Գլխավոր տեղեկություն
Համար
N 209-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (22.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
21.07.2020
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հուլիսի 2020 թ.

N 209-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ 010 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, հիմք ընդունելով այն, որ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 2020 թվականի հունիսի 25-ը չի վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի համար 2020 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան 26.03.2020թ. համարվել է կասեցված «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ուժով՝ 2020թ. երկրորդ եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 25.03.2020թ. չվճարելու համար, 2020 թվականի հուլիսի 20-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՑԱՆԿ

 

Հ

Իրավաբանական անձի

անվանումը

Գտնվելու

վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման

վայրը

Գործողու-թյան ժամկետը

Տեղեկատվություն

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին

Այլ

տեղեկու-թյուններ

1.

«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ

Տիչինայի փող.67 տուն

Մալաթիա-Սեբաստիա 0065, Երևան, Հայաստան

ԽՏ-010

16.07.2019 թ.

00203032

264.110.1074503

Խաղատան կազմակերպում

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Տանձաղբյուրի 2,4/1 հյուրանոցային համալիր, 2-րդ մասնաշենք

անժամկետ

ՀՀ ֆինանսների նախարարի 21.07.2020թ. թիվ 209-Ա հրամանով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.07.2019 թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: