Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2020
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2020
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

25 օգոստոսի 2020 թ. 

ք. Երևան

N 296-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները.

 

1)

լոր

2020 թվականի սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

2)

թխակապույտ աղավնի

2020 թվականի սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հոկտեմբերի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի որս/օրվա ընթացքում),

3)

քարակաքավ

2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 22500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

4)

կռնչան և մոխրագույն բադեր

2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 40000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

5)

եղեգնահավ

2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 15000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

6)

սև փարփար

2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

7)

մորակտցար

2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),

8)

տափաստանային արտույտ

2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 200000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում):

 

2. 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի, սովորական աղվեսի և շնագայլի անսահմանափակ որս:

(2-րդ կետը լրաց. 17.11.20 N 437-Ն)

3. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

4. Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնությունների վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար

Ռ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2020 թվական: