ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 մարտի 2021 թ. |
N 111-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ և 229-րդ հոդվածները.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանի
1) N 1 հավելվածի
ա. «1112» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
բ. «1110» տողի 2-րդ սյունակում «տող 1112» բառերից հետո լրացնել «+ տող 1113» բառերը։
գ. «1155» տողի 2-րդ սյունակում «Հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով:
2) N 1 հավելվածով սահմանված «Տեղեկություններ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, անշարժ գույքի հարկի, ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(հազար դրամով) |
|
»: |
3) N 2 հավելվածով հաստատված ՀՀ համայնքի բյուջեի օրինակելի ձևի առանձին հատվածների լրացման ցուցումներում
ա. «Հողի հարկի և գույքահարկի» և «Գույքահարկի և հողի հարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով, իսկ «հողի հարկը/գույքահարկը` առանց հողի հարկի/գույքահարկի» բառերը՝ «հողի հարկը, գույքահարկը, անշարժ գույքի հարկը` առանց հողի հարկի, գույքահարկի, անշարժ գույքի հարկի» բառերով:
բ. «1112-րդ» բառերից հետո լրացնել «1113-րդ» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար |
Կ. ԲՐՈՒՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական: