Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 մայիսի 2013 թվականի N 21
21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 29-ի նիստի N 21 արձանագրային որոշման |
ՎԱՐԿ ՀԱՄԱՐ -AM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
միջև
Թվագրված__________, 201 թ.
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` թվագրված 201_թ. ___________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Փոխառու) և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (Բանկ) միջև: Փոխառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ I – ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր դրույթները (որոնք սահմանված են սույն Համաձայնագրի Հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02. Բացառությամբ այն դեպքերի, երբ համատեքստով այլ բան է պահանջվում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված եզրույթներն ունեն Ընդհանուր դրույթներում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում դրանց վերագրված նշանակությունը:
ՀՈԴՎԱԾ II — ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
2.01. Բանկը համաձայնվում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված դրույթներով ու պայմաններով Փոխառուին տրամադրել երեսուն միլիոն (30.000.000 դոլար) ԱՄՆ դոլարի գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի Փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի (Փոխառություն) Բաժին 2.07-ի դրույթների համաձայն, սույն Համաձայնագրին կից Ներդիր 1-ում նկարագրվող ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:
2.02. Փոխառուն իրավասու է մասհանել Ֆինանսավորման միջոցները` սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին IV-ին համապատասխան:
2.03. Փոխառուի կողմից վճարման ենթակա Սկզբնական Վճարը պետք է հավասար լինի Փոխառության գումարի մեկ քառորդ տոկոսի (0.25%):
2.04. Փոխաառուի կողմից յուրաքանչյուր Տոկոսագումարի Ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարի դրույքաչափը հավասար է Փոխառության Արժույթի Բազիսային Տոկոսադրույքի՝ գումարած Փոփոխական Սփռվածքը` հաշվի առնելով, որ Փոխառության ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի Փոխարկման դեպքում, Փոխարկման Ժամանակահատվածում Փոխառուի կողմից այդպիսի գումարի վճարման ենթակա տոկոսագումարը պետք է որոշվի Ընդհանուր Պայմանների Հոդված IV-ի դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին` եթե Փոխառության Մասհանված Մնացորդի որևէ գումարի վճարման ժամկետը լրանում է, սակայն չի վճարվում և երեսուն օրվա ընթացքում վճարումը շարունակում է չկատարվել, Փոխաառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր Պայմանների 3.02 Բաժնի (ե) կետում նախատեսված ձևով:
2.05. Վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը:
2.06. Փոխառության մայր գումարը պետք է վերադարձվի սույն Համաձայնագրի Ներդիր 3-ի դրույթների համաձայն:
2.07. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը հեշտացնելու նպատակով Փոխառուն կարող է ցանկացած պահի դիմել Բանկին Փոխառության պայմաններում հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու խնդրանքով. (i) Փոխառության մայր գումարի մասհանված կամ չմասհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Փոխառության Արժույթի փոփոխություն Հաստատված Արժույթի, (ii) բազիսային տոկոսադրույքի փոփոխում, որ կիրառելի է. (Ա) Փոխառության մասհանված և չմարված ողջ մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ Փոփոխական Տոկոսադրույքից Ֆիքսված Տոկոսադրույքի կամ հակառակը անցնելու նպատակով, (Բ) Փոխառության մասհանված ողջ մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ Բազիսային Տոկոսադրույքի և Փոփոխական Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Տոկոսադրույքից Ֆիքսված Բազիսային Տոկոսադրույքի կամ հակառակին անցնելու նպատակով, կամ (Գ) Փոխառության մասհանված ողջ մայր գումարի նկատմամբ Փոփոխական Սփրեդի վրա հիմնված փոփոխական տոկոսադրույքից Ֆիքսված Սփրեդի վրա հիմնված Փոփոխական Տոկոսադրույքի անցնելու նպատակով; (iii) Փոխառության մասհանված և չմարված մայր գումարի ամբողջ գումարի կամ դրա որևէ մասի նկատմամբ կիրառվող Փոփոխական Դրույքաչափի գծով սահմանաչափերի սահմանում` Փոփոխական Դրույքաչափի նկատմամբ Առավելագույն Տոկոսադրույք կամ Տոկոսադրույքի առավելագույն և նվազագույն սահմանաչափեր հաստատելով:
(բ) Սույն Բաժնի (ա) կետի համաձայն հայցվող ցանկացած փոխարկում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում», ինչպես սահմանվում է Ընդհանուր Պայմաններում և իրականացվում է Ընդհանուր Պայմանների և Փոխարկման Ուղեցույցների Հոդված IV-ի համաձայն:
ՀՈԴՎԱԾ III — ԾՐԱԳԻՐ
3.01. Փոխառուն հայտարարում է Ծրագրի նպատակների նկատմամբ իր պարտավորվածության մասին: Այդ նպատակով Փոխառուն պետք է իրականացնի Ծրագիրը Փոխառուի Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով` Ընդհանուր դրույթների Հոդված V-ի դրույթների համաձայն:
3.02. Առանց սույն Համաձայնագրի Բաժին 3.01-ի պահանջների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ Փոխառուն և Բանկը ձեռք բերեն այլ համաձայնություն, Փոխառուն պետք է ապահովի Ծրագրի իրականացումը` սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ IV – ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
4.01. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը հարյուր քսան (120) օր է՝ սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից:
ՀՈԴՎԱԾ V – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ
5.01. Փոխառուի ներկայացուցիչն է Փոխառուի Ֆինանսների նախարարը:
5.02. Փոխառուի հասցեն է.
Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան 1
Հանրապետության հրապարակ
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս. + 374 10 524282
5.03. Բանկի հասցեն է:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
1818 H Street, N.W.
Վաշինգտոն, D.C. 20433
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կաբել. |
Տելեքս. | Ֆաքս |
INTBAFRAD Washington, D.C. |
248423 (MCI) 64145(MCI) |
կամ 1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Երևանում` Հայաստանի Հանրապետություն, առաջինը վերը նշված օրվա և տարվա դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
կողմից
Լիազոր ներկայացուցիչ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
կողմից
Լիազոր ներկայացուցիչ
ՆԵՐԴԻՐ 1
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակներն են. (1) կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը և բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում, և (բ) բարելավել ոլորտին առնչվող կարևոր տեղեկատվության առկայությունը և հուսալիությունը՝ որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
Մաս Ա. Ոռոգման համակարգի բարելավում
1. Մեխանիկական ոռոգման փոխարկումը ինքնահոսի՝ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում չորս ինքնահոս համակարգի կառուցման միջոցով:
2. Մեխանիկական եղանակով ստացած ջուր տեղափոխող հեռացնող և այլ ջրանցքների վիճակի բարելավում՝ տասներեք (13) ընտրված պոմպակայանների հեռացնող ջրանցքների մոտ 52 կմ վերականգնման միջոցով:
Մաս Բ. Կառավարման տեղեկատվություն
1. Տեխնիկական ուսումնասիրությունների իրականացում հետևյալ նպատակներով՝ (ա) վերլուծել ոռոգման կազմակերպությունների շահագործման և պահպանման և կապիտալ նորոգման կարիքները; (բ) իրականացնել «Ջրառ» կազմակերպությունների և ՋՕԸ-ների տեխնիկական աուդիտ:
2. Կարգավարական հսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի (SCADA) տեղադրում շուրջ յոթանասուն (70) դիտակետում՝ մայր ջրանցքների և ջրառների ընտրված կետերի վրա:
Մաս Գ. Ծրագրի կառավարում և ՋՕԸ-ների աջակցություն
1. Աջակցության տրամադրում ԾԻԳ-ին Ծրագրի կառավարման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման աշխատանքներում՝ ապրանքների, խորհրդատվական ծառայությունների, այդ թվում` աուդիտի և Գործառնական Ծախսերի ապահովման միջոցով:
2. Աջակցության տրամադրում ՋՕԸ-ների ղեկավարությանը, անձնակազմին և անդամներին, ուղղված նրանց տեխնիկական, գործառնական, ֆինանսական և կազմակերպչական կարողությունների և աշխատանքի բարելավմանը՝ խորհրդատվական ծառայությունների և ուսուցման միջոցով:
ՆԵՐԴԻՐ 2
Ծրագրի իրականացում
Բաժին I. Իրականացման մեխանիզմներ
Ա. Կաոռւցվածքային մեխանիզմներ:
1. Փոխառուն Ջրային տնտեսության պետական կոմիտեի (Ջրտնտպետկոմ) միջոցով պետք է նշանակի ԾԻԳ-ին` գնումների պլանավորման, մոնիտորինգի և հաշվետվությունների, ֆինանսական կառավարման և վճարումների, Ծրագրի հաշիվների վարման և Ծրագրի հաշվետվությունների պատրաստման պարտավորություններով, և ապահովի, որ ԾԻԳ-ը միշտ ունենա համապատասխան աշխատակազմ և միջոցներ` Ծրագրի իրականացման և կառավարման իր պարտականությունները կատարելու համար:
2. Փոխառուն պետք է ապահովի, որ ԾԻԳ-ը իրականացնի Ծրագիրը համաձայն Գործառնական Ձեռնարկի, և առանց Բանկի նախնական համաձայնությունը ստանալու չպետք է փոփոխի կամ անվավեր ճանաչի Գործառնական Ձեռնարկի որևէ դրույթ, եթե Բանկի կարծիքով նման փոփոխությունը կամ հրաժարումը կարող է նյութապես կամ բացասաբար ազդել Ծրագրի կամ Ծրագրի նպատակի իրականացման վրա:
3. Փոխառուն մինչև Ծրագրի ավարտը պետք է պահպանի ՋՕԸ-ների Աջակցման թիմը ԾԻԳ-ի կազմում, ինչը կօգնի Ծրագրի Բաժին Գ. 2-ի իրականացմանը:
4. Փոխառուն պետք է ապահովի Փոխառուի տարեկան բյուջեում ոռոգման համակարգերի պահպանման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը:
Բ. Հակակոռուպցիա
Փոխառուն պետք է ապահովի Ծրագրի իրականացումը համաձայն Հակակոռուպցիոն Ուղեցույցի դրույթների:
Գ. Երաշխիքներ
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն ուրիշ կերպ կորոշի, Փոխառուն Ջրտնտպետկոմի միջոցով պետք է. (ա) Ծրագրի Մաս Ա-ի միջոցառումների հանդեպ կիրառի ՇՄԿՇ, ՇՄԿՊ, ՇՄԱԳ, ՎՔՓ ՎԳՊ-ում սահմանված չափորոշիչները, քաղաքականությունը, ընթացակարգերն ու մեխանիզմները, և (բ) չփոփոխի կամ հրաժարվի կամ թույլ տա փոփոխել կամ հրաժարվել ՇՄԿՇ, ՇՄԿՊ, ՇՄԱԳ, ՎՔՓ և ՎԳՊ-ից կամ դրանց որևէ դրույթից, այնպիսի ձևով, որն ըստ Բանկի կարող է նյութապես կամ անբարենպաստորեն ազդել Ծրագրի իրականացման վրա:
2. Փոխառուն Ջրտնտպետկոմի միջոցով պետք է.
ա) ապահովի, որ. 1) Ծրագրի Մաս Ա-ի շրջանակներում ընտրված ոռոգման համակարգի կամ համակարգի որևէ առանձին հատվածի վրա շինարարական աշխատանքները չսկսվեն, եթե այդ համակարգի կամ ընտրված հատվածի համար Փոխառուի կողմից պատրաստված, տեղում հրապարակված և Ջրտնտպետկոմի ինտերնետային կայքում տեղադրված չլինի Բանկի համար ընդունելի Շրջակա միջավայրի կառավարման պլան (ՇՄԿՊ); և (2) ապահովի վերոհիշյալ ՇՄԿՊ-ի հրապարակային ուսումնասիրությունն ու դիտողությունների/առաջարկությունների տրամադրումը; Բանկի համար ընդունելի ձևով պատասխանի ստացած բոլոր դիտողություններին/առաջարկություններին և տեղում հրապարակի ՇՄԿՊ-ի վերջնական հաստատված տարբերակը; 3) համապատասխան ՇՄԿՊ-ի ոչ մի դրույթ չպետք է վերագրվի, փոփոխվի, չեղյալ հայտարարվի կամ հանվի առանց Բանկի նախնական դիտարկման և հաստատման:
(բ) ապահովի, որ Ծրագրի Մաս Ա-ի իրականացման նպատակով կատարվող բոլոր միջոցառումները համապատասխանեն բնապահպանական նորմերին և Բանկի համար ընդունելի ուղեցույցներին:
(գ) ապահովի, որ Ծրագրի Մաս Ա-ի շրջանակներում բոլոր ոռոգման համակարգերի կամ համակարգերի հատվածի ընտրությունը համապատասխանի համապատասխան ՇՄԿՊ:
(դ) ապահովի ՇՄԿՊ-ների լիովին իրականացում՝ Բանկի համար ընդունելի եղանակով, այդ թվում` բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են նվազագույնի հասցնելու և մեղմելու շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ազդեցությունը, որը կարող է առաջանալ Ծրագրի Մաս Ա-ի իրականացման արդյունքում:
(ե) պահպանի Ջրտնտպետկոմ-ը և ապահովի, որ այն նշանակի գիտակ աշխատակազմ բավականաչափ թվով և Բանկի համար ընդունելի այնպիսի պարտավորություններով և գործառույթներով, որոնք հնարավորություն կտան Ջրտնտպետկոմին կառավարել, համակարգել և հսկել ՇՄԿՊ-ների իրականացումը:
3. Կոնկրետ ոռոգման համակարգի կամ համակարգի հատվածի շրջակայքում հողի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջանալու դեպքում Փոխառուն՝ Ջրտնտպետկոմի միջոցով պետք է.
(ա) մշակի և հրապարակի Բանկի համար ընդունելի Վերաբնակեցման Գործողությունների Պլան (ՎԳԾ)՝ տվյալ ոռոգման համակարգի կամ այդ համակարգի որևէ հատվածում աշխատանքները սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:
(բ) Պահպանի կամ կազմակերպի պահպանումը և հրապարակի կամ կազմակերպի դժգոհություն արտահայտելու ընթացակարգերի հրապարակումը, այն է. ՎՔՇ-ի համաձայն լսի և անաչառորեն և բարեխղճորեն ընդունի համապատասխան որոշում՝ ՎԳՊ-ի իրականացման հետ կապված այն մարդկանց կողմից բարձրացված բոլոր բողոքների վերաբերյալ, ովքեր ենթարկվել են անբարենպաստ ազդեցության և/կամ տեղահանվել են, (համաձայն ՎԳՊ-ում տրված տվյալ տերմինի սահմանման), կամ այն համայնքների կողմից, որոնք ՎՔՇ-ի իրականացման արդյունքում ենթարկվել են անբարենպաստ ազդեցության և ձեռնարկի բոլոր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են այդ բողոքների լուծման ընթացակարգերով ընդունած որոշումներն իրականացնելու համար:
(գ) Կատարի բոլոր մյուս գործողությունները, որոնք Բանկը կհամարի անհրաժեշտ կամ ցանկալի, այդ թվում` հետևյալն առանց սահմանափակումների. 1) կվարձի Բանկի համար ընդունելի վերաբնակեցման մասնագետ, որը կկատարի ՎԳՊ-ների իրականացման հետընթաց ուսումնասիրություն; 2) ժամանակին կներկայացնի Բանկին յուրաքանչյուր նման ուսումնասիրության եզրակացություններն ու առաջարկությունները` հետագա քայլերի վերաբերյալ; 3) կկատարի Բանկի հետ համաձայնեցված բոլոր հետագա քայլերի հետ կապված առաջարկությունները:
4. Փոխառուն Ջրտնտպետկոմի միջոցով պետք է.
ա) ոչ ուշ քան 2015թ. մարտի 15-ը թարմացնի և այնուհետև իրականացնի Բանկի համար ընդունելի Պատվարների անվտանգոթյան պլան: Փոխառուն չպետք է փոփոխի, վերանայի կամ չեղյալ հայտարարի Պատվարների անվտանգության պլանը առանց Բանկի նախնական գրավոր հաստատման,
բ) ոչ ուշ քան 2013թ. հոկտեմբերի 15-ը ստեղծի և այնուհետև Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պահպանի Պատվարների անվտանգության հանձնաժողով՝ բաղկացած շրջակա միջավայրի և սոցիալական մասնագետներից՝ Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքով, կազմով և միջոցներով՝ պատվարների անվտանգության և նախագծման, շինարարության և շահագործման կարևոր ասպեկտները վերանայելու և դրանց վերաբերյալ Փոխառուին խորհուրդ տրամադրելու նպատակով,
գ) Այնուհետև Փոխառուն պետք է ապահովի, որպեսզի վերոհիշյալ a) կետում նկարագրված փորձագետների հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնվեն և իրականացվեն Բանկի համար ընդունելի եղանակով, և նշված նպատակի համար Փոխառուն պետք է կատարի կամ ապահովի բոլոր այն գործողությունների իրականացումը, որոնք անհրաժեշտ են նշված առաջարկությունները կատարելու համար:
Բաժին II. Ծրագրի մոնիտորինգ, հաշվետվություններ և գնահատում
Ա. Ծրագրի հաշվետվություններ
1. Փոխառուն պետք է իրականացնի Ծրագրի առաջընթացի հսկողությունն ու գնահատումը և պատրաստի Ծրագրի ընթացքի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 5.08 բաժնի դրույթներին համապատասխան և Ընկերակցության հետ համաձայնեցված չափորոշիչների հիման վրա: Ծրագրի ընթացքի մասին յուրաքանչյուր հաշվետվությունը պետք է ընդգրկի մեկ օրացուցային կիսամյակի ժամանակահատված և ներկայացվի Բանկին ոչ ուշ, քան այդ հաշվետվությամբ ընդգրկված ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս անց:
2. Ընդհանուր պայմանների Բաժին 5.08-ի, (գ) կետի նպատակներով, Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և սույն Բաժնով պահանջվող համապատասխան պլանը պետք է ներկայացվի Բանկին ոչ ուշ, քան Փակման ժամկետից վեց (6) ամիս անց:
Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ
1. Փոխառուն պետք է վարի կամ հանձնարարի վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 5.09 բաժնի դրույթների համաձայն:
2. Փոխառուն պետք է պատրաստի և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասուն հինգ (45) օր անց Բանկին ներկայացնի միջանկյալ, աուդիտի չենթարկված Ծրագրի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները` Բանկի պահանջներին համապատասխանող ձևով և բովանդակությամբ:
3. Փոխառուի Ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի` Ընդհանուր պայմանների 5.09 (բ) բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտը պետք է ընդգրկի Փոխառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակաշրջան: Նման յուրաքանչյուր ժամանակաշրջանի աուդիտ անցած Ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան այդ ժամանակաշրջանի ավարտից վեց ամիս անց:
Բաժին III. Գնումներ
Ա. Ընդհանուր
1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ-խորհրդատվական բնույթի ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ-խորհրդատվական բնույթի ծառայությունները պետք է ձեռք բերվեն Գնումների Ընթացակարգի Բաժին I-ում ներկայացվող կամ հիշատակվող պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:
2. Խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի Ուղեցույցի Բաժիններ I և IV-ում սահմանված կամ դրանցում հիշատակված պահանջներին և սույն Բաժնի դրույթներին համապատասխան:
3. Սահմանումներ: Սույն Բաժնում` գնումների առանձին մեթոդների կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերի դիտարկման մեթոդները նկարագրելու նպատակով ստորև մեծատառերով օգտագործվող հասկացությունները վերաբերում են Գնումների Ուղեցույցների Բաժիններ II և III-ում կամ Խորհրդատուների Ուղեցույցների Բաժիններ II, III, IV և V-ում նկարագրված համապատասխան մեթոդին:
Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական բնույթի ծառայությունների գնման մեթոդներ
1. Միջազգային մրցակցային սակարկություններ: Բացառությամբ պարբերություն 2-ում նախատեսված դեպքերի, ապրանքները, աշխատանքները և ոչ-խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:
2. Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Ստորև բերված աղյուսակը սահմանում է Միջազգային մրցակցային սակարկություններից բացի` մյուս մեթոդները, որոնք կարող են կիրառվել ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական բնույթի ծառայությունների գնման համար: Գնումների պլանը պետք է սահմանի այն պայմանները, որոնց դեպքում կարող են օգտագործվել այդ մեթոդները:
Գնման մեթոդ |
(ա) Փոխառուի Ազգային մրցակցային սակարկությունները կարող են օգտագործվել ապրանքների և աշխատանքների ձեռքբերման համար՝ հետևյալ դրույթներին համապատասխանելու պայմանով.
(i) Այն կազմակերպությունները, որոնց մեծամասնական բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, չպետք է ստանան Կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են ու կարող են ներկայանալ որպես այդպիսիք, և գործում են առևտրային օրենսդրության շրջանակներում:
(ii) Հետորակավորման չափանիշերը պետք է վերաբերեն հայտատուների միայն անցյալ պայմանագրերի կատարողական, ֆինանսական, կառավարման ու տեխնիկական կարողություններին:
(iii) Համատեղ ձեռնարկության գործընկերները պետք է միասին և առանձին պատասխանատվություն կրեն իրենց պարտավորությունների համար:
(iv) Պայմանագրի հաշվարկային գները չպետք է հրապարակվեն:
(v) Գնային որևէ առաջարկ չպետք է մերժվի հայտերի բացման ժամանակ:
(vi) Ոչ մի գնային առաջարկ չպետք է մերժվի բացառապես այն պատճառով, որ այն գերազանցում է հաշվարկային գինը: Գնային առաջարկները կարող են չեղյալ հայտարարվել և նոր առաջարկներ հրավիրվել միայն այն դեպքում, երբ բավարարվել են Գնումների Ուղեցույցի կետ 2.61-ի պայմանները:
(vii) Հայտի գնահատման բոլոր չափանիշները պետք է չափելի լինեն դրամական արտահայտությամբ կամ արտահայտվեն բավարարում է/չի բավարարում:
(viii) Իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների որևէ փոփոխության համար պահանջվում է Բանկի նախնական հաստատումը: |
(բ) Շոպինգ |
Գ. Խորհրդատվական ծառայությունների գնման առանձին մեթոդներ
1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև բերված պարբերություն 2-ում ներկայացված դեպքերի, խորհրդատուների ծառայությունները պետք է գնվեն Որակի և Գնի վրա հիմնված Ընտրության հիմունքներով շնորհվող պայմանագրերով:
2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդներ: Հետևյալ աղյուսակը մասնավորում է գնումների այն մեթոդները` բացի Որակի և Գնի վրա հիմնված ընտրության, որոնք կարող են օգտագործվել խորհրդատուների ծառայությունների համար՝ Գնումների Պլանում սահմանված պայմանագրերով:
Գնումների մեթոդ |
(ա) Ընտրություն որակի հիման վրա |
(բ) Ընտրություն հաստատագրված բյուջեի հիման վրա |
(գ) Ընտրություն նվազագույն արժեքի հիման վրա |
(դ) Ընտրություն Խորհրդատուների որակավորման հիման վրա |
(ե) Ընտրություն մեկ աղբյուրից |
(զ) Անհատ խորհրդատուի ընտրության համար Խորհրդատուների Ոուղեցույցի պարբերություններ 5.2-5.4-ում նկարագրված ընթացակարգերով |
Դ. Բանկի կողմից գնումների որոշումների ստուգում
Գնումների Պլանը պետք է սահմանի այն պայմանագրերը, որոնք կենթարկվեն Բանկի Նախնական Ստուգմանը: Բոլոր մյուս պայմանագրերը պետք է ենթարկվեն Բանկի Հետընթաց Ստուգման:
Բաժին IV. Փոխառության միջոցների մասհանում
Ա. Ընդհանուր նկարագրությունը
1. Փոխառուն կարող է Փոխառության միջոցները մասհանել Ընդհանուր պայմանների Հոդված II-ի, սույն Բաժնի և այնպիսի լրացուցիչ հրահանգների համաձայն, որոնք կսահմանվեն Բանկի կողմից` ծանուցելով Փոխառուին (ներառյալ 2006թ. մայիսին թվագրված «Համաշխարհային Բանկի Վճարման Ուղեցույցները ծրագրերի համար»՝ Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով, և երբ դրանք սույն Համաձայնագրի նկատմամբ տարածվեն` այդպիսի հրահանգների համաձայն) ստորև 2-րդ կետում ներկայացվող կարգով Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու համար:
2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Թույլատրելի Ծախսերի կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Փոխառության միջոցների հաշվին (Կատեգորիա), Փոխառության գումարների տեղաբաշխումը յուրաքանչյուր Կատեգորիայում և յուրաքանչյուր Կատեգորիայում ֆինանսավորվելիք Թույլատրելի Ծախսերի տոկոսը:
Կատեգորիա |
Հատկացված Փոխառության գումարը (արտահայտված ԱՄՆ դոլարով) |
Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (հարկերը ներառյալ) |
(1) Ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական բնույթի ծառայություններ, խորհրդատուների ծառայություններ, Ուսուցում և Գործառնական ծախսեր Ծրագրի համար: |
29.925.000 |
80 % |
(2) Նախնական վճար |
75.000 |
Վճարվելիք գումարն ըստ սույն Համաձայնագրի Բաժին 2.03-ի՝ համաձայն Ընդհանուր պայմանների Բաժին 2.07 (բ)-ի: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ |
30,000,000 |
Բ. Մասհանման պայմաններ, մասհանման ժամանակաշրջան
1. Բացառությամբ սույն Բաժնի Ա Մասի դրույթների, մասհանում չպետք է կատարվի նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված որևէ վճարման համար:
2. Փակման ժամկետը` 2017թ. հունիսի 30-ը:
ՆԵՐԴԻՐ 3
Մարման ժամանակացույց
1. Հետևյալ աղյուսակում ներկայացվում են Փոխառության Մայր գումարի Վճարման Օրերը և Փոխառության Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր Օրը վճարման ենթակա Փոխառության ընդհանուր մայր գումարի տոկոսը (Մասնավճար): Եթե Փոխառության միջոցները Մայր Գումարի Վճարման առաջին Օրվա դրությամբ ամբողջությամբ մասհանված լինեն, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Օրը, Բանկի կողմից պետք է որոշվի. (ա) Մայր Գումարի առաջին Վճարման Օրվա դրությամբ` բազմապատկելով Մասհանված Փոխառության Մնացորդը, (b) Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Օրվա համար Մասնավճարի ցուցանիշով; նման վճարման ենթակա գումարը պետք է ճշտվի ըստ անհրաժեշտության՝ հանելու համար սույն Ներդիրի կետ 4-ում հիշատակված բոլոր այն գումարները, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:
Մայր Գումարի Վճարման Ամսաթիվ |
Մասնավճար (տոկոսային արտահայտությամբ) |
Յուրաքանչյուր մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, սկսած 2023թ. նոյեմբերի 15-ից մինչև 2038թ. մայիսի 15-ը |
3,33 % |
2038թ. մայիսի 15-ին |
3, 43% |
2. Եթե Մայր Գումարի առաջին Վճարման Օրվա դրությամբ Փոխառության միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Օրը, պետք է որոշվի հետևյալ ձևով.
(ա) Եթե Փոխառության միջոցներից մասհանվել է գումար Մայր Գումարի առաջին Վճարման Օրվա դրությամբ, Վարկառուն պետք է մարի Մասհանված Փոխառության Մնացորդն այդ օրվա դրությամբ` համաձայն սույն Ներդիրի 1-ին կետի:
(բ) Մայր Գումարի Վճարման առաջին օրվանից հետո մասհանված ցանկացած գումար պետք է մարվի Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Օրը այդ մասհանման Օրվանից հետո, Բանկի կողմից որոշված գումարով` յուրաքանչյուր նման մասհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Մայր Գումարի Վճարման նշված Օրվա համար սույն Ներդիրի 1-ին կետում սահմանված սկզբնական Մասնավճարն է (Սկզբնական Մասնավճար՚), իսկ համարիչը` այդ օրը կամ դրանից հետո Մայր Գումարի Վճարման Օրերի բոլոր մնացած Մասնավճարների գումարը, ընդ որում բոլոր այդ վճարման ենթակա գումարները պետք է ըստ անհրաժեշտության ճշտվեն, հանելու համար սույն Ներդիրի պարբերություն 4-ում հիշատակված բոլոր այն գումարները, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:
3. (ա) Մայր Գումարի Վճարման որևէ Օրվանից առաջ երկու օրացուցային ամսվա ընթացքում մասհանված Փոխառության գումարները պետք է` բացառապես Մայր Գումարի Վճարման ցանկացած Օրվա դրությամբ վճարման ենթակա մայր գումարների հաշվարկման նպատակով, մասհանմանը հաջորդող օրը Մայր Գումարի երկրորդ Վճարման Օրը համարվեն մասհանված և չմարված և պետք է ենթակա լինեն մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր օրը` սկսած մասհանման օրվանից հետո Մայր Գումարի երկրորդ Վճարման Օրվանից:
(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին` եթե Բանկը որևէ պահի ընդունի վճարման ամսաթվով հաշիվների ներկայացման համակարգ, որի շրջանակում հաշիվ-ապրանքագրերը տրվում են Մայր Գումարի համապատասխան Վճարման Օրը կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթները այլևս չեն կիրառվի հաշիվների ներկայացման նման համակարգի ընդունումից հետո կատարված մասհանումների նկատմամբ:
4. Չնայած սույն Ներդիրի կետ 1 և 2-ի դրույթների, Մասհանված Փոխառության Մնացորդի ամբողջ գումարի կամ նրա որևէ մասի Արժույթի որևէ Հաստատված Արժույթի Փոխարկման դեպքում, Հաստատված Արժույթի Փոխարկված գումարը, որը կարող է մարվել Մայր Գումարի Վճարման ցանկացած օրը Փոխարկման Ժամանակաշրջանի ընթացքում, պետք է որոշվի Բանկի կողմից, բազմապատկելով այդ գումարը` իր անվանական արժույթով Փոխարկումից անմիջապես առաջ, ստորև բերվածներից որևէ մեկով. 1) փոխարժեքով, որն արտացոլում է մայր գումարները Հաստատված Արժույթով, որոնք ենթակա են վճարման Բանկի կողմից` Փոխարկման հետ կապված Արժույթի Հեջային (Hedge) Գործարքի շրջանակներում, կամ 2) դրամի գերակայող փոխարժեքով` Փոխարկման Ուղեցույցի համաձայն՝ Բանկի որոշումն ունենալու դեպքում:
5. Եթե Փոխառության մասհանված մնացորդը գնանշված է մեկից ավելի Փոխառության Արժույթներով, ապա սույն Ներդիրի դրույթները պետք է կիրառվեն Փոխառության յուրաքանչյուր արժույթով գնանշված գումարի նկատմամբ առանձին՝ յուրաքանչյուր այդպիսի գումարի համար առանձին մարման ժամանակացույց ստանալու նպատակով:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «Հակակոռուպցիոն ուղեցույցներ» նշանակում է 2006թ. հոկտեմբերի15-ով թվագրված «ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ-ի Վարկերի և դրամաշնորհների շրջանանկներում ֆինանսավորվող Ծրագրերում խաբեբայության և կոռուպցիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղեցույցներ»:
2. «Կատեգորիա» նշանակում է սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին IV-ում սահմանված կատեգորիա:
3. «Խորհրդատուների ուղեցույց» նշանակում է 2011թ. հունվարին Բանկի կողմից հրատարակված «Ուղեցույց. Համաշխարհային Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձակալում»:
4. «Պատվարների անվտանգության հանձնաժողով» նշանակում է Փոխառուի կողմից ստեղծման ենթակա խումբ՝ Բանկի համար ընդունելի կազմով և տեխնիկական առաջադրանքով, բաղկացած ազգային և միջազգային փորձագետներից, որոնք պետք է ստուգեն նախագծերը և վերահսկեն անվտանգության միջոցառումների իրականացումը Ծրագրի Բաժին 1 (ա)-ի շրջանակներում Գեղարդալիճ պատվարի վերակառուցման համար:
5. «Պատվարների անվտանգության պլան» նշանակում է Փոխառուի կողմից 2003թ. փետրվարի 12-ին հաստատված և սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին I.Գ.4 (ա) կետում հիշատակված պլան:
6. «ՇՄԱԳ» նշանակում է Ծրագրի Բաժին Ա.1-ի շրջանակներում Մեղրիի համակարգի համար պատրաստված, Բանկի համար ընդունելի 2013թ. մարտի 29-ին թվագրված Փոխառուի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որը պարունակում է հետևյալը. (i) Ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների հրապարակի նկարագրությունը և նշված աշխատանքների հիմնավորումը; (ii) վերը նշված (i) կետում հիշատակված շինարարական աշխատանքների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա; (iii) շրջակա միջավայրի կառավարման պլան, որը սահմանում է այն մեղմման միջոցառումները և համակարգերը, որոնք անհրաժեշտ են (i) կետում հիշատակված շինարարական աշխատանքների մոնիտորինգի և նշված միջոցառումներին աշխատանքների համապատասխանությունն ապահովելու համար` նպատակ ունենալով սահմանափակել փաստացի և հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
7. «ՇՄՇ» նշանակում է Բանկի համար ընդունելի 2013թ. մարտի 29-ին թվագրված Փոխառուի Շրջակա միջավայրի շրջանակ, որն ուրվագծում է հետևյալ ընթացակարգերը. (ա) ծրագրի անհատական ներդրումների ուսումնասիրության՝ շրջակա և սոցիալական միջավայրի վրա նրանց ակնկալվող ազդեցության տեսանկյունից; (բ) նրանց ռիսկերի գնահատման, (գ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարիքի որոշում՝ որպես ՇՄԿՊ-ների պատրաստման ընթացակարգի բաղկացուցիչ մաս և անհրաժեշտության դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակի; (դ) հրապարակման, և (ե) ՇՄԿՊ-ի իրականացման մոնիտորինգ:
8. «ՇՄՊ» նշանակում է Բանկի համար ընդունելի անհատական օբյեկտների համար պատրաստված կառավարման պլաններ՝ որոնք պետք է պատրաստվեն ՇՄԿՇ-ի հիման վրա Ծրագրի իրականացման ընթացքում՝ նախքան Ծրագրի որևէ շինարարական աշխատանք սկսելը, որը նկարագրում է Ծրագրի իրականացման ընթացքում կատարման ենթակա և Բանկի համար ընդունելի բնապահպանական մեղմման, մոինտորինգի և ինստիտուցիոնալ միջոցառումները:
9. «Ընդհանուր Պայմաններ» նշանակում է 2012 թ. մարտի 12-ով թվագրված «Ընդհանուր պայմաններ Վերակառուցման և զարգացման բանկի փոխառությունների համար»:
10. «ՏԿՆ» նշանակում է Փոխառուի Տարածքային կառավարման նախարարություն կամ նրա ցանկացած իրավահաջորդը:
11. «Գործառնական ծախսեր» նշանակում է ԾԻԳ-ի, ՋՕԸ-ների և շինարարական հրապարակների վերահսկիչների գործառնական ծախսեր, ուղղված Ծրագրի իրականացմանը, կառավարմանն ու մոնիտորինգին, այդ թվում` տրանսպորտային միջոցների շահագործումն ու պահպանումը, սոցիալական վճարները, գրասենյակի սարքավորումների շահագործումն ու սպասարկումը, հեռահաղորդակցման ծախսերը, տեղեկատվական համակարգերի օժանդակությունը, թարգմանության ծախսերը, բանկային վճարները, ճամփորդության և օրապահիկ ծախսերը և այլ խելամիտ ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են Ծրագրի միջոցառումների իրականացման հետ՝ բոլորը հիմնված Բանկի համար ընդունելի տարեկան բյուջեի վրա:
12. «Գործառնական Ձեռնարկ» նշանակում է 2013թ. ապրիլի 15-ին թվագրված Փոխառուի ձեռնարկ, որտեղ նկարագրվում են Փոխառուի ազգային օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխանող Ծրագրի իրականացման ընթացակարգերը, այդ թվում` այն ընթացակարգերը, որոնցով վերահսկվում են Ծրագրի վարչական, գնումային, հաշվապահական հաշվառման, ֆինանսական կառավարման, մոնիտորինգի և գնահատման միջոցառումները, որոնք Բանկի համաձայնությամբ կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել:
13. «Վնասատուների կառավարման պլան» նշանակում է Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվող քիմիական նյութերը Ծրագրի շահառուների կողմից անվտանգ գործածելու, օգտագործելու և տեղավորելու և վնասատուների ինտեգրված կառավարման մասին իրազեկման բարձրացմանն ուղղված պլան` որը պետք է ներառվի ՇՄԿՊ-ների մեջ:
14. «ԾԻԳ» նշանակում է Ջրային ոլորտի ծրագրերի իրականացման գրասենյակ, որը գործում է Փոխառուի Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմում:
15. «Գնումների Ուղեցույցներ» նշանակում է 2011թ. հունվարին թվագրված «Ուղեցույցներ. ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական բնույթի ծառայությունների գնումներ»:
16. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի համար 2013թ. ապրիլի 5-ին թվագրված Փոխառուի գնումների պլան, որը հիշատակվում է Գնումների ուղեցույցների 1.18 պարբերության և Խորհրդատուի ուղեցույցի 1.25 պարբերության մեջ և որը ժամանակ առ ժամանակ պետք է նորացվի՝ նշված պարբերությունների դրույթներին համապատասխան:
17. «Ծրագրի հաշիվ» նշանակում է սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին I.Ա.5 (ա)-ում հիշատակված հաշիվ, որը Փոխառուն՝ Ջրտնտպետկոմի միջոցով, վարում է դրամով, և որը Փոխառուն պետք է օգտագործի Ծրագրի ծախսերի տարեկան համաֆինանսավորման նպատակների համար:
18. «ՎՔՇ» նշանակում է Փոխառուի կողմից պատրաստված և 2013թ. մարտի 29-ին հաստատված Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ, որը պետք է մշակվի և հաստատվի սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին Գ.3 (ա) –ի համաձայն, որտեղ կնկարագրվեն հողի օտարման, Ծրագրի Մաս Ա-ի շրջանակներում տեղահանված մարդկանց վերաբնակեցման և ռեաբիլիտացիայի ձևերը:
19. «Ջրտնտպետկոմ» նշանակում է Փոխառուի Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, որը պատասխանատու կլինի Ծրագրի ամբողջ իրականացման համար:
20. «Ուսուցում» նշանակում է ծախսեր, կատարված Ծրագրին առնչվող ուսումնական ուղևորությունների, վերապատրաստման/ուսուցման դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների և այլ ուսումնական միջոցառումների համար՝ դասընթացների մասնակիցների և դասընթացավարների ճանապարհածախսն ու օրապահիկները ներառյալ:
21. «Ջրառ/ջրամատակարարման գործակալություններ» նշանակում է 2001թ. դեկտեմբերի 29-ին N 1301 Որոշման համաձայն ստեղծված պետական փակ բաժնետիրական գործակալություններ կամ նրանց բոլոր օրինական իրավահաջորդները, որոնք պատասխանատու են ոռոգման համակարգի առաջնային մակարդակի պահպանման և շահագործման համար:
22. «ՋՕԸ» նշանակում է Ջրօգտագործողների ընկերություններ, որոնք սահմանված են Փոխառուի Ջրօգտագործողների ընկերությունների մասին 2002թ. հոկտեմբերի 10-ի Օրենքում:
23. «ՋՕԸ-ների Աջակցման թիմ» նշանակում է ԾԻԳ-ի անձնակազմ, որը պատասխանատու է Ծրագրի Մաս Գ. 2-ի իրականացման համար: