Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2021
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.02.2021
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

  

09 փետրվարի 2021 թ.
ք. Երևան

N 01-Ն

   

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 139-Ն հրամանի 1-ին հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով / (http://swis.trade.gov.am/) համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտի տեսքով և որը ներառում է Հումքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ)»:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:

 

Ս. Պապիկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան