Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2020
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.07.2020
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հուլիսի 2020 թ.

ք. Երևան

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի մարտի 30-ի «2020 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն hրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Հրամանի 3-րդ կետի «1 500 000» թիվը փոխարինել «1 508 000» թվով, իսկ «300 000» թիվը՝ «284 000» թվով:

2) Հրամանի հավելված N 1-ում՝

ա. «2.1» կետի 6-րդ՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «1 500 000» թիվը փոխարինել «1 508 000» թվով, իսկ «300 000» թիվը՝ «284 000» թվով:

բ. «9.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

9.1

Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ

3 նամականիշ

II եռամսյակ

240
330
350

10 000 x 3

»

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. Սերգո Համբարձումյան թեմային նվիրված «1910-1983. SERGO HAMBARDZUMYAN. ՍԵՐԳՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Միջազգային. Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ (ԱՇՈՏ ՄԱԼԱՔՅԱՆ). HENRI VERNEUIL (ASHOT MALAKIAN). 1920-2002» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:

3) Մեծանուն հայեր. Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ALEXANDER ARUTIUNIAN. 1920-2012» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

4) Հայոց պատմություն. Սևրի պայմանագրի 100-ամյակը թեմային նվիրված «Վ. Վիլսոնի իրավարար վճիռ. W. Wilson's Arbitral Award. ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. 1920. TREATY OF SEVRES» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 4 հավելվածի:

5) Կրոն և մշակույթ. Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ թեմային նվիրված «Ագարակաձորի կամուրջ, մ.թ. XIII դար, գ. Ագարակաձոր, Վայոց ձորի մարզ. Agarakadzor Bridge, XIII c. A.D., v. Agarakadzor, Vayots Dzor Region», «Մարմաշենի վանք, մ.թ. X-XI դդ., գ. Վահրամաբերդ, Շիրակի մարզ. Monastery of Marmashen, X-XI cc. A.D., v. Vahramaberd, Shirak Region» և «Երերույքի Տաճար, մ.թ. VI դար, գ. Անիպեմզա, Շիրակի մարզ. Yererouyk Basilica, VI century A.D., v. Anipemza, Shirak Region» 3 նամականիշի, համաձայն N 5, N 6 և N 7 հավելվածների:

6) Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի թեմային նվիրված «ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ, 1835թ.. Saint Gregory the Illuminator Church, Singapore. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ. Armenian Apostolic Holy Church» 1 նամականիշի, համաձայն N 8 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. Սերգո Համբարձումյան թեմային նվիրված «1910-1983. SERGO HAMBARDZUMYAN. ՍԵՐԳՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Միջազգային. Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ (ԱՇՈՏ ՄԱԼԱՔՅԱՆ). HENRI VERNEUIL (ASHOT MALAKIAN). 1920-2002» նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

3) Մեծանուն հայեր. Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ALEXANDER ARUTIUNIAN. 1920-2012» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

4) Հայոց պատմություն. Սևրի պայմանագրի 100-ամյակը թեմային նվիրված «Վ. Վիլսոնի իրավարար վճիռ. W. Wilson's Arbitral Award. ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. 1920. TREATY OF SEVRES» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

5) Կրոն և մշակույթ. Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ թեմային նվիրված «Ագարակաձորի կամուրջ, մ.թ. XIII դար, գ. Ագարակաձոր, Վայոց ձորի մարզ. Agarakadzor Bridge, XIII c. A.D., v. Agarakadzor, Vayots Dzor Region», «Մարմաշենի վանք, մ.թ. X-XI դդ., գ. Վահրամաբերդ, Շիրակի մարզ. Monastery of Marmashen, X-XI cc. A.D., v. Vahramaberd, Shirak Region» և «Երերույքի Տաճար, մ.թ. VI դար, գ. Անիպեմզա, Շիրակի մարզ. Yererouyk Basilica, VI century A.D., v. Anipemza, Shirak Region» 3 նամականիշը, սահմանելով անվանագինը` 240, 330 և 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 10 000 հատ:

6) Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի թեմային նվիրված «ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ, 1835թ.. Saint Gregory the Illuminator Church, Singapore. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ. Armenian Apostolic Holy Church» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

 

Նախարար

 Հ. Արշակյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21028

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21029

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21030

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21031

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21032

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21033

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21034

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հուլիսի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21035

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան