Գլխավոր տեղեկություն
Համար
N 1359-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2020
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
04.11.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
04.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

 04 նոյեմբերի 2020 թ.

ք. Երևան

N 1359-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆ ԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, 220870 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԼԻԿՅՈՐՆԵՐԻ ԵՎ 220890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԻՆՉԵՎ 9 ՏՈԿՈՍ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ՄԻԱՅՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԹՈՐՎԱԾ 40 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԵՐԵՎԱՆ ԱԼԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 28-ին ներկայացված գրությունները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԵՐԵՎԱՆ ԱԼԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» և «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԵՐԵՎԱՆ ԱԼԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գրությունների, հաշվառման համարը՝ ԱԽԽԳԹ1-12 առ 24.10.2019 թ., գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Մանուկյան փողոց 36։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։

 

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան