Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.09.2020-22.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2020
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.06.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունիսի 2020 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, ՀՀ արդարադատության նախարարության և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կողմից ներկայացված դրական փորձագիտական եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 19 հունիսի 2020 թ.

N 14-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի 1032.01.02.4 «Պարեկ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրթության առկա(ստացիոնար) ձևով`

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը.

1) կրթության առկա ձևով` միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 828 ժամ է, առավելագույն ծավալը` 1350 ժամ։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) ավագ պարեկ

2) պարեկ

3) կրտսեր պարեկ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի գործառույթներն են.

1) իրավախախտումների ու պատահարների մասին հաղորդումներին ու ահազանգերին օպերատիվ արձագանքումը, դեպքի վայրում դրանց ստուգումն ու արձանագրումը,

2) հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումների ընդունումը,

3) իրավախախտում կատարած անձանց արգելանքի վերցնելը, նրանց հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական շենք տեղափոխումը,

4) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալումը, զննումը և/կամ խուզարկությունը,

5) դեպքի վայրի պահպանությունը և ականատես վկաների հայտնաբերումը,

6) հանցագործության փաստով հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,

7) հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը և վերացումը,

8) բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցությունը,

9) տուժողներին արագ օգնության հասնելը, տուժած անձանց անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,

10) իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների դեպքերի արձանագրումը և հաշվառումը,

11) իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի իրականացումը,

12) զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,

13) իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը,

14) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց տեղակայումը,

15) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը, հայտնաբերված խախտումների վերացման պահանջների ներկայացումը,

16) տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (տեխնիկական միջոցներ) մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված խախտումների հայտնաբերումը և արձանագրումը,

17) փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները,

18) անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը,

19) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև փոխադրվող բեռի զննումը,

20) ճանապարհային երթևեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերի ստուգումը և դրանց երթևեկության (շահագործման) արգելումը,

21) տրանսպորտային միջոցները վարելուց այն անձանց մեկուսացումը, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը,

22) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի տակ դնելը,

23) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում դատարանում որպես հայցվոր, քաղաքացիական հայցվոր կամ դիմող, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ որպես քաղաքացիական պատասխանող կամ պատասխանող հանդես գալը,

24) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ունենա ոստիկանության գործունեության, մասնավորապես պարեկային ծառայության բնագավառում մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) կարողանա ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկեր ծառայողների, քաղաքացիների և ղեկավարների հետ հաղորդակցվել, ներկայացնել մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր,

3) ունենա պարեկային ծառայության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

4) ունենա ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) տիրապետի մասնագիտական գործունեություն իրականացնելիս քաղաքացիների հետ շփումներում սահմանված էթիկայի նորմերին, դրսևորի բարեվարքություն, ունենա քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցման հմտություններ,

8) ունենա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտություններ,

9) ունենա գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու հիմքերի գնահատման համար անհրաժեշտ գիտելիքներ և դրանք իրացնելու կարողություն,

10) տիրապետի պարեկային ծառայողի կողմից կատարման ենթակա գործողությունների մեթոդներին, դրանց կատարման տակտիկական առանձնահատկություններին,

11) ունենա պարեկային ծառայության գործունեության բնագավառի հմտություններ,

12) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնակրթության կարողություն,

13) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

14) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

15) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակներում աշխատելու հմտություն,

16) ցուցաբերի ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ իրավիճակից բխող որոշումներ կայացնելու կարողություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջներին համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտն ընդհանուր հումանիտար և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) տիրապետի հայոց լեզվին,

2) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

3) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

12. Պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

13. Տիրապետի մասնագիտական հոգեբանության, միջանձնային փոխհարաբերություններում վարվելակերպի և հաղորդակցման հմտություններին:

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովությունը և կադրային համապատասխանությունը սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

 17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. ընդհանուր հումանիտար առարկաների,

բ. անհատական համակարգիչների, 

գ. առաջին բուժօգնության,

դ. հոգեբանության:

2) Մասնագիտական լսարանների երաշխավորվող ցանկը՝

ա. ծառայության իրականացման մարտավարության,

բ. կրիմինալիստիկայի,

գ. հատուկ տեխնիկայի,

դ. իրավագիտության,

ե. կրակային պատրաստականության:

3) Հրաձգարան՝

ա. մարտական,

բ. լազերային:

4) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

5) Շարային հրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր խմբի ուսման տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

2) սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

3) սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը,

4) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը:

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է մասնագիտական պրակտիկա,

2) պրակտիկայի ընդհանուր տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկայի ծրագիրը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը՝ համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ,

4) պրակտիկան անցկացվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում կամ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում սովորողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի` նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնառության ընթացքում սովորողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

 3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից` քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական քննության ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

23. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, մասնագիտական ոլորտները համակարգող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և/կամ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական և գործնական պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի տվյալ ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները` օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից,

6) պետք է որոշի մասնագիտական պրակտիկայի տևողությունը, անցկացման ժամկետը,

7) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

Հավելված 1

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ»

 մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-3-20-001

2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ արտակարգ պատահարների ժամանակ ծառայողական անվտանգության կանոնների պահպանման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ ձևավորելու համար։

3.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Իմանալ անվտանգության նորմերի և կանոնների պահպանման տեխնիկան, առաջին օգնության ցուցաբերման, հրատապ գործողությունների փուլերը, տուժածի զննումն արտակարգ իրավիճակներում

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում դժբախտ դեպքերի, պատահարների փաստաթղթավորման, հաշվառման կարգը,
2) ճիշտ է ներկայացնում հակահրդեհային պաշտպանության կանոնները, արտակարգ իրավիճակներում ձեռնարկվող միջոցառումների պլանը, ինչպես նաև ՃՏՊ-ի դեպքում առաջին օգնության ցուցաբերումը,
3) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները և պաշտպանությունը:

8.

Ուսումնառության արդյունք 2

Իմանալ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանիտարահիգիենիկ նորմերի հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման, կանխարգելման սկզբունքները։

10.

Ուսումնառության արդյունք 3

Ցուցաբերել առաջին օգնություն

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ցուցադրում արհեստական շնչառության իրականացումը,
2) ճիշտ է ցուցադրում սրտի աշխատանքի վերականգնման իրականացումը,
3) ճիշտ է ցուցադրում արյունահոսությունների դադարեցման իրականացումը,
4) ճիշտ է ցուցադրում կոտրվածքների անշարժացման իրականացումը և տեղափոխումը,
5) ճիշտ է ցուցադրում այրվածքների դեպքում առաջին օգնության իրականացումը,
6) ճիշտ է ցուցադրում թունավորումների դեպքում առաջին օգնության իրականացումը,
7) ճիշտ է ցուցադրում ցրտահարությունների դեպքում առաջին օգնության իրականացումը,
8) կարողանում է պահպանել վերքերի վիրակապման սկզբունքները,
9) ճիշտ է ցուցադրում շնչուղիների խցանման դեպքում առաջին օգնության իրականացումը,
10) ճիշտ է ցուցադրում արտակարգ իրավիճակներում տուժածների տեսակավորման սկզբունքները,
11) ճիշտ է ցուցադրում ուշագնացության, էպիլեպսիկ նոպայի ժամանակ առաջին օգնության իրականացումը,
12) ճիշտ է ցուցադրում սրտի աշխատանքի խանգարումով ընթացող պատահարների ժամանակ առաջին օգնության իրականացումը։

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-001

2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է նախնական մասնագիտական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողներին հաղորդել համապարփակ գիտելիքներ Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի բնորոշ գծերի, սահմանադրական կարգի հիմունքների, պետական իշխանության կառուցվածքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների սահմանափակման ժամանակ ոստիկանության պարեկի գործառույթների վերաբերյալ, ինչպես նաև նրանց մոտ ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործնական գիտելիքներ դրսևորելու կարողություններ:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի հասկացությունը և գերակայությունը, սահմանադրական կարգի հիմունքները

7.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է Սահմանադրության հասկացությունը և բնորոշ գծերը,
2) բացատրում է Սահմանադրության հատուկ իրավաբանական բնույթը,
3) ներկայացնում է օրենքի գերակայության սահմանադրական երաշխիքները,
4) պարզաբանում է սահմանադրական կարգի հասկացությունը և հիմունքները:

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պետական իշխանության կառուցվածքը, դրանում ոստիկանության տեղը, ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները

9.

Կատարման չափանիշներ

1) պարզաբանում է պետական իշխանության տարանջատման և հավասարակշռման իրավական սկզբունքը,
2) ճիշտ է սահմանում պետական իշխանության երեք թևերի /օրենսդիր, գործադիր, դատական/ գործառույթներն ու անկախության իրավական երաշխիքները, գիտի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը Հայաստանի Հանրապետությունում,
3) գիտի ոստիկանության դերը պետաիշխանական կառուցվածքում,
4) կարողանում է ներկայացնել ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները:

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու և քաղաքացու անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, ազատությունները և պարտականությունները

11.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է անձի իրավական կարգավիճակի հասկացությունը և բովանդակությունը,
2) կարողանում է թվարկել և բացատրել մարդու և քաղաքացու անձնական (քաղաքացիական) իրավունքները, ազատությունները և պարտականությունները,
3) կարողանում է թվարկել և բացատրել մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքները, ազատությունները և պարտականությունները,
4) կարողանում է թվարկել և բացատրել մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, ազատությունները և պարտականությունները,
5) կարողանում է թվարկել և բացատրել մարդու և քաղաքացու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք շոշափվում են ոստիկանության գործառույթներն իրականացնելիս:

12.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռները

13.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռները:

14.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել քաղաքացիությունը, երկքաղաքացիությունը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը

15.

Կատարման չափանիշներ

1) տալիս է քաղաքացիության սահմանումը,
2) ներկայացնում է քաղաքացիության ձեռքբերման ընդհանուր և մասնավոր սկզբունքները,
3) պարզաբանում է երկքաղաքացիության էությունը, օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ հասկացությունների իրավական բովանդակությունը,
4) ներկայացնում է երկքաղաքացիություն ունեցող անձանց, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում:

16.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել մարդու և քաղաքացու իրավունքների սահմանափակումը ոստիկանության պարեկային ծառայողների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս

17.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է մարդու և քաղաքացու իրավունքների սահմանադրաիրավական երաշխիքները,
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության դերը մարդու և քաղաքացու իրավունքների երաշխիքների ապահովման գործում,
3) կարողանում է թվարկել և բացատրել ոստիկանության պարեկային ծառայողների կողմից անձի իրավունքների սահմանափակման ժամանակ ծանուցման ենթակա իրավունքները,
4) կարողանում է նշել մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման դեպքերը և դրանց իրականացման կարգը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

18.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-002

19.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին քրեական իրավունքի, հանցագործության հասկացության, հանցակազմի հասկացության, տեսակների, հանցակազմի տարրերի, արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների, կյանքի և առողջության, ազատության, սեփականության, հասարակական անվտանգության և հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար։

20.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

21.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլը:

22.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

23.

Ուսումնառության արդյունք 1

Սահմանել հանցագործության, հանցակազմի հասկացությունները, տեսակները, հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները

24.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ճիշտ բնորոշել հանցագործությունը, վերլուծել դրա հատկանիշները, որոշել հանցագործության տեսակը,
2) սահմանում է հանցակազմի հասկացությունը,
3) կոնկրետ հոդվածից կարողանում է առանձնացնել հանցակազմի տարրերն ու հատկանիշները,
4) տալիս է արարքի հանցավորությունը բացառող կոնկրետ հանգամանքների սահմանումները (անհրաժեշտ պաշտպանություն, ծայրահեղ անհրաժեշտություն, հանցանք կատարած անձանց բռնելիս վնաս պատճառել),
5) կարողանում է նշել արարքի հանցավորությունը բացառող յուրաքանչյուր հանգամանքի իրավաչափության պայմանները:

25.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կյանքի, առողջության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունները, տեսակները

26.

Կատարման չափանիշներ

1) տալիս է կյանքի, առողջության, ազատության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները:

27.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել սեփականության և հասարակական անվտանգության, հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, թվարկել դրանց ծանրացնող հանգամանքները

28.

Կատարման չափանիշներ

1) տալիս է սեփականության, հասարակական անվտանգության և հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները,
2) տալիս է քրեական ենթամշակույթին առնչվող հանցանքների, ինչպես նաև ազգային, ռասայական և կրոնական ատելության շարժառիթով կատարվող հանցանքների քրեաիրավական բնութագիրը:

29.

Ուսումնական արդյունք 4

Ներկայացնել պետական ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունները, տեսակները

30.

Կատարման չափանիշներ

1) տալիս է պետական ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

31.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-003

32.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ անձի ձերբակալման, անձին բերման ենթարկելու, անձնական խուզարկության դատավարական կարգի կիրառման, դեպքի վայրում անձանց հարցման ենթարկելու, նրանցից բացատրություններ վերցնելու, դատավարական համապատասխան փաստաթղթեր կազմելու կարողություններ և հմտություններ ձևավորելու համար:

33.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

34.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-002 «ՀՀ քրեական իրավունք» մոդուլը:

35.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

36.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հանցագործության արտաքին նշանները, դրանց անմիջական հայտնաբերման դեպքում` պարեկի գործողությունները, հանցագործության հատկանիշների անմիջական հայտնաբերման ամրագրման և ֆիզիկական անձից հանցագործության մասին հաղորդման ընդունման դատավարական կարգը, պարեկային ծառայողի գործողությունների հաջորդականությունն անձին բերման ենթարկելիս, ձերբակալելիս և անձնական խուզարկության ենթարկելիս, անձի ձերբակալման, անձին բերման ենթարկելու, անձնական խուզարկության դատավարական կարգը, կազմել դատավարական համապատասխան փաստաթղթեր

37.

Կատարման չափանիշներ

1) բնորոշում է հանցագործության արտաքին նշանները,
2) թվարկում է հանցագործության արտաքին նշանների հայտնաբերման դեպքում պարեկի գործողությունները,
3) հանցագործության հատկանիշների հայտնաբերման փաստով կազմում է զեկուցագիր,
4) բնորոշում է անձի ձերբակալումը, բերման ենթարկելը և անձնական խուզարկությունը,
5) սահմանում է պարեկային ծառայողի գործողությունների հաջորդականությունն անձին բերման ենթարկելիս, ձերբակալելիս և անձնական խուզարկության ենթարկելիս,
6) կազմում է ձերբակալման արձանագրություն, անձնական խուզարկության արձանագրություն,
7) կազմում է անձին բերման ենթարկելու մասին զեկուցագիր:

38.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել դեպքի վայրում անձանց հարցման ենթարկելու, նրանցից բացատրություններ վերցնելու դատավարական կարգը, կազմել դատավարական համապատասխան փաստաթղթեր, ներկայացնել քննչական գործողությունների օժանդակության կապակցությամբ քննիչի կողմից տրվող հանձնարարությունների բնույթը, կազմել քննչական հանձնարարության կատարումն արտացոլող փաստաթղթեր

39.

Կատարման չափանիշներ

1) բնութագրում է դեպքի վայրը,
2) ներկայացնում է բացատրության (հարցման) էությունը,
3) կազմում է անձից բացատրություն վերցնելու արձանագրություն,
4) պարզաբանում է քննչական գործողությունների օժանդակության կապակցությամբ քննիչի կողմից տրվող հանձնարարությունների բնույթը,
5) կազմում է քննչական հանձնարարության կատարումն արտացոլող փաստաթղթեր:

40.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել խոշտանգման, դաժան և անմարդկային վերաբերմունքի արգելքի վերաբերյալ հիմնական սկզբունքները, անձին ազատությունից զրկելու վերաբերյալ պահանջները

41.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ներկայացնել խոշտանգման, դաժան և անմարդկային վերաբերմունքի արգելքի վերաբերյալ հիմնական սկզբունքները և մոտեցումները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼՈԳԻԱ»

42.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-004

43.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ հանցավորության և դրա առանձին տեսակների կրիմինալոգիական բնութագրի, պատճառների և պայմանների, կանխարգելման միջոցների վերաբերյալ գիտելիքներ և դրանց կիրառման համար գործնական հմտություններ հաղորդելու համար:

44.

Մոդուլի տևողությունը

 22 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-002 «ՀՀ քրեական իրավունք» և ՈՍՏԳ-3-20-018 «Մասնագիտական հոգեբանություն և հաղորդակցման հմտություններ» մոդուլները:

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

47.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը, կանխարգելման հասկացությունը, փուլերը, տեսակները, սուբյեկտները

48.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է սահմանել հանցավորությունը,
2) բացահայտում է հանցավորության սոցիալական էությունը,
3) սահմանում է հանցավորության կանխարգելման հասկացությունը,
4) ներկայացնում է հանցավորության կանխարգելման փուլերը,
5) ներկայացնում է հանցավորության կանխարգելման տեսակները,
6) ներկայացնում է հանցավորության կանխարգելման սուբյեկտների և պարեկային ոստիկանության համագործակցությունը:

49.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել շահադիտական հանցավորության հասկացությունը, պատճառներն ու պայմանները, դրա կանխարգելումը

50.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է շահադիտական բնույթի հանցավորությունը, տալիս է դրա դասակարգումը,
2) ներկայացնում է շահադիտական բնույթի հանցավորության պատճառներն ու պայմանները,
3) տիրապետում է շահադիտական բնույթի հանցավորության կանխարգելմանն ուղղված գործնական հմտություններին:

51.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել բռնի հանցավորության հասկացությունը, պատճառներն ու պայմանները, դրանց կանխարգելումը

52.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է բռնի հանցավորության հասկացությունը,
2) ներկայացնում է բռնի հանցավորության պատճառներն ու պայմանները,
3) տիրապետում է բռնի հանցավորության կանխարգելմանն ուղղված գործնական հմտություններին:

53.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել անզգույշ հանցավորության հասկացությունը, դասակարգումը, պատճառներն ու պայմանները, դրա կանխարգելումը

54.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է անզգույշ հանցավորության հասկացությունը, դասակարգումը,
2) ներկայացնում է անզգույշ հանցավորության պատճառներն ու պայմանները,
3) տիրապետում է անզգույշ հանցավորության կանխարգելմանն ուղղված գործնական հմտություններին:

55.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել անդրազգային հանցավորության (այդ թվում՝ կոռուպցիոն հանցավորության, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության) հասկացությունը, պատճառներն ու պայմանները, դրա կանխարգելումը

56.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է անդրազգային հանցավորության (այդ թվում՝ կոռուպցիայի, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության) հասկացությունը, դասակարգումը,
2) ներկայացնում է անդրազգային հանցավորության (այդ թվում՝ կոռուպցիայի, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության) պատճառներն ու պայմանները,
3) տիրապետում է անդրազգային հանցավորության (այդ թվում՝ կոռուպցիայի, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության) կանխարգելմանն ուղղված գործնական հմտություններին:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ»

57.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-005

58.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ դեպքի վայրի պահպանության, դեպքի վայրում իրավիճակը գնահատելու, ձերբակալման և անձնական խուզարկության մարտավարական հնարքներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում անհետաձգելի գործողություններ իրականացնելու, գործնական հմտություններ ձևավորելու համար։

59.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

60.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-002 «ՀՀ քրեական իրավունք», ՈՍՏԳ-3-20-003 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները:

61.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

62.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել զննության արդյունքների ամրագրման առանձնահատկությունները, անձի արտաքին հատկանիշների միջոցով «բանավոր պատկերի» կազմման առանձնահատկությունները

63.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է անձի արտաքին հատկանիշների նկարագրման միասնական տերմինաբանությունը, առանձնացնում դրանց կիրառման շրջանակները,
2) ներկայացնում է «բանավոր պատկերի» նկարագրության առանձնահատկությունները,
3) գիտի պատկերիչ լուսանկարչության նշանակությունը, թվարկում է դրա խնդիրները և մեթոդները, կարողանում է տարանջատել պատկերիչ լուսանկարչության հնարքները,
4) բնութագրում է սխեմաների տեսակները, ներկայացնում է դրանց կազմման կարգը և կիրառվող տեխնիկական միջոցները:

64.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել դատական հետքաբանության խնդիրները, մարդու կողմից թողնվող հետքերի և այլ ապացույցների դերն ու նշանակությունը

65.

Կատարման չափանիշներ

1) տարբերում և թվարկում է մարդու կողմից թողնվող կրիմինալիստիկական, կենսաբանական (արյան, քրտինքի, թքի և սերմնահեղուկի) և միկրոմասնիկների ծագման հետքերի տեսակները,
2) ներկայացնում է կոտրանքի հետքերը, բացատրում դրանք հայտնաբերելու և ուսումնասիրելու եղանակները,
3) ներկայացնում է տրանսպորտային միջոցների կողմից թողնվող հետքերը և բացատրում դրանք հայտնաբերելու, ուսումնասիրելու եղանակները,
4) ներկայացնում է միկրոմասնիկների հասկացությունը և դրանց հայտնաբերման, զննման և վերցնելու հնարքները:

66.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել զենքի կիրառությունից առաջացող և կրիմինալիստիկական նշանակություն ունեցող հետքերը, ինչպես նաև դրանց հայտնաբերման, հավաքման, ամրագրման և վերցնելու մեթոդները, փաստաթղթերի կեղծման առավել տարածված եղանակները

67.

Կատարման չափանիշներ

1) բնութագրում է հրազենի կիրառումից արգելքների վրա առաջացող կրակոցի հետքերը, բնորոշում է փամփուշտների, պարկուճների ու գնդակների վրա զենքի առանձին դետալներից առաջացած հետքերը,
2) բնորոշում է սառը և նետողական զենքին և կառուցվածքով դրանց նմանվող առարկաներին ներկայացվող քրեագիտական պահանջները,
3) թվարկում է փաստաթղթերի բովանդակության մեջ կատարվող փոփոխությունների եղանակները և դրանց հատկանիշները:

68.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել պարեկային ծառայողի գործողությունները դեպքի վայրում, ինչպես նաև զննության ընդհանուր դրույթները, փուլերը, կատարման եղանակները

69.

Կատարման չափանիշներ

1) տարբերում է դեպքի վայրի զննության եղանակները, թվարկում է պահպանության կազմակերպման ձևերը, սահմանները որոշելու կողմնորոշիչները,
2) կարողանում է կազմակերպել դեպքի վայրի պահպանությունը և որոշել դրա սահմանները:

70.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել ձերբակալման, խուզարկության դերն ու նշանակությունն ապացույցների հավաքման գործում

71.

Կատարման չափանիշներ

1) տարբերում է ձերբակալման և խուզարկության փուլերն՝ ըստ բովանդակության,
2) տիրապետում է կոնկրետ իրադրություններում ձերբակալման և անձնական խուզարկության մարտավարական առանձնահատկություններին:

72.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կրիմինալիստիկական բնութագիրը:

73.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների առավել տարածված տեսակները,
2) տիրապետում է պարեկի գործողություններին` թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև դրանց հետքերը կրող օբյեկտներ հայտնաբերելիս:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»

74.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-006

75.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին օպերատիվ հետախուզական գործունեության հասկացության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակների, ոստիկանությունում հետախուզական աշխատանքների, հանցագործությունների օպերատիվ-հետախուզական կանխարգելման և բացահայտման աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար։

76.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

77.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-002 «ՀՀ քրեական իրավունք», ՈՍՏԳ-3-20-003 «ՀՀ քրեական դատավարության իրավունք», ՈՍՏԳ-4-20-004 «Կրիմինալոգիա» մոդուլները:

78.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

79.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները, դրանց իրականացման ընթացակարգին ներկայացվող պահանջները

80.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների հասկացությունը,
2) բացատրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջները,
3) թվարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները և բացատրում դրանց իրականացման կարգը:

81.

Ուսումնառության արդյունք 2

Տալ հետախուզական աշխատանքների հասկացությունը և թվարկել հետախուզվող անձանց տեսակները:

82.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է հետախուզական աշխատանքների հասկացությունը,
2) բացատրում է հետախուզական աշխատանքների տեսակները,
3) թվարկում է հետախուզվող անձանց տեսակները և բացատրում նրանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքների ընթացակարգը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԱՏԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ»

83.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-007

84.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին դատական բժշկության հիմնարար խնդիրների, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննությունների դատավարական, կազմակերպչական հիմունքների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար:

85.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

86.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի կամ զուգընթաց ուսումնասիրի ՈՍՏԳ-3-20-005 «Կրիմինալիստիկա» և ՈՍՏԳ-3-20-003 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները:

87.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

88.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել կենդանի անձանց և դիակների դատաբժշկական փորձաքննությունը

89.

Կատարման չափանիշներ

1) դասակարգում է մարմնական վնասվածքները,
2) ներկայացնում է հրազենային վնասվածքների փորձաքննության առանձնահատկությունները,
3) ներկայացնում է ավտոտրանսպորտային պատահարների առանձնահատկությունները,
4) բնութագրում է դիակային երևույթները:

90.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել առանձին հոգեկան հիվանդությունների ախտանշանները

91.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է տարանջատել հոգեկան խանգարման դրսևորումները,
2) ունի հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց հետ գործնականում շփման հմտություններ:

92.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ալկոհոլամոլության և թմրամոլության կլինիկական դրսևորումներն ու հարբածության աստիճանները

93.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է թմրամոլության կլինիկական դրսևորումները,
2) ներկայացնում է ալկոհոլամոլության կլինիկական դրսևորումները,
3) ներկայացնում է հարբածության աստիճանները,
4) ունի թմրամոլության կամ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող անձանց նկատմամբ իր գործառույթներն իրականացնելու հմտություններ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

94.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-008

95.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին մասնավոր իրավունքի ընդհանուր դրույթների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու և մասնավոր-իրավական հարաբերությունների հետ կապված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություններ ձևավորելու համար:

96.

Մոդուլի տևողությունը

10 ժամ

97.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլը:

98.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

99.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մասնավոր իրավունքի կարգավորման առարկան, մասնավոր-իրավական և քրեաիրավական, վարչաիրավական հարաբերությունների սահմանազատման չափանիշները

100.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մասնավոր իրավունքի կարգավորման առարկան, մասնավոր իրավահարաբերությունների տարրերը և առանձնահատկությունները,
2) կարողանում է սահմանազատել մասնավոր-իրավական և քրեաիրավական, վարչաիրավական հարաբերությունները:

101.

Ուսումնառության արդյունք 2

Սահմանել սեփականության իրավունքի հասկացությունը, ներկայացնել սեփականության իրավունքի ծագման և դադարեցման հիմքերը, սեփականության իրավունքի պաշտպանության և ընտանեկան հարաբերությունների բնագավառում ոստիկանության գործառույթները

102.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է սեփականության իրավունքի հասկացությունը,
2) նկարագրում է սեփականության իրավունքի ծագման և դադարման հիմքերը,
3) ընդհանրացնում է սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում ոստիկանության գործառույթները,
4) ընդհանրացնում է ընտանեկան հարաբերությունների բնագավառում ոստիկանության գործառույթները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

103.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-009

104.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ հատուկ ֆիզիկական պատրաստականություն, ինչպես նաև համապատասխան կարողություններ և հմտություններ ձևավորելու համար:

105.

Մոդուլի տևողությունը

 80 ժամ

106.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար պահանջվում են ֆիզիկական հինգ որակ՝ ուժ, արագություն, դիմացկունություն, ճկունություն և ճարպկություն:

107.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

108.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մարզման մարտավարությունը

109.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է տեղափոխել քաշային առարկաներ, դիմադրել արտաքին ազդեցությանը (ծանրաձողի բարձրացում, ձգումներ պտտաձողից, աշխատանք վարժասարքերով և այլն),
2) կարողանում է կատարել արագության վարժություններ (կարճ տարածության վազքեր, անցումներ հարվածներից և այլն),
3) կարողանում է կատարել դիմացկունության վարժություններ (միջին երկար տարածության վազքեր):

110.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել և բնութագրել ոստիկի կողմից կիրառվող հնարքների տեսակների մարտավարության հատկանիշները

111.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է պաշտպանվել ռետինե մահակի հարվածներից,
2) կարողանում է պաշտպանվել սառը զենքի սպառնումից,
3) կարողանում է պաշտպանվել հրազենի սպառնումից,
4) կարողանում է պաշտպանվել այլ առարկաների հարվածներից,
5) կարողանում է կատարել խուզարկումներ և կապումներ,
6) կարողանում է կատարել օգնության և փոխօգնության հնարքներ:

112.

Ուսումնառության արդյունք 3

Տիրապետել ձեռնամարտի հնարքներին և մարտական սամբոյին

113.

Կատարման չափանիշներ

1) կատարում է բերման ենթարկման հնարքները,
2) կատարում և ազատվում է տարբեր բռնվածքներից,
3) կատարում է տարբեր գցումներ և ցավեցնող հնարքներ,
4) կատարում և ազատվում է խեղդող բռնվածքներից,
5) կատարում է պաշտպանություն ձեռքի և ոտքի հարվածներից:

114.

Ուսումնառության արդյունք 4

Տիրապետել զինաթափման, խուզարկման և ձեռնաշղթայի օգտագործման հնարքներին

115.

Կատարման չափանիշներ

1) կատարում է պաշտպանություն ռետինե մահակի հարվածներից,
2) կատարում է պաշտպանություն սառը զենքի սպառնումից,
3) կատարում է պաշտպանություն հրազենի սպառնումից,
4) կատարում է խուզարկումներ և կապումներ,
5) կատարում է օգնության և փոխօգնության հնարքներ,
6) կատարում է ավտոտրանսպորտային միջոցից իջեցման և նստեցման մարտավարություն:

116.

Ուսումնառության արդյունք 5

Կատարել ֆիզիկական պատրաստականության նորմատիվային պահանջներն` ըստ տարիքային խմբերի, ցուցադրել ձեռնամարտի, մարտական սամբոյի և զինաթափման հնարքները

117.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է կատարել ֆիզիկական պատրաստականության նորմատիվային պահանջներն՝ ըստ տարիքային խմբերի,
2) կարողանում է կատարել ձեռնամարտի, մարտական սամբոյի և զինաթափման հնարքներ՝ պահպանելով դրանց համաչափության օրենսդրական պահանջները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

118.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-010

119.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսված է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողների մոտ ձևավորել հրազենի հետ վարվելու, անվտանգության կանոնները պահպանելու, ծառայության ընթացքում տարբեր իրավիճակներում զենք գործադրելու և հակաիրավական գործողությունները զենքի միջոցով կանխարգելելու հմտություններ և կարողություններ:

120.

Մոդուլի տևողությունը

 44 ժամ

121.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

122.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

123.

Ուսումնառության արդյունք 1

 Ներկայացնել ոստիկանությունում առկա հրազենի տեսակների մարտավարատեխնիկական բնութագրերը և կառուցվածքը

124.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ներկայացնել պարեկային ծառայության սպառազինության մեջ գտնվող հրազենի մարտավարատեխնիկական բնութագրերը,
2) կարողանում է բնութագրել պարեկային ծառայության սպառազինության մեջ առկա հրազենի մասերի ու մեխանիզմների աշխատանքի սկզբունքները:

125.

Ուսումնառության արդյունք 2

Տիրապետել զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, մասնատման ու հավաքման կարգին

126.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոստիկանության սպառազինությունում առկա հրազենի տեսակների հետ վարվելու անվտանգության կանոնները,
2) ճիշտ է կատարում զենքի լիցքաթափում, ստուգում և նախապատրաստում գործադրման,
3) կարողանում է մասնատել, հավաքել և լիցքավորել փամփշտատուփն` ըստ ՀՈՒԾ պահանջների, հաշվեցուցակային զենքը նախապատրաստել կիրառելու համար, կատարել մաքրում և յուղում,
4) կարողանում է արագորեն վերացնել հրաձգության ժամանակ առաջացած խափանումները,
5) ճիշտ է բնութագրում կրակոցի երևույթը, պահպանության խնդիրները:

127.

Ուսումնառության արդյունք 3

Ցուցադրել գործնական հրաձգություն` կատարման պահանջներին համապատասխան

128.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է հրաձգության հիմունքներին, հնարքներին և կարգին,
2) կիրառում է հրաձգության բոլոր եղանակները` հաշվի առնելով ցերեկային և գիշերային պայմանները,
3) տիրապետում է զենքի կիրառման մասնագիտական հմտություններին,
4) կարողանում է մարտավարական բարդ պայմաններում ինքնուրույն կերպով կրակ վարել, նշանակետը խոցել առաջին իսկ կրակոցով,
5) կարողանում է կրակային առաջադրանքներ կատարել ստորաբաժանման կազմում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

129.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-011

130.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ ձևավորել ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մասին հիմնական գիտելիքներ և անհրաժեշտ գործնական, մարտավարական հմտություններ։

131.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

132.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

133.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

134.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պարեկային ծառայության հասկացությունը, խնդիրները, իրականացման կարգը, իրավական հիմքերը և սկզբունքները

135.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության հասկացությունը,
2) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության իրավական հիմքերը, խնդիրներն ու իրականացման ձևերը,
3) ճիշտ է ներկայացնում հետիոտն և ավտոտրանսպորտային միջոցը պարեկային ծառայության իրականացման կարգը,
4) ճիշտ է ներկայացնում և կատարում քաղաքացիներին ներկայանալու /դիմելու/, իրեր և փաստաթղթեր ստուգելու կարգը,
5) ճիշտ է ներկայացնում և կատարում պարեկային ծառայողի անձնական անվտանգության ապահովման կարգը։

136.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները և գործունեության սկզբունքները

137.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության կառուցվածքը և գործառույթները,
2) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության գործունեության սկզբունքները:

138.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման /օգտագործման/ օրենքով սահմանված կարգը

139.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման իրավական հիմքերը, պայմաններն ու սահմանները,
2) ճիշտ է ներկայացնում հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները և դրանց նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում ֆիզիկական ուժի գործադրման օրենսդրական կարգավորումը և ցուցադրում համապատասխան իրավիճակներում անհրաժեշտ հմտություններ,
4) ճիշտ է ներկայացնում հատուկ միջոցների գործադրման օրենսդրական կարգավորումը և ցուցադրում է նման իրավիճակներում անհրաժեշտ հմտություններ,
5) ճիշտ է ներկայացնում հրազենի գործադրման/օգտագործման/ օրենսդրական կարգավորումը և ցուցադրում հրազենի գործադրման /օգտագործման/ անհրաժեշտ հմտություններ,
6) ճիշտ է ներկայացնում ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները և ցուցադրում գործնական հմտություններ:

140.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել պարեկային ծառայության գործողությունները հանցագործությունների, պատահարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև համագործակցությունը ոստիկանության ստորաբաժանումների և իրավապահ այլ մարմինների հետ

141.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հանցագործությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդում ստանալու դեպքում պարեկային ծառայողի մարտավարական գործողությունները,
2) ճիշտ է կատարում հանցագործության դեպքի վայրում պարեկային ծառայողի անհրաժեշտ գործողությունները,
3) ճիշտ է կատարում պատահարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում պարեկային ծառայողի անհրաժեշտ գործողությունները,
4) ներկայացնում և ցուցադրում է ազատությունից զրկված անձին պարեկային ավտոտրանսպորտային միջոցով և ոտքով տեղափոխելու կարգը,
5) ճիշտ է ներկայացնում համագործակցության կարգն իր կարգախմբի գործընկերոջ, հարևան կարգախմբերի ծառայողների, պետի, ոստիկանության ստորաբաժանումների, այլ իրավապահ մարմինների և օպերատիվ կառավարման կենտրոնի հետ:

142.

ՈՒսումնառության արդյունք 5

Տիրապետել պարեկային ծառայության գործառույթներին զանգվածային անկարգությունների ժամանակ

143.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է զանգվածային անկարգությունների հասկացությունը և ընդհանուր բնութագիրը,
2) ճիշտ է ներկայացնում զանգվածային անկարգությունների զարգացման փուլերը,
3) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության գործառույթները զանգվածային անկարգությունների ժամանակ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ»

144.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-012

145.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ ձևավորել ծառայության ընթացքում անհրաժեշտ կարգապահություն դրսևորելու, համազգեստը ճիշտ և պատվով կրելու, շարային կանոնադրության պահանջները գործնականորեն կիրառելու, ղեկավարների կողմից հանձնարարականները պատասխանատվությամբ կատարելու հմտություններ ու կարողություններ:

146.

Մոդուլի տևողությունը

12 ժամ

147.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

148.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

149.

Ուսումնառության արդյունք 1

Կրել համազգեստը տարվա եղանակներին և ծառայության տեսակներին համապատասխան և գործնականորեն կարողանալ ճիշտ կատարել շարային վարժաձևերն ու շարժումները` խստիվ պահպանելով շարային կանոնադրությամբ սահմանված կանոնները

150.

Կատարման չափանիշներ

1) կրում է համազգեստը մաքուր և հարդարված վիճակում` ծառայության տեսակին և տարվա եղանակներին համապատասխան,
2) ճիշտ է ընկալում և կատարում ղեկավարների կողմից տրված հրամաններն ու հրահանգները,
3) ճիշտ է կատարում դարձումները տեղում և շարժման ընթացքում,
4) ճիշտ է կատարում զինվորական ողջույնը տեղում և շարժման ընթացքում,
5) ճիշտ է կատարում և պահպանում ձեռքերի ու ոտքերի շարժումների համաչափություն տեղում և շարժման ընթացքում,
6) ճիշտ է կողմնորոշվում ու կատարում շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, պետին մոտենալը և նրանից հեռանալը, վարժաձևերը։

151.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել ոստիկանության ծառայողի ծառայողական կարգապահության և պատասխանատվության նախապայմանները և ղեկավարների հետ պատշաճ հարաբերվելու կարգը

152.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում ու պատկերացնում ծառայողական կարգապահության և ճշտապահության կարևորությունը,
2) ճիշտ է պատկերացնում ղեկավարների հետ հարաբերվելու ձևերը, իր և ղեկավարների իրավունքներն ու պարտականությունները,
3) ճիշտ է ներկայացնում և պատկերացնում ծառայողի` օրենքով սահմանված պատասխանատվության կարևորությունն ու արդյունավետությունը,
4) ճիշտ է ներկայացնում կարգապահական խախտումների փաստերով ծառայողական քննության անցկացման կարգը:

153.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ոստիկանության ծառայողին խրախուսման և կարգապահական տույժի ենթարկելու կարգը

154.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերի տեսակները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

155.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-013

156.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին փոխանցել հիմնարար գիտելիքներ վարչական պատասխանատվության, վարչարարության և վարչական վարույթի հիմունքների վերաբերյալ:

157.

Մոդուլի տևողությունը

30 ժամ

158.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը», ՈՍՏԳ-3-20-014 «Ոստիկանության վարչական գործունեություն» մոդուլները:

159.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսում է կատարման չափանիշների բավարար մակարդակի իմացության ապահովում:

160.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել վարչական պատասխանատվության հիմունքները

161.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է վարչական պատասխանատվության բնութագիրը,
2) ներկայացնում է վարչական պատասխանատվության և իրավաբանական պատասխանատվության մյուս տեսակների հարաբերակցությունը,
3) ներկայացնում է վարչական պատասխանատվություն սահմանող նորմերի կառուցվածքային առանձնահատկությունները,
4) սահմանում է վարչական պատասխանատվությունը ծանրացնող, մեղմացնող և բացառող հանգամանքները,
5) ներկայացնում է վարչական պատասխանատվությունից ազատելու հիմքերը և կարգը,
6) ներկայացնում է վարչական իրավախախտման հասկացությունը և հատկանիշները, զանցանքի հատկանիշները,
7) սահմանում է վարչական իրավախախտման իրավաբանական կազմը,
8) բնութագրում է վարչական իրավախախտման օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերը,
9) սահմանազատում է վարչական իրավախախտումները և հանցագործությունները,
10) բնութագրում է վարչական իրավախախտումների բազմակիությունը և տեսակները,
11) սահմանում է վարչական տույժի բնութագիրը,
12) բնութագրում է վարչական տույժի տեսակները,
13) ներկայացնում է վարչական տույժ նշանակելու կանոններն ու ժամկետները:

162.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել վարչարարության, վարչական վարույթի և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները

163.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է վարչարարության հասկացությունը,
2) ներկայացնում է վարչարարության հիմնարար սկզբունքները,
3) ներկայացնում է վարչարարության իրավական և ոչ իրավական ձևերը (ռեալ ակտեր),
4) ներկայացնում է վարչարարության մեթոդի հասկացությունը և տեսակները,
5) սահմանում է վարչական վարույթի հասկացությունը, նպատակը և օբյեկտը,
6) ներկայացնում է վարչական վարույթի կասեցման, կարճման և վերսկսման ինստիտուտները,
7) ներկայացնում է վարչական վարույթի փուլերի ընդհանուր նկարագիրը,
8) սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի հասկացությունը և խնդիրները,
9) ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները,
10) ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթին մասնակցող անձանց և նրանց կարգավիճակը,
11) ներկայացնում է ապացույցների բնութագիրը, տեսակները և ապացուցման պարտականության բաշխումը,
12) ձևակերպում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարութային փաստաթղթերը, ինչպես նաև այլ արձանագրություններ և փաստաթղթեր,
13) ներկայացնում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»

164.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-014

165.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին փոխանցել հիմնարար գիտելիքներ ոստիկանության (պարեկային ոստիկանության) իրավունքների և պարտականությունների, ոստիկանի իրավական պաշտպանվածության երաշխիքների, ոստիկանության վարչական գործունեության, ոստիկանությունում ծառայության հետ կապված հարաբերությունների, ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի տեսակների, առանձին իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցների ու մեթոդների, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների վերաբերյալ։

166.

Մոդուլի տևողությունը

104 ժամ

167.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» և ՈՍՏԳ-3-20-017 «Համայնքային ոստիկանության գործունեության հիմունքներ» մոդուլները:

168.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսում է կատարման չափանիշների բավարար մակարդակի իմացության ապահովում:

169.

Ուսումնառության արդյունք 1

Տիրապետել ոստիկանությանը (այդ թվում` պարեկային ոստիկանությանը) վերապահված իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ոստիկանի իրավական պաշտպանվածության իրավական հիմքերին

170.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս, հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս, զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս, պատժից խուսափող անձանց ձերբակալելիս, զինծառայողների կատարած հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս,
2) ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս, օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և /կամ/ գույքի պաշտպանությունն ապահովելիս, հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս, հասարակական կարգը պահպանելիս, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս, արտակարգ իրադրության պայմաններում, հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս,
3) սահմանում է ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ծառայողի իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները։

171.

Ուսումնառության արդյունք 2

Սահմանել ոստիկանության վարչական գործունեության հասկացությունը, կարգավորման առարկան, ոստիկանության կառավարման բնագավառի հասկացությունը և բնորոշ գծերը, ոստիկանությունում ծառայության հետ կապված հիմնական հարաբերությունները, ոստիկանության վարչական գործունեության մեթոդները, ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի տեսակները և օրինականության ապահովման պահանջները, ոստիկանության հերթապահ մասերի և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքի կազմակերպման հիմնական գործառույթները։
Բնութագրել ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների իրավական վիճակը, խնդիրները և հիմնական գործառույթները, առանձին իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները և առանձնահատկությունները, տիրապետել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների

172.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ոստիկանության վարչական գործունեության հասկացությունը, բնութագրում է դրա կարգավորման առարկան,
2) սահմանում է ոստիկանության կառավարման բնագավառի հասկացությունը, պարզաբանում դրա էությունը և բնորոշ գծերը,
3) ներկայացնում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական կարգավորումը և սկզբունքները,
4) բնորոշում է ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները,
5) բնութագրում է ոստիկանության լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս,
6) ներկայացնում է ոստիկանության ծառայության վերաբերյալ օրենսդրության դրույթները և կարողանում է մեկնաբանել դրանք,
7) բնորոշում է ոստիկանության վարչական գործունեության մեթոդները և բացատրում դրանց նշանակությունը,
8) պարզաբանում է ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի հասկացությունը և նշանակությունը, ներկայացնում է դրանց տեսակները,
9) կարողանում է մեկնաբանել օրինականության սկզբունքն ու պահանջները ոստիկանության վարչական գործունեությունում,
10) ներկայացնում է հերթապահ մասի և օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ և այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու և ընթացք տալու ընթացակարգերը,
11) սահմանում է թույլտվության և լիցենզավորման համակարգի հասկացությունը և ներկայացնում է ոստիկանության լիազորություններն այդ ոլորտում,
12) ներկայացնում և բացատրում է պոռնկության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները,
13) ներկայացնում և բացատրում է հարբեցողության և ալկոհոլամոլության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները,
14) ներկայացնում և բացատրում է թմրամոլության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները,
15) ներկայացնում և բացատրում է ընտանեկան բռնություն կատարած և իրավախախտ անչափահասների նկատմամբ կիրառվող վարչաիրավական միջոցները,
16) նկարագրում է պարեկային ոստիկանության ծառայողի գործառույթներն ընտանեկան բռնության դեմ պայքարում,
17) թվարկում և բացատրում է ոստիկանության լիազորությունները հավաքների մասին օրենսդրությունն ապահովելիս,
18) տիրապետում է պաշտոնական և ծառայողական փաստաթղթերի հետ վարվելու կանոններին ու պահանջներին։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»

173.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-015

174.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին փոխանցել հիմնարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ պարեկային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկությունը կազմակերպելու, երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնելու, երթևեկության մասնակիցների ու պարեկային ոստիկանի անվտանգությունն ապահովելու, ճանապարհային ցանկացած իրավիճակ օբյեկտիվ գնահատելու և դրանից բխող գործողություններ իրականացնելու համար։

175.

Մոդուլի տևողությունը

32 ժամ

176.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը», ՈՍՏԳ-3-20-014 «Ոստիկանության վարչական գործունեություն» մոդուլները:

177.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսում է կատարման չափանիշների բավարար մակարդակի իմացության ապահովում:

178.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկությունը կազմակերպելու ուղղությամբ իրականացվող գործունեությունը

179.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոններին և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջներին,
2) ներկայացնում է ճանապարհային երթևեկության համակարգը,
3) ճիշտ է լուծում ճանապարհային նշաններով, գծանշումներով և կարգավորողի ազդանշաններով ճանապարհային երթևեկության ապահովման վերաբերյալ խնդիրները,
4) ներկայացնում է ճանապարհային երթևեկության կարգավորումը, խցանումներում, ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, ինչպես նաև ճանապարհի առանձին հարաչափերին համապատասխան,
5) ներկայացնում է ճանապարհային երթևեկության կարգավորումը հատուկ ազդանշանների կիրառմամբ տրանսպորտային միջոցներով,
6) ներկայացնում է կարգավորողի գործառնական պարտականությունները,
7) բնութագրում է տրանսպորտային և հետիոտնային հոսքերի թողունակությունը, կառավարումը և անվտանգության ապահովումը:

180.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ իրականացվող գործունեությունը

181.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակները (բախում, շրջում, վրաերթ), դրանց դեպքերում երթևեկության այլ մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները,
2) տիրապետում է վարորդից պահանջվող և տրանսպորտային միջոցին վերաբերող փաստաթղթերի իմացության ու տարբերակման հմտություններին, այդ թվում` ապահովագրությանն առնչվող փաստաթղթերի մասով,
3) կարողանում է կազմել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի սխեմա և կատարել իրավիճակից բխող այլ գործողություններ,
4) տիրապետում է ճանապարհատրանսպորտային պատահարի, այդ թվում՝ հաղորդման ընդունման վերաբերյալ փաստաթղթեր կազմելու գիտելիքներին և հմտություններին,
5) կարողանում է ճիշտ կազմել իր իրավասությանը վերապահված իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ,
6) տիրապետում է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու կամ վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում կատարման ենթակա՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին,
7) տիրապետում է տրանսպորտային միջոցը ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ընթացակարգերին:

182.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից երթևեկության մասնակիցների ու պարեկային ոստիկանի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողությունները, օբյեկտիվ գնահատել ճանապարհային ցանկացած իրավիճակ և իրականացնել դրանից բխող գործողություններ

183.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ճանապարհային գործոնների ազդեցությունը երթևեկության անվտանգության ապահովման վրա,
2) կարողանում է ճիշտ գնահատել ճանապարհատրանսպորտային բարդ իրավիճակը,
3) տիրապետում է ալկոհոլի, թմրանյութերի և ուշադրությունն ու արձագանքման ունակությունը վատացնող դեղամիջոցների ազդեցության տակ վարելու դեպքում կատարման ենթակա՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին,
4) տիրապետում է վտանգավոր նյութերի և ծանր իրերի տեղափոխման կանոնների խախտման, ճանապարհի առկա վիճակի պահպանման կանոնների, նորմերի և ստանդարտների խախտման, ինչպես նաև ճանապարհը փակելուն առնչվող ընթացակարգերին,
5) տիրապետում է ճանապարհային ծածկույթի և երթևեկելի գոտու մաս կազմող այլ գույքի վնասման, երթևեկության ընթացքում խոչընդոտներ ստեղծելուն և առկա խոչընդոտը շրջանցել չկարողանալուն վերաբերող ընթացակարգերին,
6) տիրապետում է տրանսպորտային միջոցների հիմնական անսարքությունները հայտնաբերելու, դրանք վերացնելու հարցում վարորդներին օժանդակություն ցուցաբերելու գիտելիքներին ու հմտություններին:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՒՄ»

184.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-016

185.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին փոխանցել հիմնարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցի վարման անվտանգությունն ապահովելու, պարեկային ավտոտրանսպորտային միջոցը տարբեր իրադրություններում վարելու համար։

186.

Մոդուլի տևողությունը

22 ժամ

187.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը», ՈՍՏԳ-3-20-014 «Ոստիկանության վարչական գործունեություն», ՈՍՏԳ-3-20-015 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում» մոդուլները:

188.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսում է կատարման չափանիշների բավարար մակարդակի իմացության ապահովում:

189.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցի վարման անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողությունները

190.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է արտակարգ իրավիճակներում ճշգրիտ գործողությունների հաջորդականությունը՝ ճանապարհային երթևեկության մասնակիցների և իր կյանքի համար անվտանգության երաշխիքների սահմանմամբ,
2) ճիշտ է բնութագրում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում,
3) ներկայացնում է պարեկային ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում կարգավորվող ու չկարգավորվող խաչմերուկներ մտնելու ժամանակ,
4) ներկայացնում է պարեկային ոստիկանի գործողությունները քաղաքում և քաղաքից դուրս ճանապարհներին վազանցի հետ կապված ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում,
5) ներկայացնում է պարեկային ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում ընդհանուր օգտագործման կամ հասարակական տրանսպորտային միջոցների կանգառների տեղամասերով անցման ժամանակ,
6) ներկայացնում է պարեկային ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում սայթաքուն ճանապարհներով և շրջադարձերով երթևեկելիս,
7) ներկայացնում է տրանսպորտային միջոցի վրա միացված հատուկ ազդանշանների շնորհիվ պարեկային ավտոտրանսպորտային միջոցին վերապահվող առավելությունները,
8) կարողանում է ճիշտ գնահատել ճանապարհատրանսպորտային իրավիճակը վտանգավոր եղանակային պայմանների դեպքում և կայացնել ճիշտ որոշումներ,
9) ներկայացնում է պարեկային ոստիկանի գործողությունները տրանսպորտային միջոցի խափանման հետ կապված ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում,
10) ներկայացնում է ճանապարհային այլ արտակարգ իրավիճակներ (խցանումներ, ճանապարհի վերանորոգվող տեղամասեր, բնահողային տեղամասեր և այլն) և մեկնաբանում դրանց դեպքում անվտանգ երթևեկությունն ապահովելու միջոցառումները:

191.

Ուսումնառության արդյունք 2

Ցուցադրել պարեկային ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ հմտություններ

192.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է անվտանգ վարել տրանսպորտային միջոցը սահմանափակ տեսանելիության հատվածներում,
2) կարողանում է անվտանգ վարել տրանսպորտային միջոցը վատ եղանակային պայմաններում,
3) կարողանում է անվտանգ կատարել բարձր արագությամբ կտրուկ հետադարձ,
4) կարողանում է անվտանգ վարել տրանսպորտային միջոցը տարբեր ծածկույթ ունեցող վերելքներով և վայրէջքներով (թաց, մերկասառույց, փոշոտ, բնահողեր),
5) կարողանում է անվտանգ կատարել կրկնակի վազանց խիստ հոսքերում,
6) կարողանում է անվտանգ կատարել կրկնակի վազանց երկգոտի երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին (քաղաքում և քաղաքից դուրս),
7) կարողանում է անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցն արգելակման համակարգի խափանման դեպքում (ձեռքի արգելակով),
8) կարողանում է անվտանգ վարել տրանսպորտային միջոցը երթևեկության հոսքին հակառակ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

193.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-017

194.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին փոխանցել հիմնարար գիտելիքներ համայնքային ոստիկանության հասկացության, գաղափարախոսության, նպատակների, ինչպես նաև գործառույթների մասին:

195.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

196.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-3-20-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլը:

197.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսում է կատարման չափանիշների բավարար մակարդակի իմացության ապահովում:

198.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել համայնքային ոստիկանության հասկացությունը, գաղափարախոսությունը, ռազմավարությունը, համայնքային ոստիկանության գործառույթները

199.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ոստիկանություն-հասարակություն գործընկերության պատմությունը, արդի միջազգային փորձն ու դրա նշանակությունը ոստիկանության հանդեպ վստահության և հասարակական աջակցության ձեռքբերման համար,
2) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործունեության նպատակներն ու հիմնարար սկզբունքները,
3) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործառույթները սպասարկվող տեղամասի ընդհանուր նկարագրին ու օպերատիվ իրավիճակին տիրապետելու ուղղությամբ,
4) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործունեության առանձնահատկությունները հասարակության, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ համագործակցելիս:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

200.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-018

201.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ ձևավորել մասնագիտական գործունեության հուսալի իրականացման համար անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ` տարբեր իրավիճակներում քաղաքացիների հետ հաղորդակցվելիս դրանք արդյունավետ կիրառելու, սեփական հոգեբանական ներուժն ակտիվորեն իրացնելու, հոգեբանական գիտելիքների վրա հիմնված միջամտության հնարքներ կիրառելու համար :

202.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

203.

Մուտքային պահանջները

Մոդուլն ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

204.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

205.

Ուսումնառության արդյունք 1

Բնորոշել անձի հոգեկան գործունեության առանձնահատկությունները և օրինաչափությունները

206.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անձի հոգեբանական կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում հոգեկան իմացական գործընթացների դրսևորման առանձնահատկությունները,
3) դրսևորում է զարգացած իմացական որակներ և դիտողունակություն,
4) կարողանում է վերլուծել անձի տիպաբանական հոգեբանական առանձնահատկությունները,
5) ճիշտ է ներկայացնում խմբային սոցիալ-հոգեբանական երևույթները, անձի վրա խմբի ազդեցության մեխանիզմները,
6) ճիշտ է ներկայացնում շեղվող վարքի հոգեբանական առանձնահատկությունները և դրսևորումները։

207.

Ուսումնառության արդյունք 2

Կառավարել և կարգավորել հոգեհուզական վիճակները, այդ թվում` սթրեսը

208.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում անձի հուզական ոլորտի առանձնահատկությունները, լարված իրավիճակներին բնորոշ հոգեվիճակների դրսևորումները /սթրես, տագնապ, խուճապ, աֆեկտ և այլն/,
2) ճիշտ է արձագանքում տարբեր հոգեհուզական վիճակներին բնորոշ դրսևորումներին,
3) կարողանում է կառավարել սեփական հոգեհուզական վիճակը, դիմակայել անխուսափելի սթրեսին, տիրապետում է ինքնակարգավորման հնարքներին։

209.

Ուսումնառության արդյունք 3

Իրականացնել արդյունավետ հաղորդակցում, նախաձեռնել, վարել և եզրափակել երկխոսություններ

210.

Կատարման չափանիշներ

1) տարբերակում է հաղորդակցման կառուցվածքային բաղադրիչները,
2) ներկայացնում է հաղորդակցման ձևերն ու միջոցները,
3) ներկայացնում է հաղորդակցման ճշգրտության վրա ազդող հոգեբանական երևույթները և մեխանիզմները /կարծրատիպեր, նախապաշարմունք, դիրքորոշումներ, վերագրում և այլն/,
4) կարողանում է նախաձեռնել հաղորդակցում, կապ հաստատել և պահպանել,
5) գրագետ և համոզիչ կերպով ձևակերպում, արտահայտում և հիմնավորում է իր տեսակետը,
6) իրավիճակից ելնելով` կիրառում է զրույց վարելու համարժեք մեթոդ,
7) ճիշտ է կիրառում ակտիվ ունկնդրման հոգետեխնիկաները (պարզաբանում, վերաձևակերպում, ամփոփում)։

211.

Ուսումնառության արդյունք 4

1. Կառավարել և կարգավորել կոնֆլիկտներ

212.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտային իրավիճակներում հաղորդակցման հոգեբանական առանձնահատկությունները,
2) կարողանում է բացահայտել և հաղթահարել հաղորդակցմանը խոչընդոտող արգելքները,
3) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտի կառավարման և կանխարգելման եղանակները,
4) կարողանում է վերլուծել կոնֆլիկտները,
5) կիրառում է կոնֆլիկտի կառավարման համապատասխան մարտավարություն` ըստ իրավիճակի,
6) կարողանում է արտակարգ իրավիճակներում բանակցություններ վարել:

213.

Ուսումնառության արդյունք 5

Տիրապետել հոգեբանական ազդեցության միջոցներին

214.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հոգեբանական ազդեցության եղանակները` համոզում, խնդրանք, ներշնչում, մանիպուլյացիա, հուզական վարակ, հարկադրանք և այլն,
2) տիրապետում է հոգեբանական ազդեցության կառուցողական մեթոդներին,
3) տիրապետում է ինքնաներկայացման և դրական անձնական իմիջ ձևավորելու հմտություններին,
4) կարողանում է ճիշտ արձագանքել և դիմակայել մանիպուլյացիաներին,
5) ճիշտ է կազմակերպում հաղորդակցումը տարբեր իրավիճակներում տարբեր կատեգորիաների քաղաքացիների հետ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ»

215.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-019

216.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողին տալ ոստիկանական ծառայության էթիկական սկզբունքների և նորմերի մասին գիտելիքներ, ձևավորել կայուն արժեհամակարգ, բարեվարքություն, աշխատանքային կուլտուրա և վարվելակերպ դրսևորելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություններ:

217.

Մոդուլի տևողությունը

14 ժամ

218.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

219.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

220.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ոստիկանական ծառայության էթիկական բնույթը և սկզբունքները, բարեվարքության հիմնահարցը

221.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոստիկանական ծառայության բարոյական բնույթը և բովանդակությունը,
2) ճիշտ է ներկայացնում ոստիկանական ծառայության էթիկայի սկզբունքներն ու արժեքները,
3) ճիշտ է մեկնաբանում ոստիկանական ծառայության ընթացքում նպատակի և միջոցի փոխհարաբերակցության հարցը,
4) ներկայացնում է կոռուպցիոն ռիսկերը ոստիկան-քաղաքացի փոխհարաբերություններում և դրա քայքայիչ ազդեցությունը ոստիկանության բարեվարքության վրա:

222.

Ուսումնառության արդյունք 2

Տիրապետել ՀՀ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններին և ծառայողական էթիկետին

223.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ՀՀ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները,
2) ճիշտ է մեկնաբանում ոստիկանին ներկայացվող էթիկական պահանջները,
3) պահպանում է ոստիկանի մասնագիտական էթիկայի կանոնները,
4) դրսևորում է բարեվարքություն, օրինակելի վարքագիծ,
5) ճիշտ է ներկայացնում փոխհարաբերությունների էթիկական հիմքերը, էթիկետը և ծառայողական տակտը:

224.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել հանդուրժողականությունը, ոչ խտրական և պատշաճ վերաբերմունքը մասնագիտական գործունեության ընթացքում

225.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի նշանակությունը ոստիկանության աշխատանքում,
2) ցուցաբերում է անաչառություն, անկողմնակալություն, հանդուրժողականություն,
3) ճիշտ է ներկայացնում աշխատանքի արդյունավետության ու որակի ապահովման ընդհանուր սկզբունքները,
4) դրսևորում է անհրաժեշտ վարքագիծ թիմային աշխատանքի առաջադրված իրավիճակում` ցուցաբերելով փոխօգնություն, համբերատարություն, նվիրվածություն աշխատանքին և ծառայակիցներին,
5) դրսևորում է անկողմնակալություն, հարգում է մարդու իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը,
6) բացահայտում և ճիշտ է սահմանում խնդիրը տրված իրավիճակում,
7) առաջարկում է ճիշտ լուծումներ առաջադրված խնդրահարույց իրավիճակում և գնահատում արդյունքը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

226.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-20-020

227.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողի մոտ ձևավորել ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու, իրավախախտումների դեմ պայքարում բնակչությանը ներգրավելու գործնական կարողություններ:

228.

Մոդուլի տևողությունը

16 ժամ

229.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

230.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

231.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ժողովրդավարական ոստիկանության հիմնարար սկզբունքները և դրանց նշանակությունը ոստիկանության հանդեպ հարգանքի, վստահության և հասարակական աջակցության ձեռքբերման գործում

232.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության հրապարակայնության սկզբունքի բովանդակությունը,
2) ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների բովանդակությունը,
3) կարողանում է տարբերել «ոստիկանական ուժ» և «ոստիկանական ծառայություն» հասկացությունները և բացատրել դրանց էությունը,
4) կարողանում է տարբերել ոստիկանական գործունեության «արձագանքող» մոտեցումը «նախաձեռնող» մոտեցումից և բացատրել դրանց էությունը,
5) ճիշտ է պատկերացնում վստահության ձևավորման նպատակով հանրության սպասելիքներն ու իր անելիքները:

233.

Ուսումնառության արդյունք 2

Դրսևորել անհրաժեշտ վերաբերմունք սպասարկվող տարածքի պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների,կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների և քաղաքացիների նկատմամբ

234.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ծառայության և շրջապատի նկատմամբ դրական վերաբերմունքի կարևորությունը,
2) կարողանում է ներկայացնել քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հարաբերվելու օրինակներ,
3) կարողանում է ճիշտ հաղորդակցվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ,
4) ցուցաբերում է պատասխանատվություն առաջադրված իրավիճակներում:

235.

Ուսումնառության արդյունք 3

Դրսևորել քննադատական մտածողություն

236.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է գնահատում տեղեկատվության հուսալիության և զգացմունքայնության աստիճանը,
2) ստացված տեղեկատվությունը ճիշտ և արդյունավետ համադրում է առկա գիտելիքների հետ,
3) գործնականում կարողանում է հավասարակշռել հրամանի կատարման պարտականությունն ու իրավիճակի ողջամիտ գնահատմամբ խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:

237.

Ուսումնառության արդյունք 4

Կառավարել ժամանակը, լուծել խնդիրները

238.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ժամանակի արդյունավետ օգտագործման միջոցները,
2) բացահայտում և ճիշտ է սահմանում տրված իրավիճակում առկա խնդիրը,
3) գործնականում ճիշտ է վերլուծում խնդիրը, տալիս է լուծման ճիշտ տարբերակ և գնահատում արդյունքը /SARA մոդելը/,
4) տիրապետում է ազդարարման համակարգին:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

239.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-4-20-021

240.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողներին տալ տեսական գիտելիքներ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կապի միջոցների, տեսագրիչների և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ, սովորողների մոտ զարգացնել օպերատիվ կառավարման կենտրոնի և տվյալների բազաների հետ աշխատելու, հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումներ ստեղծելու, դրանք արագ խմբագրելու, ռադիոկապի, տեսագրիչների և այլ սարքավորումների օգտագործման մարտավարական հնարքների գործնական հմտություններ։

241.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

242.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում:

243.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

244.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել օպերատիվ կառավարման կենտրոնի գործառույթները (հիմնական տեղեկություններ)

245.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում օպերատիվ կառավարման կենտրոնի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
2) ճիշտ է ներկայացնում տեղեկատվական անվտանգության խնդիրները:

246.

Ուսումնառության արդյունք 2

Ճիշտ օգտագործել պարեկային և հետիոտնային կարգախմբերի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները

247.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ճիշտ կատարել սարքերի կարգավորումը,
2) կարողանում է կիրառել ոստիկանությունում օգտագործվող ռադիոկայանները,
3) կարողանում է կիրառել տեսագրման միջոցները,
4) կարողանում է կիրառել ոստիկանությունում օգտագործվող այլ տեխնիկական միջոցներ:

248.

Ուսումնառության արդյունք 3

Ցուցաբերել օպերատիվ կառավարման կենտրոնի հետ աշխատելու հմտություններ

249.

Կատարման չափանիշներ

1) կարողանում է ճիշտ օգտվել ոստիկանության և պարեկային ոստիկանության տվյալների բազաներից,
2) կարողանում է ճիշտ կատարել հերթափոխի գրանցումը համակարգում,
3) կարողանում է համակարգի օգտագործմամբ ստանալ դեպքի վայր հասնելու ուղղությունները և ճանապարհները,
4) ճիշտ է ներկայացնում դեպքի վայրում պարեկային ոստիկանության աշխատանքի հաջորդականությունը,
5) ճիշտ է ներկայացնում ծանուցման ստեղծումը, խմբագրումը և հերթափոխի զեկույցը կատարված աշխատանքի վերաբերյալ,
6) կարողանում է հայտնել իրավախախտման վերաբերյալ և փոխել իր կարգավիճակը:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի առավելագույն
բեռնվածությունը, ժամ

Պարտադիր
լսարանային
պարապմունքներ,
ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Ռուսաց լեզու

 

15

10

1

2.

Օտար լեզու (անգլերեն)

 

15

10

1

3.

Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

15

10

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

45

30

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

36

24

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

36

24

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքներ և ոստիկանություն

 

54

36

1

2.

ՀՀ քրեական իրավունք

 

54

36

1

3.

ՀՀ քրեական դատավարության իրավունք

 

27

18

1

4.

Կրիմինոլոգիա

 

33

22

1

5.

Կրիմինալիստիկա

 

36

24

1

6.

Օպերատիվ հետախուզական գործունեություն

 

12

8

1

7.

Դատական բժշկություն և դատական հոգեբուժություն

 

12

8

1

8.

Մասնավոր իրավունքի հիմունքներ

 

15

10

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

243

162

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հատուկ ֆիզիկական պատրաստականություն

 

120

80

1

2.

Կրակային պատրաստականություն

 

66

44

1

3.

Ծառայության իրականացման մարտավարություն

 

63

42

1

4.

Ծառայողական կարգապահություն

 

18

12

1

5.

Վարչական իրավունք

 

45

30

1

6.

Ոստիկանության վարչական գործունեություն

 

156

104

1

7.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում

 

48

32

1

8.

Արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցների վարում

 

33

22

1

9.

Համայնքային ոստիկանության գործունեության հիմունքներ

 

12

8

1

10.

Մասնագիտական հոգեբանություն և հաղորդակցման հմտություններ

 

54

36

1

11.

Ոստիկանության ծառայողների էթիկա և բարեվարքություն

 

21

14

1

12.

Ոստիկանության և հասարակության փոխհամագործակցություն

 

24

16

1

13.

Հատուկ տեխնիկա և տեղեկատվական անվտանգություն

 

36

24

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

696

464

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

51

34

 
 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

9

6

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

20

1080

720

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

3

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

25

     

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2023, N 13-Ն 22.03.2023, N 14-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան