Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (11.06.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 ապրիլի 2013 թվականի N 16

 

50. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

ապրիլի 25-ի նիստի N 16

արձանագրային որոշման

 

ԶՖԳ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N

_________________________________________________________

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Ամսաթիվ []

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ստացող

 

և

 

Զարգացման ֆրանսիական գործակալության –

 

ԶՖԳ

 

միջև

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2. ԳՈՒՄԱՐԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄԸ

4. Մասհանման ՀԱՅՏԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ

5. տեղեկատվությՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

6. ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7. ՏԵՂԵԿԱցման ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ

9. ՏԱՐԲԵՐ ՀԱՐՑԵՐ

10. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

11. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ – ԺԱՄԿԵՏ – ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

12. ՂԵԿԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՔ, ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵԼՎԱԾ 1A - ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ 1B - ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ 2 ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ 4 ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության`

 

ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից (այսուհետ` «Ստացող»),

ՄԻ ԿՈՂՄԻՑ

ԵՎ

«Զարգացման ֆրանսիական գործակալության»` ֆրանսիական պետական կազմակերպության, որի գրանցված գրասենյակը գտնվում է 5, Rue Roland Barthes, 75598 PARIS Cedex 12 – France հասցեով, գրանցված` Փարիզի Առևտրի և Ընկերությունների ռեգիստրում 775 665 599 համարի տակ` ներկայացված Ասիայի դեպարտամենտի տնօրեն պարոն Gregory CLEMENTE-ի կողմից, որը պատշաճ կերպով լիազորված է սույնի համար,

 

(այսուհետ` «ԶՖԳ»),

ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ

ՄԻՋԵՎ

(այսուհետ միասին` «Կողմեր», իսկ առանձին` «Կողմ»)

 

ՆԿԱՏԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ

 

(A) Ստացողը մտադիր է ֆինանսավորել տեխնիկական աջակցությունը և տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները Հայաստանում ԶՖԳ-ի ծրագրերը նախապատրաստելու համար («Ծրագիր»),

 

(B) Ստացողը ԶՖԳ-ից խնդրել է տրամադրել դրամաշնորհ` Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով,

 

(C) իր խորհրդի 2013 թվականի հունվարի 18-ի N C20130002 որոշումով ԶՖԳ-ն համաձայնել է մատչելի դարձնել Դրամաշնորհը Ստացողի համար` ստորև բերված պայմանների և դրույթների համաձայն,

 

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ, ՍՈՒՅՆՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՅԱՑՎՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1 Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրում մեծատառով գրված տերմինները (այդ թվում` վերոնշյալ դեկլարատիվ մասում և հավելվածներում օգտագործվողները) ունեն այն նշանակությունը, որը նրանց վերագրվում է 1Error! Reference source not found. հավելվածում (Սահմանումներ), եթե սույնով այլ բան չի նախատեսված:

 

1.2 Մեկնաբանություն

 

Սույն Համաձայնագրում օգտագործված տերմինները պետք է մեկնաբանվեն 1Error! Reference source not found. հավելվածի դրույթների համաձայն (Մեկնաբանություններ), եթե սույնով այլ բան չի նախատեսված:

 

2. ԳՈՒՄԱՐԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2.1 Գումարը

 

ԶՖԳ-ն պարտավորվում է Ստացողին մատչելի դարձնել առավելագույնը ընդհանուր գումարով հինգ հարյուր հազար եվրոյի (500000 եվրո) Դրամաշնորհ` նման հարցում անելու և սույնով նախատեսված` մասնավորապես, 2.3 կետի (Օգտագործման պայմաններ) դրույթներն ու պայմանները կատարելու դեպքում:

 

2.2 Նպատակը

 

Ստացողը պետք է կիրառի Դրամաշնորհից բոլոր միջոցները բացառապես Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով` բացառությամբ հարկերը, տուրքերը և ցանկացած ձևի գանձումները` համաձայն Հավելված 2-ում (Ծրագրի նկարագրություն) բերված Ծրագրի նկարագրության և Հավելված 3-ում (Ֆինանսավորման պլանի) ներկայացված Ֆինանսավորման պլանի:

 

Ստացողը պետք է վճարի բոլոր հարկերը, տուրքերը, մաքսային վճարները և այլ պարտավորություններ, որոնք կառաջանան Դրամաշնորհի միջոցների ներքո գործառնությունների և գործարքների արդյունքում:

 

2.3 Օգտագործման պայմանները

 

ԶՖԳ-ն պահանջված մասհանումը մատչելի կդարձնի Ստացողին միայն այն դեպքում, եթե մասհանման հայտի ամսաթվին և մասհանման նախատեսված ամսաթվին`

 

ա. տեղի չի ունեցել կամ չի շարունակվում 4 կետում (Մասհանման հայտերի հետաձգում կամ մերժում) թվարկած իրադարձություններից և ոչ մեկը, և

 

բ. Հավելված 4-ում (Նախապայմաններ) թվարկած բոլոր նախապայմանները կատարվել են ԶՖԳ-ի համար գոհացուցիչ պայմաններով:

 

Այն դեպքում, երբ 4 Հավելվածում (Նախապայմաններ) նշված նախապայմանների մի մասի կամ բոլորի իրականացումը ներառում է փաստաթղթերի ներկայացում.

 

- այդ փաստաթղթերի վերջնական տարբերակները, որոնց նախագծերը (x) նախկինում ներկայացվել էին ԶՖԳ-ին և (y) համաձայնեցվել ԶՖԳ-ի հետ, չպետք է ունենան այնպիսի տարբերություններ և/կամ անհամապատասխանություններ նախագծերի հետ, որոնք կարող են ազդել Ծրագրի վրա կամ Ծրագրի որևէ էական առանձնահատկության վրա,

- վերոնշյալ ենթակետում հիշատակված փաստաթղթերից բացի, մյուս բոլոր փաստաթղթերը պետք է իրենց ձևով և բովանդակությամբ գոհացուցիչ լինեն ԶՖԳ-ի համար:

 

3. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄ

 

3.1 Ծախսերի հայտեր

 

Նախքան որևէ Ծառայության դիմաց առաջին վճարումը Ստացողը պետք է ԶՖԳ-ին ներկայացնի ծախսերի հայտ: Դրամաշնորհի ներքո Ծառայությունների ֆինանսավորման հիմնավորումը պետք է ներկայացվի ԶՖԳ-ի տարածքային համակարգողին և Ասիայի դեպարտամենտին հետևյալ հասցեով. Agence Française de Développement, 5 rue Roland Barthes 75012 Paris` նախնական համաձայնությունը ստանալու համար:

 

Իր հայտը հիմնավորելու նպատակով Ստացողը պետք է յուրաքանչյուր դիտարկվող Ծառայության համար ԶՖԳ-ին ներկայացնի հետևյալ նյութերը ներառող ֆայլ.

 

- Ծառայության նկարագիրը,

 

- ուսումնասիրության դեպքում` տեխնիկական առաջադրանքը, ուսումնասիրության արժեքը, առաջարկվող ծառայություններ մատուցողի մանրամասները,

 

- տեխնիկական աջակցության դեպքում` տեխնիկական առաջադրանքը, տեխնիկական աջակցության արժեքը, առաջարկվող օպերատորի մանրամասները, տեխնիկական օգնականների թիվը, Ծառայության համար պահանջվող տեխնիկական աջակցության մարդ*ամիսները,

 

- Ծառայության կատարման պայմանագրերի նախագծերը (բացառությամբ այն պայմանագրերի, որոնք նախկինում ներկայացված են եղել ԶՖԳ-ի հաստատմանը):

 

Ծախսերին իր համաձայնությունը տալուց հետո ԶՖԳ-ն կճանաչի Ստացողի իրավունքը` յուրաքանչյուր հաստատված Ծառայության համար ստանալ դիտարկվող Ծառայության արժեքին հավասար գումար` հանած հարկերը և տուրքերը:

 

3.2 Մասհանման հայտ

 

2.3 կետում (Օգտագործման պայմանները) նշված պայմանների համաձայն Դրամաշնորհի միջոցները հասանելի են դառնում Ստացողին մեկ կամ մի քանի գործարքների միջոցով` պատշաճ կերպով լրացված մասհանման հայտերի ներկայացման հիման վրա:

 

Յուրաքանչյուր վճարման հայտ պետք է Ստացողի կողմից (ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից) ուղարկվի ԶՖԳ-ի տարածքային համակարգողին և Ասիայի դեպարտամենտին հետևյալ հասցեով. Agence Française de Développement, 5 rue Roland Barthes 75012 Paris.:

 

Յուրաքանչյուր մասհանման հայտ կհամարվի պատշաճ կերպով ներկայացված միայն այդ դեպքում, երբ մասհանման հայտին կցված կլինեն բոլոր փաստաթղթերը և օժանդակ կից նյութերը` նախատեսված 3.3 կետով (Վճարման մեխանիզմները):

 

Պայմանով, որ կատարվել են սույնում նշված բոլոր պայմանները, ԶՖԳ-ն պահանջված միջոցները հասանելի կդարձնի Ստացողին:

 

3.3 Վճարման մեխանիզմները

 

Միջոցները մատչելի կդարձվեն հետևյալ պայմաններով.

 

3.3.1 Ստացողի կողմից կատարած ծախսերի վերաֆինանսավորում:

 

Միջոցները կվճարվեն սույն Համաձայնագրի պայմանների համաձայն` անմիջապես Ստացողին, վերջինիս կողմից կատարած ծախսերի վճարման` ԶՖԳ-ի համար գոհացուցիչ ապացույցների դիմաց:

 

Ցանկացած մասհանման հայտ ԶՖԳ-ին պետք է ներկայացվի հետևյալ փաստաթղթերի հետ մեկտեղ.

 

ա. պահանջված մասհանմանը վերաբերող պայմանագրեր, պատվերներ կամ գնումների նամակներ, եթե կիրառելի է պլաններ և նախահաշիվներ, որոնք նախապես ներկայացվել են ԶՖԳ-ին 6.5 կետի համաձայն (Գնումներ),

 

բ. բոլոր համապատասխան փաստաթղթերը, որոնք ԶՖԳ-ի համար գոհացուցիչ կերպով ապացուցում են, որ ԶՖԳ-ի կողմից վերաֆինանսավորվելիք ծախսերը իրականացված են պատշաճ կերպով և վճարվել են Ստացողի կողմից:

 

Փաստաթղթային ապացույցները, ինչպես օրինակ` ծախսերի ցանկը, վճարված ապրանքագրերը, կարող են ներկայացվել կրկնօրինակի կամ ֆոտոպատճենի տեսքով` երկուսն էլ վավերացրած Ստացողի կողմից, և պետք է պարունակեն վճարման պատվերների հղումները և ամսաթվերը: Ստացողը պարտավորվում է պահել բնօրինակները` դրանք մշտապես մատչելի դարձնելով ԶՖԳ-ին, ինչպես նաև պահանջի դեպքում ԶՖԳ-ին ներկայացնել ֆոտոպատճենները կամ կրկնօրինակները` երկուսն էլ վավերացրած Ստացողի կողմից:

 

Բացի դրանից, ԶՖԳ-ն կարող է պահանջել Ստացողից տրամադրել այլ ցանկացած փաստաթուղթ, որն ապացուցում է, որ համապատասխան ծախսերին վերաբերող ներդրումներն իրականացվել են պատշաճ կերպով:

 

3.3.2 ԶՖԳ-ի կողմից ուղղակի վճարումներ կապալառուներին

Ստացողը կարող է խնդրել ԶՖԳ-ին ուղղակի վճարումներ անել Ծրագրի իրականացման համար աշխատող կապալառուներին:

 

Այդ նպատակով Ստացողը պետք է ԶՖԳ-ին ներկայացնի բոլոր անհրաժեշտ հրահանգները` ուղղակի վճարումն իրականացնելու համար:

 

Այդ հրահանգները պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերի հետ միասին.

 

(i) պահանջված ուղղակի վճարմանը վերաբերող պայմանագրեր, պատվերներ կամ գնումների նամակներ, եթե կիրառելի է` պլաններ և նախահաշիվներ, որոնք նախապես ներկայացվել են ԶՖԳ-ին 6.5 կետի համաձայն (Գնումներ)

 

(ii) ԶՖԳ-ի համար գոհացուցիչ ծախսերի հաշվետվություններ, ապրանքագրեր կամ կանխավճարների խնդրանքներ, որոնք կարող են ներկայացվել կրկնօրինակի կամ ֆոտոպատճենի տեսքով` երկուսն էլ վավերացրած Ստացողի կողմից:

 

3.4 Վճարումերի վերջնաժամկետը

 

Միջոցների վճարման վերջնաժամկետն է 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված վերջնաժամկետից հետո ոչ մի այլ միջոց հասանելի չի լինի:

 

ԶՖԳ-ն պետք է ստանա վերջին մասհանման հայտը ոչ ուշ, քան այդ վերջնաժամկետից տասնհինգ (15) օրացուցային օր առաջ: Մասհանման վերջնաժամկետին նախորդող ամսին արված մասհանման հայտերը պետք է ուղարկվեն ԶՖԳ-ին պատվերով նամակով` ստացման հաստատմամբ:

 

Վերջնաժամկետին Դրամաշնորհի չմասհանված ցանկացած մաս ավտոմատ կերպով կկասեցվի:

 

3.5 Փակման վայրը

 

Դրամաշնորհի շրջանակներում մասհանումները փոխանցվում են ԶՖԳ-ի կողմից Ֆրանսիայի բանկային հաշվի վրա, որը նշված կլինի այդ նպատակի համար Ստացողի կողմից:

 

Առանց հակասելու վերոնշյալ պարբերության որևէ դրույթին, ԶՖԳ-ի նախօրոք համաձայնության դեպքում, Ստացողին հասանելի գումարները կարող են վճարվել Ստացողի երկրում կամ մեկ այլ վայրում բացված հաշվի վրա, որը համաձայնեցված կլինի ԶՖԳ-ի հետ:

 

Միջոցներն այնուհետև կփոխանցվեն Ստացողի երկրում գտնվող ցանկացած ֆինանսական հաստատություն և Ստացողի խնդրանքով կվճարվեն կամ. (i) եվրոյով` եվրոյի բանկային հաշվի վրա, կամ (ii) Ստացողի երկրում օրինական վճարման միջոց հանդիսացող արժույթով վճարման օրվա դրությամբ փոխանակման արտարժույթով` այդ արժույթով բանկային հաշվի վրա, (iii) փոխարկելի արժույթով` համապատասխան արժույթով բանկային հաշվի վրա:

 

4. ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ

 

ԶՖԳ-ն իրեն իրավունք է վերապահում հետաձգել կամ վերջնականապես մերժել ցանկացած մասհանման հայտ, եթե տեղի է ունեցել հետևյալ դեպքերից որևէ մեկը.

 

ա. Ծրագրի փաստաթղթեր

 

Ծրագրի փաստաթղթերից որևէ մեկը կամ դրանցով նախատեսված որևէ իրավունք և պարտավորություն այլևս ամբողջությամբ ուժի մեջ չեն և չեն գործում, եղել է Ծրագրի փաստաթուղթը դադարեցնելու խնդրանք, կամ վիճարկվում է դրա վավերությունը կամ ուժի մեջ լինելը:

 

բ. Պարտավորվածություններ և պարտավորություններ

 

Ստացողը չի կատարել Համաձայնագրի որևէ դրույթ, այդ թվում, և ոչ միայն` իր պարտավորությունները Համաձայնագրի 6 (Պարտավորություններ) և 7 (Տեղեկատվությանը վերաբերող պարտավորություններ) կետերով:

 

գ. Սխալ ներկայացում

 

Սույն Համաձայնագրի համաձայն` Ստացողի կողմից արված ցանկացած ներկայացված տեղեկատվություն կամ հայտարարություն` մասնավորապես, 5 կետի առնչությամբ (Տեղեկատվություն ներկայացնելը և երաշխիքներ), կամ Համաձայնագրին վերաբերող որևէ այլ փաստաթղթի առնչությամբ, որը ներկայացվել է Ստացողի կողմից կամ նրա անունից, ճիշտ չէ կամ մոլորեցնող է, կամ այդպիսին է եղել այն ներկայացնելու ժամանակ, կամ այն ժամանակ, երբ համարվում էր, որ այն ներկայացված է:

 

դ. Անօրինականություն

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Ստացողի կողմից իր պարտավորությունների կատարումը դարձել է ապօրինի կամ անօրինական, կամ էլ դարձել է անհնարին:

 

ԶՖԳ-ի նկատմամբ կիրառվող որևէ նորմատիվային ակտի շրջանակներում, Համաձայնագրով նախատեսված նրա պարտավորությունների կատարումը, Դրամաշնորհի ֆինանսավորումը կամ մասնակցության շարունակումը Դրամաշնորհում դարձել է ապօրինի կամ անօրինական:

 

ե. Էական բացասական ազդեցություն

 

Տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ մի իրադարձություն (ներառյալ Ստացողի երկրում քաղաքական իրավիճակի փոփոխություն) կամ գործողություն, որը կարող է ունենալ Էական բացասական ազդեցություն:

 

զ. Ծրագրի հետկանչ կամ կասեցում

 

Տեղի է ունեցել հետևյալ դեպքերից որևէ մեկը.

 

- Ծրագրի իրականացումը կասեցվել կամ հետաձգվել է վեց (6) ամսից ավելի ժամկետով, կամ

 

- Ծրագիրը չի ավարտվել Տեխնիկական ավարտի օրը:

 

5.տեղեկատվություն ՆԵՐԿԱՅԱՑնելը եվ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

Ստացողը ԶՖԳ-ին ներկայացնում է Կետ 5-ում (Տեղեկատվություն ներկայացնելը և երաշխիքներ) նշված տեղեկատվությունը և տալիս այդ կետում նշված երաշխիքները:

 

5.1 Իրավասություն և Լիազոր մարմին

 

Ստացողն ունի օրինական իրավասություններ իրականացնել Համաձայնագիրը և Ծրագրի փաստաթղթերը, ինչպես նաև դրանցից բխող պարտավորությունները, իրականացնել Դրամաշնորհով ֆինանսավորվող Ծրագրի գործողությունները, և կատարել է դրա համար պահանջվող բոլոր պաշտոնական ընթացակարգերը:

 

5.2 Պարտադիր պարտավորություններ

 

Ստացողի պարտավորությունները սույն Համաձայնագրի շրջանակներում համապատասխանում են Ստացողի երկրի օրենքներին և կանոնակարգերին և հանդիսանում են վավեր և պարտադիր պարտավորություններ, և դրանց կիրարկելիությունը նախատեսված է իրենց պայմաններով: Դրանց կատարումը կարող է կիրարկվել դատական կարգով:

 

5.3 Հակասության բացակայություն Ստացողի այլ պարտավորությունների հետ

 

Ստացողի կողմից Համաձայնագրի իրականացումը և դրանից բխող պարտավորությունների կատարումը չի հակասում Ստացողի համար պարտադիր որևէ կիրառելի ազգային օրենքին, կանոնակարգին կամ դրույթին, որևէ համաձայնագրին կամ գործիքին, ոչ էլ ազդում է նրա որևէ ակտիվի վրա:

 

5.4 Ապացույցի վավեր և ընդունելի լինելը

 

Բոլոր այն լիազորությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի.

 

ա. հնարավորություն տրվի Ստացողին կատարել Համաձայնագիրը և Ծրագրի փաստաթղթերը և օգտվել դրանցից բխող իր իրավունքներից ու լրիվ կատարել իր պարտավորությունները, և

 

բ. Համաձայնագիրը և Ծրագրի փաստաթղթերը դառնան ընդունելի ապացույց Ստացողի իրավասության դատարաններում,

 

արդեն ստացվել են, ամբողջությամբ ուժի մեջ են և գործում են, և ոչ մի պայմանի դեպքում այդ լիազորությունները չեն կարող մասամբ կամ ամբողջությամբ հետ կանչվել, թարմացվել կամ ձևափոխվել:

 

5.5 Միջոցների օրինական ծագումը

 

Ստացողը հավաստում է, որ Ծրագրում ներդրվող բոլոր միջոցները ստացվում են պետական բյուջեից:

 

5.6 Կոռուպցիայի բացառում

 

Ստացողը հավաստում է, որ Ծրագիրը (մասնավորապես` Դրամաշնորհով ֆինանսավորվող պայմանագրերի բանակցությունը, կնքումը և կատարողականը) չի առաջացնի որևէ կոռուպցիա:

 

6. ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կետ 6-ով (Ստանձնած պարտավորությունները) ստանձնած պարտավորություններն ուժի մեջ են Ստորագրման ամսաթվից` Համաձայնագրի ողջ ժամանակաշրջանի ընթացքում:

 

6.1 Լիազորություններ

 

Ստացողը պարտավորվում է անմիջապես ստանալ ցանկացած Լիազորություն, որն անհրաժեշտ է կիրառվող օրենքով կամ կանոնակարգերով` Համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու համար, պահպանել այդ Լիազորության պահանջները, անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է այն ամբողջությամբ ուժի մեջ թողնելու համար, ինչպես նաև ապահովել Լիազորության օրինականությունը, վավերությունը, կիրարկելիությունը և` որպես ապացույց ընդունելի լինելը:

 

6.2 Ծրագրի փաստաթղթերը

 

Ստացողը պարտավորվում է որպես տեղեկատվություն ԶՖԳ-ին ներկայացնել Ծրագրի փաստաթղթերում արված որևէ փոփոխություն և ԶՖԳ-ից նախապես ստանալ Ծրագրի փաստաթղթերում ցանկացած էական փոփոխություն անելու համաձայնություն:

 

6.3 Համապատասխանությունն օրենքներին և կանոնակարգերին

 

Ստացողը պարտավորվում է պահպանել իր և Ծրագրի բոլոր կիրառելի օրենքները և կանոնակարգերը, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության և աշխատուժի հարցերին վերաբերողները: Ստացողը պարտավորվում է բոլոր առումներով կատարել իր բոլոր պարտավորությունները Ծրագրի փաստաթղթերի շրջանակներում, որի կողմ է նա հանդիսանում:

 

6.4 Աուդիտ

 

Ստացողը լիազորում է ԶՖԳ-ին իրականացնել կամ կազմակերպել առաքելություններ Ծրագրի կատարման և աշխատանքի պայմանների մոնիթորինգ և աուդիտ անցկացնելու, ինչպես նաև Ծրագրի ազդեցությունները և Ծրագրի նպատակների նվաճումը գնահատելու համար:

 

Համապատասխանաբար, Ստացողը պարտավորվում է թույլ տալ փաստաթղթերի կամ տեղում մոնիթորինգի և աուդիտի առաքելություններ, որոնք տեղի կունենան ԶՖԳ-ի կողմից որոշված հաճախականությամբ և ձևով` Ստացողի հետ խորհրդակցելուց հետո:

 

6.5 Գնումներ

 

Ծրագրի իրականացման հետ առնչվող պայմանագրերի գնման և շնորհման մասով Ստացողը պարտավորվում է.

 

ա. պահպանել մրցակցության և թափանցիկության սկզբունքները` համաձայն միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և սկզբունքների, որոնք առաջարկվում են պայմանագրերի գնման և շնորհման ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարելու մասին ՏՀԶԿ-ի և ՄԱԿ-ի համաձայնագրերով, մասնավորապես նրանցով, որոնք վերաբերում են մատակարարների մասին տեղեկություններին և նախնական ընտրությանը, մրցութային փաստաթղթերի բովանդակությանը և հրապարակմանը, մրցույթների գնահատմանը և պայմանագրերի կնքմանը,

 

բ. ձեռնարկել բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են պետական գնումներին վերաբերող տեղական կանոնակարգերը նշված սկզբունքներին համապատասխանեցնելու համար,

 

գ. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման և ծառայությունների մատակարարման պայմանագրեր կնքել այն ընկերությունների հետ, որոնք առաջարկում են բավարար որակավորումներ բոլոր այն ոլորտներում, որոնք առնչվում են այդ աշխատանքները հաջող կատարելու կամ ծառայությունները որակով մատուցելու իրենց կարողությունների հետ: ԶՖԳ-ին չպետք է դիմել բացառության կարգով պայմանագիր կնքելու հարցով կամ ստիպել դա անել:

 

դ. գործադրել բոլոր ջանքերը` ներառելու Ծրագրի իրականացման մրցութային փաստաթղթերում այնպիսի դրույթներ, որոնք խրախուսում են հատուկ գիտական, մասնագիտական կամ տեխնիկական որակավորումներ չպահանջող աշխատանքներում տեղական աշխատուժի վարձումը:

 

ե. (i) ԶՖԳ-ի հաստատմանը նախապես ներկայացնել ԶՖԳ-ի կողմից տրամադրած տիպային ձևին կամ դրան համարժեք ձևին համապատասխան պատրաստված Գնումների պլան, (ii) առնվազն տարին մեկ անգամ թարմացնել Գնումների պլանը` Ծրագրի ընթացքին համապատասխան և տրամադրել այն ԶՖԳ-ին, և (iii) իրագործել Գնումների պլանը` ԶՖԳ-ի կողմից հաստատված պայմաններով:

 

զ. երաշխավորել, որ շահագրգռվածություն հայտնելու հրավերները և գնումների մասին ծանուցումները լայնորեն հրապարակվում են: Այդ հրավերները պետք է հրապարակվեն մամուլի և համապատասխան ինտերնետային կայքերի միջոցով, այդ թվում` առնվազն մեկ հրապարակում ԶՖԳ-ի կայքում, եթե Գնումների պլանի հաստատման շրջանակներում ԶՖԳ-ի կողմից հստակ այլ կերպ չի ծանուցվում:

 

է. եթե Գնումների պլանի հաստատման շրջանակներում ԶՖԳ-ի կողմից հստակ այլ կերպ չի ծանուցվում, Դրամաշնորհով ֆինանսավորվող յուրաքանչյուր գնման համար ԶՖԳ-ի գրավոր համաձայնությունը ստանալու նպատակով ներկայացնել.

 

(i) նախաորակավորման փաստաթղթեր (առկայության դեպքում), այդ թվում` նախաորակավորման ծանուցում և գնահատման առաջարկվող մեթոդը,

 

(ii) մրցույթի` նախաորակավորում անցած և առաջարկվող հավանական մասնակիցների ցանկը (առկայության դեպքում) կամ կարճ ցուցակը, ինչպես նաև համապատասխան գնահատման հաշվետվությունը,

 

(iii) առաջարկ ներկայացնելու հրավերը կամ մրցութային փաստաթուղթը,

 

(iv) առաջարկություն պայմանագիրը կնքելու վերաբերյալ (այդ նպատակով Ստացողը պետք է ներկայացնի մրցույթի գնահատման մանրամասն հաշվետվություն` պայմանագիրը կնքելու առաջարկությամբ, ինչպես նաև նախընտրած մասնակցի կողմից ներկայացված առաջարկի կրկնօրինակը` պայմանով, որ ԶՖԳ-ն իրավունք կունենա պահանջել բոլոր ստացված մրցութային առաջարկների կրկնօրինակները):

 

Եթե համաձայն մրցութային առաջարկների գնահատման մեթոդի այն իրականացվում է երկու փուլով (մեկը տեխնիկական առաջարկների համար, իսկ մյուսը` ֆինանսական), ստացողը նախ պետք է ստանա ԶՖԳ-ի համաձայնությունը տեխնիկական գնահատման արդյունքների համար և հետո` ֆինանսական գնահատման համար, որը կլինի կնքման առաջարկության հետ միասին:

 

ԶՖԳ-ի պահանջով Ստացողը պարտավոր է հրավիրել ԶՖԳ-ին մասնակցել մրցութային առաջարկների բացման արարողությանը որպես դիտորդ և ուղարկել համապատասխան արձանագրությունները ԶՖԳ-ին:

 

ը. Եթե Գնումների պլանի հաստատման շրջանակներում ԶՖԳ-ի կողմից հստակ այլ կերպ չի ասվում` ԶՖԳ-ի գրավոր հաստատմանը` մինչև դրանց կատարումը, ներկայացնել Ծրագրի իրականացման հետ առնչվող ցանկացած գնումների նամակ, պայմանագիր կամ դրա փոփոխություն:

 

Այն դեպքում, երբ աշխատանքները կամ ծառայությունները իրականացվում են հենց Ստացողի կողմից, վերջինս պարտավոր է ԶՖԳ-ին ներկայացնել աշխատանքների կամ ծառայությունների պլաններ և նախահաշիվներ` ԶՖԳ-ի հաստատումը նախապես ստանալու համար:

 

թ. ԶՖԳ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերում ներառել դրույթ, համաձայն որի պայմանագիր կնքող ընկերությունը հաստատում է, որ «ներքաշված չի եղել որևէ այնպիսի գործողության մեջ, որը կարող է ազդել Ծրագրի իրականացման գործընթացի վրա` ի վնաս Ստացողի, և չի եղել կամ չի լինի գաղտնի համաձայնություն»:

 

ժ. ԶՖԳ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերում ներառել դրույթ, համաձայն որի պայմանագիր կնքող ընկերությունը հաստատում է, որ «պայմանագրի բանակցությունների, կնքման և կատարման ընթացքում չի եղել և չի լինի կոռուպցիա, ինչպես սահմանված է այն ՄԱԿ-ի 2003 թ. հոկտեմբերի 31-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայով»»:

 

Բացի դրանից, եթե Ծրագրի իրականացման համար կնքված և ԶՖԳ-ի կողմից ֆինանսավորվող պայմանագրերում նախատեսվում է կատարողական երաշխիքի («garantie de bonne fin») կամ պահման երաշխիքի («retenue de garantie») թողարկում, Ստացողը պարտավորվում է ԶՖԳ-ի պահանջով անմիջապես վերջինիս փոխանցել նշված երաշխիքները` ամբողջությամբ կամ մասամբ:

 

6.6 Լրացուցիչ ֆինանսավորում

 

Ստացողը պարտավորվում է Ֆինանսավորման պլանի ցանկացած փոփոխություն նախապես ներկայացնել ԶՖԳ-ի հաստատմանը և լրացուցիչ ծախսերի առկայության դեպքում կազմակերպել այդ լրացուցիչ ծախսերի լրիվ ֆինանսավորումը ԶՖԳ-ի համար գոհացուցիչ պայմաններով:

 

6.7 Ծրագրի իրականացումը

 

Ստացողը պարտավորվում է, որպեսզի Ծրագրի իրականացմանը մասնակցող անձինք, խմբերը կամ կազմակերպությունները ընդգրկված չլինեն Ֆինանսական պատժամիջոցների ցուցակներից որևէ մեկում (մասնավորապես, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առնչությամբ):

Ստացողը պարտավորվում է չգնել կամ չմատակարարել որևէ սարքավորում, կամ էլ իրականացնել որևէ գործողություն այնպիսի ոլորտներից որևէ մեկում, որոնք արգելված են հետևյալ կազմակերպություններից և երկրներից որևէ մեկի կողմից.

 

- Միավորված ազգերի կազմակերպություն,

- Եվրոպական Միություն,

- Ֆրանսիա.

 

6.8 Միջոցների ծագման օրինականությունը

 

Ստացողը պարտավորվում է ապահովել, որ պետական միջոցներից բացի, Ծրագրում ներդրվող այլ միջոցները չունենան անօրինական ծագում ըստ Ֆրանսիայի օրենքների, մասնավորապես (առանց սահմանափակումների)` կապ չունենան թմրամիջոցների ապօրինի տեղափոխման, Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական շահերի, խարդախության, կոռուպցիայի, կազմակերպված հանցագործության կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ:

 

Բոլոր դեպքերում, երբ Ստացողը ստանում է այնպիսի տեղեկություններ, որոնք կասկածի տակ են դնում նշված միջոցների ծագման օրինականությունը, Ստացողը պարտավոր է անմիջապես տեղեկացնել դրա մասին ԶՖԳ-ին:

 

6.9 Կոռուպցիայի բացառում

 

Ստացողը պարտավորվում է ապահովել, որ Ծրագիրը (այդ թվում` Դրամաշնորհով ֆինանսավորվող պայմանագրերի բանակցությունը, կնքումը և կատարումը) չառաջացնի որևէ կոռուպցիա:

 

6.10 Բնապահպանական և սոցիալական պարտավորություն

 

Կայուն զարգացումն ապահովելու նպատակով Կողմերը համաձայնում են, որ անհրաժեշտ է խրախուսել միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և սոցիալական ստանդարտների համապատասխանությունը, այդ թվում` Աշխատուժի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաները և միջազգային բնապահպանական պայմանագրերը:

 

Այդ նպատակով` Ծրագրի առնչությամբ, Ստացողը պարտավորվում է.

 

ա. մրցութային մասնագրերում և գնումների պայմանագրերում ներառել դրույթ, որն ընկերություններին և նրանց ենթակապալառուներին, դրանց առկայության դեպքում, կպարտավորեցնի պահպանել այդ միջազգային ստանդարտները` այն օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, որոնք կիրառվում են Ծրագրի իրականացման ժամանակ: ԶՖԳ-ն իրեն իրավունք է վերապահում Ստացողից պահանջել Ծրագրի իրականացման բնապահպանական և սոցիալական հարցերի հաշվետվություն:

 

բ. Ծրագրի իրականացման համար ընտրված կապալառուներից պահանջել կիրառել այդ մեղմացուցիչ միջոցառումները: Նույնը պահանջել նաև իրենց ենթակապալառուներից, դրանց առկայության դեպքում, իսկ դրանք չկատարելու դեպքում իրականացնել բոլոր համապատասխան միջոցառումները:

 

6.11 Ծրագրի գնահատում

 

Շահառուն տեղեկացվում է, որ ԶՖԳ-ն կարող է կատարել Ծրագրի գնահատում (ուղղակիորեն կամ արտաքին խորհրդատուի միջոցով): Այդ գնահատման արդյունքում կկազմվի կատարողականի թերթ, որը կպարունակի Ծրագրին առնչվող տեղեկություններ, ինչպես օրինակ` Ծրագրի գումարը, տևողությունը և նպատակները, Ծրագրի պլանավորված և փաստացի արդյունքները, դրա համապատասխանության ընկալումը, արդյունավետությունը, ազդեցությունը, կենսունակությունը/երկարակեցությունը: Շահառուն ընդունում է, որ սույն կատարողականի թերթը պետք է հանրորեն հրապարակվի, մասնավորապես` ԶՖԳ-ի ինտերնետային կայքի միջոցով:

 

7. ՏԵՂԵԿԱցման ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կետ 7-ի պարտավորությունները (Տեղեկացման պարտավորություններ) մնում են ուժի մեջ Համաձայնագրի ստորագրման օրվանից` դրա ողջ տևողության ընթացքում:

 

Ստացողը պարտավոր է տեղեկացնել ԶՖԳ-ին.

 

ա. անմիջապես, երբ իմանա մի որևէ դեպքի մասին, որը, ըստ ամենայնի, կթողնի Էական բացասական ազդեցություն, տեղեկացնել այդ դեպքի բնույթի, իսկ կախված հանգամանքներից` նաև իրականացված մեղմացուցիչ միջոցառումների մասին,

 

բ. ցանկացած պատահարից կամ վթարից հետո, որն ուղղակիորեն առնչվում է Ծրագրի իրականացման հետ և կարող է նշանակալի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի կամ իր աշխատողների աշխատանքային պայմանների, կամ Ծրագրի իրականացման համար պայմանագրով աշխատող կողմերի վրա, հնարավորին չափ արագ տեղեկացնել այդ պատահարի կամ վթարի բնույթի, իսկ կախված հանգամանքներից` նաև Ստացողի կողմից իրականացված կամ իրականացվելիք մեղմացուցիչ միջոցառումների մասին,

 

գ. հնարավորին չափ արագ տեղեկացնել ցանկացած որոշման կամ դեպքի մասին, որը կարող է ազդել Ծրագրի կազմակերպման, ավարտման կամ շարունակականության վրա,

 

դ. այն ողջ ժամանակաշրջանի ընթացքում, երբ իրականացվում են ծառայություններ, այդ թվում` ուսումնասիրություններ և աուդիտ, դրանց առկայության դեպքում տեղեկացնել ծառայություններ մատուցողների կողմից պատրաստված միջանկյալ և վերջնական հաշվետվությունների, իսկ աշխատանքների կատարումից հետո` առաջընթացի ընդհանուր հաշվետվության մասին,

 

ե. այն ողջ ժամանակաշրջանի ընթացքում, երբ իրականացվում են Ծառայությունները, տեղեկացնել ծառայություններ մատուցողների և/կամ Օպերատորների կողմից պատրաստված միջանկյալ և վերջնական հաշվետվությունների, իսկ աշխատանքների կատարումից հետո` ընդհանուր հաշվետվության մասին,

 

զ. հնարավորին չափ արագ տրամադրել այլ տեղեկատվություն կամ ապացույցներ, որոնք վերաբերում են պայմանագրերի կատարմանը և Ծրագրի փաստաթղթերին` ԶՖԳ-ի հիմնավոր պահանջի դեպքում:

 

8. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ-ԳՐԱՆՑՈՒՄ

 

Ստացողի կողմից վճարվելիք չնախատեսված ծախսերը ներառում են բոլոր այն ծախսերը, որոնք ողջամիտ կերպով արվում են սույն Համաձայնագրի բանակցությունների, փաստաթղթերի նախագծերի պատրաստման, ինչպես նաև իրականացման ընթացքում, ինչպես օրինակ` (i) փաստաբանների ծախսերը` առկայության դեպքում, (ii) գրանցման տուրքերը, եթե Կողմերից որևէ մեկը պետք է գրանցվի, ինչպես նաև բոլոր նման հարկերը` համաձայն Համաձայնագրի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, (iii) վարձավճարներ և ծախսեր` միջոցները, Փարիզից ԶՖԳ-ի հետ համաձայնեցված մեկ այլ վայր փոխանցելու համար:

 

Ցանկացած չնախատեսված ծախս, որը վճարվում է ԶՖԳ-ի կողմից, համարվում է Դրամաշնորհի մաս և պետք է գանձվի Դրամաշնորհի հասանելի հաշվեկշռից:

 

9. ՏԱՐԲԵՐ ՀԱՐՑԵՐ

 

9.1 Լեզուն

 

Համաձայնագրի լեզուն անգլերենն է: Եթե այն թարգմանվում է, Համաձայնագրի դրույթների մեկնաբանության կամ կողմերի միջև վեճերի դեպքում վավեր է համարվում միայն անգլերեն տարբերակը:

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում կամ դրա առնչությամբ ողջ հաղորդակցությունը կամ փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն լեզվով:

 

Եթե հաղորդագրությունը կամ փաստաթղթերը գրված են ոչ անգլերեն լեզվով, ԶՖԳ-ի պահանջով պետք է ներկայացվի անգլերենի վավերացված թարգմանություն, և տվյալ դեպքում գերակայում է անգլերեն թարգմանությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթուղթը իրավական տեքստ է կամ մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ:

 

9.2 Մասնակի ոչ վավեր լինելը

 

Եթե որևէ պահի Համաձայնագրի որևէ դրույթ դառնում է ոչ վավեր, Համաձայնագրի մյուս դրույթները մնում են վավեր:

 

Երկրի որևէ օրենքով դրույթի ոչ վավեր լինելը չի ազդում այլ երկրի օրենքով այդ դրույթի վավերության վրա:

 

9.3 Իրավունքներից հրաժարվելու բացառումը

 

Եթե ԶՖԳ-ն չի օգտվում սույն Համաձայնագրով իր որևէ իրավունքից, կամ հետաձգում է դրանից օգտվելը, այդ հանգամանքը չպետք է համարել որպես ԶՖԳ-ի կողմից` սույն Համաձայնագրով իր իրավունքներից հրաժարվել:

 

Իրավունքից մասամբ օգտվելը չի համարվում խոչընդոտ` դրանից ավելի ուշ օգտվելու համար, կամ, ավելի ընդհանուր ձևով` օրենքով իր իրավունքների և պահանջների կատարման խոչընդոտ:

 

Սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները և պահանջները հավաքական են և չեն բացառում օրենքով նախատեսված որևէ իրավունք կամ պահանջ:

 

9.4 Փոխանցելը

 

Ստացողը չի կարող հանձնարարել, զիջել կամ որևէ կերպ փոխանցել սույն Համաձայնագրով իր իրավունքները և/կամ պարտականությունները` առանց ԶՖԳ-ի գրավոր համաձայնության:

 

9.5 Իրավական ուժը

 

Սույն Համաձայնագրի Հավելվածները և դեկլարատիվներն ունեն նույն իրավաբանական ուժը, ինչ որ ողջ Համաձայնագիրը:

 

9.6 Ողջ Համաձայնագիրը

 

Իր ստորագրման ամսաթվից` սույն Համաձայնագիրը ներկայացնում է ողջ համաձայանագիրը Կողմերի միջև` դրանում նշված նպատակների համար, և այն փոխարինում է բոլոր նախկին փաստաթղթերը, համաձայնությունները և նախաձեռնությունները, որոնք կարող էին փոխանակված կամ հաղորդած լինել` որպես Համաձայնագրի բանակցման մաս:

 

9.7 Փոփոխություն

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի կարող փոփոխվել, քանի դեռ այդ փոփոխությունը հստակ կերպով չի համաձայնեցվել գրավոր ԶՖԳ-ի հետ:

 

9.8 Ծրագրի մասին տեղեկատվության հաղորդելը

 

Անկախ գաղտնիության մասին որևէ գործող համաձայնագրից, ԶՖԳ-ն կարող է բացահայտել Ծրագրի հետ առնչվող բոլոր տեղեկությունները կամ փաստաթղթերը` (i) աուդիտորներին, խորհրդատուներին, վարկանշային ընկերություններին, (ii) ցանկացած անձին կամ կազմակերպությանը` սույն Համաձայնագրով ԶՖԳ-ին պաշտպանելու միջոցառումներ իրականացնելու կամ իրավունքները պաշտպանելու համար:

 

10. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

10.1 Գրավոր ծանուցումներ

 

Ցանկացած ծանուցում, հարցում կամ այլ հաղորդագրություն, որը պետք է տրվի կամ արվի սույն Համաձայնագրի ներքո կամ դրա առնչությամբ, պետք է լինի գրավոր, և` բացառությամբ այն դեպքերի, երբ սույնով նախատեսվում է այլ բան, այդ հաղորդագրությունը կարող է արվել ֆաքսով կամ նամակով` կողմերի հետևյալ հասցեներով և համարներով.

 

Ստացողին.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հասցե. Մելիք-Ադամյան 1 փողոց,

Երևան. 0010,

Հայաստանի Հանրապետություն

Հեռախոս. (+374) 10 595 304

Ֆաքս. (+374) 10 524 282

Ում. Պարոն Վաչե Գաբրիելյան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

ԶՖԳ-ին.

 

ԶՖԳ-ի ՓԱՐԻԶԻ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հասցե. 5, rue Roland Barthes – 75598 Cedex 12

Հեռախոս. +33 (0) 1 53 44 45 81

Ֆաքս. +33 (0) 1 44 87 39 65

Ում. Director, Asia Division, AFD HQ in Paris

Պատճենը`

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

 

Հասցե. Երևան, Գրիգոր Լուսավորչի փ. 8

Հեռախոս. 00 374 10 59 19 50

Ում. Նորին Գերազանցություն պրն. Անրի Ռեյնոյին [M. Henri Reynaud], Ֆրանսիայի դեսպան

 

կամ մեկ այլ հասցեով, ֆաքսով, կամ բաժնին, պատասխանատու անձին, որի մասին մի Կողմը կտեղեկացնի մյուս Կողմին առնվազն հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում:

 

10.2 Ստանալը

Ցանկացած արված ծանուցում, հարցում կամ հաղորդագրություն, կամ որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է Համաձայնագրի շրջանակներում մեկի կողմից մյուսին, կամ առնչվում է դրա հետ, ուժի մեջ է.

 

(i) ֆաքսի դեպքում, երբ ստացվում է ընթեռնելի ձևով, և

(ii) նամակի դեպքում, երբ տրամադրվում է ճիշտ հասցեով:

 

Եթե կոնկրետ նշված է բաժինը կամ անձը` այն պայմանով, որ հաղորդագրությունը հասցեագրվել է համապատասխան անձնավորությանը կամ բաժնին:

 

10.3 Էլեկտրոնային հաղորդակցություն

 

ա. Սույն Համաձայնագրի շրջանակներում կամ դրա առնչությամբ ցանկացած հաղորդակցություն կարող է իրականացվել էլեկտրոնային փոստով կամ այլ էլեկտրոնային ձևով, եթե Կողմերը`

 

(i) համաձայն են նման հաղորդակցության հետ և չեն ծանուցել հակառակի մասին,

 

(ii) գրավոր տրամադրել են իրենց էլեկտրոնային հասցեները և/կամ այլ կոնտակտային տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են այդ միջոցով տեղեկատվության փոխանակում իրականացնելու համար,

 

(iii) ծանուցում են միմյանց իրենց հասցեի կամ այլ տրամադրած կոնտակտային տվյալների փոփոխության մասին:

 

բ. Կողմերի միջև ցանկացած էլեկտրոնային հաղորդագրություն ուժի մեջ է միայն ընթեռնելի ձևով ստանալուց հետո:

 

11. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ – ԺԱՄԿԵՏ – ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

11.1 Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իր ստորագրման ամսաթվից և ամբողջությամբ ուժի մեջ է մնում ստորագրման ամսաթվից հետո երկու (2) տարի ժամկետով:

 

11.2 ԶՖԳ-ն իրավունք է վերապահում իրեն, առանց որևէ պաշտոնական ընթացակարգի, դադարեցնել Համաձայնագիրն այն դեպքում, երբ. (i) Ստացողը չի ուղարկում առաջին մասհանման հայտը, (ii) չեն կատարվել առաջին մասհանման հայտի նախապայմանները և (iii) առաջին մասհանման հայտը չի արվել Դրամաշնորհը տրամադրելու, այսինքն` Նախաբանի (C) պարբերությունում նշված ԶՖԳ-ի խորհրդի որոշման ամսաթվից հետո տասնութ (18) ամսվա ընթացքում:

 

11.3 Բացի դրանից, ԶՖԳ-ն իրավունք է վերապահում իրեն դադարեցնել Համաձայնագիրը, եթե տեղի է ունեցել Կետ 4-ում (Միջոցների դիմումների հետաձգումը կամ մերժումը) նշված դեպքերից որևէ մեկը:

Ստացողը կծանուցվի դրա մասին ԶՖԳ-ի կողմից պատվերով նամակով և պարտավորվում է` ԶՖԳ-ի կողմից նման պահանջ ստանալու դեպքում, նշված խախտումի (խախտումերի) պատճառով, ԶՖԳ-ին վերադարձնել Դրամաշնորհի շրջանակներում ստացված միջոցները` մասամբ կամ ամբողջությամբ:

 

12. ՂԵԿԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՔ, ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

 

12.1 Ղեկավարող օրենք

 

Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է Ֆրանսիայի օրենքներով:

 

12.2 Ընդդատությունը

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում կամ դրա առնչությամբ ծագած ցանկացած վեճ պետք է նախ և առաջ Կողմերի միջև լուծվի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Նշված ընթացակարգի կիրառման անհնարինության դեպքում վեճերը պետք է լուծվեն Փարիզի իրավասու դատարանում:

 

13. Իրավաբանական հասցեի ընտրություն

 

Առանց հակասելու կիրառվող օրենքներին և կանոնակարգերին, վերոնշյալ գործողությունների կամ ընթացակարգերի հետ առնչվող դատական և արտադատական փաստաթղթերի սպասարկման համար, Ստացողը անդարձորեն որպես իր իրավաբանական հասցե է ընտրում 10.1 կետում (Գրավոր ծանուցումներ) նշված հասցեն, իսկ ԶՖԳ-ն` 10.1 կետում (Գրավոր ծանուցումներ) «ԶՖԳ-ի գլխամասային գրասենյակ»-ի տակ նշված հասցեն:

 

Պատրաստվել է [գրել թիվը տառերով` այդ թվում` երկու օրինակ ԶՖԳ-ի համար] չորս (4) բնօրինակներով, Երևանում, երբ [],

 

ՍՏԱՑՈՂ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացված`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից

Անունը: Պարոն Վաչե Գաբրիելյան

Պաշտոնը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

AGENCE FRANÇAISE DE DEVELOPPEMENT

Ներկայացված`

Անունը: Gregօry CԼEMENTE

Պաշտոնը: Ասիայի դեպարտամենտի տնօրեն

 

Նորին Գերազանցություն պրն. Անրի Ռենո, Ֆրանսիայի դեսպան, համաստորագրող

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Ա- ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Համաձայնագիր

նշանակում է սույն ֆինանսավորման համաձայնագիրը, այդ թվում` դրա դեկլարատիվները, հավելվածները, ինչպես նաև հնարավոր հետագա փոփոխությունները:

   

Լիազոր մարմին (ներ)`

նշանակում է ցանկացած կառավարություն կամ ցանկացած մարմին, ստորաբաժանում, հանձնաժողով, որն իրականացնում է պետական բացառիկ գործառույթներ, վարչարարություն, դատարան, պետական, կառավարական, վարչական, հարկային կամ դատական մարմին:

   

Լիազորություն (ներ)`

նշանակում է բոլոր համաձայնությունները, գրանցումները, գործերը, կոնվենցիաները, վկայագրերը, լիազորումները, հաստատումները, թույլտվությունները և/կամ մանդատները, կամ դրանց որևէ բացառություններ, որոնք ստացվել կամ տրամադրվել են Լիազոր մարմնի կողմից` անկախ նրանից, շնորհվել է դա հստակ ակտով, թե սահմանված ժամկետում պատասխան չտալու արդյունքում:

   

Գաղտնի համաձայնություն`

նշանակում է համաձայնեցված գործողություններ, համաձայնագրեր, արտահայտված կամ ենթադրվող գաղտնի համաձայնություն կամ դաշինք, այդ թվում` որևէ երկրում գործող միջնորդի կամ գործընկերոջ միջոցով, որոնց նպատակն է խոչընդոտել, սահմանափակել կամ խաթարել մրցակցությունը շուկայում` այդ թվում.

- սահմանափակելով մուտքը շուկա կամ ազատ մրցակցությունն այլ բիզնեսի կողմից,

- թույլ չտալով ազատ շուկայական գների ձևավորումը` արհեստականորեն բարձրացնելով կամ նվազեցնելով դրանք,

- սահմանափակելով կամ վերահսկելով արտադրությունը, վաճառքի կետերը, կապիտալ ծախսումները և տեխնիկական առաջընթացը,

- բաշխելով շուկաները և մատակարարման աղբյուրները:

   

Կոռուպցիա`

նշանակում է հետևյալ գործողությունները.

- ուղղակի կամ անուղղակի կերպով` Պետական պաշտոնյային խոստանալ, առաջարկել կամ տալ ցանկացած բնույթի որևէ ոչ պատեհ առավելություն` հենց պաշտոնատար անձի, մեկ այլ անձի կամ մարմնի համար այն նպատակով, որ Պաշտոնատար անձը կատարի, կամ հետ կանգնի իր պաշտոնական պարտականությունների կատարումից,

- Պետական պաշտոնյայից` ուղղակի կամ անուղղակի կերպով խնդրել, ստանալ ցանկացած բնույթի որևէ ոչ պատեհ առավելություն` հենց Պաշտոնատար անձի, մեկ այլ անձի կամ մարմնի համար այն նպատակով, որ պաշտոնատար անձը կատարի կամ հետ կանգնի իր պաշտոնական պարտականությունների կատարումից:

   

Եվրո

նշանակում է Եվրամիության դրամային միության անդամ երկրների` այդ թվում` Ֆրանսիայի միակ եվրոպական արժույթ և այդ երկրների վճարման օրինական միջոց:

   

Ֆինանսական պատժամիջոցների ցանկ

նշանակում է անձանց, խմբերի կամ մարմինների ցանկ, որոնց նկատմամբ կիրառվում են Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության և Ֆրանսիայի ֆինանսական պատժամիջոցները:

 

Միայն տեղեկատվական նպատակով, և ոչ ի շահ Ստացողի (որը չի կարող ոչ մի կերպ որևէ առավելություն ստանալ կամ հիմնվել ԶՖԳ-ի կողմից տրամադրված հղումների ցանկի վրա, որոնք բերվում են ստորև)`

 

Միավորված ազգերի կազմակերպության դեպքում ցանկերի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում.

 

http://www.un.org/sc/committees/list_compend.shtml

 

Եվրոպական Միության դեպքում ցանկերի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում.

 

http://eeas.europa.eu/cfsp/sanctions/consol-list_en.htm

 

Ֆրանսիայի դեպքում ցանկերի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում.

 

http://www.tresor.economie.gouv.fr/4248_Dispositif-National-de-Gel-Terroriste

 

Վերը նշված կայքերի ցուցակներն ամբողջական չեն:

 

Ֆինանսավորման պլան

նշանակում է Ծրագրի ֆինանսավորման պլանը, որը կցվում է որպես Հավելված 3 (Ֆինանսավորման պլան):

 

Դրամաշնորհ

նշանակում է ԶՖԳ-ի կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրված միջոցները` 2.1 կետում (Գումարը) սահմանված առավելագույն գումարի չափով:

 

Էական բացասական ազդեցություն

նշանակում է ցանկացած դեպք կամ հանգամանք, որը բացասաբար և երկարաժամկետ ազդում է Ստացողի վրա և, ըստ ամենայնի, կարող է ազդել Ստացողի կողմից` սույն Համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարման վրա:

 

Օպերատոր (ներ)

նշանակում է սուբյեկտ (ներ), որոնք ընտրվել են Ստացողի կողմից Ծրագրին առնչվող մի քանի կամ բոլոր տեխնիկական աջակցության ծառայությունները կատարելու համար` ըստ Հավելված 2-ում (Ծրագրի նկարագրությունը) սահմանված ձևի:

 

Օպերատորի պայմանագիր

նշանակում է Ստացողի և մեկ կամ մի քանի Օպերատորների միջև կնքված ծառայությունների պայմանագիր` Ծրագրի առնչությամբ:

 

Գնումների պլան

նշանակում է գնումների պլան, որը պետք է որոշվի Ստացողի կողմից և նախատեսի առնվազն` (i) Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մատակարարման, աշխատանքների և/կամ ծառայությունների պայմանագրեր` առնվազն տասնութ (18) ամսվա ժամանակացույցով (սկսած Ծրագրի իրականացման մեկնարկից) և (ii) այդ պայմանագրերը կնքելու մեթոդները (գնումների օրենքներ, առաջարկների ներկայացման վերջնաժամկետ, կոնտակտային անձնավորությունների կամ կազմակերպությունների անուն և հասցե), որը թույլ կտա ԶՖԳ-ին նախապես ծանուցում ներկայացնել ՏՀԶԿ-ի Զարգացման աջակցության կոմիտեին` առաջարկները ներկայացնելու ժամկետի սկզբից առնվազն երեսուն (30) օրացուցային օր առաջ (ԶԱԿ-ի առաջարկությունները պաշտոնական զարգացման աջակցությունը սկսելու մասին, մայիսի 14, 2001 թ.):

 

Ծրագիր

նշանակում է տեխնիկական աջակցություն, ինչպես նաև տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ, որոնց նկարագրությունը և արժեքը` որպես ուղեցույց, բերված են Հավելված 2-ում (Ծրագրի նկարագրությունը) և Հավելված 3-ում (Ֆինանսավորման պլան):

 

Ծրագրի լիազորում

նշանակում է լիազորություններ, որոնք անհրաժեշտ են. (i) Ստացողին` իրականացնելու Ծրագիրը և կազմելու Ծրագրի բոլոր փաստաթղթերը, որոնց կողմ է նա հանդիսանում, օգտվել իր իրավունքներից և կատարել իր պարտավորությունները դրանց շրջանակներում, (ii) որպեսզի Ծրագրի փաստաթղթերը, որոնց կողմ է հանդիսանում Ստացողը, ընդունելի լինեն որպես ապացույց այն երկրի դատարաններում, որտեղ գտնվում է Ստացողի գրանցված գրասենյակը, կամ իրավասու արբիտրաժային խորհուրդներում կամ արբիտրաժային տրիբունալներում:

 

Ծրագրի փաստաթղթեր

նշանակում է բոլոր փաստաթղթերը, այդ թվում` պայմանագրային փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Ստացողի կողմից Ծրագրի առնչությամբ [(մասնավորապես, Օպերատորի պայմանագիրը] :
 

Պետական պաշտոնյա

նշանակում է.

- օրենսդրական, գործադիր, վարչական կամ դատական պաշտոն զբաղեցնող անձ` նշանակված կամ ընտրված, որը ծառայում է մշտական կամ այլ հիմունքներով` վճարովի կամ անվճար, անկախ աստիճանից,

- ցանկացած այլ անձ, որն իրականացնում է պետական գործառույթ, այդ թվում` պետական կազմակերպության կամ ընկերության համար, կամ մատուցում է պետական ծառայություն,

- ցանկացած այլ անձ, որը սահմանվում է որպես պետական պաշտոնյա Ստացողի երկրի օրենքներով:

 

Հավելված

նշանակում է սույն Համաձայնագրի հավելվածը կամ հավելվածները:

Ծառայություն (ներ)

նշանակում է ուսումնասիրություններ և/կամ տեխնիկական աջակցություն, որը պետք է տրամադրվի Ծրագրի առնչությամբ` Հավելված 2-ում (Ծրագրի նկարագրությունը) սահմանված ձևով:
 

Ստորագրման ամսաթիվ

նշանակում է սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթիվը:
 

Տեխնիկական ավարտման ամսաթիվ

նշանակում է Ծրագրի տեխնիկական ավարտի նախատեսվող ամսաթիվ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Բ- ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ա. «Ակտիվներ» ներառում է ներկայիս և ապագա գույք, հասույթներ և ցանկացած բնույթի իրավունքներ:

 

բ. «Ստացողին», «Կողմին» կամ «Գործակալությանը» վերաբերող ցանկացած հղում ներառում է նրանց իրավահաջորդները, նշանակվածները և շահառուները:

 

գ. Համաձայնագրին, որևէ այլ համաձայնագրին կամ գործիքին արվող հղումը առնչվում է Համաձայնագրին, կամ փոփոխված, վերահաստատված, լրացված համաձայնագրին կամ գործիքին, և, անհրաժեշտության դեպքում, ներառում է ցանկացած գործիք, որը փոխարինում է նրան Համաձայնագրին համապատասխան:

 

դ. «Երաշխիք» նշանակում է ցանկացած արժեթուղթ կամ երաշխիք, այդ թվում` վճարման ինքնավար և առանց հետկանչի երաշխիք:

 

ե. «Անձ» ներառում է ցանկացած անձ, ընկերություն, ֆիրմա, կորպորացիա, կառավարություն, պետություն կամ պետական գործակալություն կամ ընկերակցություն կամ դրանցից մի քանիսը (անկախ նրանից հանդիսանում են դրանք առանձին իրավաբանական մարմին, թե ոչ):

 

զ. «Կանոնակարգ» ներառում է ցանկացած կառավարական, միջգերատեսչական կամ վերկառավարական մարմնի, վերահսկող մարմնի, կանոնակարգող մարմնի, անկախ վարչական իշխանության, գործակալության, տնօրինության կամ որևէ մեկ այլ լիազոր մարմնի կամ կազմակերպության ցանկացած օրենսդրություն, կանոնակարգ, կանոն, որոշում, պաշտոնական դիրեկտիվ, հրահանգ, պահանջ, խորհուրդ, առաջարկ, որոշում կամ ուղեցույց (այդ թվում` ցանկացած պետական արդյունաբերական և առևտրային կազմակերպություն) (անկախ նրանից, ունի այն օրենքի ուժ, թե ոչ), որն ազդում է Համաձայնագրի կամ Կողմի իրավունքների և պարտավորությունների վրա:

 

է. Ցանկացած հղում օրենքի դրույթին վերաբերում է նաև դրույթի փոփոխությանը:

 

ը. Եթե այլ բան չի նախատեսված, նշված օրվա ժամերը վերաբերում են Փարիզի ժամանակին:

 

թ. Բաժնի, կետի և հավելվածի վերնագրերը նպատակ ունեն միայն հեշտացնել հղումը և չպետք է ազդեն սույն Համաձայնագրի մեկնաբանության վրա:

 

ժ. Եթե այլ բան չի նախատեսված Համաձայնագրում, դրան առնչվող ցանկացած փաստաթղթում, կամ Համաձայնագրի շրջանակներում կամ դրա առնչությամբ տրված ցանկացած ծանուցման մեջ, օգտագործվող տերմինն ունի այն նշանակությունը, որը դրան վերագրված է սույն Համաձայնագրում:

 

ի. Կետին և հավելվածին արվող հղումները վերաբերում են սույն Համաձայնագրի կետին կամ հավելվածին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի նպատակն է` իրականացնել ուսումնասիրություններ և ստեղծել կարողությունների ամրապնդման հիմնադրամներ, որոնք կարող են մոբիլիզացվել անհրաժեշտության դեպքում` Հայաստանում ԶՖԳ-ի ծրագրերի նախապատրաստմանն օգնելու համար: Կողմերը համատեղ կորոշեն Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Ծառայություները: Դրանք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առաջնայնություններին և առաջին հերթին օգտագործվեն երկրում ԶՖԳ-ի հետևյալ միջոցառումներում. (i) գյուղատնտեսություն և գյուղական շրջանների զարգացում, (ii) քաղաքաշինություն (հատկապես տրանսպորտի ոլորտ, ջրամատակարարում և ջրահեռացում և թափոնների կառավարում), (iii) ենթակառուցվածքներ (հատկապես վերականգնվող և մաքուր էներգետիկա) և (iv) առողջապահություն: Ծրագիրը թույլ կտա ԶՖԳ-ին և Ստացողին անդրադառնալ Հայաստանում ԶՖԳ-ի հետագա ծրագրերի նախապատրաստման բացերին կամ ուսումնասիրությունների/վերլուծությունների, կամ էլ նաև ապագա իրականացնող գործընկերոջ կարողությունների առումով:

 

Ծրագրով կֆինանսավորվեն.

 

 Նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ և տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ և ցանկացած այլ ուսումնասիրություն/վերլուծություն` ոլորտային և/կամ ինստիտուցիոնալ, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ԶՖԳ-ի ապագա ծրագրերի նախապատրաստման համար` մինչև դրանց վերջնական նախագծի մշակումը և ներկայացումը ԶՖԳ-ի խորհրդին:

 

 Տեղում ցուցաբերվող կարճաժամկետ տեխնիկական աջակցություն` վերոնշյալ ոլորտներում ԶՖԳ-ի ծրագրերի որոշման և նախապատրաստման հարցերում Ստացողին օգնելու համար:

 

 Ժամանակ առ ժամանակ` տեխնիկական աջակցություն և ուսումնասիրություններ վերոնշյալ ոլորտների հետ անմիջապես չառնչվող թեմաներով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ

 

Ոլորտ

Ծառայությունների բնույթը

Ծառայությունների բովանդակությունը

Իրականացնող գործընկեր

Նախահաշիվ

Իրականացման տարի

Գյուղատնտեսություն

Տեխնիկատնտեսական ուսումնասիրություն / վերլուծություն

Փաստաթղթերի ուսումնասիրություն և Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Վեդիի ջրամբարի կառուցման համար

ՏԿՆ /ՋՏՊԿ

± 300,000 EUR

2013

Քաղաքաշինություն

Ուսումնասիրություն / վերլուծություն

Համալիր ուսումնասիրություն «Տաթև» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման վերաբերյալ` ներառյալ բոլոր կոմունալ ծառայությունները

ՏԿՆ

± 100 000 EUR

2013

Քաղաքաշինություն

Ուսումնասիրություն / վերլուծություն

Լրացուցիչ ուսումնասիրություն և վերլուծություն` կոշտ թափոնների կառավարման հիմնավոր ազգային ծրագիր ստեղծելու համար

ՏԿՆ / Երևանի քաղաքապետարան/

Քաղաքաշինության նախարարություն

± 50 000 EUR

2013

Ջրամատակարարում և ջրահեռացում

Տեխնիկական աջակցություն

Աջակցություն Երևանի ջրմուղկոյուղուն` կարիքները գնահատելու և Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու հարցում

ՏԿՆ / Երևանի քաղաքապետարան

± 30 000 EUR

2013-2014

Առողջապահություն

Ուսումնասիրություն

Ոլորտային գնահատում առողջապահական ծրագրերի համար

Առողջապահության

նախարարություն

± 20 000 EUR

2013-2014

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

EՍR 500,000 EUR

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Մաս I – Համաձայնագրի ստորագրության նախնական պայմանները

 

ա. Ստացողը ԶՖԳ-ին ներկայացնում է Ստացողի իրավասու Լիազոր մարմնի (մարմինների) որոշումների պատճենները` վավերացված Ստացողի կողմից, որոնք հաստատում են Համաձայնագրի դրույթները և լիազորում կոնկրետ անձին կամ անձանց իրականացնել այն Ստացողի անունից:

 

Մաս II- Առաջին վճարման նախնական պայմանները

 

ա. Գրանցման, ավանդի կամ Համաձայնագրի հրապարակայնության պահանջների, ինչպես նաև որևէ տուրքի, գրանցման վճարի կամ Համաձայնագրի առնչությամբ համանման տուրքի վճարման ապացույց` դրանց անհրաժեշտության դեպքում:

 

բ. Ստացողը ներկայացնում է իր լիազորված ստորագրողի կողմից թողարկված վավերագիր, որը թվարկում է այն անձին (անձանց), որոնք լիազորված են Ստացողի անունից ստորագրել վճարման հայտերը և սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած այլ վկայագիր, ինչպես նաև Ստացողի անունից իրականացնել սույն Համաձայնագրի շրջանակներում բոլոր միջոցառումները կամ ստորագրել բոլոր այլ լիազորված կամ պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացնում է այդ անձի (անձանց) վավերացված ստորագրությունները:

 

գ. Նախապես ստացվում է ԶՖԳ-ի համաձայնությունը Օպերատորի պայմանագրի (երի) դրույթներին, և ԶՖԳ-ին ներկայացվում է այդ պայմանագրի կատարված պատճենը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան