաֆիլմերի նկարահանում |
Մանկական կինոֆիլմերի և տեսաֆիլմերի նկարահանումները կնպաստեն մանկական աշխարահայացքի, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ազատ ժամանցի կազմակերպմանը |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
11) Մանկական գիտաճանաչողական, ուսումնական, արվեստի և մշակույթի վերաբերյալ տեսալսողական ֆիլմերի արտադրություն |
Ֆիլմերի արտադրությունը կնպաստի մշակութային ստեղծագործություների ճանաչողությանը և հաղորդակցմանը, ազատ ժամանցի բովանդակալի կազմակերպմանը |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
5. |
ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ |
1) ՀՀ և ԼՂՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի շարունակական համալրում |
Տեղեկատվական բանկի շարունակական համալրումը ուղղված է շարունակական ուսուցման կազմակերպման գործում (կրթաթոշակ, մասնագիտական գույքի ձեռքբերում) առավել հասցեական և արդյունավետ դարձնել ցուցաբերվող աջակցությունը |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2) Մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպման շարունակականության ապահովում |
Շնորհալի երեխաների հայտնաբերում և ստեղծագործական կարողությունների զարգացմամբ ու շարունակական ուսուցմամբ մշակույթի ոլորտը նոր ստեղծագործական մասնագետներով համալրում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
3) Աջակացության ցուցաբերում շնորհալի և տաղանդավոր երեխաների բացահայտման, ինքնադրսևորման, շարունակական ուսուցման կազմակերպման գործում |
Շնորհալի երեխաների հայտնաբերում և ստեղծագործական կարողությունների զարգացմամբ ու շարունակական ուսուցմամբ մշակույթի ոլորտը նոր ստեղծագործական մասնագետներով համալրում |
ՀՀ պետական բյուջե |
2014 -2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
6 |
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ, ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ |
1) Պետական աջակցության շարունակության ապահովում սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում |
Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության իրականացման արդյունքում մասնա- գիտությունների ձեռքբերոմ, ստեղծագործական հմտությունների զարգացում |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2) Երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու նպատակով մշակութային միջոցառումների իրականացում մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում |
Մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում մշակութային միջոցառումների և ազատ ժամանցի կազմակերպումը կապահովի երեխաների հետաքրքրությունների լայն շրջանակ, պայմաններ կստեղծի նրանց հոգևոր, ստեղծագործական ունակությունների, գեղագիտական զարգացման համար |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
3) Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մանկատների, գիշերօթիկ դպրոցների երեխաների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում, մանկապատանեկան մշակութային հանրապետական միջոցառումներում, համերգներում, ցուցահանդեսներում և այլ միջոցառումներում երեխաների ընդգրկում |
Գիտաճանաչողական ուղևորությունների և մշակութային հանրապետական միջոցառումներում, համերգներում, ցուցահանդեսներում և այլ միջոցառումներում երեխաների ընդգրկումը կնպաստի նրանց ինտեգրմանը մշակութային կյանքին, ճանաչել հայ մշակույթը և պատմությունը, դրսևորել իրենց կարուղությունները և ունակությունները, ձեռք բերել փորձառություն |
ՀՀ պետական բյուջե |
2013-2015 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|