Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.07.2020-22.03.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2020
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.07.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հուլիսի 2020 թ.
քաղ. Երևան

N 249-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «առնվազն երկու անգամ» բառերը, «ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, հիմնարկի տեսակը փոխելու» բառերը փոխարինել «ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշելու, ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու» բառերով, իսկ «փակ» բառից հետո լրացնել «կամ կիսափակ բառերը»,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով դատապարտյալի վերաբերյալ 10-օրյա ժամկետում կազմվում է սույն կարգով նախատեսված միջնորդագիր (Ձև 1) և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին:»,

գ. 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

 «3.1. Ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը տեղաբաշխելու հարցը քննարկելու նպատակով դատապարտյալների վերաբերյալ կազմվում է ցուցակ և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին: Ցուցակի մեջ նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը (հոդվածները), որով տվյալ անձը դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը, նախկին դատվածության (ների), այդ թվում՝ ռեցիդիվի առկայությունը։»,

դ. 7-րդ կետում «համաձայնությամբ կարող են մասնակցել» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ տեսակապի միջոցով)» բառերը,

ե. 9.1-րդ կետում «Վարքի գնահատման թերթիկում» հերթական եռամսյակի գնահատումների հիման վրա» բառերը փոխարինել «վերաբերյալ» բառով,

զ. 9.1-րդ կետից հետո լրացնել 9.2 և 9.3 կետեր հետևյալ բովանդակությամբ.

«9.2. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանելու կամ դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի կողմից կազմված միջնորդագրում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և (կամ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր ստանալու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից վերջին անգամ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ կայացված որոշումից հետո ընկած ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի դրսևորումները դիտարկելու, ուսումնասիրելու և դրանց գնահատական տալու անհրաժեշտությունից ելնելով:

9.3. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ոչ ավել, քան մեկ անգամ՝ առավելագույնը 40 օրով։»,

է. 12.1 կետից հետո լրացնել 12.2 կետ հետևյալ բովանդակությամբ.

«12.2. Օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Հանձնաժողովի որոշման կասեցման և վերանայման միջնորդագիր ներկայացնելու որոշում կայացնելու կամ վերանայման միջնորդագիր ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովը վերանայում է իր որոշումը՝ այն թողնելով անփոփոխ կամ ճանաչելով անվավեր:»,

ը. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:

 

Ձև 1

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ

 

Հիմք ընդունելով ____________________________________________________ պատժի հետագա կրումը

 (օրենսդրական հիմքը)

 

շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել

_______________________________________

 (ցածր կամ բարձր)

 

աստիճանի ուղղիչ հիմնարկ կամ նույն տեսակի այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխման համար քննարկման

է ներկայացվում դատապարտյալ

_______________________________________ վերաբերյալ նյութերը:

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

Անուն, ազգանուն, հայրանուն_________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին_________________________________________________

Բնակության վայրը նախքան դատապարտվելը_________________________________

Ֆիզիկապես աշխատունակ (այո/ոչ)___________________________________________

Նախկինում դատվածության առկայությունը (այո/ոչ, ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է և պատժաչափը)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ներկա գործով դատապարտված է (ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը ներկայումս դատապարտված է)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Պատժաչափը___________________________________________________________________

Պատժի սկիզբը_________________________________________________________________

Պատժի ավարտը_______________________________________________________________

Ռեցիդիվի առկայությունը (այո/ոչ)_________________________________________________

Միջնորդագիր ներկայացնելու օրվա դրությամբ պատժից կրել է՝

_____________________,

(տարի, ամիս, օր)

մնացել է կրելու՝

___________________________

  (տարի, ամիս, օր)

 

Միջնորդագիր ներկայացնող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է

__________________________________________________________________________________

(տարի, ամիս, օր և ուղղիչ հիմնարկի տեսակ)

 

Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից միջնորդագիր ներկայացնելու հիմնավորումը

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի N 279-Ն հրամանով հաստատված Ձև 17-ով նախատեսված բնութագիրը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 Համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի տեղեկանքը (կցվում է ըստ անհրաժեշտության կամ Հանձնաժողովի պահանջի).

Ներմուծեք նկարագրությունը_1371 Համապատասխան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի տեղեկանքը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի տեղեկանքը (առկայության դեպքում).

Ներմուծեք նկարագրությունը_1371 Դատապարտյալի վերաբերյալ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

________________________________»:

 Անուն, ազգանուն, ստորագրություն

 

2. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան