Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.08.2020-03.11.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 օգոստոսի 2020 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 2-ի:

3) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 3-ի:

4) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 4-ի:

5) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 5-ի:

6) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 6-ի:

7) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով hյուրանոցային տնտեսության օբյեկտներում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 7-ի:

8) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման /ներհիվանդանոցային վարակման/ կանխարգելման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ ներառյալ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 8-ի:

9) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 9-ի:

10) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 10-ի:

11) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 11-ի:

12) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 12-ի:

13) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 13-ի:

14) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով տնտեսական գործունեության այլ տեսակների ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 14-ի:

15) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 15-ի:

16) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 16-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո:

 

  Ա. Թորոսյան

 

Հավելված N 1

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ընթացքում:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

3. Պետական կառավարման մարմինների ղեկավարները և համայնքների ղեկավարները հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 4. Պետական կառավարման մարմինների ղեկավարները և համայնքների ղեկավարները մարմնի վարչական տարածքներում ապահովում են սույն հրամանի Հավելված N 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։

5. Պետական կառավարման մարմինների ղեկավարների և համայնքների ղեկավարների կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

 6. Պետական կառավարման մարմինների ղեկավարները և համայնքների ղեկավարները բոլոր աշխատողներին մարմինների վարչական շենքերում գտնվելու և քաղաքացիներին սպասարկելու ընթացքում ապահովում են դիմակներով և ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

 7. Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար այդ մասին իրազեկելով հանրությանը:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

 8. Պետական կառավարման մարմիններում և համայնքներում օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, ախտահանվում են դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Ախտահանման աշխատանքները գրանցվում են գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

9. Պետական կառավարման մարմիններում և համայնքներում ապահովվում է աշխատողների ջերմաչափումը՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկն աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

10. Քաղաքացիների ընդունելությունը հնարավորության դեպքում իրականացվում է՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

11. Կենսաթոշակային տարիքի անձինք հնարավորության դեպքում սպասարկվում են առանձին՝ բացառելով շփումը այլ անձանց հետ։

12. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում չեն լինում մարդկանց կուտակումներ, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովվում են մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

13. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող տարածքներում պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն:

14. Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

15. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ անձինք մուտք են գործում դիմակներով:

16. Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատողները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ապահովվում են դիմակով և ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

17. Վճարման տերմինալները ախտահանվում են օրական առնվազն 4 անգամ։

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորաբա-ժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն,
այլ՝ նշել)

Իրականաց-ված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն), նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 2

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում:

 2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների համար (անկախ սեփականության ձևից):

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) փակ արտադրական ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում չեն իրականացվում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներ, կենդանի ժողովներ և հավաքներ` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացման դեպքերի, իսկ անխուսափելիության դեպքում՝ դրանք իրականացվում են առավելագույնը 10 անձի մասնակցությամբ։ Փակ և բացօթյա տարածքներում միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

5. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում չեն իրականացվում ներգնա և արտագնա գործուղումներ, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով:

6. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում ապահովվում է հերթափոխային աշխատանք բոլոր այն դեպքերում, երբ արտադրական գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:

7. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում արտադրամասի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

9. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում ապահովվում է փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ, օճառով՝ բացառելով աշխատողների կուտակումները:

10. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում ապահովվում է աշխատողների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ:

11. Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

12. Ապահովվում է արտադրական տարածքի բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

13. Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանվում են տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

14. Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

1) շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը,

2) արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

15. Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովվում են համապատասխան հանդերձապահարաններ:

 

4. ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում ապահովվում է փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

17. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում աշխատավայր:

18. Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփում չի լինում:

19. Առանձին արտադրամասերի աշխատողների միջև շփում, արտադրամասում մարդկային կուտակումներ չեն լինում:

20. Աշխատողներն ապահովվում են դիմակով, ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից, ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

21. Ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպումը:

22. Սննդի կենտրոնացված կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի բացակայության դեպքում ապահովվում է սննդի կազմակերպման համար առանձնացված՝ օդափոխվող, լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ սենյակ կամ տարածք:

23. Նշանակվում է արտադրամասում լոգիստիկա ապահովող անձի/անձանց՝ տարբեր արտադրամասերի աշխատողների և օպերացիաների միջև կապն ապահովելու համար՝ նրանց ապահովելով արտահագուստով և անհատական պաշտպանության այլ միջոցներով:

 

5. ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ, ԱՌԱՔԻՉՆԵՐԻ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ, ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

24. Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով:

25. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները մուտք չեն գործում արտադրամասի տարածք: Նման ախտանշաններ արձանագրելիս՝ անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

26. Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

27. Այցելուների աշխատանքի համար հնարավորության դեպքում ապահովվում է առանձին տարածք:

 

 Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորաբաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) թույլ իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 3

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում:

2. Սույն Կանոնները նախատեսված են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) գրասենյակի ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Աշխատանքն անհրաժեշտ է կազմակերպել առցանց/հեռավար եղանակով՝ դրա համար ներդնելով անհրաժեշտ մեխանիզմներ: Աշխատանքն առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինության դեպքում գրասենյակում սահմանվում է հերթափոխային աշխատանք:

5. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում չեն իրականացվում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներ, կենդանի ժողովներ և հավաքներ` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացման դեպքերի, իսկ անխուսափելիության դեպքում՝ դրանք իրականացվում են առավելագույնը 10 անձի մասնակցությամբ։ Փակ և բացօթյա տարածքներում միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

6. Հնարավորության դեպքում չեն իրականացվում ներգնա և արտագնա գործուղումներ՝ հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով:

7. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների տնօրենները խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

2. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Գրասենյակների ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, սանհանգույցների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

9. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

10. Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

11. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

12. Աշխատավայրում աշխատող թղթատարը (ցրիչը) գրագրությունները հասցեատերերին հասցնելիս կրում է դիմակ։ Յուրաքանչյուր սենյակից դուրս գալուց և մինչ մյուս սենյակ մտնելը ձեռքերն ախտահանում է 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի։

13. Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

14. Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, ախտահանվում են գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

15. Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

1) շենքերի օդափոխությունը.

2) գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Ապահովվում է ընկերության աշխատողների ջերմաչափումը՝ հեռահար կամ անհատական ջերմաչափերով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկն աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

17. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում աշխատավայր:

18. Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

19. Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է դիմակ:

20. Գործատուն ապահովում է աշխատողներին ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

21. Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն ապահովվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ:

 

4. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

22. Ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով:

23. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտք չեն գործում կազմակերպության/գրասենյակի տարածք:

24. Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

25. Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 4

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ժամանակ:

2. Սույն Կանոնները նախատեսված են շինարարական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) շինարարական հրապարակի ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 5-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնօրենները հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքում ներգրավելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5. Շինարարական տարածքի մուտքի/ելքի մոտ չեն լինում անձանց կուտակումները:

6. Շինարարական հրապարակ մուտք չեն գործում կողմնակի անձինք:

7. Շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպություններում իրականացվում են մաքրության և ախտահանման աշխատանքներ:

8. Հանդիպում-քննարկումները կազմակերպվում են բացօթյա՝ պահպանելով մասնակիցների միջև 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

9. Հնարավոր բոլոր դեպքերում սահմանվում է հերթափոխային աշխատանք:

10. Խմբային աշխատանքի դեպքում կրճատվում է գործողությունների ժամանակահատվածը: Նման աշխատանք իրականացնողների խմբերը հաշվառվում և գրանցվում են խմբային աշխատանք իրականացնողների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի:

11. Շինարարական հրապարակում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի:

12. Շինարարական հրապարակում տեղակայվում են միակողմանի աստիճանահարթակներ` նվազագույնի հասցնելով աշխատողների միջև շփումը:

13. Շինարարական հրապարակի տարածքում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

14. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կառավարման կամ զգայական (սենսոր) ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

15. Առանձնացվում են առաքման գոտիները, որտեղ հանդիպում են միայն առաքիչները և ապրանք ստացողները: Հնարավորության սահմաններում սահմանափակվում են առաքիչի և ստացողի միջև փոխանցումները (օրինակ՝ առաքման փաստաթղթեր, գրիչներ ստորագրությունների համար): Առաքման ընթացքում առաքիչները մնում են իրենց տրանսպորտային միջոցներում, ապրանքները բեռնաթափվում են անհատական պաշտպանության միջոցներ կրող աշխատողների կողմից:

 

3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Իրականացվում է բոլոր աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

17. COVID-19-ի ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում շինարարական հրապարակ:

18. Շինարարական հրապարակում դիմակը օգտագործվում է միայն այն դեպքերում, երբ առկա են մարդկային կուտակումներ կամ հնարավոր չէ ապահովել 1,5 մետր սոցիալական հեռավորություն այլ անձանցից:

19. Սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորություն:

20. Ընդմիջումներին սնվելու համար օգտագործվում են բացօթյա տարածքներ, և ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում:

21. Սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները օգտագործելուց հետո դրանց ախտահանման համար տեղադրվում են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

22. Շինարարական հրապարակի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

23. Աշխատանքի ավարտից հետո չեն լինում աշխատողների խմբային կուտակումներ:

 

4. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

24. Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողները չեն շփվում բնակիչների հետ:

25. Եթե տվյալ բնակելի տարածքում գրանցվել է կորոնավիրուսային վարակ կամ կան ինքնամեկուսացման ռեժիմում գտնվող բնակիչներ ոչ անհետաձգելի շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Անհետաձգելի շինարարական աշխատանքների դեպքում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողներն աշխատում են դիմակներով և պաշտպանիչ արտահագուստով:

26. Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների ձեռքերն ու գործիքներն ախտահանվում են նախքան աշխատանքային տարածք մուտք գործելը և այնտեղից դուրս գալուց, աշխատանքային տարածքի ցանկացած մակերես կամ սարքավորում ախտահանվում է նախքան աշխատանքի մեկնարկը: Ախտահանումն իրականացվում է 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Ձեռքերն ախտահանվում են 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի։

 

 Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ

 

Հ.

Խմբի անվանում

Խմբի տեղակայում

Խմբի անդամների Ա.Ա.Հ.

Աշխատանքի ժամանակացույց

Աշխատաժամանակ

1.

2.

3.

4.

5.

6.

Ձև 4

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

Հ.

Աշխատանքային գոտու անվանում/N

Այդ գոտում աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի գործառույթ

1.

2.

3.

4.

 

Ձև 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 5

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը առևտրի պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ

 

3. Առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տնօրենների կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) առևտրի օբյեկտի ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների (այսուհետ՝ Առևտրի օբյեկտ) տնօրենները հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5. Առևտրի օբյեկտի մուտքի մոտ, վճարման տաղավարի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ:

6. Աշխատողների (աշխատատեղերի), վաճառատեղերի (վաճառասեղանների) միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։ Աշխատատեղերի, վաճառատեղերի (վաճառասեղանների) կահավորումը և դասավորությունը կատարվում է այնպես, որ բոլոր դեպքերում ապահովվի հաճախորդների միջև, հաճախորդների սպասարկում իրականացնող անձանց (աշխատողների) և հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունը:

7. Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ: Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

8. Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:

9. Տարածքը պարտադիր օդափոխվում Է` ապահովելով բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով։

10. Տարածքն ապահովվում է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերով: Աղբը հաճախակի հեռացվում է:

11. Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

12. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

13. Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովվում է ջրի և օճառի, անձեռոցիկների, ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցի առկայություն՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

14. Աշխատողները հաճախակի լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մշակում են 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

15. Առևտրի օբյեկտում այն աշխատողները, ովքեր աշխատում են վաճառքի, վճարման սրահներում, ուղղակի շփում ունեն հաճախորդների հետ, պարտադիր կրում են դիմակ:

 

4. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Առևտրի օբյեկտ հաճախորդները այցելում են դիմակներով:

17. Առևտրի օբյեկտում մարդկանց կուտակումներ չեն լինում, իսկ կուտակումներ առաջանալու դեպքում՝ սահմանափակվում է մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը։

18. 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտում պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն:

19. Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

20. Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ օբյեկտի սրահի ախտահանումը:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 6

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում:

2. Սույն Կանոնները նախատեսված են հանրային սննդի օբյեկտներում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

3. Հանրային սննդի օբյեկտներում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով՝

1) իրականացնում է հանրային սննդի կազմակերպման վայրում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները,

2) իրականացնում է հսկողության սահմանման նպատակով ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Կազմակերպության տնօրենը հնարավորինս խուսափում է կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5. Կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կառավարման կամ զգայական (սենսոր) ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

6. Կազմակերպության ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ աղբարկղներ:

7. Կազմակերպության աշխատողներն ապահովվում են դիմակով՝ ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից, ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

8. Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

9.Աշխատանքային տարածքի ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները՝ կատարելով համապատասխան գրառումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

2) իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ,

3) յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ,

4) կտորից կարված ծածկերով աթոռներ չեն օգտագործվում, կազմակերպությունն ապահովվում է ախտահանման ենթակա թիկնակներ ունեցող աթոռներով,

5) յուրաքանչյուր սեղանի մոտ տեղադրվում է ձեռքերի համար նախատեսված 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

6) յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝

ա. բոլոր փակ տարածքների օդափոխություն,

բ. դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում՝ լվացող միջոցով և ախտահանում՝ ախտահանիչ միջոցներով,

գ. սանհանգույցների մաքրում և ախտահանում,

7) ախտահանման համար կիրառվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

8) ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում,

9) կազմակերպվում է սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

10. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով,

2) ապահովվում է միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակի համապատասխանությունը ողջ պահանջարկին: Ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք չի օգտագործվում,

3) սպասքի լվացումը կատարվում է մեքենայացված կամ ձեռքով: Կազմակերպությունում հնարավորինս օգտագործվում են ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներ՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացնելիս կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ,

4) սպասքի ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար,

ա. սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

բ. լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

գ. լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

դ. սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

ե. ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով,

զ. սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

է. սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա,

5) սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է,

6) մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, հերմետիկ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

11. Անձնակազմի համար կանոններն են՝

1) յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսն՝ աշխատանքի ավարտին՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

2) աշխատողները մշտապես կրում են դիմակներ:

 12. Հաճախորդների սպասարկման կանոններն են՝

1) սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում,

2) COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները չեն սպասարկվում,

3) հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայվում են այնպես, որ հարևան սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

4) Կազմակերպությունում 5 անձից ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներ չեն իրականացվում,

5) հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդ միաժամանակ ներկա չեն լինում:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատան-քային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 7

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գործունեություն ծավալելու ընթացքում:

2. Սույն Կանոնները նախատեսված են հյուրանոցային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Հյուրանոցային տնտեսության ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ Հյուրանոցային տնտեսության օբյեկտ) տնօրենների կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) հյուրանոցային տնտեսության ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովվում է հերթափոխային աշխատանք:

5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տնօրենը հնարավորինս խուսափում է կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ:

7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ չլինեն մարդկանց կուտակումներ:

8. Ապահովվում է աշխատատեղերի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

9. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովվում է բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

11. Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանում են տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, վերելակներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

12. Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

1) Հյուրանոցային տնտեսության օբյեկտի ամբողջ տարածքի օդափոխությունը,

2) հյուրանոցի սենյակների, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրումը՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

13. Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովվում են համապատասխան հանդերձապահարաններ:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

14. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

15. Սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների չեն ներկայանում աշխատավայր:

16. Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողները, ինչպես նաև տարբեր աշխատանքներ իրականացնող աշխատողները չեն շփվում:

17. Աշխատողներն ապահովվում են դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

18. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում աշխատողները կրում են դիմակներ:

19. Ապահովվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպումը՝ ընդմիջման ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ տարածքներ այցելությունը:

 

4. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց:

21. Սննդի կազմակերպման վայրերի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ ախտահանիչներով տարաների, անձեռոցիկների և աղբարկղի տեղադրում:

22. Սրահում սեղանների շուրջ աթոռների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր:

23. Այցելուների սննդի կազմակերպման ընթացքում պահպանվում է սոցիալական հեռավորությունը ինչպես այցելուների, այնպես էլ սպասարկող աշխատողների միջև:

24. Սրահներում յուրաքանչյուր այցելուի համար ապահովվում է 2.5 մ.ք. մակերեսով տարածք, ընդ որում աթոռների մեջքային հենակների միջև պահպանվում է 1,5 մետր հեռավորություն:

25. Բազմակի օգտագործման սպասքը կիրառվում է միայն պարտադիր ախտահանմամբ:

26. Պահպանվում են ստորև նշված ընդհանուր սանիտարահիգիենիկ կանոնները՝

1) բնական օդափոխություն առնվազն 2 ժամը մեկ,

2) սպասքի (ճաշի և խոհանոցային) ախտահանում,

3 )սենքերի, բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ,

4) չեն կիրառվում կտորից կարված աթոռների ծածկեր, աթոռների թիկնակները պետք է ենթակա լինեն ախտահանման,

5) միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է ապահովի կազմակերպության պահանջը: Օգտագործվող սպասքը չպետք է լինի ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով,

6) խոհանոցում կիրառվում են ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներ՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացնելիս կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ,

7) ձեռքով սպասքի լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար,

8) ճաշի սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով,

 9) սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

10) լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

11) լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C -ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

12) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C -ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

13) ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով,

14) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

15) սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա,

16) սպասք լվացող մեքենայի շարքից դուրս գալու ժամանակ՝ սպասքի ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների, ինչպես նաև մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է,

17) զուգարանների պարբերաբար մաքրում և ախտահանում:

27. Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների և այլ այցելուների համար կանոններն են՝

1) ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով,

2) COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները մուտք չեն գործում Հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Վարակին բնորոշ ախտանշաններ արձանագրելիս՝ անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով,

3) այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

4) հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

 

5. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ

 

28. Հյուրանոցային համարները այցելուներից հետո ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, այնուհետև իրականացվում է խոնավ մաքրում:

29. Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

30. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում խանութների գործունեության ընթացքում՝

1) նախքան խանութների բացումն իրականացվում են ընդհանուր մաքրման աշխատանքներ` ախտահանիչ միջոցների կիրառմամբ,

2) խանութի մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներ,

3) աշխատողների կողմից հաճախորդների սպասարկումն իրականացվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ,

4) ընդունելությունը կազմակերպվում է մեկական այցելուի պայմանով` աշխատողի և հաճախորդի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելով, այդ թվում՝ համապատասխան նշագծում ապահովելու միջոցով,

5) չնախատեսված հերթի առաջացման դեպքում` խանութից դուրս մարդկանց միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության,

6) աշխատատեղում չեն սնվում,

7) սննդի ընդունման համար հատուկ առանձնացված սենյակ է հատկացվում` ձեռքերի տաք ջրով և օճառով լվացման համար լվացարանով և ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

8) աշխատողների միջև 1,5 մետր սոցիալական հեռավորության է պահպանվում, այդ թվում նշագծումով,

9) աշխատողների անձնական հիգիենայի պահպանության համար պայմաններ են ապահովվում, մասնավորապես՝ հոսող տաք ջուր, օճառ, էլեկտրական սրբիչ կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ, ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

10) աշխատողները կրում են դիմակ,

11) տարածքներն օդափոխվում են առնվազն 3 ժամը մեկ,

12) տարածքների և ընդհանուր օգտագործման վայրերը (սննդի ընդունման վայրեր, սանհանգույցներ) խոնավ մաքրվում են: Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո բոլոր շփման մակերեսների մշակվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն), նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 8

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ /ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՄԱՆ/ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման /ներհիվանդանոցային վարակման/ կանխարգելմանը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություններ):

2. Սույն Կանոնները նախատեսված են բժշկական բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են՝

1) բժշկական կազմակերպությունների տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է ստանձնել օպերատիվ շտաբի դերը) և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի,

2) գործող վարակի հսկողության ծրագիրը լրամշակվում է ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով,

3) ակտիվացվում է «Արտակարգ իրավիճակներով պայմանավորված բժշկական կազմակերպության արձագանքման պլանը»,

4) բուժանձնակազմն ապահովվում է պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է համաձայն Աղյուսակ 1-ի,

5) բժշկական կազմակերպություններն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով, ստացիոնար բժշկական կազմակերպություններում՝ 10 մահճակալին 1 լվացարանով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններում ու բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական զննություն, բժշկական միջամտություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով,

6) պացիենտն ապահովվում է անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն),

7) բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի,

8) ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի,

9) ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն ապահովվում է 700 էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

 

Աղյուսակ 1. Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք թեթև ախտանշանով

Հաստատված դեպք ծանր ախտանշանով

Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ

1

3

3

Այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

 

4. Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (2019-nCoV) պայմանավորված ներհիվանդանոցային վարակման ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

1) ապահովվում է պաստառների տեղադրում հասարակական վայրերում` հիշեցնելով հիվանդության ախտանշանների, ձեռքերի հիգիենիկ մշակման, ձեռքերի մշակման տեխնիկայի, ձեռնոցների նպատակային կիրառման վերաբերյալ,

2) բժշկական կազմակերպություններում՝ ձեռնոցները կիրառվում են, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 2718-Ա հրամանի, հետևյալ դեպքերում՝

ա. ինվազիվ միջամտություններ իրականացնելիս, որը անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր միջամտությունից հետո,

բ. յուրաքանչյուր դեպքում, երբ միջամտություն իրականացնելիս ձեռնոցը վնասվում է,

գ. բժշկական թափոնների հետ աշխատելիս,

դ. բժշկական կազմակերպություններում կենսահեղուկների` արյուն, մեզ, կղանք, թուք, քրտինք հետ շփման ժամանակ,

ե. ախտահանիչ աշխատանքներ իրականացնելիս,

զ. կորոնավիրուսային վարակով հաստատված և կասկածելի պացիենտների հետ բժշկական զննում, միջամտություն իրականացնելիս,

3) ձեռնոցը կրելու կանոններն են՝

ա. ձեռնոց կրելուց առաջ ձեռքերը ախտահանում են ախտահանիչ/հականեխիչ միջոցով,

բ. ձեռնոցները տուփից վերցնում են հնարավորինս բացառելով հպումը այլ ձեռնոցների հետ,

գ. ձեռնոցները հանում են պահպանելով ձեռնոցների հանելու տեխնիկան,

դ. ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը ախտահանում են ախտահանիչ/հականեխիչ միջոցով,

ե. ձեռնոցները հանելուց հետո դրանք նետում են «Բժշկական վարակիչ թափոններ» մակնշմամբ հերմետիկ փակ կափարիչով տարայի մեջ,

4) բժշկական կազմակերպություն դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից մշտապես կիրառվում են կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր, որոնք ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով, իսկ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որը կիրառվում է համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

5) բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտին տրամադրվում է վիրաբուժական եռաշերտ դիմակ,

6) ընդունարանի սպասասրահում աթոռները տեղակայվում են առնվազն 1,5 մետր հեռավորության վրա, իսկ նստարանների առկայության դեպքում՝ հաճախորդները պահպանում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

7) բժշկական կազմակերպությունում ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ և բուժանձնակազմի համար ԱՊՄ-ներ: Վարակիչ գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներ, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված ԱՄՊ-ի հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի ախտահանում: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում,

8) իրականացվում է բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի համաճարակաբանական անամնեզի հավաքում և ջերմաչափում սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 700 սպիրտով) կամ հեռահար ջերմաչափով,

9) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածով (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 5-ի թիվ 336-Ա հրամանի իրականացվում է պացիենտի մեկուսացում բնական օդափոխությամբ (160 լիտր/վայրկյան) ապահովված սենքում,

10) բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի, լաբորատոր նմուշառման և նմուշների տեղափոխման կամ միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ դիմակ, ակնոց, ձեռնոց, ջրակայուն երկար արտահագուստ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց,

11) բուժանձնակազմն ապահովվում է ԱՄՊ-ով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի,

12) կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների համար առանձնացված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված պացիենտների հետ հաճախ շփվող բուժանձնակազմի համար նախատեսված տարածքում հատկացնում են մշտական կեցության համապատասխան սենյակներ՝ բացառելով բուժանձնակազմի բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ վայրից,

13) պացիենտի հետ շփումից առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում բուժանձնակազմն իրականացնում է ձեռքերի պատշաճ ախտահանում՝ ալկոհոլային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով,

14) բժշկական կազմակերպության կողմից կազմակերպվում է բուժանձնակազմի ուսուցում կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, վարակի աղբյուրի, փոխանցման ուղու և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ,

15) սահմանափակվում է այցելուների մուտքը բաժանմունք, իսկ այցելության անհրաժեշտության դեպքում՝ այցելուներն ապահովում են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակով, և հսկողություն է սահմանվում վերջիններիս կողմից նրանց ձեռքերի ախտահանման նկատմամբ,

16) յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է շրջակա միջավայրի մաքրում՝ լվացող միջոցներով և ախտահանում 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

17) առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի կողմից ինքնամեկուսացված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ ամենօրյա հեռախոսազանգերի կամ տնային այցերի միջոցով՝ գնահատելով անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ ապահովվում է ԱՄՊ-ի օգտագործումը,

18) ինքնամեկուսացված անձանց մոտ, կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 1606-Ա հրամանի:

5. Բուժանձնակազմի անվտանգությանը ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) իրականացվում է բուժանձնակազմի ջերմաչափում օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

2) իրականացվում է բուժաշխատողի մեկուսացում՝ բուժաշխատողի կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ռիսկի գնահատումից հետո, որն իրականացվում է Առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1350-Ա հրամանի Հավելված 4-ով հաստատված բուժաշխատողների համար COVID-19 վարակի ազդեցության ռիսկի գնահատման ձևաչափով,

3) պահպանվում է ձեռքերի հիգիենան` եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն, իրականացվում է հաճախակի մշակում ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով յուրաքանչյուր դեպքում, երբ դիպչում են որևէ մակերեսի (դռան բռնակ, սեղան, հեռախոս, համակարգիչ և այլն), պացիենտի հետ շփվելուց առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում, սակայն իրականացվում է մանրակրկիտ լվացում օճառով ու ջրով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են, կամ բուժաշխատողը շփվել է պացիենտի կենսաբանական հեղուկների հետ,

4) բուժաշխատողներն իրազեկվում են աշխատանքի ընթացքում աչքերին, քթին և բերանին դիպչելուց խուսափելու մասին,

5) ապահովվում է շնչառական հիգիենան՝ հազալիս կամ փռշտալիս արմունկափոսով ծածկում կամ անձեռոցիկի օգտագործում, այնուհետև անմիջապես անձեռոցիկի օգտահանում,

6) ապահովվում է բժշկական դիմակի կրումը շնչառական հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, և դիմակը հանելուց հետո ապահովվում է ձեռքերի հիգիենան,

7) շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող անձանցից պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

8) բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ վերջինս մեկուսացվում է և կազմակերպվում լաբորատոր հետազոտություն,

9) ապահովվում է ԱՊՄ-ի նպատակային օգտագործումը,

10) ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի (օրինակ՝ շփում, կաթիլ կամ աերոզոլ) վրա: COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը կախված է պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից` համաձայն Աղյուսակ 3-ի,

11) պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողներն օգտագործում են հետևյալ ԱՊՄ-ը՝ խալաթ, ձեռնոց, բժշկական դիմակ և աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան),

12) աերոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ՝ տրախեալ ինտուբացիա, ոչ ինվազիվ վենտիլյացիա, տրախեոստոմիա, սիրտ-թոքային վերակենդանացում, ձեռքային վենտիլյացիա ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) օգտագործվում են շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոց` եթե խալաթը անջրաթափանց չէ:

 

Աղյուսակ 2. COVID-19 հիվանդության ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) կիրառման ցուցումներ

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ

Ստացիոնար բժշկական կազմակերպություն

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի անմիջական խնամք

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ)

COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք:
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն
5. Գոգնոց

Մաքրող, ախտահանող անձնակազմ

COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
5. Կոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Այցելուներ

COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3․ Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Պացիենտի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցքներ):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ
2. Բժշկական դիմակ

Սուր շնչառական վարակին բնորոշ առանց ախտանշանների պացիենտներ՝

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշաններով պացիենտներին

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանների պացիենտներին

1. ԱՊՄ՝ ըստ ստանդարտի
2. Նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակով ապահովում, եթե տանելի է

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշաններով պացիենտների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
5. Ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Անմիջապես տեղափոխում պացիենտին մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ այլ պացիենտներից առնվազն 1,5 մ հեռավորության ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողներ)

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակով ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Բնակության վայր

Տուն

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակով ապահովում

Խնամակալ

 Պացիենտի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք

Խնամակալ

COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում

1. Ձեռնոցներ
2. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
3. Գոգնոց (եթե կա ցայտման ռիսկ)

 

Բուժաշխատող

COVID-19 պացիենտին տանը ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն

Մուտքի կետեր

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Սկրինինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
4. Ձեռնոցներ

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճանապարհորդության պատմության ճշտում)

1. Բժշկական դիմակ, ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Ձեռնոցներ

Անձնակազմ, բուժաշխատողներ

Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Շտապօգնություն կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Վարորդներ

Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

1. Բժշկական դիմակ

COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ

Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ, եթե տանելի է

Մաքրում

Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
5. ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

 

6. Շտապ օգնության մեքենայով կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո իրականացվում է շտապ օգնության մեքենայի ախտահանում:

7. Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն են՝

1) պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 25-Ն հրամանի պահանջները,

2) բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի,

3) իրականացվում է թափոնների անվտանգ գործածության ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի,

4) կազմվում է պացիենտների այցերի ժամանակացույց և կազմակերպվում է նախնական հերթագրում,

5) ընդունարանն ապահովվում է ջերմաչափով, մեկանգամյա օգտագործման բախիլներով և դիմակներով, ալկոհոլային հիմքով հականեխիչներով,

6) սպասասրահում աթոռները տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա,

7) բոլոր պացիենտները ջերմաչափվում են, ջերմության առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի եթե ջերմության բարձրացումը հանդիսանում է ստոմատոլոգիական միջամտության բուժման ցուցում կամ բարդացում, վերջիններիս ուղղորդվում են այլ բժշկական կազմակերպություն,

8) սահմանափակվում է պացիենտին ուղեկցող անձանց մուտքը բժշկական կազմակերպություն՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի,

9) միջամտությունները իրականացվում են օդափոխվող սենյակում՝ առնվազն 160 լ/վ,

10) պացիենտի այցից առաջ և հետո իրականացվում է տարածքի մաքրումը՝ լվացող միջոցներով և ախտահանումը 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

11) պացիենտի հետ շփումից առաջ և հետո, ԱՊՄ միջոցները հագնելուց առաջ և հետո ձեռքերը մշակվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում ձեռքերը լվացվում են հոսող ջրով և օճառով, այնուհետև ախտահանվում,

12) նախքան բժշկական միջամտություն կատարելը պացիենտին առաջարկվում է բերանի խոռոչի ողողում 1 % ջրածնի պերօքսիդի կամ 0,2 % պովիդոն յոդի լուծույթով,

13) բժշկական միջամտության դաշտի մեկուսացման համար կիրառվում է Rubber Dam` նվազագույնի հասցնելով բերանի հեղուկի ցողաշթի առաջացման հավանականությունը,

14) կիրառվում է բարձր հզորության ասպիրացիոն համակարգեր բերանի հեղուկի` թքի, արյան տեսքով արտազատուկները նվազեցնելու համար,

15) նվազագույնի է հասցվում համասարքի ջրաօդային ներարկչի ցողաշթի տեսքով կիրառումը,

16) պացիենտի հետ աշխատելիս բուժաշխատողները հագնում են բժշկական խալաթ, որից հետո ԱՊՄ` անջրաթափանց բժշկական խալաթ (եթե խալաթը անջրաթափանց չէ, ապա խալաթի վրայից հագնում են գոգնոց), մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, գլխարկ, նիտրիլե ձեռնոց, աչքերի պաշտպանիչ ակնոց կամ դիմային վահանակ:

 

 Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 

Հավելված N 9

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը սպորտային օբյեկտներում:

2. Սույն Կանոնները նախատեսված են սպորտային գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Սպորտային գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (այսուհետ՝ Սպորտային օբյեկտ) տնօրենները հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

4. Սպորտային օբյեկտի տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի:

2) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

5. Սպորտային օբյեկտների ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչ ունեցող աղբարկղեր:

6. Աշխատանքի և մարզումների ներկայանալիս իրականացվում է աշխատողների և այցելուների ջերմաչափում:

7. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները և մարզիկները մուտք չեն գործում մարզասրահ:

8. Աշխատողները և այցելուները Սպորտային օբյեկտում պարտադիր կրում են դիմակ՝ բացառությամբ մարզումների ընթացքում:

9. Կողմնակի անձինք մուտք չեն գործում Սպորտային օբյեկտ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով: Վերջիններիս կողմից սարքավորումների հետ շփման դեպքում մինչ Սպորտային օբյեկտի աշխատողների կամ այցելուների կողմից օգտագործումը, ինչպես նաև օգտագործումից հետո, դրանք ախտահանվում են:

10. Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

11. Տարածքի ախտահանումն կազմակերպվում է հետևյալ ձևով՝

1) Սպորտային օբյեկտում իրականացվում է մաքրություն և ախտահանում,

2) ապահովվում է ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար անհրաժեշտ պարագաների, ներառյալ՝ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, դիմակների առկայությունը,

3) յուրաքանչյուր օր՝ ֆիքսված ժամերի, իրականացվում է տարածքի, Սպորտային օբյեկտի մակերեսների, մարզասարքերի, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

4) ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվում է Սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

5) մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ: Մարզասրահներում մարզումների ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 50 C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզասրահներում մարզումներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է մարզումների ընդմիջման ժամանակ՝ մարզվողների բացակայությամբ: Օդի հարաբերական խոնավությունը ապահովվում է 40-60% սահմաններում,

6) յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

7) յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի: Անձնական իրերը հանդերձապահարաններում պահվում են մեկանգամյա օգտագործման պարկերի մեջ,

8) այցելուների ջրի շշերի և սրբիչների համար ապահովվում է անհատականության սկզբունքը,

9) այցելուների և աշխատողների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք,

10) սուրճի մեքենաների, միկրոալիքային վառարանների օգտագործելուց հետո դրանց ախտահանման համար տեղադրվում են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

11) մարզագորգերն ախտահանվում են մինչ դրանց կիրառումը, վերանայվում են այն մարզումների տեսակները, որոնց ընթացքում մասնակիցները շրջանաձև տեղափոխվում և կիսում են նույն սպորտային մարզագորգը:

12. Աշխատողների համար կանոններն են՝

1) ապահովվում է աշխատողների ջերմաչափումը հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

2) աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող և ջերմաչափման արդյունքում ջերմող աշխատողները մուտք չեն գործում Սպորտային օբյեկտ: Նման դեպքերն անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարություն՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով:

13. Հաճախորդների համար կանոններն են՝

1) մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձի առկայություն,

2) հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով,

3) այն դեպքերում, երբ մարզումներից առաջ և հետո լոգանքի անհրաժեշտությունը բացակայում է, այցելուները մարզասրահ են հաճախում մարզահագուստը հագած,

4) մարզումների ընթացքում մարզասրահներում այցելուների կուտակումներ չեն լինում: Ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, հնարավորության դեպքում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ,

5) առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 10

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, այդ թվում՝ վերակառուցվող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

2) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

 

3. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

4. Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների տնօրենը աշխատողներին ապահովում է դիմակով, ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից, ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

5. Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ, ջուր և օճառ), չորացման համար:

6. Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ, որն ապահովվում է կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրով, ինչպես նաև ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

7. Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

8. Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ապահովվում է աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

9. Սրահն օդափոխվում է յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

10. Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացնում են բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

11. Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացնում են օգտագործված գործիքների ախտահանում՝ ախտահանիչներով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

12. Մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում իրականացնում են օգտագործված սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք:

 

4. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

14. Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

15. Աշխատողները հաճախակի, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդից հետո լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրում են 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

16. Աշխատողները խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, իսկ շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։

 

5. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17. Հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ են նախատեսվում:

18. Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

19. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները չեն սպասարկվում: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

20. Բացի աշխատողից և հաճախորդից այլ անձինք մուտք չեն գործում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների տարածք:

21. Սրահում մարդկանց կուտակումներ և հերթեր չեն լինում:

22. Աշխատողները կրում են դիմակ, որը պետք է փակի քիթը և բերանը:

23. Դիմակը հանելուց հետո անմիջապես այն նետվում է «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ, որից հետո ձեռքերը լվանում են օճառով և ջրով կամ մշակում 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխա-տանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 11

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում:

2. Սույն Կանոնները նախատեսված են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների (անկախ սեփականության ձևից) համար:

3. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություն) կազմում առանձին գրասենյակային, փակ արտադրական, շինարարական, տրանսպորտային կամ այլ տեսակի գործունեություն ծավալելու պայմաններում՝ պահպանվում են համապատասխան գործունեության ոլորտների համար կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանված սանիտարական կանոնները:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

4. Ընկերության տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) աշխատողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

2) սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

5. Կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողները չեն ներգրավվում աշխատանքում: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

2) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք` շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ` քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ` Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Չեն իրականացվում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներ, կենդանի ժողովներ և հավաքներ` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացման դեպքերի, իսկ անխուսափելիության դեպքում՝ դրանք իրականացվում են առավելագույնը 10 անձի մասնակցությամբ։ Փակ և բացօթյա տարածքներում միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

7. Կողմնակի անձինք մուտք չեն գործում Ընկերության տարածք: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո՝ դիմակներ կրելու պայմանով:

8. Ընկերության տարածքում, ինչպես նաև մուտքի/ելքի մոտ մարդկանց կուտակումներ չեն լինում:

9. Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ կազմակերպվում է վարչական և արտադրական սենքերի ախտահանում:

10. Հանքի և վարչական շինությունների տարածքում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

11. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով:

12. Անձնական (ոչ աշխատանքային) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովվում են հանդերձապահարաններ: Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ:

13. Սահմանվում է հերթափոխային աշխատանք՝ կուտակումներից խուսափելու նպատակով:

14. Հերթափոխային աշխատանքի դեպքում աշխատավայրում տարբեր հերթափոխերի աշխատողները չեն շփվում: Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի ախտահանում:

15. Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը:

16. Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, արտադրամաս, արհեստանոց, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ:

17. Տարբեր աշխատանքային գոտիների աշխատողները չեն շփվում: Ընկերության տնօրենի կողմից նշանակվում են տարբեր գոտիների աշխատողների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատողներ՝ վերջիններիս ապահովելով դիմակներով:

18. Ընկերության տնօրենի կողմից հաստատվում է առավել լայն շփման շրջանակ ունեցող աշխատողների անվանացանկը, ովքեր մշտապես պետք է կրեն դիմակներ: Ցանկում պարտադիր ընդգրկվում են հանդերձապահները, անվտանգության, սանիտարական աշխատանքներ իրականացնող, սննդի պատրաստման և մատակարարման աշխատակիցները, վարորդները, տրանսպորտային միջոցները սպասարկողները, հրահանգավորողները, բուժաշխատողները, անցակետերում և ընդունարաններում աշխատողները:

 

3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

19. Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Ընկերության տնօրենի կողմից սահմանվում են գրանցամատյանների վարման պատասխանատուներ (հանքավայր, վարչական տարածք) և նրանց աշխատանքի ժամանակացույց:

20. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող աշխատողները չեն ներկայանում աշխատավայր: Նման դեպքերի մասին Պատասխանատուի կողմից անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

21. Եթե աշխատողների շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված անձերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա աշխատանքի ներակայանալիս նրանց կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

22. Հանքախորշերում (փակ տարածք) աշխատանքներն իրականացվում են պարտադիր դիմակների կիրառմամբ, ինչպես նաև պարբերաբար ապահովվում է աշխատողների բացօթյա զբոսանքը:

23. Ընկերության փակ և բաց տարածքներում ապահովվում է աշխատատեղերի (աշխատողների) միջև 1.5 մետր սոցիալական հեռավորություն, իսկ անհնարինության դեպքում աշխատողները պարտադիր կրում են դիմակներ, որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ:

24. Հանքի տարածքի աշխատանքային գոտիներում սնունդն ընդունելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

25. Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ, որոնք ապահովվում են տաք ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորությունը:

26. Ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում:

27. Սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները օգտագործելուց հետո դրանց ախտահանման համար տեղադրվում են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրակա-նացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 12

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում:

 2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում գործող նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում են նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենը:

4. Կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

2) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

5. Կազմակերպության տնօրենը հնարավորինս խուսափում է կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքում ներգրավելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Երեխային ուղեկցող անձը մուտք չի գործում Կազմակերպություն:

7. Կազմակերպության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումներից անհրաժեշտ է խուսափել: Կազմակերպություն հաճախող երեխաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխ սահմանելով (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների Կազմակերպություն գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

8. Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 երեխայի թվով և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի (մահճակալների միջև առնվազն 1 մետր հեռավորություն) ժամանակ երեխաների միջև 1,5 մետր սոցիալական հեռավորություն։

9. Առաջնահերթություն տրվում է այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Այն երեխաները, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին Կազմակերպություն ուղարկելու մտադրություն են հայտնել՝ նախապես ցուցակագրվում են:

10. Ձեռնպահ են մնում Կազմակերպություն լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց:

11. Չեն անցկացվում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումներ, այդ թվում՝ հավաքներ ու ժողովներ:

 

3. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Կազմակերպությունը վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո Կազմակերպությունում իրականացվում է ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում՝ ներառյալ բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

13. Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

14. Կազմակերպությունում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխություն 2 ժամը մեկ:

15. Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

16. Մուտքի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

17. Կազմակերպության մուտքի մոտ, սանհանգույցներում և Կազմակերպության տարածքում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ կափարիչի ոտնակային հարմարանքով աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

18. Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները և այնպիսի իրերը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

 

4. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

19. Կազմակերպությունում յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

20. COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունենալու դեպքում աշխատողները չեն ներկայանում աշխատավայր, այդ մասին անհապաղ տեղեկացնելով Առողջապահության նախարարություն` 8003 հեռախոսահամարով:

21. Կազմակերպության աշխատակազմն աշխատանքի ողջ ընթացքում կրում է դիմակ:

22. Դիմակը հանելուց հետո այն նետում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերի մեջ, որից հետո ձեռքերը լվանում են օճառով և ջրով կամ մշակում ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

 

5. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Երեխաների ջերմաչափումը և զննումը իրականացվում է հեռահար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ՝ մեկը նախքան Կազմակերպություն մուտք գործելը, մյուսը՝ քնից հետո՝ կատարելով համապատասխան գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի:

24. COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունենալու դեպքում երեխաները մուտք չեն գործում Կազմակերպություն՝ այդ մասին անմիջապես տեղեկացնելով Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

25. Oրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվելը:

26. Ժամանակավորապես չեղարկվում կամ հետաձգվում են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):

27. Երեխաներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

28. Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացումը:

29. Խմբերի վարման շարունակական գործընթացն իրականացվում է նույն խմբասենյակում: Միաժամանակ, ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը փոխվում է շաբաթը 1 անգամ և ըստ անհրաժեշտության։

30. Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի են հասցվում երեխաների միջև սերտ շփումները։

31. Ավագ խմբերում իրականացվում են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

 

6. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

32. Երեխաների սննդի կազմակերպումն իրականացվում է Կազմակերպության կողմից:

33. Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։

34. Միաժամանակ օգտագործվող բազմակի օգտագործման սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

35. Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացնելիս կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

36. Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ:

37. Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով՝

1) սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

2) լվացում՝ ավազանի բաժիններից մեկի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

3) լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

4) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի կամ մեծ տարայի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

5) ամբողջ սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով,

6) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

7) սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

38. Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, և տեղափոխում աղբավայր:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) կրել դիմակ, նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Ձև 4

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

երեխաների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Ա.Ա.Հ.

Խմբի N

Ջերմաչափում

Ջերմաչափման արդյունք

Զննում

Զննման արդյունք

(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Հավելված N 13

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում:

2. Սույն Կանոնները նախատեսված են ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

3. Աշխատանքների ընդհանուր կազմակերպումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

ա. անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

բ. ախտահանումների և անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

գ. սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

2) հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք,

3) տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորներ չեն փոխադրվում, բացառությամբ՝ 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը: Հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումն ընդունելի չէ: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

4) Կազմակերպությունն ապահովում է դիմակներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

5) ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

6) Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով,

7) շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում, ուղևորներին տեսանելի վայրում պարտադիր փակցվում է սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկը:

4. Ավտոկայարանային տարածքներում կանխարգելիչ և սանիտարահամաճարակային միջոցառումների կազմակերպումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում չեն լինում մարդկանց կուտակումներ։ Տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը առնվազն օրը 2 անգամ ենթարկվում են ախտահանման՝ ֆիքսված ժամերի՝ այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

2) սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պարտադիր՝ նվազագույնը օրը 2 անգամ ախտահանվում են ֆիքսված ժամերի՝ այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) ավտոկայարանային տարածքներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջուր, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներ (դրանց անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառ:

5. Տրանսպորտային միջոցների ախտահանումն իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 977-Ա հրամանի` հետևյալ ձևով՝

1) տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ՝ մեկը պարտադիր նախաուղերթային հատվածում, մյուսը՝ եզրափակիչ: Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները,

2) յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, առկայության դեպքում նաև սանհանգույցի ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով՝ շփման կամ հեղացրման եղանակով՝ այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործում են մեկանգամյա պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի դեպքում կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ախտահանման ժամանակ, անջրաթափանց պարկեր թափոնների համար,

4) մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո,

5) մաքրման և ախտահանման ավարտից հետո մաքրման պարագաները և բազմանվագ օգտագործման անհատական պաշտպանության միջոցները՝ կոշիկ, պաշտպանիչ ակնոց, վահանակ և այլն հավաքվում են համապատասխան մակնշված տարաների կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար, իսկ մեկանգամյա անհատական պաշտպանության միջոցները, որպես բժշկական թափոն՝ համապատասխան մակնշված տարաների մեջ:

6. Վարորդների համար կանոններն են՝

1) իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով՝ օրական առնվազն 2 անգամ՝ մեկը՝ աշխատանքի ներկայանալիս, մյուսն աշխատանքային օրվա ավարտին: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն` 8003 հեռախոսահամարով,

2) վարորդները պարտադիր կրում են դիմակ,

3) վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ միմյանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորությամբ։

7. Ուղևորների համար կանոններն են՝

1) ուղևորները մուտք են գործում տրանսպորտային միջոց դիմակով,

2) տրանսպորտային միջոց բարձրանալուց՝ ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

3) երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաներով կամ մեկանգամյա օգտագործման սպասքով: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու համար:

 

3. ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

8. Ընդհանուր կանոններն են՝

1) մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների գործունեություն իրականացնող անձինք (լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձինք) նշանակում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու) (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն հանդիսանում է վերջինս), ով ապահովում է՝

2) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով, սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

բ. ախտահանումների և անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

2) հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

գ. հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում վարորդի կողքին ուղևոր չի նստում,

4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին դիմակով, անձեռոցիկով և 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

5) ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով,

6) Կազմակերպությունն ապահովում է սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

7) շահագործվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի վայրում փակցվում է սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկը:

 9. Հավաքակայանների տարածքների կազմակերպումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) ավտոտրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում մարդկանց կուտակումներ չեն լինում,

2) հավաքակայաններում առկա փակ տարածքները, սանհանգույցը, սննդի համար առանձնացված տարածքները, տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման այլ գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ՝ ֆիքսված ժամերի՝ մինչև աշխատանքային օրվա սկիզբը և օրվա ընթացքում՝ այդ մասին կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով:

10. Ավտոտրանսպորտային միջոցների ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են պարբերական մանրակրկիտ ախտահանման,

2) երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ յուրաքանչյուր երթուղիների ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, առկայության դեպքում նաև սանհանգույցի ախտահանում 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

3) յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում՝ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի դեպքում կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ախտահանման ժամանակ, անջրաթափանց պարկեր թափոնների համար,

4) մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո,

5) մաքրման և ախտահանման ավարտից հետո մաքրման պարագաները և բազմանվագ օգտագործման անհատական պաշտպանության միջոցները՝ կոշիկ, պաշտպանիչ ակնոց, վահանակ և այլն հավաքվում են համապատասխան մակնշված տարաների կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար, իսկ մեկանգամյա անհատական պաշտպանության միջոցները, որպես բժշկական թափոն՝ համապատասխան մակնշված տարաների մեջ:

11. Վարորդների համար կանոններն են՝

1) վարորդների ջերմաչափում հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով՝ օրական առնվազն 2 անգամ՝ մեկը աշխատանքի ներկայանալիս, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Ջերմություն ունենալու դեպքում վարորդները դուրս չեն գալիս երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն` 8003 հեռախոսահամարով,

2) վարորդները պարտադիր կրում են դիմակ,

3) վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներով՝ միմյանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորությամբ։

12. Ուղևորների համար կանոններն են՝

1) ուղևորների մուտք են գործում տրանսպորտային միջոցի սրահ՝ դիմակով,

2) երկարատև երթուղիների ժամանակ օգտագործվում է միայն անհատական տարաներով ջուր և մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու նպատակով:

 

4. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

 

13. Ընդհանուր կանոններն են՝

1) տրանսպորտային կազմակերպությունը նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է.

ա. սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով, սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

բ. ախտահանումների և անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը համապատասխան գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

2) հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի հիվանդության զարգացման ծանր բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

գ. հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք,

3) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին դիմակներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով,

4) շահագործվող բոլոր ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի վայրում փակցվում է սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկը:

14. Տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ ձևով՝

1) տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են, սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի,

2) սպասասրահներում չեն լինում մարդկանց կուտակումներ,

3) վագոններում ապահովվում է հնարավորինս ուղևորների խաչաձև նստեցում,

4) սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, ովքեր կազմակերպում են ուղևորների նստեցումը:

5) Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել վագոնի համար նախատեսված նստատեղերի քանակը:

6) յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի ախտահանում 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, կամ հեղացրման եղանակով,

7) օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում՝ 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի՝ այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

8) յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Ապահովվում են համապատասխան գրառումներ: Եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ախտահանման ժամանակ, անջրանցիկ պարկեր թափոնների համար,

9) մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո,

10) մաքրման և ախտահանման ավարտից հետո մաքրման պարագաները և բազմանվագ օգտագործման անհատական պաշտպանության միջոցները՝ կոշիկ, պաշտպանիչ ակնոց, վահանակ և այլն հավաքվում են համապատասխան մակնշված տարաների կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար, իսկ մեկանգամյա անհատական պաշտպանության միջոցները, որպես բժշկական թափոն՝ համապատասխան մակնշված տարաների մեջ:

15. Աշխատողների համար կանոններն են՝

1) իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով՝ օրական առնվազն 2 անգամ՝ մեկը աշխատանքի ներկայանալիս, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Ջերմություն ունենալու դեպքում վարորդները դուրս չեն գալիս երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն` 8003 հեռախոսահամարով,

2) աշխատողները և վարորդները պարտադիր կրում են դիմակ,

3) աշխատողների հանգստի և սնվելու համար նախատեսվում են առանձնացված և օդափոխվող տարածքներ: Հանգիստը և սնունդը կազմակերպվում է այնպես, որ բացառվեն կուտակումները և աշխատողների միջև պահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

16. Ուղևորների համար կանոններն են՝

1) ուղևորները մուտք են գործում երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք դիմակով,

2) երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով: Ջերմություն ունենալու դեպքում ուղևորները չեն նստում երկաթուղային տրանսպորտ:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատ-անքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 14

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը տնտեսական գործունեության այլ տեսակների ոլորտում:

2. Սույն Կանոնները նախատեսված են տնտեսական գործունեության այլ տեսակների ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Տնտեսական գործունեության այլ տեսակների ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով՝

1) ապահովում է Կազմակերպության ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ապահովում է ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Ապահովվում են պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար:

5. Աշխատավայրում ապահովվում է ջրի և օճառի, 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցների՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, դիմակների առկայությունը:

6. Ապահովվում է յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ջրի ծորակի առկայություն:

7. Դիմակներ կրում են այն աշխատողները, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:

8. Ապահովվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր` օգտագործված դիմակները նետելու համար:

9. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողի անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

10. Կազմակերպությունում ապահովվում է օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի տարածքի ախտահանումը: Առավելապես ախտահանման ենթակա են դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

11. Ախտահանումն իրականացնում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

12. Կազմակերպության տնօրենը հնարավորինս խուսափում է կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

13. Ապահովվում է աշխատողների (աշխատատեղերի)` միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է:

14. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովվում են արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

15. Սահմանափակվում են ներգնա և արտագնա գործուղումները։

16. Կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) բնորոշ ախտանշաններով աշխատողները չեն ներկայանում աշխատավայր: Աշխատանքի ընթացքում ախտանշաններ ի հայտ գալու դեպքում անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով և ապահովվում աշխատողի մեկուսացումն առանձնացված տարածքում։

17. Աշխատավայրում Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) կասկածելի կամ հաստատված աշխատող ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում՝ անհապաղ որոշվում է այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել այդ աշխատողի հետ և տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով, ինչպես նաև անմիջապես ախտահանվում է այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատողը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատողին։

18. Անհրաժեշտության դեպքում ապահովվում է մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

19. Ապահովվում է տնտեսական գործունեության որոշ տեսակների, օրինակ՝ լվացքատան, քիմիական մաքրման կետի, նորաձևության սրահի գործունեությանն առնչվող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) ախտահանում՝ 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

20. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններում սպասարկումը կազմակերպում են նախապես կատարված հերթագրումների վերաբերյալ գրանցումներին համապատասխան՝ ապահովելով հաճախորդների միջև ոչ պակաս, քան 20 րոպե ժամանակային ինտերվալ, բացառելու համար նրանց միջև շփումը:

21. Գյուղարդյունաբերական կազմակերպություններում նշանակում են ցրիչի գործառույթներ իրականացնող անձի և վերջինիս ապահովում են դիմակով՝ արտադրամասերի աշխատողների հետ կապն ապահովելու համար:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ (քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն), նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ),

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների/ այցելուների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակ,

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 15

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնների և հոգեկան առողջության կենտրոնների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունում ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի:

5. Հանձնաժողովի կողմից մշակվում և կազմակերպության տնօրենի հրամանով հաստատվում է վարակի հսկողության ծրագիր՝ ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ընդգրկվում են խնամյալի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և խնամյալի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները:

6. Պատասխանատուի կողմից կազմակերպվում և իրականացվում են դասընթացներ անձնակազմի համար՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) փոխանցման կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։

7. Կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողները չեն ներգրավվում աշխատանքում: Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական և այլ փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են.

1) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

2) 65 և բարձր տարիքի անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

8. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության աշխատողները և խնամյալներն ապահովվում են պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով:

9. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունն ապահովվում է՝

1) ձեռքերի լվացման հնարավորություններով. բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է խնամյալի բժշկական զննություն, բժշկական միջամտություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

2) մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների բավարար քանակությամբ,

3) թափոնների հեռացման համար համապատասխան մակնշմամբ կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերով:

10. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության աշխատողների կողմից խնամյալի խնամքի, կամ բժշկական միջամտության ժամանակ կիրառվում է անհատական պաշտպանության միջոց՝ (այսուհետ՝ ԱՊՄ) դիմակ, ակնոց, ջրակայուն երկար արտահագուստ՝ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

11. Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումային մաքրումը և մանրէազերծումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:

12. Ապահովվում է բժշկական թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

13. Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն իրականացվում է 70% էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

14. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության աշխատողները պահպանում են ձեռքերի հիգիենան, խնամյալների հետ շփումից առաջ և հետո, սանհանգույցից օգտվելուց հետո, ճաշ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ:

15. Խնամյալները և այցելուները հաճախ լվանում են ձեռքերը, այլ մարդկանց հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո, սանհանգույցից օգտվելուց հետո, ուտելուց առաջ, հազալիս կամ փռշտալիս:

16. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19-ի) տարածումը կանխարգելելու կամ նվազեցնելու համար ապահովվում է`

1) 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

2) այցելուների մուտքի սահմանափակումը բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, երբ մուտքն արտոնվում է բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի կողմից՝ վարակի հսկողության կանոնների պահպանման պայմաններում,

3) խմբային գործունեության ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորություն (եթե հնարավոր չէ, ապա դադարեցվում են խմբային գործողությունները),

4) 1,5 մետր սոցիալական հեռավորություն խնամյալների սննդի ընդունման ժամանակ, եթե հնարավոր չէ, սրահները փակվում են և մատակարարվում է անհատական սնունդ՝ իրենց սենյակներում,

5) խնամյալների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

6) խնամյալները և աշխատողները խուսափում են ֆիզիկական շփումից (օրինակ՝ ձեռքսեղմում, գրկախառնություն, համբուրվել և այլն):

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

17. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության աշխատողները հրահանգավորվում են COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և բժշկական օգնության դիմելու մասին:

18. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունում օրը երկու անգամ՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքային օրվա ավարտին, չափվում է բոլոր աշխատողների ջերմությունը՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով՝ կատարելով գրառումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

19. Աշխատողի մոտ COVID-19-ի ակնհայտ ախտանիշների առկայության դեպքում անմիջապես կասեցվում է նրա աշխատանքը և անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

20. Մայրապետները, աղտոտված անկողնային պարագաների հետ գործ ունեցողները, լվացքատան աշխատողները կրում են ԱՊՄ՝ ներառյալ դիմակ, երկար թևազգեստներ, ակնոցներ կամ դեմքի վահան, համապատասխան կոշիկներ կամ բախիլներ:

21. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության աշխատողների համար ապահովվում են հանգստի, սնվելու պայմաններ, անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն:

 

4. ԽՆԱՄՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

22. Խնամյալների նկատմամբ սահմանվում է հսկողություն՝

1) խնամյալների և անձնակազմի շրջանում գնահատվում է բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն ընդունվող ցանկացած նոր խնամյալի առողջական վիճակը` շնչառական հիվանդության, մասնավորապես՝ COVID-19-ի ախտանշանների՝ ներառյալ ջերմության, հազի կամ շնչառության խանգարումների վերաբերյալ,

2) օրական երկու անգամ չափվում է յուրաքանչյուր խնամյալի ջերմությունը՝ հեռահար կամ անհատական (որոնք ենթարկվում են ախտահանման յուրաքանչյուր կիրառումից հետո) ջերմաչափով, ստուգվում է հազի կամ շնչառության խանգարման առկայությունը,

3) COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում՝ տվյալ խնամյալների մասին անհապաղ տեղեկացվում է Պատասխանատուն:

23. Խնամյալի մոտ հիվանդության կասկածի կամ ախտորոշման դեպքում անհրաժեշտ է, ձեռնարկել հետևյալ քայլերը՝

1) կասկածելի դեպքի մասին անհապաղ ահազանգում են Առողջապահության նախարարություն և մեկուսացնում շնչառական ախտանիշներ ունեցող խնամյալին՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի, իրականացվում է մեկուսացում բնական օդափոխությամբ (160 լիտր/վայրկյան) ապահովված սենք-մեկուսարանում,

2) խնամյալի հետ նույն սենյակում գտնվողները կրում են դիմակ,

3) կասկածելի դեպքերի համար կազմակերպվում է լաբորատոր թեսթավորում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ,

4) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական թեստի արդյունքոմ անհապաղ ահազանգում են Առողջապահության նախարարություն,

5) խնամողի մեկուսացումից կամ հոսպիտալացումից անմիջապես հետո իրականացվում է սենյակի եզրափակիչ ախտահանում,

6) ռիսկի խմբերի շրջանում գնահատվում է հիվանդության ծանրությունը՝ պացիենտներին բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար: Եթե տեղափոխումը հնարավոր չէ, քրոնիկ հիվանդները կարող են մեկուսացվել և խնամվել կազմակերպության պայմաններում:

24. COVID-19- ով կասկածելիները և հաստատված դեպքերը, ինչպես նաև նրանք և ընկճված իմունիտետով խնամյալները չեն տեղակայվում նույն սենյակում։

25. Կասկածելի կամ հաստատված COVID-19-ով խնամյալների հետ աշխատող բժշկական անձնակազմին տրամադրվում են առանձին բժշկական պարագաներ (օրինակ՝ ջերմաչափեր, տոնոմետրեր, պուլսօքսիմետր և այլն), որոնք չեն կիրառվում այլ խնամյալների համար։

26. Բոլոր բժշկական սարքավորումները մաքրվում և ախտահանվում են նախքան մեկ այլ անձի համար նորից օգտագործելը:

27. Անձնական սարքերն և պարագաները (շարժական սարքեր, գրքեր, էլեկտրոնային հարմարանքներ) չեն օգտագործվում այլ խնամյալների կողմից:

28. Ապահովվում է կասկածելի կամ հաստատված COVID-19 դեպքերի կեցությունը՝ չլքելով իրենց սենյակները:

29. Սահմանափակվում է խնամյալների տեղաշարժը կամ տեղափոխումը՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցառումների:

30. Տեղափոխման անհրաժեշտության դեպքում, տրանսպորտային ծառայությանը և ընդունող կազմակերպության անձնակազմն ապահովվում է նախազգուշական միջոցների մասին հրահանգներով:

31. Խնամյալները, ովքեր խիստ անհրաժեշտ պատճառներով լքում են իրենց սենյակը, կրում են դիմակ և խստորեն պահպանվում շնչառական հիգիենան:

32. COVID-19-ի հաստատված պացիենտները բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունում բուժվելու դեպքում մինչև լաբորատոր հետազոտության բացասական արդյունքը գտնվում են մեկուսացման պայմաններում: Թեստավորումն անհնարինության դեպքում պացիենտները, ախտանշանները վերանալուց հետո, շարունակում են ինքնամեկուսացվել երկու շաբաթ:

33. Ծերերը՝ հատկապես մեկուսացման մեջ գտնվողները, ճանաչողական խանգարում, թուլամտություն և խիստ խնամքից կախվածություն ունեցողները, ովքեր ունեն ԱՊՄ կրելու կամ մեկուսացման պայմաններում ապրելու դժվարություններ՝ ստանում են հոգեբանական աջակցություն:

 

5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

34. Այցելությունները թույլատրվում են միայն մեկ այցելու ծանր պացիենտների մոտ, եթե այցելուն նրա մերձավոր հարազատն է կամ խնամքի համար անհրաժեշտ այլ անձ:

35. Այցելության ժամանակը սահմանափակվում է՝ այցելուն հանդիպում է խնամյալին ժամանելուց անմիջապես հետո և մեկնում այցելության ավարտից անմիջապես հետո։

36. Կիրառվում է անհատական այցերի այլընտրանք՝ հեռախոս, տեսակապ, ապակյա կամ պլաստմասե պատնեշների կիրառում:

37. Բոլոր այցելուները բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության մուտքի մոտ ջերմաչափվում են հեռահար ջերմաչափով:

38. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության բուժանձնակազմի կողմից այցելուները ենթարկվում են հարցման և արտաքին զննման COVID-19-ի ախտանշանների առկայության, կամ նման գանգատներ ունեցող, հաստատված պացիենտի հետ շփման վերաբերյալ:

39. Բոլոր այցելուները բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն են մտնում դիմակով, իսկ դրա բացակայության դեպքում այն այցելուին տրամադրվում է:

40. COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում այցելուն մուտք չի գործում բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն:

41. Այցելուները պահպանում են 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

42. Այցելուներին հրահանգվում է բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության բուժանձնակազմի կողմից շնչուղիների և ձեռքերի հիգիենայի և խնամյալներից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու վերաբերյալ:

43. COVID-19-ով կասկածելի այցելուն մուտք չի գործում բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն, դեպքի մասին տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

 

6․ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ

 

44. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության տարածքը օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, ախտահանվում է, մասնավորապես՝ սանհանգույցները, դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն)՝ 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

45. Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

46. Աղտոտված սպիտակեղենը տեղադրում են հստակ պիտակավորված, հերմետիկ փակվող պարկերի կամ բեռնարկղերի մեջ, պինդ արտաթորանքը մանրակրկտորեն հեռացվում է և տեղադրվում ծածկված դույլի մեջ՝ հետագայում թափվելու համար:

47. Սպիտակեղենը լվանում են լվացքի մեքենայով միջոցով 60-90°C ջերմաստիճանում՝ կիրառելով համապատասխան լվացքի պարագաներ: Լվացքը այնուհետև չորացնում են և տեղավորում են մաքուր սպիտակեղենի համար նախատեսված վայրում:

48. Լվացքի մ եքենայով լվանալու հնարավորության բացակայության դեպքում, սպիտակեղենը ընկղմում են օճառով և տաք ջրով լցված մեծ տարողության մեջ, խառնում փայտով՝ զգուշանալով թափվելուց և ցայտոցներից: Դրանից հետո տարողությունը դատարկում են, և սպիտակեղենը ներծծում 0,05% քլոր պարունակող հեղուկով՝ մոտավորապես 30 րոպե: Վերջում սպիտակեղենը լվանում են մաքուր ջրով և չորացնում:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) կրել դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 16

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում:

2. Սույն Կանոնները նախատեսված են հոգեհանգստի և թաղման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հոգեհանգստի արարողությունը սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) իրականացնելու դեպքում, ծառայություն մատուցող կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում է պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) Կազմակերպության ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

4. Կազմակերպության կողմից հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

5. Հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում:

6. Հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցների միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

7. Հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները կրում են դիմակներ:

8. Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

 9. 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները, սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

10. Կազմակերպության աշխատողները օրը երկու անգամ՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքային օրվա ավարտին, ջերմաչափվում են՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով, որի մասին գրառումներ է կատարվում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

11. Կազմակերպության աշխատողի մոտ COVID-19-ի ակնհայտ ախտանիշների առկայության դեպքում անմիջապես կասեցվում է նրա աշխատանքը և անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

12. Հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները ջերմաչափվում են հեռահար կամ անհատական ջերմաչափով:

13. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) չեն մասնակցում հոգեհանգստի և թաղման արարողությանը:

14. Հոգեհանգստի և թաղման արարողությանը կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ:

15. Հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները չեն համբուրվում, չեն դիպչում մահացածի մարմնին:

16. Հոգեհացի կազմակերպման ընթացքում առաջնորդվում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային սննդի կազմակերպություններում կիրառվող սանիտարական կանոններով` համաձայն սույն հրամանի Հավելված N 6-ի:

17. Հոգեհանգստի համար նախատեսված վայրից մասնակիցների գերեզմանատուն, այնուհետև հոգեհացի սրահ տեղափոխման ընթացքում պահպանվում է սոցիալական հեռավորությունը, իսկ տրանսպորտային միջոցներում՝ խաչաձև նստեցումը:

 

 Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմաչափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք
(հազ, դժվարացած շնչառություն, այլ ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը….

Ժամը….

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5. Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) կրել դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատողի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2020 թվական: