Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.12.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

02 դեկտեմբեր 2020 թ.

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲՈՒԺԵԼԻ ՓՈՒԼՈՒՄ ՄԱՇԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Քրոնիկական զարգացող հիվանդությունների անբուժելի փուլում մաշկի վնասվածքներով պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

02 դեկտեմբեր 2020 թ.

N 31-Ն հրաման

 

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲՈՒԺԵԼԻ ՓՈՒԼՈՒՄ ՄԱՇԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մաշկի վնասվածքը՝ մաշկի ամբողջականության և ֆունկցիայի խանգարումն է տարբեր պատճառներով՝ քիմիաթերապևտիկ ախտահարումներ, ճառագայթային վնասվածքներ, պառկելախոցեր, խոցեր, մաշկի չարորակ ախտահարում, լիմֆադեմա:

2. Պառկելախոցերի դասակարգում կատարվել է ԱՔՀԳ (AHCPR) կողմից 1992 թվականից սկսած, որտեղ տրվել են պառկելախոցերի հետևյալ տեսակներն ու աստիճանը.

1) 1-ին աստիճան` մաշկի էրիթեմա, խոցի զարգացման նախանշան.

2) 2-րդ աստիճան` մաշկի մասնակի կորուստ, որը ներառում է էպիդերմիսը և / կամ ամբողջական մաշկը: Մակերեսային խոցն ունի քերծվածքի, բշտիկի կամ մակերեսային խառնարանի տեսք.

3) 3-րդ աստիճան` հյուսվածքի կորուստ մաշկի ողջ հաստությամբ՝ ենթամաշկային ճարպաբջջանքի վնասմամբ կամ մեռուկացումով, որն ունի խորություն, բայց չկա անցում փակեղից դուրս: Խոցն ունի խառնարանի տեսք՝ շրջապատող հյուսվածքի վնասումով կամ առանց դրա վնասման.

4) 4-րդ աստիճան` հյուսվածքի կորուստ մաշկի ողջ հաստությամբ՝ լայնածավալ դեստրուկցիայով, հյուսվածքի քայքայում, մեռուկացում՝ մաշկի, ենթամաշկային ճարպաբջջանքի, մկանների, ոսկրերի կամ հենման կառուցվածքների, ջլերի, հոդապարկերի վնասումով:

 

2. ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՊԱՑԻԵՆՏԻ ՄՈԴԵԼ

 

3. Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից սպասարկվող անբուժելի փուլի մաշկի վնասումով ուղեկցվող քրոնիկական զարգացող հիվանդություններով պացիենտը (տես` Աղյուսակ 1):

Աղյուսակ 1

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձև

 

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճան

Ցանկացած

Հիվանդության փուլ

Ցանկացած

Բարդություններ

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

В20 - В24, С00-С97, Е10-Е11, G20, G81-G83, G92-G93, I10-I13, I25, I27, I50, I69, J44, J90- J91, J96, К70.3-К70.4, К71.7, К72, К74, N18-N19, S72.0

Բուժօգնության ցուցաբերման պայմաններ

Հիվանդանոցային և արտահիվանդանոցային

Սույն գործելակարգում օգտագործվող հապավումներ

 

ԱՔՀԳ (AHCPR) - Առողջապահության քաղաքականության և հետազոտման գործակալություն

ՈւՁՀ- ուլտրաձայնային հետազոտություն

ԻԹԲ- ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ՀՄԴ-10 - Հիվանդությունների միջազգային դասակարգում

 

3. ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

4. Գանգատներ`

1) պառկելախոցեր կամ մաշկի այլ վնասումներ:

5. Անամնեզ`

1) քրոնիկական զարգացող հիվանդության մասին տեղեկություն.

2) մաշկի վնասման ժամկետների պարզում` տնային խնամքի պայմաններում:

6. Կլինիկական զննման տվյալներ`

1) մաշկային ծածկույթների զննում.

2) մաշկի արտաքին տեսք.

3) մաշկի այտուցվածություն.

4) ինֆեկցիաների առկայություն.

5) երկարատև բորբոքումների առկայություն:

 

4. ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Լաբորատոր հետազոտությունների իրականացում`

1) որոնք անհրաժեշտ են համախտանիշը ախտորոշելու համար՝ պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոսպիտալացվելուց առաջ ուղղվածությունը որոշելու համար.

2) արյան մեջ գլյուկոզայի որոշում գլիկոմետրի օգնությամբ շաքարային դիաբետի կամ դրա կասկածի դեպքում:

8. Պալիատիվ բժշկական օգնության ապահովման համար բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ոչ բժշկական կազմակերպություններում, նախքան հոսպիտալացնելը, համախտանիշը ախտորոշելու համար գործիքային հետազոտություններ չեն իրականացվում:

 

5. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

9. Պալիատիվ բժշկական օգնությունը պառկելախոցերի դեպքում կարող է տրամադրվել ոչ դեղորայքային և դեղորայքային եղանակներով:

10. Ոչ դեղորայքային պալիատիվ բժշկական օգնություն`

1) ընդհանուր հիգիենա, մաշկի խնամք`

ա. խուսափել վնաս պատճառող գործողություններից (սրբիչով մշակում և այլն).

բ. խոնավացնող միջոցների օգտագործում` մաշկի ախտահարման ռիսկ ունեցող տարածքներում.

գ. բացառում մաշկի երկարատև շփումը թաց սպիտակեղենի հետ (ակամա ֆիզիոլոգիական արտազատումների դեպքում):

2) Հակապառկելախոցային ներքնակների օգտագործում`

ա. չոր և մաքուր, փափուկ և առանց ծալքերի անկողնային սպիտակեղեն, որի վրա պառկած է պացիենտը (սավանը պիտի լինի ձգված՝ ծայրերը ամրացված ներքնակին կամ այլ կերպ).

բ. պարբերաբար պետք է համոզվել, որ անկողնում փշրանքներ, մնացորդներ չկան:

3) Պասիվ շարժունակության ապահովում յուրաքանչյուր 2 ժամը մեկ:

4) Սննդակարգի, հատուկ ռեժիմի պահպանում և այլն:

11. Դեղորայքային պալիատիվ բժշկական օգնություն`

1) դեղի ընտրության մարտավարությունը կախված է տվյալ պահին պացիենտի սոմատիկ վիճակից.

2) օգտագործվող դեղերի հիմնական խմբերն են`

ա. էլետրոլիտային լուծույթներ.

բ. հականեխիչներ.

գ. տեղային ազդեցության մաշկի բուժմանն ուղղված դեղեր.

դ. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր.

ե. հակամանրէային և հակամակաբուծային դեղեր.

զ. հակաբիոտիկներ.

է. ոչօփիոիդային անալգետիկներ:

3) Այլ դեղեր`

ա. տեղային կիրառման մաշկային հակամանրէային դեղեր.

բ. մաշկային ծածկույթի բջիջների պրոլիֆերացիայի և դիֆերենցայի գործընթացների վրա ազդող դեղեր.

գ. ֆիբրինոլիտիկներ և հեմոստատիկներ, տեղային ազդեցության հեմոստատիկներ:

 

6. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

 

12. Վիրաբուժական միջամտության համար անհրաժեշտ է մանրակրկիտ նկարագրություն և հիմնավորում:

13. Պառկելախոցի վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը դիտարկել դեղորայքային բուժման անարդյունավետության հաստատման, պալիատիվ բժշկական օգնության արդյունավետության հիմնական ցուցիչների և չափանիշների բացակայության դեպքերում:

14. Անհրաժեշտության դեպքում կատարվում է պառկելախոցի վիրաբուժական մշակում:

 

7. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

 

15. Պալիատիվ բժշկական օգնության նպատակներն են`

1) պալիատիվ խնամքի նպատակն է պառկելախոցերի կամ մաշկի այլ վնասվածքների զարգացումը կանգնեցնելը.

2) ցավի ու անհանգստության վերացումը կամ մեղմացումը, որոնք պայմանավորված են պառկելախոցերի կամ մաշկի այլ վնասումների առաջացումով.

3) հոտի և էքսուդատների վերացումը և/կամ նվազեցումը.

4) մաշկի վնասված տարածքների վարակման վտանգի նվազեցումը:

16. Պալիատիվ խնամքի հաստատություններ ընդունվելու ցուցումներից են`

1) ուռուցքային կամ սոմատիկ հիվանդությամբ պացիենտները, որոնք արդեն հիվանդության անբուժելի փուլում են, սոցիալական ոչ բավարար պայմանների առկայությունը (բուժում և պատշաճ խնամք ապահովելու պայմանների բացակայություն տանը).

2) քաղցկեղով կամ սոմատիկ անբուժելի հիվանդությամբ պացիենտի հոգեբանական անհարմարության (դիսկոմֆորտի) առկայություն բնակության վայրում և՛ պացիենտի, և՛ հարազատների, և՛ խնամակալների մոտ:

17. Հոսպիտալացման համար պարտադիր պայման է բժշկական փաստաթղթի առկայությունը, որը տրամադրվում է բժշկական համապատասխան կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, որով հաստատվում է պացիենտի մոտ զարգացող քրոնիկական հիվանդության անբուժելի փուլի մասին տեղեկատվությունը:

18. Կանխատեսումը և հետագա վերահսկումը կատարվում են, երբ`

1) պացիենտները հիվանդության անբուժելի փուլում են.

2) պացիենտների 80%-ի մոտ դիտվում է հիվանդության ծանր և (կամ) սրընթաց զարգացում:

19. Հետագա կառավարումը կատարվում է պացիենտների հսկմամբ արտահիվանդանոցային պայմաններում՝ հիվանդանոցի և/կամ հոսփիսի բժշկի խորհուրդների կատարմամբ` տնային պայմաններում, անհրաժեշտության դեպքում իրականացվում է բժշկի կողմից կրկնակի խորհրդատվություն, զննում և ախտաբանական վիճակի շտկում:

20. Կրկնակի հոսպիտալացումը ցուցված է միայն վերը նշված միջոցառումների ճշգրիտ կատարման անարդյունավետության և վիճակի վատթարացման դեպքում:

 

8. ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿԵՐ

 

8.1. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՆԿ)

 

Աղյուսակ 2

 

Ծած-կագիր

Սերիա*

Անվանում

Տրամադրման հաճախականու-թյուն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատար-

ման ժամկետ

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ

14 օր

 

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի

որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ

14 օր

 

Արյան մեջ կրեատինի մակարդակի

որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ

14 օր

 

Էլեկտրասրտագրու-թյուն

0.2

1

Տանը, հիվանդանո-ցում, պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնագի-տացված խնամքի կենտրոնում

Պալիատիվ

թիմի բուժքույր

14 օր

 

Զարկերակային ճնշման չափում

1

52

Տանը, հիվանդանո-ցում,պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

Պալիատիվ թիմի

բուժքույր

14 օր

 

Ջերմաչափում

1

14

Տանը, հիվանդանո-

ցում, պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

ԻԹԲ-ի Բուժքույր

14 օր

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

52

Տանը, հիվանդանո-ցում, պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

 

14 օր

 

Պուլսօքսիմետրիա

1

14

Տանը, հիվանդանո-ցում, պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

 

14 օր

 

Որովայնի և փոքր կոնքի ՈւՁՀ

0.2

1

Ճառագայթա-բանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

14 օր

 

Ծայրամասային երակային կաթետերի տեղադրում

1

4

Տանը, հիվանդանո-

ցում, պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

Պալիատիվ խնամքի թիմի

Բուժքույր

14 օր

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

0.5

2

Տանը, հիվանդանո-ցում, պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

Բժիշկ նեղ մասնագետ

14 օր

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

0.2

1

Հիվանդանո-ցում,պալիատիվ բաժանմունքում կամ այլ նեղ մասնա-գիտացված խնամքի կենտրոնում

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

14 օր

* Ուղեգրման ձևաթղթերը լրացնել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 7-ի կարգի համաձայն։

 

8.2. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿ)

 

Աղյուսակ 3

 

Պարագայի անվանումը

Քանակը` մեկ օրվա համար

Կիրառման

տևողությունը

Ն/ե ներարկման համակարգ

1

14 օր

Ներարկիչ 2 մլ, 5 մլ, 10 մլ, 20 մլ

30

14 օր

Ենթ/մ ներարկումների համար փոքր երակներ ներարկումներ անելու համար թիթեռնիկավոր հարմարանքներ

1 հատ 3-10 օրվա

14 օր

Ներերակային կաթետերներ № 18G, 20G, 22G 24G,

1

10 օր

Ալկոհոլային անձեռոցիկներ

30

14 օր

Մանրէազերծ ձեռնոցներ

10 զույգ

14 օր

Ոչ մանրէազերծ ձեռնոցներ

8 զույգ/ 1 պացիենտի համար

14 օր

Տակդիրներ

4

14 օր

Մեկանգամյա տակդիրներ

4

14 օր

Հիպոալերգեն ամրակներ

1 տուփ (2*500 սմ)

14 օր

Վիրակապման համար նյութ (թանզիֆ)

2 մ

14 օր

Վիրակապման համար նյութ (թանզիֆե գլանակներ)

0,5 հատ (7*14 սմ)

14 օր

Մարմնի ջերմաչափ

1 հատ/ 1 պացիենտին

14 օր

Ճնշման չափման սարք

1 հատ

14 օր

Հեմոստատիկ սպունգ

10 հատ

14 օր

8.3. ԴԵՂԵՐ, ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 (ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՆԿ)

Աղյուսակ 4

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման

հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման

Ժամկետ

Տեղային ազդեցության հակամանրէային դեղ

D02AB

Ցինկի օքսիդ քսուք

1

10%

4

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հակաբիոտիկ տեղային ազդեցության

D06BX01

Մետրոնիդազոլ գել տեղային կիրառման

1

 0.75 %/18գ

14

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հակաբիոտիկ

J01XD01

Մետրոնիդազոլ

1

250մգ

140

հաբ

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Տեղային ազդեցության հակաբակտերիալ դեղ

D06BA05

Սուլֆանիլամիդ

1

300մգ

140

հաբ

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Տեղային ազդեցության հակամանրէային դեղ

D11AX

Քլորամ

ֆենիկոլ +մեթիլուրացիլ քսուք

1

20գ/40գ

14

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հակա մանրէային և հակա-մակաբուծային

D08AF01

Նիտրո

ֆուրալ

1

1:4000/ 200մլ, 400մլ

4/400

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հականեխիչ

D08AX01

Ջրածնի պերօքսիդի լուծույթ

1

3 %/

50 մլ

2

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Էլետրոլիտային լուծույթներ

B05BB01

Նատրիումի քլորիդ, ացետատ,

լակտատ, հիդրոկարբոնատ, կալցիումի, մագ-նեզիումի քլորիդ

1

400 -500մլ

5 պարկ

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ

N02BB02

Նատրիումի մետամիզոլ

1

500/մգ

140 հաբ

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Տեղային ազդեցության ցավազրկողներ

N01BB02

Լիդոկայինի լուծույթ

1

1%, 2%, 10% 2մլ

28

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

8.4. ԴԵՂԵՐ, ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿ)

 

Աղյուսակ 5

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման

հաճախակա-նություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման

ժամկետներ

Տեղային ազդեցության հակա մանրէային դեղ

N05AD01

Կալիումի պերմանգա-նատ

0.5

1:10000/ 5/գ

5

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հակաբիոտիկ

J01AA

Քլորամ

ֆենիկոլ քսուք

0.5

10 %

10

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հականեխիչ

D08AG03

Յոդի սպիրտային լուծույթ

0.5

5%

7

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հականեխիչ

D08AC02

Քլորհեք-սիդին լուծույթ

0.5

0.05 %

3

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հյուսվածքներում նյութափոխա-նակումն ակտիվացնող դեղ, լեյկոպոեզի խթանիչ

L03AX

Մեթիլուրացիլ քսուք/

մոմիկներ

0.5

10%/ 500 մգ

10

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հյուսվածքների սնուցումը և վերականգնումը լավացնող դեղ

D03AX03

Դեքսպան

տենոլ սփրեյ/ աերոզոլ/ քսուք/ կրեմ

0.5

130գ/58գ/116գ/5%

5 սր-վակ/7 տյու-բիկ

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հյուսվածքներում նյութափոխանակումն ակտիվացնող դեղ

D11AX

Սոլկոսերիլ քսուք, գել

0.5

20 գ

14 հատ

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հեմոստատիկ

B02BX01

Էտամ

զիլատ

0.5

2մլ

28

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

Հեմոստատիկ

B02AA01

Անիմոկապրո-նաթթու

0,5

5% 100,0մլ

3-5

Պալիատիվ խնամքի թիմի բժիշկ

14 օր

9. ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

21. Աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման և վերականգնման վերաբերյալ պահանջների կատարումը պարտադիր է` պալիատիվ խնամքի ընդհանուր սկզբունքների համաձայն:

22. Սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ պահանջների կատարումը պարտադիր է` պալիատիվ խնամքի ընդհանուր սկզբունքներին համաձայն:

23. Պալիատիվ բժշկական օգնության ժամանակ բուժման արդյունավետության գնահատման ցուցիչներն ու չափանիշներն են.

1) արդյունավետության ցուցիչ՝ պառկելախոցերի բացակայություն, արդյունավետության չափանիշ՝ չվնասված մաշկ.

2) արդյունավետության ցուցիչ՝ պառկելախոցերի քանակի չավելացում, արդյունավետության չափանիշ՝ վերքերի ապաքինում, հոտի, արտադրության բացակայություն:

 

10. ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼ ՄՈԴԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵԼՔԵՐ

 

24. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում:

 

Սույն գործելակարգի պահանջները կատարելիս անհրաժեշտ է պացիենտի կամ վերջինիս օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հետ համատեղ քննարկել տվյալ մոդելի պացիենտի վարման հավանական ելքերը:

 

Աղյուսակ 7

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականու-թյուն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում՝ ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

0%

   

Ապաքինում՝ ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

0%

   

Բժշկահարույց բարդությունների զարգացում

1 %

 

Անցում համապատասխան պաթոլոգիայի բուժման ուղեցույցի/

Գործելակարգի

Մահացու ելք

99%

 

Եվ ներհիվանդանոցային, և արտահիվանդանոցային(տանը, հոսփիսներում)

Փուլերում

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Kobierski, L et al. Hospice Palliative Care Program. Symptom Guidelines. Fraser Health Authority. 2009 April. Available at: http://www.fraserhealth.ca/health-professionals/professional-resources/hospice-palliative-care/hospice-palliative-care-symptom-guidelines

2. Schwartzstein RM, King TE, Hollingsworth H. Approach to the patient with dyspnea. UpToDate. 2009 Jan 1; 17.1.

3. Букварь по паллиативной медицине под ред. д.м.н. Мошою Д., 2012г. 120с.

4. Doyle, D, G. W. Hanks, and N. eds MacDonald. 1998. Oxford Textbook of Palliative Care. 2nd ed. Oxford / New York / Tokyo: Oxford University Press

5. ASCO Curriculum on Symptom Management. Dubuque, IA: Kendall|Hunt Publishing; 2001.

6. Weiler K, Garand L. Evidence-based protocol. Advance directives. Iowa City (IA): University of Iowa Gerontological Nursing Interventions Research Center, Research Dissemination Core;

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2020 թվական: