Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2021-18.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.05.15/11(647) Հոդ.118
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.04.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 ապրիլի 2019 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը`

(նախաբանը փոփ. 19.06.20 N 15-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելված 1-ի,

2) շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա. Բազարչյանին` սույն հրամանը ստորագրվելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության հետ համատեղ ապահովել ՇՄԶ գործընթացի կազմակերպումը և իրականացումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լ. Նանուշյանին:

 

Ա. Թորոսյան

   

    

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. ապրիլի 26-ի N 20-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը վերաբերող հարաբերությունները:

2. Սույն պահանջները տարածվում են առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց իրականացնող և ծառայություններ մատուցող օրենքով սահմանված կազմակերպությունների վրա:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառում (այսուհետ՝ Միջոցառում)` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման նպատակով շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով ուսումնառության կազմակերպման և իրականացման գործընթաց,

2) էլեկտրոնային ուսուցողական նյութ (այսուհետ՝ ԷՈՒՆ)` ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութ,

3) ուսուցողական նյութ` դասավանդման ընթացքում ապացուցողական հենք ունեցող, ապացուցողական բժշկության ժամանակակից մոտեցումներին համահունչ նյութ,

4) էլեկտրոնային մոդուլ` էլեկտրոնային ուսուցողական նյութերի ավարտուն միավորում, որը համապատասխանում է էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին,

5) հեռավար կամ առցանց ուսուցում՝ համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը մասնակցի և դասավանդողի միջև իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով,

6) խառը ուսուցում` ծրագիր, որը զուգակցում է Միջոցառմանը պարտադիր մասնակցությունը և էլեկտրոնային ուսուցման բաղադրիչի ավարտումը,

7) ուսուցման ակտիվ մեթոդներ` մասնակցի մտավոր և պրակտիկ գործունեության ակտիվությունը և բազմազանությունը ապահովող եղանակներ՝ հիմնված գիտելիքների և հմտությունների ձեռքբերման պրոցեսում բոլոր իմացական գործընթացների (հիշողություն, երևակայություն, մտապատկեր և այլն) ընդգրկման վրա,

8) շարունակական մասնագիտական զարգացման միջոցառման արդյունք(ներ) - գիտելիք, հմտություն և կարողություն, որոնք ձեռք կբերի Միջոցառումը կամ ԷՈՒՆ-ը հաջողությամբ ավարտած անձը,

9) շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ (այսուհետ` ՇՄԶ կրեդիտ)` ՇՄԶ գործընթացի` բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր, որը կարող է շնորհվել տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտի ձևով,

10) դասավանդող` Միջոցառման շրջանակներում դասավանդող կամ ԷՈՒՆ-ը պատրաստած կամ հեռավար կամ առցանց դասընթացը վարող մասնագետ,

11) միջոցառման կազմակերպիչ (այսուհետ՝ Կազմակերպիչ)` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կազմակերպություններ, ովքեր պատասխանատու են միջոցառման կազմակերպման, ծրագրային ուսուցողական նյութերի բովանդակային ընտրության և պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության համար,

12) միջոցառման կազմակերպչական/գիտական կոմիտե (այսուհետ` Կոմիտե)` անձինք, ովքեր պատասխանատու են միջոցառման կազմակերպման, ծրագրային ուսուցողական նյութերի բովանդակային ընտրության և պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության համար: Կոմիտեն չի ներառում միջոցառման կազմակերպչական գործընթացին մասնակցող ոչ բժշկական անձնակազմը, ինչպես նաև միջոցառման պրոֆեսորադասախոսական կազմը, որն անմիջականորեն չի մասնակցել միջոցառման կազմակերպմանը: Կոմիտեի առկայությունը պարտադիր բնույթ չի կրում. Կոմիտե ունենալու իրավասությունը վերապահված է Կազմակերպչին,

13) մասնակից` բուժաշխատող, ով իրականացնում է կրթական գործունեություն` շարունակական մասնագիտական զարգացման նպատակով,

14) նույնական Միջոցառում` շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող, արդեն իսկ կրեդիտավորված միջոցառման էական հատկանիշներ (բովանդակություն, ծրագիր, կազմակերպիչ, դասավանդող, Կոմիտե) ունեցող Միջոցառում,

15) շահերի բախում` իրավիճակ, երբ անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:

Սույն կետի իմաստով փոխկապակցված անձինք են համարվում Կոմիտեի (առկայության դեպքում) անդամի/դասավանդողի՝

1) կամ նրա ամուսնու հետ՝ ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Կոմիտեի անդամի/դասավանդողի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները,

2) Կոմիտեի անդամի/դասավանդողի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:

 

II. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Միջոցառումների կազմակերպման ընդհանուր սկզբունքներն են՝

1) տրամադրվող կրթության առևտրային ազդեցությունից և կողմնակալությունից զերծ լինելը

ա. տրամադրվող կրթության` գովազդի ցանկացած տեսակից զերծ լինելը: Որոշակի դեղի կամ բուժման մեթոդի արդյունավետության իրական ապացուցողական հենքի դեպքում, այդ մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել գիտական հրապարակումների համար ընդունված ձևով,

բ. դեղագործական և (կամ) բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության արտադրատեսակ արտադրող և ներմուծող ընկերությունների կողմից կազմակերպվող Միջոցառումների կրեդիտավորման ենթակա չլինելը,

2) մասնագիտական զարգացման կարիքների չափելիությունը և մասնագիտական զարգացման նյութերի պատշաճ լինելը

ա. Միջոցառման անցկացումից առաջ պետք է իրականացվի մասնագիտական զարգացման կարիքի վերհանում,

բ. մասնագիտական զարգացման կարիքները և արդյունքները պետք է լինեն սահմանված և չափելի,

3) շահերի բախումը և բախման հնարավոր լուծումների ապահովում

ա. Կոմիտեի անդամները (Կոմիտեի առկայության դեպքում) և ծրագրային նյութերի, այդ թվում` ԷՈՒՆ-ի, համար պատասխանատու անձինք, հեռավար կամ առցանց դասընթացը վարող մասնագետ(ներ)ը պետք է ներկայացնեն շահերի բախման հայտարարագիր՝ համաձայն Ձև N 5-ի: Օտարերկրյա անձանց կողմից շահերի բախման հայտարարագիրը կարող է ներկայացվել այլ ձևաչափով` սույն կարգով հաստատված շահերի բախման հայտարարագրի բովանդակային մասի ապահովմամբ,

բ. շահերի բախման յուրաքանչյուր դեպք պետք է լուծվի մինչև Միջոցառման անցկացումը,

4) մասնակիցների ներգրավվածության և հետադարձ կապի ապահովում

ա. մասնակիցների մասնակցության մշտադիտարկում,

բ. Կազմակերպչի կողմից մասնակիցների հետ հետադարձ կապի արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում,

5) Միջոցառումների որակի ապահովում և հսկողություն

ա. պատահականության սկզբունքով կրեդիտավորված Միջոցառումների մշտադիտարկում Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի (այսուհետ՝ ՄԳՀԱԿ) կողմից:

 

III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Կազմակերպիչը` Միջոցառման անցկացումից առնվազն 30 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Լիազոր մարմին) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի անունով ՇՄԶ միջոցառման կրեդիտավորման հայտ` համաձայն Ձև N 1-ի: Հայտի ձևը պետք է հասանելի լինի Լիազոր մարմնի www.moh.am պաշտոնական կայքում: Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ՇՄԶ միջոցառում.

2) Միջոցառման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որտեղ Կազմակերպիչը ներկայացնում է՝

ա) շարունակական մասնագիտական զարգացման կարիքները, որոնց բավարարմանը միտված է տվյալ Միջոցառումը: Այդ նպատակով Միջոցառման կազմակերպիչն իրականացնում է ՇՄԶ կարիքների վերհանում և գնահատում, նկարագրում է՝ ինչպես է այն կատարվել և, համապատասխանաբար, ինչ կարիքներ են ձևակերպվել: Կարիքները գնահատելիս կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

- նախորդ Միջոցառման(ների) արդյունքների գնահատում,

- հարցում հավանական մասնակիցների շրջանում,

- նոր կլինիկական ուղեցույցի կամ գործելակարգի կամ գիտական հետազոտության հրատարակում,

- առողջապահական ոլորտը կանոնակարգող և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքների գնահատում: Կարիքը կարող է ներկայացվել առկա իրավիճակի բարելավման կամ թերությունների վերացման անհրաժեշտության ձևով.

բ) թիրախային լսարանի վերաբերյալ տեղեկություն՝ ըստ մասնակիցների մասնագիտությունների և աշխատանքային ստաժի (անհրաժեշտության դեպքում).

գ) Միջոցառման անվանումը, որտեղ հովանավորների կամ նրանց առևտրային ապրանքների անվանումների առկայությունն անթույլատրելի է.

դ) Միջոցառման անցկացման վայրը և ժամկետը, որտեղ նշվում են Միջոցառման անցկացման վայրը և օրերը.

ե) Միջոցառման բովանդակության հստակ նկարագիրը, անցկացման ձևը.

Միջոցառման բովանդակության հստակ նկարագիրը ներառում է Միջոցառման բնույթը (գիտաժողով, համագումար, կոնֆերանս, դասախոսություն, սեմինար, վարպետաց դաս, վեբինար, այլ (հայտատուն հայտում պետք է հստակեցնի), անցկացման ձևը` եզակի կամ բազմակի նստաշրջաններ, դրանց թիվը, բնույթը (հաջորդական կամ միաժամանակյա):

Միջոցառումը պետք է ունենա ապացուցողական հենք, պարունակի գիտաբժշկական նորույթ, անդրադառնա բժշկագիտության արդի մոտեցումներին, ներկայացնի նոր մեթոդներ, տվյալներ, առաջարկներ, վերլուծություններ և պարունակի հղումներ համապատասխան գիտական հետազոտություններին (գիտական հանդեսում/ամսագրում հրատարակման համար սահմանված չափանիշներին համապատասխան).

զ) տեղեկատվություն Միջոցառման տևողության վերաբերյալ, որտեղ նշվում է միջոցառման սկիզբը և ավարտը (ներառյալ սուրճի/ճաշի ընդմիջումները), ուսուցման ժամերի քանակը՝ յուրաքանչյուր օրվա և ողջ Միջոցառման համար: Ընդ որում, կրեդիտավորման ենթակա են բացառապես ուսուցողական ժամերը.

է) ակնկալվող ՇՄԶ արդյունքը(ները)՝ գիտելիքի, հմտությունների և կարողությունների նշումով, որոնք Միջոցառման ավարտին պետք է ստանա մասնակիցը.

ը) Միջոցառման կազմակերպիչ(ներ) հանդիսացող կազմակերպության հակիրճ նկարագիրը՝ նշելով յուրաքանչյուրի դերակատարումը: Եթե կազմակերպիչը Միջոցառումն անցկացնում է որևէ այլ կազմակերպության անունից կամ աջակցությամբ, ապա վերջիններիս փոխհարաբերությունները պետք է ամբողջապես բացահայտվեն, իսկ ցանկացած ֆինանսական հովանավորչություն պետք է կրի կրթական դրամաշնորհի բնույթ.

թ) Միջոցառման ծրագրի յուրաքանչյուր բաժնի դասավանդողի(ների) անունը, գիտական աստիճանը.

ժ) Միջոցառմանը մասնակցի բավարար ներգրավվածությունը ապահովող մեխանիզմները՝ սահմանված ՇՄԶ արդյունքներին հասնելու նպատակով.

ժա) Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացությունը, սկզբնաղբյուրների ցանկը և/կամ հղումները, որոնք օգտագործվել են ծրագրային նյութերը պատրաստելիս (պահանջի դեպքում), ինչպես նաև դասախոսությունների սեղմագրերը (պահանջի դեպքում).

3) Դասավանդողների անվանական ցանկը, ինքնակենսագրություն(ներ)ը, հրատարակված հոդվածների, գիտական աշխատանքների ցանկը.

4) Կոմիտեի (եթե այդպիսին առկա է) ղեկավարի և բոլոր անդամների անուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը և կոնտակտային տվյալները: Ընդ որում, հովանավորի որևէ ներկայացուցիչ կամ անձնակազմի անդամ չի կարող ընդգրկվել Կոմիտեի կազմում.

5) շահերի բախման հայտարարագիր` Կոմիտեի անդամների և դասավանդող(ներ)ի կողմից (հեղինակային դասընթացների դեպքում).

6) տեղեկատվություն Միջոցառման հովանավորների (ֆինանսավորման աղբյուրի(ների)) վերաբերյալ. Հովանավորությունը չպետք է ազդի Միջոցառման շրջանակներում տրամադրվող տեղեկատվության օբյեկտիվության, թեմաների և/կամ դասախոսների ընտրության վրա: Ընդունելի է բոլոր հովանավորների հիշատակումը գիտական ծրագրի առանձին բաժնում՝ Միջոցառման կազմակերպման համար շնորհակալության հայտնումով և հովանավորության հստակ նշումով:

Ֆինանսական միջոցները կարող են ստացվել հետևյալ աղբյուրներից՝

ա. Կազմակերպչի սեփական միջոցներ,

բ. մասնակցության անդամավճարներ,

գ. ծրագրից դուրս իրականացվող գովազդ,

դ. օրենքով չարգելված այլ աղբյուրներից.

7) Միջոցառման մասնակիցներին տրվող վկայականի ձևանմուշը (Ձև N 6):

(5-րդ կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

6. Անհրաժեշտությունից ելնելով՝ կրեդիտավորող մարմինը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր:

6.1. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով կամ կից թարգմանությամբ, որի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:

(6.1-ին կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

7. Միջոցառման ընթացքում գովազդի առկայությունը կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

8. Ծրագրի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի Միջոցառման նախատեսվող ժամկետից առնվազն 10 օր առաջ: Ընդ որում, կատարված ծրագրային փոփոխություններն անհրաժեշտ է ընդգծել: Կրեդիտավորման հաստատումից հետո ծրագրում չի թույլատրվում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. կրեդիտավորված ժամերի կրճատում, ոչ ավել, քան 10 տոկոս և առավելագույնը 1 ժամ,

բ. հայտագրված դասավանդողի(ների) փոփոխություն, եթե վերջինս գրավոր համաձայնեցված չէ Լիազոր մարմնի հետ,

գ. ուսուցողական նյութերի փոփոխություն, եթե առկա չէ անհաղթահարելի ուժ,

դ. Միջոցառման անցկացման վայրի փոփոխություն, եթե նշված փոփոխությունը գրավոր համաձայնեցված չէ Լիազոր մարմնի հետ:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի խախտման, ինչպես նաև ուսուցողական նյութերին կցված գովազդի առկայության դեպքում Միջոցառման մասնակիցների վկայականները չեն վավերացվի Լիազոր մարմնի կողմից:

10. Ներկայացվող մեկ հայտով կարող են կրեդիտավորվել երկու տարվա ընթացքում տեղի ունեցող նույնական Միջոցառումները: Ժամկետի ավարտից հետո կայանալիք Միջոցառումների համար ներկայացվում է նոր հայտ: Կրկնակի հայտերի մուտքագրման դեպքում դիտարկման ենթակա է դրանցից վերջինը:

(10-րդ կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

11. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ Լիազոր մարմին կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով կամ առցանց՝ էլեկտրոնային կապի միջոցներով` նախարարության էլեկտրոնային փոստի info@moh.am հասցեով:

12. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտը բավարարվում կամ մերժվում է:

13. Կրեդիտավորման հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են և սահմանված ժամկետում չեն համալրվել,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված,

3) պարունակում են ուսուցողական նյութի հետ անմիջականորեն կապված որևէ դեղի, բուժտեխնիկայի, ծառայության կամ ընկերության գովազդ,

4) չի պահպանվել սույն կարգով սահմանված ժամկետը: Ընդ որում, եթե հայտը պարունակում է նույնական բազմակի կրկնվող Միջոցառումներ, որոնցից մեկի կամ մի քանիսի համար խախտվել են հայտի ներկայացման ժամկետները, ապա հայտը կարող է ընդունվել բավարարող ժամկետների մասով՝ առանձնացնելով ընդունվող հայտը որպես նոր հայտ, իսկ մերժման հիմքեր պարունակող մասով՝ մերժվել: Հայտատուի համաձայնության բացակայության դեպքում հայտը մերժվում է ամբողջությամբ,

5) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

6) հայտատուն փորձել է կապ հաստատել գրախոսների հետ, վերջիններիս վրա ազդելու նպատակով,

7) մինչև կրեդիտավորման գործընթացի դրական ավարտը կազմակերպիչը կատարել է կրեդիտների շնորհման կամ պայմանական շնորհման վերաբերյալ որևէ պնդում: Մինչև կրեդիտավորման հաստատման վերաբերյալ տեղեկատվության ստացումը, Միջոցառմանն առնչվող նյութում կազմակերպչի կողմից թույլատրելի միակ հայտարարությունը կարող է լինել՝ «Հայտը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն` Միջոցառման կրեդիտավորման նպատակով»:

14. Ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ծանուցում է հայտատուին և առաջարկում դրանք յոթ աշխատանքային օրվա ընթացքում համալրել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

15. Լիազոր մարմին ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է Միջոցառման ծրագրի հաստատման և կրեդիտների շնորհման կամ հայտի մերժման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման: Ընդ որում, հայտի մերժման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

16. Հայտի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կամ դատական կարգով:

17. Շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա Միջոցառումների ծրագրի բովանդակության գնահատման համար հայտին կից ներկայացված ծրագիրը միջոցառման ծրագրի բովանդակության արդիականության, գիտական նորույթի առկայության և ապացուցողական հենքի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար կարծիքի է ներկայացվում ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու(ներ)ին, հետևյալ դեպքերում`

1) եթե հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին 2 տարվա ընթացքում հայտ ներկայացրած կազմակերպիչը չի իրականացրել ՇՄԶ ծրագրեր, դասընթացներ,

2) եթե կազմակերպիչը չի հանդիսանում կազմակերպվող միջոցառման ուղղվածության մասնագիտական ասոցիացիա, իսկ հայտին կից ներկայացված չէ միջոցառման ծրագրի վերաբերյալ համապատասխան ուղղվածության մասնագետի եզրակացությունը,

3) եթե Լիազոր մարմինը միջոցառման ծրագրային նյութերի՝ սահմանված պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար կարիք ունի մասնագիտական խորհրդատվության և եզրակացության:

 

IV. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԷՈՒՆ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Էլեկտրոնային ուսուցմամբ ՇՄԶ միջոցառումների կազմակերպումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով սույն կարգի IV բաժնի դրույթները:

19. Էլեկտրոնային ուսուցմամբ ՇՄԶ միջոցառման կազմակերպման նպատակով ներկայացվում է հայտ՝ համաձայն Ձև N 2-ի: Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ԷՈւՆ: Հայտի ձևը պետք է հասանելի լինի Լիազոր մարմնի www.moh.am պաշտոնական կայքում: Խառը ուսուցման մոդուլի կրեդիտավորման համար հայտատուն պետք է դիմի ինչպես Միջոցառման, այնպես էլ էլեկտրոնային ուսուցողական նյութի կրեդիտավորման համար` ներկայացնելով հայտ՝ համաձայն Ձև N 1 և Ձև N 2-ի:

(19-րդ կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

20. Հայտում նշվում է`

1) Կազմակերպչի(ների) անվանումը,

2) ԷՈՒՆ-ի անվանումը,

3) ԷՈՒՆ-ի հասանելիության աղբյուրը` նշելով ցանցային կայքը/հղումը,

4) Կոնտակտային անձի տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ),

5) ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլ. փոստ),

6) Դասավանդողների անուն ազգանուն(ներ)ը, ովքեր դիմում են դասավանդման համար կրեդիտներ ստանալու նպատակով,

7) Թիրախային լսարանը, որի համար նախատեսված է ԷՈՒՆ-ը՝ մասնագիտությունների և աշխատանքային ստաժի (անհրաժեշտության դեպքում) նշումով,

8) Ակնկալվող ՇՄԶ արդյունքը(ները)` գիտելիքի և հմտությունների նշումով, որոնք ձեռք կբերի ԷՈՒՆ-ը հաջողությամբ ավարտած մասնակիցը,

9) ԷՈՒՆ-ի մշակման ժամկետը,

10) ԷՈՒՆ-ի կիրառման սկզբնաժամկետը և վերջնաժամկետը,

11) ԷՈՒՆ-ի բնույթը, որը կարող է լինել ձայնագրության, տեսագրության, տեսաձայնագրության, ընթերցման համար նախատեսված էլեկտրոնային նյութերի տեսքով (այլ նյութերի դեպքում հայտատուն կատարում է համապատասխան նշագրում),

12) ԷՈՒՆ-ի օգտագործման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները,

13) ԷՈՒՆ-ի (էլեկտրոնային մոդուլի) հետ աշխատանքի համար մասնակցին անհրաժեշտ օպտիմալ ժամանակահատվածը` ակնկալվող ՇՄԶ արդյունքներին հասնելու նպատակով,

14) ԷՈՒՆ-ի լեզուն(ները),

15) դասընթացի ֆինանսավորման աղբյուրները:

21. Հայտի հետ միասին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) ԷՈՒՆ-ի հստակ և մատչելի նկարագիրը (ԴՕԿ (DOC) ձևաչափով էլեկտրոնային տարբերակի առկայությունը պարտադիր է),

2) տեղեկատվություն կազմակերպչի(ների) և ԷՈՒՆ-ի պատրաստման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ (հակիրճ բնութագիր),

3) ԷՈՒՆ-ը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետի(ների) ինքնակենսագրությունը(ները),

4) մասնակիցներին և ԷՈՒՆ-ը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետին(ներին) տրվող վկայականի ձևանմուշը` համաձայն Ձև N 6-ի,

5) ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացությունը,

6) ԷՈՒՆ-ը պատրաստած, հեռավար կամ առցանց դասընթացը վարողի կողմից ներկայացվող շահերի բախման հայտարարագիրը(երը):

22. Բացի սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերից, անհրաժեշտության դեպքում Լիազոր մարմնի կողմից կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

23. Հայտը կարող է պարունակել փաստաթղթեր, որոնք հաստատում են պացիենտների և մյուս մասնակիցների տվյալների գաղտնիության պահպանումը, գիտական հետազոտությունների համապատասխանությունը էթիկայի կանոններին, անձնական տվյալների և հեղինակային իրավունքի պաշտպանությունը:

24. ԷՈՒՆ-ի բովանդակությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) ունենա ապացուցողական հենք, լինի ապացուցողական բժշկության ժամանակակից մոտեցումներին համահունչ և պարունակի հղումներ համապատասխան գիտական հետազոտություններին (գիտական ամսագրում հրատարակման համար սահմանված չափանիշներին համապատասխան),

2) իրականացվի ակտիվ ուսուցման եղանակների կիրառմամբ,

3) պետք է ներառի ակնկալվող ՇՄԶ արդյունքների գնահատման միջոցներ: Վերջիններս պետք է համապատասխանեն ԷՈՒՆ-ի որակին, բովանդակությանը, ծավալին և բխեն ԷՈՒՆ-ից: Գնահատումը կարող է իրականացվել բազմակի ընտրությամբ պատասխաններով թեստի կամ ինքնագնահատման այլ եղանակի միջոցով: Գնահատման հստակ սահմանված չափանիշների առկայությունը պարտադիր է և սահմանվում է կազմակերպչի կողմից: Թեստավորման պարագայում անցումային շեմը պետք է լինի ոչ պակաս, քան ճիշտ պատասխանների 51 տոկոսը: Ինքնագնահատման բաղադրիչին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնառության ժամից նվազագույնը 10 րոպե,

4) զերծ լինի գովազդային և կողմնակալության դրսևորման ցանկացած տեսակից: Որոշակի դեղի կամ բուժման մեթոդի արդյունավետության իրական ապացուցողական հենքի դեպքում այդ մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել գիտական հրապարակումների համար ընդունված ձևով,

5) թույլատրելի է ԷՈՒՆ-ի վերջին 1 էջի սահմաններում հովանավորի հիշատակումը՝ տրամադրված աջակցության համար շնորհակալության հայտնումով,

6) հարմարեցված լինի միջազգային լսարանին բուժական միջամտությունների և դեղի անվանման միջազգային տերմինաբանության կիրառման տեսանկյունից:

25. Կազմակերպիչը պետք է ձեռնարկի միջոցներ ԷՈՒՆ-ի վերաբերյալ մասնակիցների հետ հետադարձ կապը ապահովելու համար: Լիազոր մարմնին պետք է հասանելի լինի կազմակերպչի հաշվետվությունը հետադարձ կապի արդյունքների և դրա վերաբերյալ իր արձագանքի մասին: Հետադարձ կապի հաշվետվությունը ներկայացվում է կրեդիտավորումից հետո 12 ամիսների ընթացքում:

26. Վճարովի կայքերին հղումները պետք է հստակ տարանջատված լինեն:

27. Կազմակերպիչը պետք է մասնակցի համար հասանելի դարձնի ԷՈՒՆ-ի հետ կապված տեխնիկական աջակցությունը:

 

V. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

28. Միջոցառման իրականացման համար պատասխանատու է Կազմակերպիչը, որն ապահովում է Միջոցառման անցկացումը հայտագրված վայրում, ժամկետներում և ներկայացված ծրագրին համապատասխան:

29. Միջազգային գիտակրթական Միջոցառումների ժամանակ Կազմակերպչի կողմից պետք է ընտրվի հաղորդակցության համապատասխան լեզու, կամ ապահովվի թարգմանություն լսարանի լեզվական կարիքներին համապատասխան:

30. Միջոցառման ժամանակ ներկայացվող ուսուցողական բոլոր նյութերը պետք է զերծ լինեն գովազդի և կողմնակալության դրսևորման ցանկացած տեսակից: Գովազդի բոլոր տարրերը պետք է հստակ տարանջատված լինեն ծրագրի գիտական/կրթական բաղադրիչներից և առանձնացված լինեն՝ որպես այդպիսին:

31. Եթե վարպետաց դասընթացների կամ գիտագործնական բաղադրիչ պարունակող Միջոցառումների ժամանակ հովանավորչությունը կրում է նյութական բնույթ (օրինակ` վիրաբուժական գործիքներ, սարքավորումներ և այլն), կազմակերպիչը ծրագրում ներառում է տեղեկատվություն մասնակիցների համար գոյություն ունեցող նմանատիպ այլ ապրանքատեսակների վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել միջոցառման շրջանակներում օգտագործվող ապրանքատեսակներից զատ:

32. ՄԳՀԱԿ-ի կողմից կարող է իրականացվել մշտադիտարկում Միջոցառման նյութերի, դրանց մատուցման եղանակների, սահմանված ՇՄԶ արդյունքների ձեռքբերման, դասավանդող(ներ)ի և այլնի վերաբերյալ մասնակիցների կարծիքը պարզելու նպատակով: Արդյունքները հաշվի կառնվեն Միջոցառումների հետագա գնահատման համար: Արդյունքներին ծանոթանալու հնարավորություն կունենա նաև Կազմակերպիչը: Մասնակիցների մեկ երրորդի բացասական արձագանքը դասավանդողի դասախոսական հմտությունների, մատուցվող նյութի մատչելիության կամ մատուցման եղանակների վերաբերյալ բավարար հիմք է հանդիսանում վերանայելու տվյալ Միջոցառման կրեդիտավորման հայտը:

33. Կրեդիտավորված Միջոցառումներին կարող են մասնակցել և կրեդիտներ ստանալ բոլոր բուժաշխատողները` անկախ թիրախային լսարանում ընդգրկված լինելու հանգամանքից:

34. Կազմակերպիչը իրականացնում է Միջոցառման (հեռավար և/կամ առցանց դասընթացների) շրջանակներում մասնակիցների գիտելիքի ստուգման արդյունքների հավաքագրում և ներկայացնում է Լիազոր մարմին Միջոցառման (հեռավար և/կամ առցանց դասընթացի) ավարտից հետո մեկամսյա ժամկետում:

35. Միջոցառման ավարտին մասնակիցներին և/կամ դասավանդողներին տրամադրվում են Ձև N 6-ով հաստատված նմուշի վկայական:

(հավելվածը լրաց. 19.06.20 N 15-Ն)

 

    

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. ապրիլի 26-ի N 20-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՇՄԶ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ՇՄԶ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ՇՄԶ յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակի և դրանց շնորհման հետ կապված հարաբերությունները:

2. ՇՄԶ կրեդիտները շնորհվում են ամբողջական թվերով՝ հետևյալ սկզբունքներով.

1) Միջոցառման 1 ժամը հավասար է 1 կրեդիտի: Ընդ որում, ծրագրային գնահատման արդյունքում ծրագրի որոշ մասեր կարող են չկրեդիտավորվել,

2) Միջոցառման 1 կրեդիտավորված ժամը կազմում է կրթական ակտիվության 60 րոպե,

3) Միջոցառման մեկ օրվա համար կարող է շնորհվել առավելագույնը 8 կրեդիտ,

4) Մեկ տարվա ընթացքում իրականացվող նույնական Միջոցառումների համար դասավանդող(ներ)ը կարող են կրեդիտներ ստանալ մեկ անգամ: Հնգամյա շրջափուլում նույնական Միջոցառումների շրջանակներում մասնակից(ներ)ը կարող են կրեդիտներ ստանալ մեկ անգամ,

5) ԷՈՒՆ-ի 1 ժամի (կրթական ակտիվության 60 րոպե) համար շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ: Յուրաքանչյուր հավելյալ 1 ամբողջական ժամին շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ:

3. Միջոցառմանը մասնակցության համար բուժաշխատողը կրեդիտ է ստանում Միջոցառմանը կամ դրա կրեդիտավորված բաժիններին (եթե այդպիսիք առկա են) առնվազն 90 տոկոս մասնակցության դեպքում:

4. Միջոցառման և հեռավար կամ առցանց դասընթացների շրջանակներում դասավանդողը կրեդիտ է ստանում ըստ իր կողմից դասավանդվող ուսուցողական նյութի ծավալի (ուսուցողական նյութը պետք է կազմի ոչ պակաս, քան կրթական ակտիվության 60 րոպե):

(4-րդ կետը խմբ. 19.06.20 N 15-Ն)

5. Ավագ բուժաշխատողների համար հնգամյա շրջափուլում նախատեսված 220 ՇՄԶ կրեդիտը (դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված այլ մասնագետների համար 160 ՇՄԶ կրեդիտը) ըստ գործունեության երեք տեսակների՝ տեսական, գործնական և ինքնակրթություն-ինքնազարգացում, հաշվարկվում է յուրաքանչյուրից նվազագույնը 5 կրեդիտ սկզբունքով՝ այն հաշվով, որ վերջնագումարը առնվազն կազմի 220 ՇՄԶ կրեդիտ (դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված այլ մասնագետների համար 160 ՇՄԶ կրեդիտ):

6. Միջին բուժաշխատողների համար հնգամյա շրջափուլում նախատեսված 140 ՇՄԶ կրեդիտը (դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված այլ մասնագետների համար 100 ՇՄԶ կրեդիտը) ըստ գործունեության երեք տեսակների՝ տեսական, գործնական և ինքնակրթություն-ինքնազարգացում, հաշվարկվում է յուրաքանչյուրից նվազագույնը 5 կրեդիտ սկզբունքով՝ այն հաշվով, որ վերջնագումարը առնվազն կազմի 140 ՇՄԶ կրեդիտ (դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված այլ մասնագետների համար 100 ՇՄԶ կրեդիտ):

7. Ավագ բուժաշխատողը առավելագույնը 20 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը՝ 15 կրեդիտ կարող է հավաքել բժշկական ոլորտի տվյալ բուժաշխատողի համար մասնագիտական չհամարվող այլ թեմաներից՝ իր ընտրությամբ:

8. Արտերկրում ստացած ՇՄԶ կրեդիտները, որոնք շնորհվել են տվյալ երկրի կրեդիտավորող մարմնի կողմից հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում ճանաչվում են «1 կրեդիտ = 1 կրեդիտ» սկզբունքով (Առողջապահության նախարարին ուղղված հայտի (Ձև 7) և կրեդիտների շնորհումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում): Եթե ներկայացվող փաստաթղթերում Միջոցառման բնույթը սահմանված է որպես վարպետաց դաս կամ գործնական բնույթի այլ մասնագիտական դասընթաց, ապա գործում է «1 կրեդիտ = 1 գործնական կրեդիտ» սկզբունքը, եթե սահմանված է որպես առցանց կամ հեռավար դասընթաց, ապա գործում է «1 կրեդիտ = 1 ինքնակրթության կրեդիտ» սկզբունքը, իսկ այլ դեպքերում՝ «1 կրեդիտ = 1 տեսական կրեդիտ» սկզբունքը:

(8-րդ կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

9. Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացին մասնակցության համար (հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում՝ վավերացված առնվազն դասընթացի ղեկավարի ստորագրությամբ և/կամ կնիքով) բուժաշխատողը կրեդիտներ կարող է ստանալ՝ ներկայացնելով հայտ` կից փաստաթղթերով, համաձայն Ձև 3-ի: Այս դեպքում, եթե՝

1) դասընթացին մասնակցության համար նշված է ժամաքանակ (օրական կտրվածքով), ապա կրեդիտների հաշվարկը կատարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված սկզբունքների համաձայն,

2) դասընթացին մասնակցության համար չկա միջոցառման ժամաքանակի մասին տեղեկատվություն, ապա մեկ օրվա համար շնորհվում է 4 կրեդիտ:

10. Բացի սույն հրամանի հավելված 1-ով սահմանված կրեդիտավորման ենթակա Միջոցառումներից Լիազոր մարմինը ճանաչում է նաև ՇՄԶ շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները՝

1) Թեկնածուական ատենախոսության պաշտպանում և հաստատում ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (այսուհետ՝ ԲՈԿ) կողմից, որի համար շնորհվում է 180 ինքնակրթության կրեդիտ,

2) ԲՈԿ-ի կողմից հաստատված թեկնածուական ատենախոսության ղեկավարում, որի համար շնորհվում է 60 ինքնակրթության կրեդիտ,

3) Դոկտորական ատենախոսության պաշտպանում և հաստատում ԲՈԿ-ի կողմից, որի համար շնորհվում է 220 ինքնակրթության կրեդիտ,

4) ԲՈԿ-ի կողմից հաստատված դոկտորական ատենախոսության խորհրդատու հանդիսանալը, որի համար շնորհվում է 40 ինքնակրթության կրեդիտ,

5) Դասագրքի (հաստատված ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից), հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ,

6) Մենագրության հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ,

7) Կլինիկական ուղեցույցի կամ գործելակարգի (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից) մշակում կամ ազգային զեկույցի հրատարակում, որի դեպքում շնորհվում է 12 ինքնակրթության կրեդիտ,

8) մեթոդական ցուցումի մշակում (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից), որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ,

9) ուսումնական ձեռնարկի (հաստատված գիտամեթոդական միավորման կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ,

10) Գիտական հոդվածի հրատարակում ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում: Գիտական հոդվածի հրատարակման համար շնորհվող կրեդիտները հաշվարկվում են ըստ հանդեսի/ամսագրի ազդեցության գործակցի: 1 (մեկ) հոդվածի համար տրամադրվող ինքնակրթության կրեդիտների քանակը հետևյալն է`

 

Ամսագրի ազդեցության գործակից

Կրեդիտների թվաքանակ

ա. Ոչ մի

6 կրեդիտ

բ. Մինչև 3

12 կրեդիտ

գ. Մինչև 6

24 կրեդիտ

դ. Ավելի քան 6

36 կրեդիտ

11) Միջազգային գիտաժողովների շրջանակներում հրատարակված թեզիս, որի համար շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ:

10.1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:

(10.1-ին կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

10.2. Մինչև 2021 թվականի հունիսի 1-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:

(10.2-րդ կետը լրաց. 24.05.21 N 42-Ն)

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում կրեդիտների շնորհման նպատակով անհրաժեշտ է Լիազոր մարմին ներկայացնել հայտ` կից փաստաթղթերով, համաձայն Ձև 4-ի, սույն հրամանի 1-ին հավելվածի 11-րդ կետով սահմանված ձևով:

Ընդ որում, հայտ կարող են ներկայացնել հրատարակված գիտական աշխատանքների բոլոր հեղինակները, իսկ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում հրատարակված գիտական հոդվածների կրեդիտավորման դեպքում մեկ հայտով կարող է դիտարկվել մեկից ավելի հոդված:

(11-րդ կետը լրաց. 19.06.20 N 15-Ն)

12. Սույն կարգի 9-10-րդ կետերով նախատեսված դեպքերում հայտը ուսումնասիրվում, բավարարվում կամ մերժվում է հայտը Լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում` սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան:

 

Ձև N 1

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ

 

1. Կազմակերպչի(ների) անվանումը՝_____

2. Միջոցառման անվանումը՝_______

3. Միջոցառման անցկացման վայրը՝______

4. Միջոցառման անցկացման ժամկետը՝_______

5. Կոնտակտային անձ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ)՝_____

6. Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը և կոնտակտային տվյալները՝_____

7. Թիրախային լսարանը, որի համար նախատեսված է Միջոցառումը (ընդգծել)՝ ավագ բուժաշխատող, միջին բուժաշխատող, մասնագիտությունները (նշել)՝_________________

8. Մասնակիցների ակնկալվող թվաքանակը (նշել)՝_____

9. Ակնկալվող ՇՄԶ արդյունքները (գիտելիքի, հմտությունների և կարողությունների նշումով) կամ նշել Միջոցառման կարևորությունը կլինիկական պրակտիկայի կամ մասնագիտական ավելի լայն շրջանակի համար՝________

10. Միջոցառման բնույթը (ընդգծել)՝ գիտաժողով, համագումար, կոնֆերանս, դասախոսություն, տեսական կամ գիտագործնական սեմինար, վերապատրաստման դասընթաց, վարպետաց դաս, այլ (հստակեցնել)__________

11. Միջոցառման ձևը (ընդգծել)` եզակի/բազմակի նստաշրջաններ (դրանց թիվը ______), բնույթը՝ հաջորդական/միաժամանակյա (ընդգծել)_______

12. Դասավանդման մեթոդաբանությունը՝________

13. Դասավանդողների անուն ազգանուն(ներ)ը, ովքեր դիմում են դասավանդման համար կրեդիտներ ստանալու նպատակով` _________________

14. Միջոցառման ծրագիրը գնահատվում է (ընդգծել)՝ ամբողջական/մասնակի_________

15. Մասնակի գնահատման դեպքում նշել գնահատման ենթակա հատվածը՝__________

16. Ֆինանսավորման աղբյուրներ`
1) կազմակերպչի սեփական միջոցներ (նշել) ________,
2) մասնակցության անդամավճարներ (նշել) ________,
3) գիտական ծրագրից դուրս իրականացվող գովազդ (նշել) _________,
4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից (նշել) ________

17. Միջոցառման հաղորդակցման լեզուն (նշել)՝__________________________

Ապահովված է թարգմանություն՝

□ Այո (նշել լեզուն(երը))_____________________

□ Ոչ

18. Կազմակերպչական/գիտական կոմիտեի (եթե այդպիսին առկա է) ղեկավարի և բոլոր անդամ(ներ)ի անուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը և կոնտակտային տվյալները՝_______

19. Կազմակերպչի հետ մասնակիցների կապն ապահովելու նպատակով տրամադրվող կոնտակտային տվյալներ (միջոցառմանը մասնակիցների գրանցման, միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով)՝_______

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը՝

1. Միջոցառման ծրագիրը (ԴՕԿ (DOC) ձևաչափով էլեկտրոնային տարբերակի առկայությունը պարտադիր է),

2. Տեղեկատվություն կազմակերպչի և Միջոցառման կազմակերպման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ (հակիրճ բնութագիր),

3. Դասավանդող(ներ)ի անվանական ցանկը և ինքնակենսագրություն(ներ)ը,

4. Միջոցառման մասնակիցներին և դասավանդողներին տրվող վկայականի ձևանմուշը համաձայն Ձև N 6-ի,

5. Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացությունը,

6. Շահերի բախման հայտարարագիր(եր),

7. Սկզբնաղբյուրների ցանկը և/կամ հղումները, որոնք օգտագործվել են ծրագրային նյութերը պատրաստելիս (պահանջի դեպքում),

8. Դասախոսությունների սեղմագրերը (պահանջի դեպքում):

 

 Դիմող՝

__________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

___ __________20_____թ.

 

(ձևը լրաց. 19.06.20 N 15-Ն)

 

Ձև N 2

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

անուն, ազգանուն

 

 

ՀԱՅՏ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈԴՈՒԼԻ) ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ

 

1. Կազմակերպչի(ների) անվանումը՝_______

2. ԷՈՒՆ-ի անվանումը՝________

3. ԷՈՒՆ-ի հասանելիության աղբյուրը (ցանցային կայքը/հղումը)`______

4. Կոնտակտային անձ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ)՝_______

5. ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) անունը(ները), ազգանունը(ները), պաշտոնը(ները) և կոնտակտային տվյալները՝_______

6. Դասավանդողների անուն ազգանուն(ներ)ը, ովքեր դիմում են դասավանդման համար կրեդիտներ ստանալու նպատակով` _________________

7. Թիրախային լսարանը, որի համար նախատեսված է ԷՈՒՆ-ը (ընդգծել)՝ ավագ բուժաշխատող, միջին բուժաշխատող, մասնագիտությունները (նշել)՝_______

8. Ակնկալվող ՇՄԶ արդյունքները (գիտելիքի և հմտությունների նշումով) կամ նշել ԷՈՒՆ-ի կարևորությունը կլինիկական պրակտիկայի կամ մասնագիտական ավելի լայն շրջանակի համար՝_______

9. ԷՈՒՆ-ի մշակման ժամկետը՝________

10. ԷՈՒՆ-ի կիրառման սկզբնաժամկետը՝_________

11. ԷՈՒՆ-ի կիրառման վերջնաժամկետը՝_______

12. ԷՈՒՆ-ի բնույթը (ընդգծել)` ձայնագրություն, տեսագրություն, տեսաձայնագրություն, ընթերցման համար նախատեսված էլեկտրոնային նյութեր, այլ (նշել) __________

13. ԷՈՒՆ-ի օգտագործման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները (օրինակ՝ համատեղելիությունն օպերացիոն համակարգերի հետ)` __________________

14. ԷՈՒՆ-ի (էլեկտրոնային մոդուլի) հետ աշխատանքի համար մասնակցին անհրաժեշտ օպտիմալ ժամանակահատվածը` ակնկալվող ՇՄԶ արդյունքներին հասնելու նպատակով՝__________

15. Ֆինանսավորման աղբյուրներ`
1) կազմակերպչի սեփական միջոցներ (նշել) ________,
2) մասնակցության անդամավճարներ (նշել) ________,
3) գիտական ծրագրից դուրս իրականացվող գովազդ (նշել) _________,
4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից (նշել) ________

16. ԷՈՒՆ-ի լեզուն(ները) (նշել)՝__________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը՝

1. Էլեկտրոնային ուսուցման նյութերի հակիրճ նկարագիրը (ԴՕԿ (DOC) ձևաչափով էլեկտրոնային տարբերակի առկայությունը պարտադիր է),

2. Տեղեկատվություն կազմակերպչի և էլեկտրոնային ուսուցման նյութերի պատրաստման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ (հակիրճ բնութագիր),

3. Էլեկտրոնային ուսուցման նյութերը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետ(ներ)ի ինքնակենսագրություն(ներ)ը,

4. Մասնակիցներին և էլեկտրոնային ուսուցման նյութերը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետ(ների)ին տրվող վկայականի ձևանմուշը` համաձայն Ձև N 6-ի,

5. ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացություն,

6. Շահերի բախման հայտարարագիր(եր):

 

 

 Դիմող՝

__________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

___ __________20_____թ.

 

Ձև N 3

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

 

ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ/ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՉԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Դիմողի անուն, ազգանուն, հայրանուն՝______

2. (կետն ուժը կորցրել է 19.06.20 N 15-Ն)

3. Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)՝__________

4. Դասընթացի անվանումը և ոլորտը՝_________

5. Դասընթացի ժամկետները (սկիզբը և ավարտը)՝__________

6. Դասընթացի անցկացման վայրը (երկիրը, քաղաքը, կլինիկան/գիտահետազոտական կենտրոնը և բաժանմունքը)՝___________

7. Դասընթացի ժամերը օրական կտրվածքով՝ հաստատված/վավերացված համապատասխան կառույցի կողմից (եթե առկա է)՝______________

8. Դասընթացը վարող մասնագետ(ներ)ի անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը և կոնտակտային տվյալները՝ _____________

9. Դասընթացի ֆինանսավորման աղբյուր(ներ)ը՝ դրամաշնորհ/կրթաթոշակ (ընդգծել և ստորև նշել դրամաշնորհը/կրթաթոշակը տրամադրող կազմակերպության, հիմնադրամի և /կամ անհատի անունը), անձնական միջոցներ կամ այլ (մանրամասնել)____________________

10. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն____________________

11. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները)

 

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը՝

1. Դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ (վկայական/դիպլոմ կամ այլ),

2. Դասընթացի ծրագիրը (առկայության դեպքում),

3. Տեղեկատվություն կազմակերպչի և դասընթացի կազմակերպման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ՝ հակիրճ բնութագիր,

4. Դասընթացը վարող մասնագետ(ներ)ի ինքնակենսագրությունը:

 

 Դիմող՝

__________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

___ __________20_____թ.

 

(ձևը փոփ., լրաց. 19.06.20 N 15-Ն)

Ձև N 4

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

անուն, ազգանուն

 

 

ՀԱՅՏ

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Դիմողի անուն, ազգանուն, հայրանուն՝____________

2. Դիմողի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)՝____________

3. Կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակը (ընդգծել)՝ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, դոկտորական ատենախոսության պաշտպանություն, գիտական հոդվածի հրատարակում, միջազգային գիտաժողովների շրջանակներում թեզիսի հրատարակում, դասագիրք (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), մենագրություն, ուսումնական ձեռնարկ, կլինիկական ուղեցույց, չափորոշիչ, գործելակարգ կամ ազգային զեկույց (ՀՀ ԱՆ-ի կամ գիտամեթոդական միավորման կողմից հաստատված), մեթոդական ցուցում (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից)

4. ԲՈԿ-ի կողմից թեկնածուական կամ դոկտորական ատենախոսության հաստատման ամսաթիվը՝ ______

5. Ատենախոսության վերնագիրը՝___________

6. Մասնագիտական դասիչ(ներ)ը՝__________

7. Հրատարակված գիտական աշխատանքի (հոդված, թեզիս, դասագիրք և այլն) անվանումը՝______

8. Հրատարակչությունը, ամսագրի/ժողովածուի անվանումը (համարը, տարին) կամ հղումը կամ հեղինակային վկայագրի համարը, էջերը՝________

9. Ամսագրի ազդեցության գործակիցը (նշել առկայության դեպքում) _______, բացակայում է (ընդգծել)

10. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն____________________

11. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները)

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Թեկնածուական/դոկտորական աշխատանքի իրականացման դեպքում՝

ա. ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը։

2. Թեկնածուական/դոկտորական աշխատանքի ղեկավարման/խորհրդատու հանդիսանալու դեպքում՝

ա. ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը,

բ. Ղեկավարված աշխատանքի սեղմագիրը։

3. Դասագրքի դեպքում՝

ա. տիտղոսաթերթի պատճենը,

բ. 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատման օրը և արձանագրության համարը,

գ. վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը։

4. Մենագրության դեպքում՝

ա. տիտղոսաթերթի պատճենը,

բ. 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված են գրախոսողները, հաստատող մարմնի տվյալները, հաստատման օրը, արձանագրության համարը,

գ. վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը:

5. Ուսումնական ձեռնարկի, կլինիկական ուղեցույցի, գործելակարգի, ազգային զեկույցի, մեթոդական ցուցումի դեպքում՝

ա. հրատարակված աշխատանքի օրինակը,

բ. աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը,

գ. 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը,

դ. վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը:

6. Գիտական հոդվածի, թեզիսի դեպքում՝

ա. հոդվածը կամ թեզիսը,

բ. հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը,

գ. հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը։

 

 Դիմող՝

__________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

___ __________20_____թ.

 

(ձևը լրաց. 19.06.20 N 15-Ն)

Ձև N 5

 

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ՇՄԶ) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ/ԷՈՒՆ-Ի ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

___________________________________

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

 _____________

ՕՐ/ԱՄԻՍ/ՏԱՐԻ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ/ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ/ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՈՒՆ-Ի, ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ/ ՀԵՌԱՎԱՐ ԿԱՄ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ընդգծել)

 

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ ----------------------------------------------------------------------------

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ----------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

 

ԱՐԴՅՈ՞Ք ՁԵՐ ԿԱՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԱՌԿԱ Է ՇԱՀԵՐԻ

ԲԱԽՈՒՄ 20___ ԹՎԱԿԱՆԻ

 ________ ____-ԻՆ ամիսը       օրը

 ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ  ____________________________

 Միջոցառման/ԷՈՒՆ-ի անվանումը

 

______________________________________ ՇՄԶ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ/ԷՈՒՆ-ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ։

 

 

 ԱՅՈ
 

ՈՉ

 

 

ԵԹԵ ԱՅՈ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՐԱԳՐԵԼ ՁԵՐ ԿԱՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԼՈՒԾՎԵԼ

________________________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

-------------------------------------------------------------------------------------------------------         ---- ------------20  թ.

(Հայտարարագիր ներկայացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

CONFLICT OF INTEREST DISCLOSURE FORM

 

ON ORGANIZATION/IMPLEMENTATION OF CONTINUING MEDICAL EDUCATION (CME) EVENTS/ELABORATION AND DISSEMINATION OF ELECTRONIC LEARNING MATERIALS (ELM)

 

___________________________________

PLACE OF THE CME EVENT

 _____________

DAY/MONTH/YEAR

 

MEMBER OF THE ORGANIZING/SCIENTIFIC COMMITTEE, INDIVIDUAL RESPONSIBLE FOR PROGRAM MATERIALS, INCLUDING ELM/TRAINERS OF DISTANT AND ON-LINE COURSES (underline)

 

NAME SURNAME: ____________________________________

 

REPRISENTING ORGANIZATION: _____________________________

 

DO YOU OR ORGANIZATION REPRESENTED BY YOU HAVE CONFLICT OF INTEREST RELATED TO

CME EVENT/ELM

 __________________
 title of CME event/ELM

WHICH IS GOING TO BE HELD ON

 __________?
 year/month/date

 

 YES
 

NO

 

 

IF YES, PLEASE DESCRIBE THE CONFLICT OF INTEREST YOU OR ORGANIZATION REPRESENTED BY YOU EXPERIENCED AND HOW WAS IT SOLVED____________________________________________________________

_______________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

__________________________________________________________________

 

I confirm the accuracy of the provided information.

 

________________________

_____ ___________20___

 

ДЕКЛАРАЦИЯ

 

КОНФЛИКТА ИНТЕРЕСОВ

ПРИ ОРГАНИЗАЦИИ И ПРОВEДЕНИИ МЕРОПРИЯТИЙ НЕПРЕРЫВНОГО ПРОФЕССИОНАЛЬНОГО РАЗВИТИЯ (НПР)/ПО ПОДГОТОВКЕ И ПРЕДСТАВЛЕНИИ ЭЛЕКТРОННЫХ УЧЕБНЫХ МАТЕРИАЛОВ (ЭУМ)

 

___________________________________ 

 МЕСТО ПРОВEДЕНИЯ МЕРОПРИЯТИЯ

 ____________________

ДЕНЬ/МЕСЯЦ/ГОД

 

ЧЛЕН ОРГАНИЗАЦИОННОГО/ПРОГРАММНОГО КОМИТЕТА/ОТВЕТСТВЕННОЕ ЛИЦО ПО УЧЕБНЫМ МАТЕРИАЛАМ, В ТОМ ЧИСЛЕ ПО ЭУМ/ЛЕКТОР ДИСТАНЦИОННЫХ ИЛИ ОНЛАЙН КУРСОВ (подчеркнуть)

 

ИМЯ, ФАМИЛИЯ _____________________________________________________________

 

ПРЕДСТАВЛЯЕМАЯ ОРГАНИЗАЦИЯ _____________________________________________

_________________________________________________________________

 

ИМЕЕТСЯ ЛИ У ВАС ИЛИ ПРЕДСТАВЛЯЕМОЙ ВАМИ ОРГАНИЗАЦИИ КОНФЛИКТ ИНТЕРЕСОВ

СВЯЗАННЫЙ С

 __________________
Название мероприятия

НПР МЕРОПРИЯТИЕМ / ЭУМ, КОТОРЫЙ ПЛАНИРУЕТСЯ ПРОВЕСТИ

 __________
 день, месяц, год

 

 ДА
 

НЕТ

 

 

ЕСЛИ ДА, ПОЖАЛУЙСТА ОПИШИТЕ КОНФЛИКТ ИНТЕРЕСОВ ОТНОСИТЕЛЬНО ВАС ИЛИ ПРЕДСТАВЛЯЕМОЙ ВАМИ ОРГАНИЗАЦИИ И ЕГО РЕШЕНИЕ _______________________________________________

__________________________________________________________________________

 

 

Достоверность предоставленной информации подтверждаю.

 

 ___________________________________

(Подпись декларанта, имя, фамилия)

 --/-----/------20 г.

 

Ձև N 6

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՄԶ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

(առկայության դեպքում)

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

Տրված է __________________________________________________ առ այն, որ նա մասնակցել/վարել է

  (ՇՄԶ միջոցառման մասնակցի անուն, ազգանուն)

______________________________________________________________________________________

(ՇՄԶ միջոցառման անվանումը, բնույթը)

______________________________________________________________________________________

(ՇՄԶ միջոցառման անցկացման ամսաթիվը, վայրը)

______________________________________________________________________________________

(շնորհվող ՇՄԶ կրեդիտի քանակը և բնույթը)

_______________________________________________________________________________________

(թիրախային լսարանը)

 

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար

_____________________

ՄԳՀԱԿ

_______________

Կազմակերպիչ/դասավանդող

_____________________
անունը, ազգանունը,

_____________________
(ստորագրությունը)

 

Ձև 7

 

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

 

ԱՐՏԵՐԿՐԻ ԿՐԵԴԻՏԱՎԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ ՇՄԶ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Դիմողի անուն, ազգանուն, հայրանուն՝______
2. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն
3. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները)
4. Դիմողի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)՝__________
5. ՇՄԶ միջոցառման բնույթը՝ ________
6. ՇՄԶ միջոցառման անվանումը՝ _________
7. ՇՄԶ միջոցառման անցկացման վայրը և ժամկետները (սկիզբը և ավարտը)՝__________
8. ՇՄԶ միջոցառմանը շնորհված կրեդիտների քանակը՝ __________

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը՝

 1. Դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ` կրեդիտների թվաքանակի և տեսակի նշումով (վկայական/դիպլոմ կամ այլ),

 

Դիմող՝ ________________________________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 _______ _____________20_____թ.

 

(ձևը լրաց. 19.06.20 N 15-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 19.06.20 N 15-Ն, լրաց. 24.05.21 N 42-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան