Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (20.08.2020-06.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.08.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2020 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հսկվող դեղերի և դեղանյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Ա. Թորոսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 14-ի

N 20-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ

 

1. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 1, 3, 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր, բացառությամբ այն դեղերի, որոնց կազմում առկա է երկու և ավելի դեղանյութ, այդ թվում՝

1) Էֆեդրին (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 100մգ,

2) Կոդեին (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 10մգ,

3) Փսևդոէֆեդրին (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 60մգ,

4) Տրամադոլ՝ մինչև 50մգ,

5) Ֆենոբարբիտալ (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 25մգ:

2. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.09.2021, N 70-Ն 06.10.2021, N 20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան