Գլխավոր տեղեկություն
Համար
N 421-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2020
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.10.2020
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հոկՏԵՄԲԵՐԻ 2020 թ.
քաղ. Երևան

N 421-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 523-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 523-Ա հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) «հակակոռուպցիոն և քրեակատարողական» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի» բառերով.

2) «Ռուբեն Խալապյան - Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ» բառերից հետո լրացնել «Մարտիրոս Նահապետյան - Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ» բառերը.

3) «տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «տնօրեն» բառով:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ռ. ԳրիգորՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2020 թվական: