ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 1226-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1472-Ա որոշման 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը, չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի N 142-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1018-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 1226-Ն հրամանի |
Հավելված N 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանի |
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանի |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|