Գլխավոր տեղեկություն
Համար
N 3334-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (08.10.2020-13.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.09.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 սեպտեմբեր 2020 թ.

N 3334-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Կ-XX-001529, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001685 ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002188 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՆԵՐԶԶՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ, ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՔԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ) ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի փետրվարի 01-ի N 95-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում քաղաք Երևան, Աջափնյակ Մարգարյան փողոց 6/2 հասցեում գործունեություն իրականացնող «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է`

1. ընկերության մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Սերինե Նշանի Մելիքսեթյանը չունի մանկական վերակենդանացման և անեսթեզիալոգիայի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում մանկական ռեանիմատոլոգի և անեսթեզիոլոգի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 52.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ):

2. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

3. ընկերության մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Կորյուն Հայկի Կարագուլյանը չունի մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի, հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում մանկական ռեանիմատոլոգի, անեսթեզիոլոգի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 52․2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

4. ընկերության մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիական և նեոնատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Լիլիթ Լևիկի Ղարիբյանը չունի մանկական վերակենդանացման, անեսթեզիալոգիայի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում մանկական վերակենդանացման, անեսթեզիալոգիայի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետ 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 52.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

5. ընկերության մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Անահիտ Գասպարի Պետրոսյանը չունի մանկական վերակենդանացման և անեսթեզիալոգիայի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում մանկական վերակենդանացման, անեսթեզիալոգիայի, վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 52․2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

6. ընկերության մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Լուսինե Սամվելի Վարդապետյանը չունի մանկական վերակենդանացման, անեսթեզիալոգիայի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում մանկական ռեանիմատոլոգի և անեսթեզիոլոգի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 52.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

7. ընկերության արտահիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (կանանց կոստուլատացիա) տեսակներն իրականացնող Մարիա Սերժիկի Եղոյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

8. ընկերության արտահիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (կանանց կոստուլատացիա) տեսակներն իրականացնող Սեդա Սարգսի Սարկիսյանը վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

9. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային և ֆունկցիոնալ ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Իռեն Վարդանի Առաքելյանը չունի ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի, ճառագայթային ախտորոշման և ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.15-րդ և 1.16-րդ կետերի, 2-րդ հավելվածի 41-րդ կետի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

10. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային և ֆունկցիոնալ-ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Տիգրան Ռաֆայելի Հարությունյանը չունի ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային և ֆունկցիոնալ-ախտորոշիչ հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում ճառագայթային ախտորոշման և ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.15-րդ և 1.16-րդ կետերի, 2-րդ հավելվածի 41-րդ կետի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

11. (կետն ուժը կորցրել է 07.10.20 N 3503-Ա)

12. ընկերության հիվանդանոցային ախտաբանաանատոմական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող Ալլա Սմբաթի Ազնաուրյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 84-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

13. ընկերության հիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող (օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունք) Խաչատուր Արթուրի Բասենցյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 76․1-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

14. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ֆունկցիոնալ-ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Գայանե Հրանտի Ավետիսյանը չունի ֆունկցիոնալ ախտորոշիչ հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.15-րդ և 1.16-րդ կետերի, 2-րդ հավելվածի 41-րդ կետի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

15. ընկերության հիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող (հղիության ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունք) Ռուզան Ռոբերտի Մարտիրոսյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 74.2-րդ և 76.2-րդ կետերի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

16. ընկերության արտահիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (կանանց կոստուլատացիա) տեսակներն իրականացնող Գայանե Վլադիմիրի Գյուլումյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

17. ընկերության արտահիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (կանանց կոստուլատացիա) տեսակներն իրականացնող Ռուզաննա Հենրիկի Օզնեցյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

18. ընկերության մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Գայանե Աղասիի Խաչատուրյանը չունի մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում բժիշկ նեոնատոլոգի և մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 52․2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

(18-րդ կետը փոփ. 01.10.20 N 3409-Ա)

19. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

20. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

21. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

22. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

23. (կետն ուժը կորցրել է 07.10.20 N 3503-Ա)

24. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

25. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

26. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

27. (կետն ուժը կորցրել է 07.10.20 N 3503-Ա)

28. ընկերության հիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Մանուկի Շահբազը (ցերեկային ստացիոնար) վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի, 2-րդ հավելվածի 74.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

29. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ֆունկցիոնալ ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող Սիրանույշ Աշոտի Քոչարյանը չունի ֆունկցիոնալ ախտորոշիչ հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.15-րդ և 1.16-րդ կետերի, 2-րդ հավելվածի 41-րդ կետի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

30. ընկերության հիվանդանոցային մանկաբարձական, գինեկոլոգիական և էնդոսկոպիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Արա Ֆրիկսի Դրամփյանը չունի էնդոսկոպիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող մասնագետի հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում էնդոսկոպիական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող մասնագետի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 32-րդ, 76.1-ին կետերի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

31. ընկերության հիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող (մանկաբարձական և բարձր ռիսկի խմբի հղիների բաժանմունք) Արուսյակ Գագիկի Հարությունյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 74.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

32. ընկերության հիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող (մանկաբարձական և բարձր ռիսկի խմբի հղիների բաժանմունք) Կարեն Սերգեյի Անտոնյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 74.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

33. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային և ֆունկցիոնալ-ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Դրաստամատի Խուդավերդյանը չունի ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային և ֆունկցիոնալ-ախտորոշիչ հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.15-րդ և 1.16-րդ կետերի, 2-րդ հավելվածի 41-րդ կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

34. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ֆունկցիոնալ-ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող Նարինե Ստեփանի Համբարձումյանը չունի ֆունկցիոնալ-ախտորոշիչ հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.15-րդ, 1.16-րդ կետերի, 2-րդ հավելվածի 41-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

35. (կետն ուժը կորցրել է 01.10.20 N 3409-Ա)

36. ընկերության արտահիվանդանոցային ընդհանուր թերապևտիկ բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող Ինգա Սերգեյի Ախտիևանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

37. ընկերության արտահիվանդանոցային մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության տեսակներն իրականացանող կանանց կոնսուլտացիայի վարիչ Անահիտ Սուսանյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի մարտի 14-ին տրամադրված Կ-XX-001529, 2012 թվականի ապրիլի 04-ին տրամադրված N Կ-ԲՕ-001685 և 2016 թվականի հոկտեմբերի 12-ին տրամադրված N Կ-ԲՕ-002188 լիցենզիաներով (ք. Երևան, Աջափնյակ Մարգարյան փողոց 6/2) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մանկական վերակենդանացման, անեսթեզիոլոգիական և նեոնատոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Գայանե Աղասիի Խաչատուրյանի մասով, նեոնատոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Լարիսա Լևոնի Սարգսյանի, Նաիրա Ալյոշա Գևորգյանի մասով, մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Սերինե Նշանի Մելիքսեթյանի, Կորյուն Հայկի Կարագուլյանի, Լիլիթ Լևիկի Ղարիբյանի, Անահիտ Գասպարի Պետրոսյանի, Լուսինե Սավելի Վարդապետյանի մասով, վերակենդանացման և անեսթեզիոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Արթուր Գեորգիի Անժելովի մասով, մանկաբարձական և գինեկոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Մարիա Սերժիկի Եղոյանի, Սեդա Սարգսի Սարկիսյանի, Խաչատուր Արթուրի Բասենցյանի, Ռուզան Ռոբերտի Մարտիրոսյանի, Գայանե Վլադիմիրի Գյուլումյանի, Ռուզաննա Հենրիկի Օզնեցյանի, Նունե Կառլենի Մարդոյանի, Աշոտ Սերյոժայի Գրիգորյանի, Արամ Մանուկի Շահբազի, Արուսյակ Գագիկի Հարությունյանի, Կարեն Սերգեյի Անտոնյանի, Անահիտ Սուսանյանի մասով, մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավունքը Նարինե Յուրիկի Կամսարյանի, Անահիտ Բենիկի Հարությունյանի, Տարոն Կարապետի Խադիշյանի, Արարատ Արամայիսի Դանիելյանի մասով, էնդոսկոպիական տեսակով զբաղվելու իրավունքը Արա Ֆրիկսի Դրամփյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ուլտրաձայնային և ֆունկցիոնալ ախտորոշիչ տեսակներով զբաղվելու իրավունքը Իռեն վարդանի Առաքելյանի, Տիգրան Ռաֆայելի Հարությունյանի, Սիրանույշ Աշոտի Քոչարյանի, Աննա Դրաստամատի Խուդավերդյանի, Նարինե Ստեփանի Համբարձումյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Ռազմիկ Վարդգեսի Գևորգյանի մասով, լաբորատոր ախտորոշիչ` բջջաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Էմմա Վարդանի Մանուկյանի մասով, ընդհանուր թերապևտիկ տեսակով զբաղվելու իրավունքը Ինգա Սերգեյի Ախտիևանի մասով, ֆունկչիոնալ ախտորոշիչ տեսակով զբաղվելու իրավունքը Գայանե Հրանտի Ավետիսյանի մասով, ախտաբանություն տեսակով զբաղվելու իրավունքը Լիլիա Անդրեյի Դավթյանի, Ալլա Սմբաթի Ազնաուրյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: