Գլխավոր տեղեկություն
Համար
N 3243-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.09.2020-17.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.09.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 սեպտեմբեր 2020 թ.

N 3243-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 05-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002448 ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002653 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ, ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ, ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՊԼԱՍՏԻԿ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ՝ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ՇՃԱԲԱՆԱԿԱՆ, ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ, ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ-ԱԽՏՈՐՈՇԻՉ՝ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 20-ի N 277-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում Երևան, Դավթաշեն Դավթաշեն 4-րդ թաղամաս 41/8 բժշկական կենտրոն հասցեում գործունեություն իրականացնող «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպությունում իրականացված զննման արդյունքը, այն է`

1. կազմակերպության հիվանդանոցային ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Արտակ Դարբինյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 25-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

2. կազմակերպության արտահիվանդանոցային սրտաբանական բժշկական օգնության և սպասարկման կաբինետի բժիշկ Եվգինե Մխիթարյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․6-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

3. կազմակերպության հիվանդանոցային ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Վահե Նանյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

4. կազմակերպության հիվանդանոցային դիմածնոտային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Արմեն Հովսեփյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 22-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

5. կազմակերպության հիվանդանոցային անոթային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Արմեն Խեդոյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 21-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

6. կազմակերպության մեծահասակների վերակենդանացման և անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքների բժիշկ Լիլիթ Մուսեյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

7. կազմակերպության հիվանդանոցային ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Վաչագան Միտոյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 25-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

8. կազմակերպության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման կաբինետի և բաժանմունքի բժիշկ Արտակ Հովակիմյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․14-րդ և 2-րդ հավելվածի 18-րդ կետի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

9. կազմակերպության հիվանդանոցային պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Տիգրան Հարոյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 20-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

10. կազմակերպության հիվանդանոցային քիթ-կոկորդ-ականջաբանական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Լիլիթ Քուչուկյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

11. կազմակերպության հիվանդանոցային օրթոպեդիական և վնասվածքաբան բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Վաղինակ Սաքեյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 30-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

12. կազմակերպության հիվանդանոցային օրթոպեդիական և վնասվածքաբան բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Մանուկ Ներսիսյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 30-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

13. կազմակերպության հիվանդանոցային ներզննական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Գագիկ Թադևոսյանը չունի ներզննականի հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում աղեստամոքսաբանի և ներզննականի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 32-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

14. կազմակերպության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ընդհանուր վիրաբուժական կաբինետի և բաժանմունքի բժիշկ Էդուարդ Գրիգորյանը, որն իրականացնում է նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ուռուցքաբանական` քիմիոթերապիա, չունի ուռուցքաբան՝ քիմիոթերապևտի հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում ընդհանուր վիրաբույժի և ուռուցքաբան՝ քիմիոթերապևտի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․14-րդ և 2-րդ հավելվածի 12.3-րդ և 18-րդ կետերի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ և 14-րդ կետի 2-րդ ենթակետ):

15. կազմակերպության հիվանդանոցային ներզննական վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Կարեն Սարգսյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 32-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ):

16. կազմակերպության արտահիվանդանոցային ճառագայթային-ախտորոշիչ՝ ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման կաբինետի բժիշկ Ռեզա Նեմաթոլլահի Խադեմին չունի ճառագայթային-ախտորոշիչ՝ ռենտգենաբանական հետբուհական կրթության դիպլոմ և վերջին հինգ տարվա ընթացքում ճառագայթային-ախտորոշիչ՝ ռենտգենաբանի վերապատրաստման վկայականներ։ Նա 2005 թվականի փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի կողմից ստացել է Ռենտգենտգենոլոգիա մասնագիտացման N 60 վկայականը։ Այլ պետությունում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ ՀՀ քաղաքացիները և ՀՀ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում, որով խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.1-րդ հոդվածի 7-րդ մասի և լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․17․1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

17. կազմակերպության գլխավոր տնօրեն, գլխավոր բժիշկ, Կազմակերպության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ընդհանուր վիրաբուժական կաբինետի և բաժանմունքի, արտահիվանդանոցային ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային կաբինետի բժիշկ Ալֆերեդ Աբկարի Պետրոսսյան-Ավաքյանը չունի բժշկի, ընդհանուր վիրաբույժի, ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային բժշկի և առողջապահության կազմակերպչի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին հինգ տարվա ընթացքում ընդհանուր վիրաբույժի, ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային բժշկի համապատասխան վերապատրաստման վկայականներ։ Ալֆերեդ Աբկարի Պետրոսսյան-Ավաքյանը ներկայացրել է տարբեր երկրներում ստացած կրթական վկայականներ։ Այլ պետությունում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ ՀՀ քաղաքացիները և ՀՀ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գերծունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում, որով խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.1-րդ հոդվածի 7-րդ մասի և լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․14-րդ, 1․16-րդ և 2-րդ հավելվածի 18-րդ կետի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, 2-րդ հավելվածի պարզաբանման Հիվանդանոցներ) 14-րդ պարբերություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

18. կազմակերպության մատենավար Լուսինե Ղուլյանը չունի ոչ ավագ բուժաշխատողի, ոչ էլ՝ միջին բուժաշխատողի դիպլոմներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 8.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),

19. կազմակերպության հիվանդանոցային պրոկտոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Արտյոմ Մկրտչյանը վերջին հինգ տարվա ընթացքում չունի համապատասխան վերապատրաստման վկայականներ: Նա Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի պետական բժշկական համալսարանում 2018 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 26-ը վերապատրաստվել է ստամոքսաաղիքային տրակտի լապարասկոպիա կրթական ծրագրով, որի վերաբերյալ նրան տրամադրվել N 4768/18 վկայականը։ Այլ պետությունում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ ՀՀ քաղաքացիները և ՀՀ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գերծունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում, որով խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.1-րդ հոդվածի 7-րդ մասի և լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 29-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

20. կազմակերպության արտահիվանդանոցային և հիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ՝ կլինիկական, բիոքիմիական, շճաբանական, իմունաբանական բժշկական օգնության և սպասարկման կաբինետների և բաժանմունքների բժիշկ Անի Պետրոսյանը չունի բժշկի դիպլոմ, ինչպես նաև լաբորատոր-ախտորոշիչ՝ բիոքիմիական, շճաբանական, իմունաբանական հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին հինգ տարվա ընթացքում լաբորատոր-ախտորոշիչ՝ կլինիկական, բիոքիմիական, շճաբանական, իմունաբանական վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.18-րդ, 1.19-րդ, 1.41-րդ, 1.42-րդ և 2-րդ հավելվածի 34.1-րդ, 34.2-րդ, 34.4-րդ կետերի կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

21. կազմակերպության մեծահասակների վերակենդանացման և անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքների բժիշկ Սամվել Զարգարյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ)

22. կազմակերպության հիվանդանոցային անոթային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Ալեքսեյ Գալոյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 21-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 05-ին տրամադրված N Կ-ԲՕ-002448 և 2019 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված N Կ-ԲՕ-002653 լիցենզիաներով (Երևան, Դավթաշեն Դավթաշեն 4-րդ թաղամաս 41/8 բժշկական կենտրոն) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` ուրոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկներ Արտակ Դարբինյանի և Վաչագան Միտոյանի մասով, արտահիվանդանոցային` սրտաբանական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Եվգինե Մխիթարյանի մասով, հիվանդանոցային` ակնաբանական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Վահե Նանյանի մասով, հիվանդանոցային` դիմածնոտային վիրաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը Արմեն Հովսեփյանի մասով, հիվանդանոցային` անոթային վիրաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Արմեն Խեդոյանի և Ալեքսեյ Գալոյանի մասով, մեծահասակների վերակենդանացման և անեսթեզիոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Լիլիթ Մուսեյանի մասով, արտահիվանդանոցային և հիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Արտակ Հովակիմյանի մասով, հիվանդանոցային` պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը Տիգրան Հարոյանի մասով, հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Լիլիթ Քուչուկյանի մասով, հիվանդանոցային` օրթոպեդիական և վնասվածքաբան տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկներ Վաղինակ Սաքեյանի և Մանուկ Ներսիսյանի մասով, հիվանդանոցային` ներզննական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Գագիկ Թադևոսյան մասով, արտահիվանդանոցային և հիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Էդուարդ Գրիգորյանի մասով, հիվանդանոցային` ներզննական վիրաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Կարեն Սարգսյանի մասով, արտահիվանդանոցային` ճառագայթային-ախտորոշիչ՝ ռենտգենաբանական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Ռեզա Նեմաթոլլահի Խադեմիի մասով, արտահիվանդանոցային և հիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական և արտահիվանդանոցային ճառագայթային-ախտորոշիչ՝ ուլտրաձայնային տեսակներով զբաղվելու իրավունքը բժիշկ Ալֆերեդ Աբկարի Պետրոսսյան-Ավաքյան մասով, հիվանդանոցային` պրոկտոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Արտյոմ Մկրտչյանի մասով, կազմակերպության մատենավար Լուսինե Ղուլյանի մասով, արտահիվանդանոցային և հիվանդանոցային` լաբորատոր-ախտորոշիչ՝ կլինիկական, բիոքիմիական, շճաբանական, իմունաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Անի Պետրոսյանի մասով, մեծահասկների վերակենդանացման և անեսթեզիոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Սամվել Զարգարյանի մասով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

/Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: