Գլխավոր տեղեկություն
Համար
N 1628-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

 25 դեկտեմբերի 2020 թ.

ք. Երևան

N 1628-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՌՈԲԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՌՈԲԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 24-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ

 

1. «ՌՈԲԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը` հաշվառման համարը` N ՀՀ 21 առ 26.12.2019թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Օդեսայի 68, գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Երևանյան 116/1, դադարեցնել՝ համաձայն «ՌՈԲԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի:

 2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: