«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հունվարի 2010 թ. |
N 01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.003-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 03.10.20 N 29-Ն)
Հրամայում եմ՝
Հաստատել «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։
Նախարար՝
Հ. Քուշկյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ. հունվարի 25-ի N 01-Ն հրամանի |
ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.003-10
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները` հողի սանիտարական վիճակի հիգիենիկ գնահատականը, հողի որակի հսկողությունը, հողի սանիտարական վիճակի գնահատման հիմնական ցուցանիշները` կախված դրանց ֆունկցիոնալ նշանակությունից, հողի աղտոտվածության աստիճանից կախված հողի օգտագործման առաջարկները:
2. Սույն սանիտարական կանոնները կիրառվում են հողի որակի հսկողության իրականացման, սանիտարական վիճակի հիգիենիկ գնահատման համար:
3. Սույն սանիտարական կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Հողի սանիտարական վիճակ` համաճարակային և հիգիենիկ տեսանկյունից հողի որակը և անվտանգության աստիճանը բնորոշող ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկությունների ամբողջություն:
2) Հողի քիմիական աղտոտվածություն` հողօգտագործման գործոնների (արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ) ուղղակի կամ կողմնակի (անուղղակի) ազդեցությամբ հողի որակի վատացում և բնակչության առողջության համար հնարավոր վտանգի առաջացում:
3) Հողի կենսաբանական աղտոտվածություն` օրգանական աղտոտվածության բաղադրիչ մաս, պայմանավորված վնասակար միջատների և տզերի, մարդու, կենդանիների և բույսերի հիվանդությունների հարուցիչների փոխանցողների, ինչպես նաև վարակիչ և մակաբուծական հիվանդությունների հարուցիչների տարածմամբ:
4) Հողի սանիտարական վիճակի ցուցանիշ` հողի սանիտարաքիմիական, կենսաբանական, մակաբուծական, միջատաբանական բնութագրերի համալիր:
5) Հողի աղտոտվածության գերակա բաղադրամաս` առաջին հերթին հսկողության ենթակա նյութ կամ կենսաբանական ազդակ:
6) Ֆոնային պարունակություն (աղտոտվածություն)` տեխնոգեն ազդեցությանը չենթարկվող կամ նվազագույն չափով ենթարկված քիմիական նյութերի պարունակությունը հողում:
7) Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ)` մարդու համար անվտանգ հողում քիմիական նյութերի պարունակության համալիր ցուցանիշ: Հողում քիմիական նյութերի ՍԹԿ-ները սահմանվում են ելնելով ազդեցության (միգրացիոն) ուղուց՝ տրանսլոկացիոն, որը բնութագրվում է նյութի փոխանցմամբ հողից բույսերին, ջրային միգրացիոն՝ բնութագրում է նյութի փոխադրման հատկությունը հողից գրունտային ջրերին և ջրաղբյուրներին, վտանգավորության օդային միգրացիոն ցուցանիշ՝ բնութագրվում է նյութի փոխանցմամբ հողից մթնոլորտային օդին և ընդհանուր սանիտարական ցուցանիշ՝ բնութագրում է աղտոտող նյութի ազդեցությունը հողի ինքնամաքրման ունակության և դրա կենսաբանական ակտիվության վրա: Ընդ որում՝ ազդեցության յուրաքանչյուր ճանապարհ գնահատվում է քանակական՝ հիմնավորելով նյութի առկայության թույլատրելի մակարդակը ըստ վտանգավորության ամեն մի ցուցանիշի: Հիմնավորված ամենափոքր մակարդակը հանդիսանում է լիմիտավորող և ընդունվում է որպես ԱԹԿ:
8) Կառավ՝ - հողում տարրի պարունակության թույլատրելի մակարդակի առավելագույն արժեքը՝ ըստ վնասակարության 4 ցուցանիշներից մեկի:
(3-րդ կետը լրաց. 16.06.15 N 25-Ն)
2. ՀՈՂԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
4. Հողի սանիտարական վիճակի հիգիենիկ գնահատականը տրվում է համաճարակային վտանգավորության և քիմիական աղտոտվածության աստիճանի գնահատման հիման վրա:
5. Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգումը և վտանգավորության գնահատականը տրվում է համաձայն սույն սանիտարական կանոնների աղյուսակ 1, 2, 4, 5 և 6 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ և 5-րդ գլուխների:
(5-րդ կետը լրաց. 16.06.15 N 25-Ն)
6. Հողերն ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգվում են հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա:
7. Հողում քիմիական նյութերի (այդ թվում՝ թունաքիմիկատների) սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները սահմանվում են աղյուսակ 1-ում:
8. Հողի քիմիական աղտոտման տեսանկյունից գերակա նշանակություն ունեցող քիմիական նյութերի վտանգավորության դասը սահմանվում է աղյուսակ 2-ում:
9. Հողի համաճարակային վտանգավորության աստիճանի գնահատականը սահմանվում է համաձայն աղյուսակ 3-ի:
10. Բնակելի կառուցապատման տարածքների, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված տարածքների, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի կառույցների սանիտարական պահպանման գոտիների հողերում չի թույլատրվում.
1) սանիտարաթունաբանական ցուցանիշներով` սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների կամ կողմնորոշիչ թույլատրելի քանակությունների գերազանցում` քիմիական աղտոտիչներով,
2) սանիտարամանրէաբանական ցուցանիշներով` աղիքային վարակների հարուցիչների առկայություն` ախտածին էնտերոբակտերիաներ և էնտերովիրուսներ: Սանիտարացուցադրական օրգանիզմների ինդեքսը չպետք է գերազանցի 10 բջիջ/գ հողում (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ` ԱՑԽՄ կամ ընդհանուր կոլիֆորմ և էնտերոկոկեր),
3) սանիտարամակաբուծաբանական ցուցանիշներով` աղիքային մակաբուծային հիվանդությունների (հելմինթոզներ, լյամբլիոզ, ամեոբիազ և այլն) հարուցիչների, հելմինթների ձվիկների, աղիքային ախտածին նախակենդանիների ցիստերի առկայություն,
4) սանիտարամիջատաբանական ցուցանիշներով` սինանթրոպ ճանճերի պրեիմարգինալ ձևերի առկայություն,
5) սանիտարաքիմիական ցուցանիշներով` սանիտարական թիվը (հողի սպիտակուցային` հումուսային ազոտի քանակի հարաբերությունը օրգանական` ամոնիակային և նիտրատային ազոտի քանակին) չպետք է լինի 0,98-ից (հարաբերական միավորներ) ցածր:
11. Ներկայացվող պահանջներին համապատասխանող հողերը դասվում են «մաքուր» կարգին:
12. Ըստ սանիտարական թվի հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակ 2-ում:
3. ՀՈՂԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՂԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ` ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀՈՂԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
13. (կետն ուժը կորցրել է 03.10.20 N 29-Ն)
14. Հողի քիմիական, մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների նմուշառման, նմուշների նախապատրաստման մեթոդական ցուցումները և ձևաթղթերի նմուշները բերված են հավելված 3-ում:
15. Հողի սանիտարական վիճակի գնահատման համար հսկողության ենթակա են բնակելի կառուցապատման, նախադպրոցական, դպրոցական կազմակերպությունների, բակային խաղահրապարակների տարածքները, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված տարածքները, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի կառույցների, այդ թվում՝ ջրառի սանիտարական պահպանման գոտիները:
16. Հողի սանիտարական վիճակի գնահատման համար հսկողության հիմնական ցուցանիշները` կախված դրանց գործառնական նշանակությունից (բնակավայրեր, այդ թվում՝ նախադպրոցական, դպրոցական կազմակերպությունների, խաղահրապարակների, շենքերի բակային տարածքներ, կոմունալ օբյեկտներ` ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղագծեր, օրվա կարգավորիչ ջրամբարներ, մաքրման կայաններ, պոմպակայաններ, աղբավայրեր և այլ օբյեկտների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասեր, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված հողերի) սահմանված են հավելված 1-ում:
17. Աղտոտվածության աստիճանից կախված՝ հողի օգտագործման առաջարկները սահմանված են հավելված 2-ում:
Աղյուսակ 1
Հողում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները
NN |
Նյութերի անվանումը |
ՍԹԿ-ի մեծությունը մգ/կգ հաշվի առնելով ֆոնը (կլարկ) |
Լիմիտավորող |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ագելոն |
0,15 |
Տրանսլոկացիոն |
2. | Ագելոն | 0,01 | Ֆիտոտոքսիկ |
3. | Ակրեկս | 1,0 |
Ջրամիգրացիոն |
4. | Ակտելլիկ | 0,5 | Տրանսլոկացիոն |
5. | Ակտելլիկ | 0,1 | Ընդհանուր սանիտարական |
6. | Ալֆամեթիլստիրոլ | 0,5 | Օդամիգրացիոն |
7. | Ատրազին | 0,5 | Տրանսլոկացիոն |
8. | Ատրազին | 001 | Ֆիտոտոքսիկ |
9. | Ացետալդեհիդ | 10 | Օդամիգրացիոն |
10. |
Բազուդին |
0,1 | Տրանսլոկացիոն |
11. | Բայլետոն+մետաբոլիտ | 0,03 | Տրանսլոկացիոն |
12. | Բայֆիդան | 0,02 | Տրանսլոկացիոն |
13. | Բանվել Դ | 0,25 | Տրանսլոկացիոն |
14. | Բենզ/ա/պիրեն | 0,02 | Ընդհանուր սանիտարական |
15. | Բենզին | 0,1 | Օդամիգրացիոն |
16. | Բենզոլ | 0,3 | Օդամիգրացիոն |
17. | Բետանոլ | 0,25 | Տրանսլոկացիոն |
18. | Վալեքսոն | 1,0 |
Տրանսլոկացիոն և օդամիգրացիոն |
19. | Վանադիում | 150,0 | Ընդհանուր սանիտարական |
20. | Վանադիում+մանգան |
100,0+1000,0 |
Ընդհանուր սանիտարական |
21. | Գարդոնա | 1,4 | Տրանսլոկացիոն |
22. | Գամմա-ՀՔՑՀ հեքսաքլոր ցիկլոհեքսան (լինդան) | 0,1 | Տրանսլոկացիոն |
23. | ՀՔՑՀ հեքսաքլորցիկլոհեքսան (հեքսաքլորան) | 0,1 | Տրանսլոկացիոն |
24. |
ՀՔԲԴ (հեքսաքլորբուտադիեն) |
0,5 | Տրանսլոկացիոն |
25. | Հեպտաքլոր | 0,05 | Տրանսլոկացիոն |
26. | Հետերոֆոս | 0,05 | Տրանսլոկացիոն |
27. | Գլիֆոսատ | 0,5 | Տրանսլոկացիոն |
28. | Դելապոն (Դալապոն) | 0,5 | Տրանսլոկացիոն |
29. | 2,4-Դ - դիքլորֆենօքսի քացախաթթու | 0,1 | Տրանսլոկացիոն |
30. | 2,4-Դ - դիքլորֆենոլ | 0,05 | Տրանսլոկացիոն |
31. | 2,4-Դ - ամինային աղ | 0, 25 | Տրանսլոկացիոն |
32. | 2,4-Դ - խմբի բուտիլային եթեր | 0,15 | Տրանսլոկացիոն |
33. | 2,4-Դ - խմբի կրատիլային եթեր | 0,15 | Տրանսլոկացիոն |
34. | 2,4-Դ - խմբի Օկտիլային եթեր | 0,15 | Տրանսլոկացիոն |
35. | 2,4-Դ - խմբի քիչ ցնդող եթերներ | 0,15 | Տրանսլոկացիոն |
36. |
2Մ-4ՔՊ (2 մեթիլ 4 քլորֆենօքսի) պրոպիոնաթթու |
0,4 | Ջրամիգրացիոն |
37. | 2Մ-4ՔԿ (2 մեթիլ 4 քլորֆենօքսի) կարագաթթու | 0,6 | Ջրամիգրացիոն |
38. | 4,4 դիքլորդիֆենիլ-3 քլոր-մեթիլմեթան (ԴԴՏ) և դրա ածանցյալները | 0,1 | Տրանսլոկացիոն |
39. | Դեցիս | 0,01 | Տրանսլոկացիոն |
40. | Դիլոր | 0,5 | Տրանսլոկացիոն |
41. | Դիուրոն | 0,5 | Տրանսլոկացիոն |
42. | Դուրոբան | 0,2 | Տրանսլոկացիոն |
43. | Զենկոր | 0,2 | Օդամիգրացիոն |
44. | Իզատրին | 0,05 | Տրանսլոկացիոն |
45. | Իզոպրոպիլբենզոլ | 0,5 | Օդամիգրացիոն |
46. | Իզոպրոպիլբենզոլ և ալֆամեթիլստիրոլ | 0,5 | Օդամիգրացիոն |
47. | Յոդաֆենֆոս | 0,5 | Տրանսլոկացիոն |
48. | Կարբոֆոս | 2,0 | Տրանսլոկացիոն |
49. | Կելտան | 1,0 | Տրանսլոկացիոն |
50. | Պարարտանյութերի հատիկավոր զուգակցություն (ՀԶՊ) կազմը` N:P:K=64:0:15 | 120 | Ջրամիգրացիոն |
51. | Պարարտանյութերի հեղուկ զուգակցություն (Հեղ. ԶՊ) կազմը` N:P:K=10:34:0 | 80 | Ջրամիգրացիոն |
52. | Քսիլոլներ (օրթո-, մետա-, պարա-,) | 0,3 | Տրանսլոկացիոն |
53. | Կուպրոցին | 1,0 | Տրանսլոկացիոն |
54. | Լինուրոն | 1,0 | Տրանսլոկացիոն |
55. | Մեզորանիլ | 0,1 | Տրանսլոկացիոն |
56. | Մետաթիոն | 1,0 | Տրանսլոկացիոն |
57. | Մետաֆոս | 0,1 | Տրանսլոկացիոն |
58. | Միրալ | 0,03 | Ջրամիգրացիոն և տրանսլոկացիոն |
59. | Մոնուրոն | 0,3 | Տրանսլոկացիոն |
60. | Մկնդեղ | 2,0 | Տրանսլոկացիոն |
61. | Նիտրատներ | 130,0 | Ջրամիգրացիոն |
62. | Ածխի ֆլոտացիայի թափոններ (ԱՖԹ) | 3000,0 | Ջրամիգրացիոն և ընդհանուր սանիտարական |
63. | Պիրիմոր | 0,3 | Ջրամիգրացիոն |
64. | Պոլիտրիազին | 0,1 | Ընդհանուր սանիտարական |
65. | Պոլիտրիազին | 0,01 | Ֆիտոտոքսիկ |
66. | Պոլիքլորկամֆեն | 0,5 | Տրանսլոկացիոն |
67. | Պոլիքլորպինեն | 0,5 | Տրանսլոկացիոն |
68. | Պրոմետրին | 0,5 | Տրանսլոկացիոն |
69. | Պրոպազին | 0,05 | Ջրամիգրացիոն |
70. | Պրոպանիդ | 1,5 | Տրանսլոկացիոն |
71. | Ռիդսմիլ | 0,05 | Տրանսլոկացիոն |
72. | Ռինկորդ | 0,02 | Տրանսլոկացիոն |
73. | Ռոնիտ | 0,8 | Տրանսլոկացիոն |
74. | Սնդիկ | 2,1 | Տրանսլոկացիոն |
75. | Կապար | 32,0 | Ընդհանուր սանիտարական |
76. | Կապար + Սնդիկ | 20,0+1,0 | Տրանսլոկացիոն |
77. | Սևին | 0,05 | Օդամիգրացիոն |
78. | Սեմերոն | 0,1 | Օդամիգրացիոն |
79. | Ծծմբային միացություններ (S). էլեմենտար ծծումբ | 160,0 | Ընդհանուր սանիտարական |
80. | Ծծմբաջրածին | 0,4 | Օդամիգրացիոն |
81. | Ծծմբաթթու | 160,0 | Ընդհանուր սանիտարական |
82. | Սիմազին | 0,2 | Տրանսլոկացիոն |
83. | Սիմազին | 0,01 | Ֆիտոտոքսիկ |
84. | Սումիցիդին | 0,02 | Տրանսլոկացիոն |
85. | Ստիրոլ | 0,1 | Օդամիգրացիոն |
86. | Սուպերֆոսֆատ (P2O5) | 200,0 | Տրանսլոկացիոն |
87. | Ծարիր | 4,5 | Օդամիգրացիոն |
88. | Տոլուոլ | 0,3 |
Օդամիգրացիոն, տրանսլոկացիոն |
89. | Ֆենուրոն | 1,8 | Ջրամիգրացիոն |
90. | Ֆոզալոն | 0,5 | Տրանսլոկացիոն |
91. | Ֆոսֆամիդ | 0,3 | Տրանսլոկացիոն |
92. | Ֆորմալդեհիդ | 7,0 | Օդամիգրացիոն |
93. | Ֆտալաֆոս | 0,1 | Տրանսլոկացիոն |
94. | Ֆուրադան | 0,01 | Ջրամիգրացիոն |
95. | Ֆուրֆուրոլ | 3,0 | Ընդհանուր սանիտարական |
96. | Կալիումի քլորիդ | 560,0 | Ջրամիգրացիոն |
97. | Քլորոֆոս | 0,5 | Տրանսլոկացիոն |
98. | Քլորամպ | 0,05 | Տրանսլոկացիոն |
99. | Ցիկլոֆոս | 0,03 | Ջրաօդամիգրացիոն |
100. | Ցինեբ | 0,2 | Ընդհանուր սանիտարական |
101. | Էնտամ | 0,9 | Տրանսլոկացիոն |
102. | Կոբալտ | 5,0 | Ընդհանուր սանիտարական |
103. |
Մանգան |
700,0 300,0 400,0 500,0 140,0 60,0 80,0 100,0 |
Ընդհանուր սանիտարական |
104. | Պղինձ | 3,0 | |
105. | Նիկել | 4,0 | Ընդհանուր սանիտարական |
106. |
(կետն ուժը կորցրել է 16.06.15 N 25-Ն) |
||
107. | Ցինկ | 23 | Տրանսլոկացիոն |
108. | Ֆտոր | 2,8 | Տրանսլոկացիոն |
109. | Քրոմ | 6,0 | Ընդհանուր սանիտարական |
110. | Ֆտոր | 10,0 | Տրանսլոկացիոն |
(աղյուսակը փոփ. 16.06.15 N 25-Ն)
1. Սիմազին, Ագելոն, Սումիցիդին, Մեզորանիլ թունաքիմիկատների նկատմամբ զգայուն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման հողերի համար առաջարկվող ՍԹԿ. հացահատիկային (գարի, ցորեն, վարսակ, տարեկան), հացալոբազգի (սոյա), տեխնիկական (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ), բանջարեղեն (վարունգ, կաղամբ), կերային խոտ (գլուլ-վարսակի խառնուրդ, առվույտ):
Թութունի (ծխախոտի) մշակման ժամանակ հողում մնացորդների առկայություն չի թույլատրվում:
2. Պոլիտրիազինի, Ակտելլիկի 0,1մգ/կգ մեծությամբ ՍԹԿ-ն առաջարկվում է pH 5,5 հողի համար:
3. 0,25 մգ/կգ ամինային աղը համապատասխանում է 0,1 մգ/կգ 2,4-Դ-դիքլորֆենօքսիքացախաթթվին, որով իրականացվում է քանակի հսկողությունը հողում:
4. Ռիդսմիլ, Ռինկորդ ՍԹԿ-ն սահմանված է տրանսլոկացիոն ցուցանիշով, հաշվի առնելով թունաքիմիկատի տոլերանտությունը:
5. Արգելված է Պոլիքլորպինենի, Հետերոֆոսի 2,4-Դ-դիքլորֆենոլ պատրաստուկի օգտագործումը գյուղատնտեսությունում:
6. ԱՖԹ-ի ՍԹԿ-ն վերահսկվում է հողում բենզ/ա/պիրենի քանակությամբ, որը չպետք է գերազանցի բենզ/ա/պիրենի ՍԹԿ-ն:
7. Կոբալտի շարժուն ձևը հողից կորզվում է ացետատնատրիումային բուֆերային pH 3,5 և pH 4,7 լուծույթով գորշահողերից և ացետատամոնիումային բուֆերային pH 4,8 լուծույթով հողի մնացած տեսակներից:
8. Պղինձ, Նիկել, Կապար, Ցինկ, Ֆտոր, Քրոմ Էլեմենտների շարժուն ձևը հողից կորզվում է ացետատամոնիումային բուֆերային pH 4,8 լուծույթով:
9. Ֆտորի շարժուն ձևը հողից կորզվում է pH ≥ 6,5 0,006 M HCI-ով, pH > 6,5 - 0,03 M K2SO4-ով:
10. Գրունտային ջրերի մակարդակը 1 մետրից պակաս լինելու դեպքում արգելել ֆուրոդանի օգտագործումը:
Հողում թունաքիմիկատների (պեստիցիդների) սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները
ՀՀ Թունաքիմիկատների (պեստիցիդների) ազդող նյութի անվանումը ՍԹԿ, մգ/կգ 1 2 3 1 β-դիհիդրո-հեպտաքլոր 0.5 2 (ինդոլիլ-3) քացախաթթու չի պահանջվում 3 (քլորիդ-N, N-մեթիլ-N)-(2-քլորէթիլ) հիդրազին 0.1 4 0-(2.4-դիքլորֆենիլ)-S-պրոպիլ-0-էթիլթիոֆոսֆատ 0.1 5 0-(4-տրիբութիլ-2-քլորֆենիլ)- 0-մեթիլ -N -մեթիլամիդաֆոսֆատ չի նորմավորվում 6 0-մեթիլ-0-(2.4.5-տրիքլորֆենիլ)-0-էթիլթիոֆոսֆատ չի նորմավորվում 7 0-էթիլ-0-ֆենիլ-S-պրոպիլթիոֆոսֆատ 0.05 (տրանսլոկ) 8 1.1-դի-(4-քլորֆենիլ-2.2.2-տրիքլորէթան) 0.1 (տրանսլոկ) 9 1.1-դիօքսաթիոլանին-3-դիթիոկարբամինային տրիէթիլենային աղ չի նորմավորվում 10 1-(2-քլորէթօքսիկարբոնիլմեթիլ)-նավթալինսուլֆոթթվային կալցիումական աղ չի նորմավորվում 11 [1-(4-նիտրոֆենիլ)-2-ամինա-1.3-պրոպանդիոլ)] ազոտաթթվային աղ 0.02 12 2.3.5-տրիքլորպիրիդին չի նորմավորվում 13 2.3.6-ТБА 0.15 14 2.4-Д թթու 0.1 (տրանսլոկ) 15 2.4-Д բութիլային էթեր 0.15 (տրանսլոկ) 16 2.4-Д թույլ ցնդողական էթերներ 0.15 (տրանսլոկ) 17 2.4-Д օկտիլային էթեր 0.15 18 2.4-ДВ չի նորմավորվում 19 2-ամինա-4-դիմեթիլամինա-6-իզոպրոպիլիդենամինաօքսիդ-1.3.5- տրիազին չի նորմավորվում 20 2-ամինա-4-դիմեթիլամինա-6-մեթիլպրոպիլիդենամինաօքսի-1.3.5 տրիազին չի նորմավորվում 21 2-ամինա-4-մեթիլ-6-մեթօքսի-1.3.5 տրիազին չի նորմավորվում 22 2-ամինա-4-դիմեթիլամինա-4-քլոր-1.3.5 տրիազին չի նորմավորվում 23 2-կարբամետօքսիամինախինազոլոն չի նորմավորվում 24 2-մեթիլ-4-դիմեթիլամինամեթիլբենզիմիդազոլ-5-ոլ դիհիդրոքլորիդ 0.03 25 2-օքսա-2.5-դիհիդրոֆուրան 0.4 26 2-քլորէթիլֆոսֆոնային թթվի բենզիմիդազոլային աղ 0.5 27 2-էթօքսիեթեր-2-քլորպրոպինային թթվի չի նորմավորվում 28 3.3-դիքլորտրիցիկլա-(2.2.1)-հեպտա-5-են-2-սպիրո-[2՛-(4՛.5-դիքլոր-4՛-ցիկլոպենտեն-1՛.3՛-դիոն)] չի նորմավորվում 29 4-(3՛.5՛-դիքլորպիրիդիլ-2-օքսի) ֆենոլ չի նորմավորվում 30 5.6.7-տրիքլոր-3-բենզաթիադիազին-օքսիդ-1 չի նորմավորվում 31 5-էթիլ-5-հիդրօքսիմեթիլ-2-(ֆուրիլ-2)-1.3-դիօքսան 0.2 32 6-մեթիլ-2-թիաուրացիլի նատրիումական աղ 0.1 33 Bacillսs thuringen sis, var.bendrolimus (սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին) չի պահանջվում 34 Bacillսs thuringen sis, var.insektus (սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին) չի պահանջվում 35 Bacillսs thuringensis, tenebrionis չի պահանջվում 36 Bacillսs thuringen sis, thuringiensis, var.thuringi-ensis չի պահանջվում 37 Bacillսs thuringensis, var.thuringienesis չի պահանջվում 38 ԵՐՏՍ 0.9 39 ՄՍՊԱ 0.04 40 ՄՍՐՎ 0.6 41 N, N-դի-(β-օքսիէթիլ) մորֆոլինային քլորիդ 0.15 42 N, N-դիմեթիլ-N՛-(3-քլորֆենիլ) գուանիդին չի նորմավորվում 43 N-β-մեթօքսիէթիլքլորացետա-0-տոլուիդիդ չի նորմավորվում 44 N-β-էթօքսիէթիլքլորացետամիդ չի նորմավորվում 45 N-(իզոպրոպօքսիկարբոնիլ-0-(4-քլորֆենիլկարբամոիլ)-էթանոլամին չի նորմավորվում 46 N-(4-քլորֆենիլ)-4.6-դիմեթիլ-3-կարբօքսիպիրիդին-2-ոն 0.02 47 N-մեթիլ-0-տոլիլկարբամատ չի նորմավորվում 48 N-օքսիդ-2.6-լուտիդին 0.1 49 Pseսdomonas suringae (բակտերիա-ֆագ) չի պահանջվում 50 Ազիպրոտրին 0.1 51 Ակվո-N-օքսի-2-մեթիլպիրիդին մանգանի (II) քլորիդ 0.02 52 Ակրինիտրին չի նորմավորվում 53 Ակրոլեին չի պահանջվում 54 Ալաքլոր չի նորմավորվում 55 Ալդրին չի նորմավորվում 56 Նատրիումի ալլօքսիդիմ չի նորմավորվում 57 Ալֆամետրին չի նորմավորվում 58 Ալյումինի ֆոսէթիլ 0.5 59 Ամիդոսուլֆուրոն 0.25 60 Ազատ ամինաթթուներ չի պահանջվում 61 Ամինաֆումիրային թթվի դիմեթիլային եթեր չի պահանջվում 62 Ամիտրազ 0.2 63 Ատրազին 0.01 64 Ացետօքսիմ չի նորմավորվում 65 Ացետաքլոր 0.5 66 Ացիֆլուորֆեն 0.2 67 Անաերոբ բակտերիաների ակտիվ կուլտուրա չի պահանջվում 68 Բենդիակարբ չի նորմավորվում 69 Բեզոիլմրջնաթթվի նատրիումական աղ 0.5 70 Բեզոիլպրոպէթիլ չի նորմավորվում 71 Բենոմիլ 0.1 72 Բենսուլիդ չի նորմավորվում 74 Բենսուլթան 0.06 75 Բենսուլֆուրոնմեթիլ 0.02 76 Բենտազոն 0.15 74 Բինապակրիլ չի նորմավորվում 78 Բիորեսմետրին 0.05 79 Բիֆենտրին 0.1 80 Բրոմային 4-տրիֆենիլֆոսֆոնային մեթիլբենզալդեհիդ+4մեթիլեն-տրիֆենիլֆոսֆոնային բրոմիդ-4-նիտրոդիֆենիլազամեթին 0.25 81 Բրոմօքսինիլ 0.1 82 Բրոմաֆոս 0.2 83 Բրոմպրոպիլատ 0.05 84 Բրոմուկոնազոլ 0.1 85 Բրոնապոլ 0.5 86 Բուպիրիմատ չի նորմավորվում 87 Բուպրոֆեզին չի նորմավորվում 88 Բուտիլատ 0.6 89 Բուտօքսիկարբօքսիմ չի նորմավորվում 90 Վամիդոտիոն չի նորմավորվում 91 Վերնոլատ չի նորմավորվում 92 Վինկլաոզոլին չի նորմավորվում 93 Գալաքսիֆոպ-մեթիլ 0.15 94 Գալաքսիֆոպէթօքսիէթիլ 0.15 95 Հեքսաֆլումուրոն 0.08 96 Հեքսաքլորբենզոլ 0.03 97 Հեքսաքլորբուտադիեն 0.5 98 Հեքսաքլորցիկլոհեքսան (α, β, γ իզոմերներ) 0.1 99 Հեքսիթիազօքս 0.1 100 Հետպաքլոր 0.05 101 Գիբբերելլինային թթվի նատրիումական աղ չի նորմավորվում 102 Գիբբերելլին-АЗ չի պահանջվում 103 Մալեինային թթվի հիդրազիդ չի նորմավորվում 104 Գիմեկսազոլ չի նորմավորվում 105 Գլիֆոսատ 0.5 106 Գլիֆոսատ տրիմեզիում 0.8 107 Ամոնիումի գլյուֆոսինատ 0.1 108 Գուազատին 0.1 109 Գումինաթթուներ չի պահանջվում 110 Գումինային թթվի ամոնիումային աղեր չի պահանջվում 111 Գումինային թթվի նատրիումային աղեր չի պահանջվում 112 Д(+)-1-(պարա-նիտրոֆենիլ)-1.3-դիօքսիիզոպրոպիլ-ամոնիում-2-քլորէթիլֆոսֆոնային թթու 0.5 113 ԴԱԵՐ չի նորմավորվում 114 Դազոմետ չի նորմավորվում 115 Դալապոն 0.5 116 Դամինոզիդ չի նորմավորվում 117 Դելտամետրին 0.01 118 Դեմետոն չի նորմավորվում 119 Դիմետիպին չի նորմավորվում 120 Դեսմեդիֆամ 0.25 121 Դեսմետրին 0.1 122 Դիազինոն 0.1 123 Դիաֆենտիուրոն 0.2 124 Դիբրոմքլորպրոպան չի նորմավորվում 125 Դիիզոպրոպիլդի-թիոֆոսֆոնային թթվի կալիումական աղ չի նորմավորվում 126 Դիկամբա 0.25 127 Դիկվատ 0.2 128 Դիքլորան չի նորմավորվում 129 Դիկլոֆոպ-մեթիլ չի նորմավորվում 130 Դիկոֆոլ 1.0 131 Դիմետենամիդ 0.1 132 Դիմեթիլ էթերի դեհիրոասպարգինային թթվի կալիումական աղ չի պահանջվում 133 Դիմետոատ 0.1 134 Դիմետոմորֆ 0.04 135 Դինիկոնազոլ չի նորմավորվում 136 Դինիտրոօրթոկրեզոլ չի նորմավորվում 137 Դինոբութոն 1.0 138 Դինոկապ 0.02 139 Դիպրոպետրին 0.3 140 Դիտալիմֆոս 0.15 141 Դիտիանոն 0.02 142 Դիուրոն 0.5 143 Դիֆենամիդ 0.25 144 Դիֆենոկոնազոլ 0.1 145 Դիֆլուբենզուրոն չի նորմավորվում 146 Դիֆլյուֆենիկան 0.05 147 Դիքլոբուտրազոլ չի նորմավորվում 148 Միզաթթվի դիքլորալ չի նորմավորվում 149 Դիքլորպրոպ դիքլորպրոպ-П 0.1 150 Դիքլորֆոս 0.03 151 Դիքլորֆլուանիդ 0.2 152 Դիքլորպրոպեն+Դիքլորպրոպան չի նորմավորվում 153 Դիցիանդիամիդ չի նորմավորվում 154 Իզոբութենի դիքլորիդներ (խառնուրդ) չի նորմավորվում 155 Իզոպրոպալին չի նորմավորվում 156 Իզոպրոթիոլան չի նորմավորվում 157 Իզոպրոտուրոն 0.05 158 Իզոֆենֆոս չի նորմավորվում 159 Իմազակվին 0.3 160 Իմազամետաբենզ 0.3 161 Իմազապիր 0.5 162 Իմազետապիր 0.1 163 Յոդֆենֆոս 0.5 164 Իօքսինիլ 0.2 165 Իպրոբենֆոս 0.03 166 Իպրոդիոն 0.15 167 Իսազոֆոս 0.03 168 Կալիումի վինիլօքսիէթիլդիթիոկարբամատ չի նորմավորվում 169 Կապտան 1.0 170 Կարբորիլ 0.05 171 Կարբենդազիմ 0.1 172 Կարբօքսին 0.05 173 Կարբոսուլֆան 0.01 174 Կարբոֆուրան 0.01 175 Կվինկլորակ 0.2 176 Կլետոդիմ 0.1 177 Կլոմազոն չի նորմավորվում 178 Կլոպիրալիդ 0.1 179 Կլոֆենտեզին 0.07 180 Կրոտօքսիֆոս չի նորմավորվում 181 Կումաֆոս չի նորմավորվում 182 Լենացիլ 1.0 183 Լյամդացիհալոտրին 0.05 184 Մալաթիոն 2.0 185 Մանկոցեբ 0.1 186 Ինհիբիրացված նավթային յուղ չի նորմավորվում 195 Պղնձի բիս (8-օքսիխինոլյատ) չի նորմավորվում 187 Պղնձի սուլֆատ 0.1 188 Պղնձի տրիկապտոլակտամ դիքլորիդ-մոնոհիդրատ չի նորմավորվում 189 Պղնձի քլորօքսիդ չի նորմավորվում 190 Մեկապրոպ 0.4 191 Մենազոն չի նորմավորվում 192 Մետազաքլոր 0.1 193 Մետազին 0.1 194 Մետալաքսիլ 0.05 195 Մետալդեհիդ չի նորմավորվում 196 Մետամ չի նորմավորվում 197 Մետամիտրոն 0.4 198 Մետանիտրոֆենիլ հիդրազոնոմեզօքսաթթվի դիէթիլ եթեր չի նորմավորվում 199 Մեթոլաքլոր 0.02 200 Մետրիբուզին 0.2 201 Միկլոբութանիլ չի նորմավորվում 202 Միլնեբ չի նորմավորվում 203 Մոլինատ 0.9 204 Մոնոլինուրոն 0.7 205 Նալեդ չի նորմավորվում 206 Նապրոպամիդ չի նորմավորվում 207 Նատրիումի սալիցիլատ չի նորմավորվում 208 Նատրիումի տրիքլորացետատ 0.2 209 Նիտրոալկիլֆենոլյատներ չի նորմավորվում 210 Նիտրոտրիքլորմեթան չի նորմավորվում 211 Նորէ 0.7 212 Օքսադիքսիլ 0.4 213 Օքսամիլ չի նորմավորվում 214 Օքսիկարբօքսին չի նորմավորվում 215 Օքսիմեթիլէթիլ-կետոն չի նորմավորվում 216 Օքսիֆլուորֆեն 0.2 217 Պարատիոնմեթիլ 0.1 218 Պեբուլատ 0.6 219 Պենդիմեթալին 0.15 220 Պենկոնազոլ 0.1 221 Պենտանաքլոր 0.6 222 Պերմետրին 0.05 223 Պիկլորամ 0.05 224 Պիրազոսուլֆուրոնէթիլ 0.2 225 Պիրազոֆոս չի նորմավորվում 226 Պիրիդաբեն 0.3 227 Պիրիդատ 0.03 228 Պիրիդաֆենտիոն 0.05 229 Պիրիմիկարբ 0.3 230 Պիրիմիֆոսմեթիլ 0.5 231 Պիրիմիֆոսէթիլ չի նորմավորվում 232 Պոլիհեսքսմեթիլենգուանիդին չի պահանջվում 233 Պիրիմիսուլֆուրոն 0.1 234 Պրոմետրին 0.5 235 Պրոպազին 0.05 236 Պրոպանիլ 1.5 237 Պրոպարգիտ 0.4 238 Պրոպախիզաֆոպ 0.15 239 Պրոպաքլոր 0.2 240 Պրոպիզամիդ 0.2 241 Պրոպետամֆոս 0.02 242 Պրոպիկոնազոլ 0.2 243 Պրոպոկսուր չի նորմավորվում 244 Պրոթիոֆոս չի նորմավորվում 245 Պրոֆենֆոս 0.1 246 Պրոքլորազ 0.3 247 Պրոցիմիդոն չի նորմավորվում 248 Ռիմսուլֆուրոն 0.03 249 Ծծումբ 160.0 250 Ծծմբածխածին չի նորմավորվում 251 Սետօքսիդիմ 0.2 268 Սիմազին 0.2 269 Սուլպրոֆոս չի նորմավորվում 270 Սուլֆանիլային թթվի մոնոէթանոլամինային աղ չի նորմավորվում 271 Սուլֆոմետուրոնմեթիլի կալիումական աղ 0.04 272 Տեբուկոնազոլ 1.0 273 Տեմեֆոս 0.6 274 Տերբացիլ 0.4 275 Տերբումետոն 0.2 276 Տերբութիլազին 0.04 277 Տերբութիուրոն 0.05 278 Տերբուտրին 0.3 279 Տերբուֆոս 0.05 280 Բնական տերպենոիդներ (խառնուրդ) չի պահանջվում 281 Տետրադիֆոն չի նորմավորվում 282 Թրթնջաթթվային տետրամեթիլ-մեթիլենդիամին չի նորմավորվում 283 Տետրաֆլուորոն չի նորմավորվում 284 Տետրաքլորվինօքս 1.4 285 Թիաբենդազոլ 1.0 286 Թիոբիկարբ 0.5 287 Թիոֆանատմեթիլ 0.4 288 Թիոցիկլամ 0.07 289 Թիրամ 0.06 290 Թիֆենսուլֆուրոն-մեթիլ չի նորմավորվում 291 Տրիադիմենոլ 0.02 292 Տրիադիմեֆոն 0.03 293 Տրիալլատ 0.05 294 Տրիսուլֆուրոն 0.1 295 Տրիբենուրոնմեթիլ չի թույլատրվում 296 Տրիմորֆամիդ 0.4 297 Տրիտիկոնազոլ 298 Տրիֆլումիզոլ չի նորմավորվում 299 Տրիֆլուրալին 0.1 300 Տրիֆորին 0.03 301 Տրիքլորֆոն 0.5 302 Ֆենազախին 0.2 303 Ֆենարիմոլ 0.002 304 Ֆենբուտատին-օքսիդ չի նորմավորվում 305 Ֆենվալերիատ 0.02 306 Ֆենիտրոտիոն 1.0 307 Ֆենկապտոն չի նորմավորվում 308 Ֆենմեդիֆարմ 0.25 309 Ֆենօքսապրոպէթիլ 0.04 310 Ֆենօքսիկարբ 0.03 311 Ֆենօքսիպրոպիոնաթթվի ածանցյալներ 0.02 312 Ֆենպիկլոնիլ 0.05 313 Ֆենպիրօքսիմատ 0.3 314 Ֆենպրոպատրին 0.05 315 Ֆենպրոպիդին 0.4 316 Ֆենպրոպիմորֆ 0.5 317 Ֆենտիոն 0.1 318 Ֆենտոատ 0.4 319 Ֆենուրոն 1.8 320 Ֆիպրոնիլ 0.05 321 Ֆլամպրոպ-իզոպրոպիլ չի նորմավորվում 322 Ֆլամպրոպ-մ-մեթիլ չի նորմավորվում 323 Ֆլուազիֆոպբութիլ 0.3 324 Ֆլուդիօքսոնիլ 0.2 325 Ֆլուոմետուրոն 0.03 326 Ֆլուոօքսիպիր 0.2 327 Ֆլուոքլորիդիոն 0.03 328 Ֆլուտրիաֆոլ 0.1 329 Ֆլուցիտրինատ չի նորմավորվում 330 Ֆլյուվալինատ 0.01 331 Ֆոզալոն 0.5 332 Ֆօքսիմ 1.0 333 Ֆոլփետ 0.1 334 Ֆոլմալդեհիդ չի նորմավորվում 335 Ֆորմատիոն 0.2 336 Ֆոսմետ 0.1 337 Ֆոսֆին 0.4 338 Ֆտորգլիկոֆեն 0.03 339 Ֆուրաթիոկարբ 0.01 340 Խեպտենաֆոս 0.2 341 Խիզալոֆոպէթիլ 0.8 342 Խինոմետիոնատ չի նորմավորվում 343 Քլորամբեն 0.5 344 Քլորբրոմուրոն 0.05 345 Քլորիդազոն 0.7 346 Քլորինատ չի նորմավորվում 347 Քլորմեկվատքլորիդ չի նորմավորվում 348 Քլորօքսուրոն 0.4 349 Քլորոտալոնիլ 0.2 350 Քլորպիրիֆոս 0.2 351 Քլորպրոֆամ չի նորմավորվում 352 Քլորսուլֆօքսիմ 0.02 353 Քլորսուլֆօքսիմ-մեթիլ 0.1 354 Քլորսուլֆուրոն չի թույլատրվում 355 Քլորտալդիմեթիլ 0.1 356 Քլորտոլուրոն 0.06 357 Քլորֆենստոլ չի նորմավորվում 358 Քլորֆլուազուրոն 0.3 359 Ցիանաֆոս 0.4 360 Ցիհեքսատին 0.1 361 Ցիկլոատ 0.8 362 Ցիմօքսանիլ 0.04 363 Ցինեբ 0.2 364 Կարբամինայինթթվի էթիլենբիսդիտիո-ցինկական աղ էթիլենթիուրամդիսուլֆիդոմի հետ (համալիր) 0.6 365 Էթիլենբիսդիթիոկարբամինայինթթվի ցինկական աղ էթիլենթիուրամդիսուլֆիդոմի և մանգանի Էթիլենբիսդիթիոկարբամատի հետ (համալիր) չի նորմավորվում 366 Ցիպերմետրին 0.02 367 Ցիպրոկոնազոլ 0.2 368 Էդիլ չի նորմավորվում 369 Էնդոսուլֆան 0.1 370 Էպիբրասսինոլիդ 0.5 371 Էսֆենվալերատ 0.1 372 Էտալֆլուրալին չի նորմավորվում 373 Էտեֆոն 0.5 374 Էթիլմերկուրքլորիդ չի նորմավորվում 375 Էթիլենթիոմիզաթթու չի նորմավորվում 376 Էթիոֆենկարբ չի նորմավորվում 377 Էտիրիմոլ 0.15 378 Էտոֆենպրօքս չի նորմավորվում 379 Էտոֆումեզատ 0.2 380 Էտրիմֆոս չի նորմավորվում
(սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)
(սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)
(սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)
Աղյուսակ 2
Հողի քիմիական աղտոտման տեսանկյունից գերակա նշանակություն ունեցող քիմիական նյութերի վտանգավորության դասը
Վտանգավորության |
Աղտոտիչ քիմիական նյութ |
1 |
Մկնդեղ, կադմիում, սնդիկ, կապար, ցինկ, ֆտոր, 3, 4 -բենզ (ա) պիրեն |
2 |
Բոր, կոբալտ, նիկել, մոլիբդեն, պղինձ, ծարիր, քրոմ |
3 |
Բարիում, վանադիում, վոլֆրամ, մանգան, ստրոնցիում, ացետոֆենոն |
Աղյուսակ 3
Հողի համաճարակային վտանգավորության աստիճանի գնահատականը
Հողի համաճա-րակային վտանգա-վորության աստիճանը |
ԱՑԽՄ-ի ինդեքս |
Էնտերո-կոկերի ինդեքս |
Ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ |
Հելմինթների ձվիկներ, աղիքային ախտածին նախակենդանիներ նմուշ./կգ |
Ճանճերի թրթուրների (Թ)- հարսնյակների (Հ)-նմուշը 20x20 սմ մակերեսով հողից |
Մաքուր |
1 - 10 |
1 - 10 |
0 |
0 |
0 |
Չափավոր վտանգավոր |
10- 100 |
10 - 100 |
0 |
մինչև 10 |
Թ- մինչև 10 |
Վտանգավոր |
100 - 1000 |
100 - 1000 |
0 |
մինչև 100 |
Թ- մինչև 100 |
Խիստ վտանգավոր |
1000 և բարձր |
1000 և բարձր |
0 |
> 100 |
Թ > 100 |
Աղյուսակ 4
ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Պարունակությունը հողում (մգ/կգ) |
Հողի աղտոտման կատեգորիան | |||
Նյութի վտանգավորության դասը |
1 դաս |
2 դաս |
3 դաս | |
1. |
> Կ առավ |
Խիստ վտանգավոր |
Խիստ վտանգավոր |
Վտանգավոր |
2. |
ՍԹԿ-ից մինչև Կ առավ |
Խիստ վտանգավոր |
Վտանգավոր |
Չափավոր վտանգավոր |
3. |
2 ֆոնային արժեքներից մինչև ՍԹԿ |
Թույլատրելի |
Թույլատրելի |
Թույլատրելի |
(աղյուսակը լրաց. 16.06.15 N 25-Ն)
Աղյուսակ 5
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Պարունակությունը հողում (մգ/կգ) |
Հողի աղտոտման կատեգորիան | |||
Նյութի վտանգավորության դասը |
1 դաս |
2 դաս |
3 դաս | |
1. |
> 5 ՍԹԿ |
Խիստ վտանգավոր |
Խիստ վտանգավոր |
Վտանգավոր |
2. |
2-ից 5 ՍԹԿ |
Խիստ վտանգավոր |
Վտանգավոր |
Չափավոր վտանգավոր |
3. |
1-ից 2 ՍԹԿ |
Թույլատրելի |
Թույլատրելի |
Թույլատրելի |
(աղյուսակը լրաց. 16.06.15 N 25-Ն)
Աղյուսակ 6
ՀՈՂՈՒՄ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ (ՍԹԿ) ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
Նյութի անվանումը |
Պարունակության ձևերը |
ՍԹԿ-ի մեծությունը մգ/կգ հաշվի |
Ըստ վնասակարության (լիմիտավորող) ցուցանիշների (Կ1-Կ4) առավելագույն թույլատրելի մակարդակները - (ԿMAX) մգ/կգ |
Վտանգա-վորության | ||||
Տրանսլոկացիոն (Կ1) |
Միգրացիոն |
Ընդհանուր սանիտարական (Կ4) | ||||||
Ջրային (Կ2) |
Օդային (Կ3) | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
1. |
Պղինձ |
pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր |
3 |
3,5 |
72 |
- |
3 |
2 |
2. |
Քրոմ |
pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր |
6 |
6 |
6 |
6 |
6 |
2 |
3. |
Նիկել |
pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր |
4 |
6,7 |
14 |
- |
4 |
2 |
4. |
Ցինկ |
pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր |
23 |
23 |
200 |
- |
37 |
1 |
5. |
Մանգան սևահող |
pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր |
140 |
320 |
1860 |
- |
140 |
3 |
6. |
Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4 |
-"- |
60 |
220 |
1000 |
- |
60 |
3 |
7. |
Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 1,4-5,6 |
-"- |
80 |
220 |
1000 |
- |
80 |
3 |
8. |
Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH > 6 |
-"- |
100 |
- |
1600 |
- |
100 |
3 |
9. |
Մանգան սևահողեր |
Կորզվող 0,1 և |
700 |
1600 |
9300 |
- |
700 |
3 |
10. |
Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4 |
-"- |
300 |
1100 |
5000 |
- |
300 |
3 |
11. |
pH 5,1 - 6 |
-"- |
400 |
1100 |
5000 |
- |
400 |
3 |
12. |
pH >6 |
-"- |
500 |
1100 |
8000 |
- |
500 |
3 |
13. |
Կոբալտ |
Ամոնիանատրիու-մային բուֆեր pH 3,5 գորշահողերի համար և 4,7 ճիմառատա-մոխրանման հողի համար |
5 |
25 |
>1000 |
- |
5 |
2 |
14. |
Ֆտոր |
Ջրում լուծվող |
10 |
10 |
10 |
- |
25 |
1 |
15. |
Ծարիր |
Համախառն |
4,5 |
4,5 |
4,5 |
- |
50 |
2 |
16. |
Մանգան |
Համախառն |
1500 |
3500 |
15000 |
- |
1500 |
3 |
17. |
Վանադիում |
Համախառն |
150 |
170 |
350 |
- |
150 |
3 |
18. |
Մանգան+ |
Համախառն |
1000+100 |
1500+50 |
2000+200 |
- |
1000+100 |
3 |
19. |
Կապար |
Համախառն |
32 |
35 |
260 |
- |
32 |
1 |
20. |
Մկնդեղ |
Համախառն |
2 |
2 |
15 |
- |
10 |
1 |
21. |
Սնդիկ |
-"- |
2,1 |
2,1 |
33,3 |
2,5 |
5 |
1 |
22. |
Կապար + սնդիկ |
-"- |
20+1 |
20+1 |
30+2 |
- |
30+2 |
1 |
23. |
Կալիումի քլորիդ (K2Օ) |
-"- |
560 |
1000 |
560 |
1000 |
5000 |
3 |
24. |
Նիտրատներ |
-"- |
130 |
180 |
130 |
- |
225 |
2 |
25. |
Ծծմբային միացություն-ներ (S): Տարերային ծծումբ |
-"- |
160 |
180 |
380 |
- |
160 |
3 |
26. |
Ծծմբաջրածին (H2 S) |
-"- |
0,4 |
160 |
140 |
0,4 |
160 |
3 |
27. |
Ծծմբաթթու |
-"- |
160 |
180 |
380 |
- |
160 |
1 |
28. |
Ածխի ֆլոտացիայի թափոններ (ԱՖԹ)1 |
-"- |
3000 120 |
9000 800 |
3000 120 |
6000 800 |
3000 800 |
2 3 |
29. |
Հեղուկ համալիր պարարտա-նյութեր NPK (10:4:0) |
-"- |
80 |
>800 |
80 |
>8000 |
800 |
3 |
30. |
Բենզ(ա)պիրեն |
-"- |
0,02 |
0,2 |
0,5 |
- |
0,02 |
1 |
(աղյուսակը լրաց. 16.06.15 N 25-Ն)
Հավելված 1 |
Հողի սանիտարական վիճակի գնահատման հիմնական ցուցանիշները` կախված դրանց գործառնական նշանակությունից
N |
Ցուցանիշի անվանումը |
Հսկողության գործառնական գոտիներ (տարածքների) | |||
Բնակավայր |
Նախադպրոցական, |
Ջրամատակա-րարման, ջրա-հեռացման կառույցներ, կոյուղագծեր, օրվա կարգա-վորիչ ջրամբարներ, մաքրման կայաններ, պոմպակայան-ներ, աղբավայրեր |
Հանգստի և առողջարարական գոտիներ (պուրակ, զբոսայգի, լողափ) | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
Սանիտարական թիվ (սպիտակուցային ազոտի հարաբերությունը ընդհանուր օրգանական ազոտին) |
+ - |
+ - |
+ - |
- |
2 |
Ամոնիումի ազոտ, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
3 |
Նիտրատային ազոտ, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
4 |
Քլորիդներ, մգ/կգ |
+ - |
+ - |
+ - |
+ - |
5 |
pH |
+ - |
+ - |
+ - |
+ - |
6 |
Թունաքիմիկատներ (մնացորդային քանակներ), մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
7 |
Ծանր մետաղներ, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ - |
8 |
Նավթ և նավթամթեքներ, մգ/կգ |
+ |
+ - |
+ |
+ - |
9 |
Ցնդող ֆենոլներ, մգ/կգ |
+ |
+ - |
+ |
+ |
10 |
Ծծմբային միացություններ, մգ/կգ |
+ |
+ - |
+ |
+ |
11 |
Դետերգենտներ, մգ/կգ |
+ |
+ - |
+ |
+ |
12 |
Կանցերոգեն նյութեր, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
13 |
Մկնդեղ, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
14 |
Պոլիքլորացված բիֆենիլներ, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ - |
15 |
Ցիանիդներ, մգ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
16 |
Ռադիոակտիվ նյութեր, Կի/գ |
+ |
+ |
+ |
+ |
17 |
Մակրոքիմիական պարարտանյութեր, /կգ |
+ - |
+ - |
+ |
+ - |
18 |
Միկրոքիմիական պարարտանյութեր, գ/կգ |
+ - |
+ - |
+ |
+ - |
19 |
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ` (ԱՑԽՄ) կամ ընդհանուր կոլիձև մանրէներ |
+ |
+ |
+ |
+ |
20 |
Էնտերոկոկեր (ֆեկալ ստրեպտոկոկեր), ինդեքս |
+ |
+ |
+ |
+ |
21 |
Աղիքային խմբի ախտածին մանրէներ (համաճարակային ցուցումով), ինդեքս |
+ |
+ |
+ |
+ |
22 |
Հելմինթների ձվիկներ և թրթուրներ (կենսունակ), նմուշ/կգ |
+ |
+ |
+ |
+ |
23 |
Աղիքային ախտածին միաբջիջների ցիստեր, նմուշ/100գ |
+ |
+ |
+ |
+ |
24 |
Սինատրոպ ճանճերի թրթուրներ և հարսնյակներ, նմուշ/20 X 20 մակերեսով հողում |
+ |
+ |
+ |
+ |
«+» նշանը - ցույց է տալիս հողի սանիտարական վիճակի գնահատման ժամանակ ցուցանիշների որոշման պարտադիր լինելը,
«-» նշանը - ոչ պարտադիր ցուցանիշ,
«+ -» նշանը - պարտադիր ցուցանիշ աղտոտման աղբյուրի առկայության պայմաններում։
Հավելված 2 |
Աղտոտվածության աստիճանից կապված հողի օգտագործման առաջարկները
Հողի աղտոտվածության դասը |
Հողի օգտագործման առաջարկ |
Մաքուր |
Օգտագործում առանց սահմանափակման |
Թույլատրելի |
Օգտագործում առանց սահմանափակման, բացառությամբ բարձր խոցելիության օբյեկտների` մանկական, դպրոցական կազմակերպությունների, բնակելի կառուցապատման տարածքների, սպորտային, խաղային, մանկական, հանգստի հրապարակների, հանգստի (ռեկրեացիոն), առողջարանային գոտիների, ջրային օբյեկտների, ջրմուղների |
Չափավոր վտանգավոր |
Շինարարության ընթացքում խրամատների և փոսերի լցման համար` կանաչապատման համար նախատեսված տարածքներում, վրայից ավելացնելով 0,2մ շերտով մաքուր գրունտ |
Վտանգավոր |
Սահմանափակ օգտագործում շինարարության ընթացքում փորվածքների լցման համար, վրայից ավելացնելով ոչ պակաս 0,5մ շերտով մաքուր գրունտ: Համաճարակային վտանգի առկայության դեպքում հիգիենիկ հակահամաճարակային հսկողություն մարմինների առաջարկությամբ կատարվում է ախտահանում (դեզինվազիա) հետագա լաբորատոր հսկողությամբ: |
Արտակարգ վտանգավոր |
Տեղափոխում և օգտահանում հատուկ պոլիգոններում: Համաճարակային վտանգի առկայության դեպքում հիգիենիկ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների առաջարկությամբ կատարվում է ախտահանում (դեզինվազիա)` հետագա լաբորատոր հսկողությամբ: |
Հավելված 3 |
ՔԻՄԻԱԿԱՆ, ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՆՅՈՒԹԵՐ, ՌԵԱԿՏԻՎՆԵՐ
Բահեր ըստ ԳՕՍՏ 19596-74
Հողային դանակներ ըստ ԳՕՍՏ 23707-79
Պոլիէթիլենային և պոլիստիրոլային դանակներ
Հողային հորատներ
Սառնարան 40C մինչև 60C ջերմաստիճանի պահպանմամբ
Պայուսակ սառնարաններ
Ընդհանուր օգտագործման լաբորատոր կշեռքներ ըստ ԳՕՍՏ 24104-80 200 և 1000 գ առավելագույն բեռնվածությունով
Էմալապատ (Կյուվետներ) տաշտակներ
Ապակյա բյուրեղարարնար
Հողային մաղեր 0,25, 0,5, 1, 3 մմ ցանցով ըստ ԳՕՍՏ 3584-73
Ապակյա լաբորատոր սպիրտայրոցներ ըստ ԳՕՍՏ 10090-74
Ճենապակյա հավանգներ և վարսանդներ ԳՕՍՏ 9147-80
Հասպիսյա հավանգներ և վարսանդներ, ագաթե կամ հալեցված կորունդից
Լայնաբերան ապակյա սրվակներ կամ բանկաներ հղկախցաններով 300, 500, 800, 1000սմ3 տարողությամբ
Սննդային պոլիէթիլենից կամ պոլիստիրոլային բանկաներ կամ տուփեր
Մետաղական մածկաթիակ ըստ ԳՕՍՏ 19126-79
Պլաստմասսե մածկիչներ ըստ ԳՕՍՏ 19126-79
Գոգաթիակ
Փաթեթավորման թուղթ ըստ ԳՕՍՏ 8273-75
Բժշկական մոմլաթ
Յուղաթուղթ ըստ ԳՕՍՏ 892-70
Գործվածքից պարկիկներ
Պոլիէթիլենային ծրարներ և թաղանթներ
Մագաղաթ ըստ ԳՕՍՏ 2995-73
Ստերիլ բամբակ-թանզիֆե խծուծներ
Ստվարաթղթե տուփեր
Աղաթթու ըստ ԳՕՍՏ 3118-77 մաքուր անալիզի համար (r, g, a), 3 և 10% զանգվածային բաժնով լուծույթ
Նատրիումի հիդրօքսիդ ըստ ԳՕՍՏ 4328-77
Էթիլ սպիրտ ռեկտիֆիկացված տեխնիկական ըստ ԳՕՍՏ 18300-72
Ֆորմալին տեխնիկական ըստ ԳՕՍՏ 1625-75, բարձր տեսակի, 3% լուծույթ
Նատրիումի քլորիդ ըստ ԳՕՍՏ 4233-77, 0,83% իզոտոնիկ լուծույթ
2. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
Քիմիական, մանրէաբանական և սանիտարամակաբուծաբանական հետազոտությունների համար նմուշառումը կատարում են տարին մեկ անգամից ոչ պակաս: Ծանր մետաղներով աղտոտման վերահսկման համար նմուշառումը կատարում են 3 տարին 1 անգամից ոչ պակաս: Մանկապարտեզների, բուժկանխարգելիչ կազմակերպությունների և հանգստյան գոտիների հողի աղտոտման վերահսկման համար նմուշառումը կատարում են տարին 2 անգամից ոչ պակաս` գարնանը և աշնանը:
Վերահսկման ենթակա տարածքում կատարում են տեղանքի զննումներ, ըստ զննումների տվյալների և առկա փաստաթղթերի (արդյունաբերական ձեռնարկությունների Սահմանային Թույլատրելի Արտանետումների, արտահոսքերի տվյալներ և այլն) լրացնում են հետազոտվող հողամասի անձնագիրը (հավելված 1) և կատարում են հողի նկարագրում (հավելված 1.5.4):
Արդյունաբերական ձեռնարկությունների կողմից աղտոտվող հողի հսկողությունը կատարելիս նմուշառման համար հողակտորները ընտրում են «քամու վարդեր»-ի վեկտորներին զուգահեռ:
Տեղանքի ռելիեֆի անհամասեռության դեպքում նմուշառման տեղամասերը տեղադրում են ռելիեֆի բաղադրիչներով:
Քարտեզների և հատակագծերի վրա նշում են աղտոտման աղբյուրի, նմուշառման տեղամասերի և կետային նմուշառման վայրերի տեղադրումը: Նմուշառման տեղամասերը տեղադրում են ըստ ԳՕՍՏ 17.4.3.01-83:
Նմուշառման տեղամասերը զետեղում են միատարր հողային և բուսական ծածկույթով հողամասերում, հաշվի առնելով նաև հիմնական հողային տարբերակների տնտեսական օգտագործումը: Նմուշառման տեղամասերի նկարագրությունը կատարվում է համաձայն N 2 հավելվածի:
Գյուղատնտեսական անդաստանների հողի աղտոտման վերահսկման համար, կախված աղտոտման աղբյուրի բնույթից, ցանքսային կուլտուրաներից և տեղամասի ռելիեֆից ամեն 0,5-20,0 հա տարածքի համար զետեղում են 1-ից ոչ պակաս նմուշառման տեղամաս` 10 X10 քմ-ից ոչ պակաս մակերեսով:
Արդյունաբերական աղտոտման գոտում գտնվող հողի սանիտարական վիճակի հսկողության համար նմուշառման տեղամասի մակերեսները զետեղում են այն տարածքում, որը հավասար է սանիտարապաշտպանական գոտու եռապատկին:
Մանկապարտեզների, խաղահրապարակների, աղբահորերի, աղբարկղերի և փոքր մակերես զբաղեցնող այլ օբյեկտների հողի սանիտարական վիճակի հսկողության համար նմուշային մակերեսի մեծությունը պետք է լինի 5 X 5մ ոչ ավելի:
3. ՀՈՂԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ
Կետային նմուշները ընտրում են նմուշային մակերեսի 1 կամ մի քանի շերտերից կամ հորիզոններից ծրարի մեթոդով, անկյունագծով կամ այլ եղանակով, հաշվի առնելով, որ ամեն մի նմուշ ներկայացնի հողի մի մաս, որը բնորոշ է գենետիկ հորիզոններին, կամ տվյալ տեսակի հողի շերտին: Կետային նմուշների քանակը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17.4.3/01-83-ին: Կետային նմուշները վերցնում են դանակով կամ մածկիչով, կամ հողային հորատով: Միացյալ նմուշը կազմում են խառնելով կետային նմուշները, որոնք ընտրվել են մեկ նմուշառման տեղամասից: Քիմիական հետազոտության համար միացյալ նմուշը կազմում են ոչ պակաս, քան 5 կետային նմուշներից, որոնք վերցվել են 1 նմուշառման տեղամասից: Միացյալ նմուշի զանգվածը պետք է լինի 1 կգ-ից ոչ պակաս:
Մակերեսային բաշխվող նյութերով` նավթ, նավթամթերքներ, ծանր մետաղներ և այլն, աղտոտման վերահսկման համար կետային նմուշները ընտրում են շերտ-շերտ 0-5 և 5-20սմ խորությունից 200-ական գրամից ոչ ավելի զանգվածով: Հեշտ միգրացվող նյութերով աղտոտման վերահսկման համար կետային նմուշները վերցվում են գենետիկական հորիզոններով հողային կտրվածքի ամբողջ խորությամբ:
Կետային նմուշների վերցման և միացյալ նմուշի կազմման ժամանակ պետք է բացառվի դրանց երկրորդային աղտոտման հնարավորությունը: Ծանր մետաղների որոշման համար նախատեսված հողի կետային նմուշները վերցնում են մետաղ չպարունակող գործիքով: Կետային նմուշներ վերցնելուց առաջ փորիչի պատը կամ կեռնի մակերեսը պետք է մաքրել պոլիէթիլենային կամ պոլիսթիրոլային դանակով կամ պլաստմասսե մածկիչով: Ցնդող քիմիական նյութերի համար նախատեսված հողի կետային նմուշները անհրաժեշտ է միանգամից տեղադրել հղկախցանով սրվակների կամ ապակյա բանկաների մեջ, լցնելով դրանք ամբողջությամբ մինչև խցանը:
Պեստիցիդների որոշման համար նախատեսված հողի կետային նմուշները պետք չէ վերցնել պոլիէթիլենային կամ պլաստմասսե տարաների մեջ:
Մանրէաբանական հետազոտության համար մեկ նմուշառման տեղամասից կազմում են 10 միացյալ նմուշ:
Յուրաքանչյուր միացյալ նմուշը կազմում են 3 կետային նմուշներից, յուրաքանչյուրը 200-ից մինչև 250 գ զանգվածով, որոնք ընտրված են շերտ-շերտ 0-5սմ և 5-20 սմ խորությունից: Մանրէաբանական հետազոտության համար նախատեսված հողի նմուշների կրկնակի աղտոտումը կանխելու նպատակով այն պետք է վերցնել ասեպտիկայի օրենքների պահպանումով` մանրէազերծված գործիքով, խառնել մանրէազերծ մակերեսի վրա և տեղադրել մանրէազերծված տարայի մեջ:
Հելմինթոլոգիական հետազոտության համար յուրաքանչյուր նմուշառման տեղամասից վերցնում են մեկ միացյալ նմուշ 200 գ զանգվածով, որը կազմված է տասը կետային նմուշներից, յուրաքանչյուրը 20 գ զանգվածով: Կետային նմուշները վերցվում են շերտ-շերտ 0-5սմ և 5-10սմ խորությունից: Անհրաժեշտության դեպքում նմուշառումը կատարում են հողի խորին շերտերից և գենետիկական հորիզոններով:
Աղիքային ախտածին նախակենդանիների հայտնաբերման համար նմուշը վերցվում է հողի մակերեսից և մինչև 10 սմ խորությունից 300գ-ից ոչ ավելի զանգվածով: Հողի ավելի խորը շերտերում ցիստեր չեն հայտնաբերվում: Վերցրած նմուշը տեղավորում են կափարիչով ապակյա տարայի մեջ: Հետազոտությունը կատարում են նմուշը վերցնելուց 48 ժամվա ընթացքում՝ պահպանելով սառնարանում 2-60C ջերմաստիճանում: Նախակենդանիների կենսունակությունը պահպանելու նպատակով հողի նմուշին ավելացնում են նատրիումի քլորիդի 0,85%-ոց լուծույթ:
Բոլոր միացյալ նմուշները պետք է գրանցվեն մատյանում և համարակալվեն: Յուրաքանչյուր նմուշի համար պետք է լրացվի ուղեկցող կտրոն ըստ հավելված 1.5.3-ի:
Հողի նմուշների տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ դրանց երկրորդային աղտոտումը կանխելու նպատակով:
Քիմիական հետազոտության համար նախատեսված հողի նմուշները չորացնում են մինչև օդաչորային վիճակը ըստ ԳՕՍՏ 5180-75: Օդաչորային նմուշները պահում են կտորե պարկերում, ստվարաթղթե տուփերում կամ ապակյա տարայում: Ցնդող և քիմիական անկայուն նյութերի որոշման համար նախատեսված հողի նմուշները անմիջապես տեղափոխում են լաբորատորիա և ենթարկում անալիզի:
Եթե անալիզը հնարավոր չէ կատարել 1 օրվա ընթացքում, ապա հողի նմուշները պահպանվում են սառնարանում 4-50C ջերմաստիճանում 24 ժամից ոչ ավելի: Աղիքային ցուպիկների և էնտերոկոկերի հետազոտության համար հողի նմուշը պահպանվում է սառնարանում 3 օրից ոչ ավելի:
Հելմինթոլոգիական հետազոտության համար նախատեսված հողի նմուշները նմուշառումից անմիջապես հետո տեղափոխում են լաբորատորիա: Եթե հնարավոր չէ անմիջապես կատարել հետազոտություն, նմուշները պահպանում են սառնարանում 4-50C ջերմաստիճանում:
Բիոհելմինթների ձվիկների նկատմամբ հետազոտման համար հողը առանց մշակման պահպանում են 7 օրից ոչ ավելի, իսկ գեոհելմինթների նկատմամբ հետազոտման համար` 1 ամսից ոչ ավելի: Նմուշների պահպանման ժամանակ գեոհելմինթների ձվիկների չորացումը և թրթուրների զարգացումը կանխելու նպատակով հողը խոնավացնում են և ենթարկում աերացիայի շաբաթը մեկ անգամ, որի համար նմուշները հանում են սառնարանից և թողնում են 3 ժամ սենյակային ջերմաստիճանում, խոնավացնում են ջրով ըստ ջրազրկման աստիճանի և նորից տեղադրում են սառնարանում:
Մեկ ամսից ավելի հողի նմուշների պահպանման անհրաժեշտության դեպքում օգտագործում են կոնսերվացնող միջոցներ` հողը տեղափոխում են բյուրեղարարի մեջ, ավելացնում են 3%-անոց ֆորմալինի լուծույթ, որը պատրաստվում է 0,85% -անոց նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով (Բարբագալլոյի հեղուկ) կամ 3%-անոց աղաթթվի լուծույթ, այնուհետև տեղադրում են սառնարանում:
4. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
4.1 Քիմիական նյութերի որոշման համար լաբորատորիայում հողի նմուշը փռում են թղթի կամ կալկայի վրա և խոշոր գնդիկները տրորում են վարսանդով: Այնուհետև ընտրում են ներառումները` բույսերի արմատները, միջատները, քարերը, ապակին, ածուխը, կենդանիների ոսկորները, ինչպես նաև նորագոյացությունները` գիպսի բյուրեղաբույլը, կրային խորդակները և այլն: Հողը տրորում են հավանգի մեջ վարսանդով և մաղում են 1 մմ անցքեր ունեցող մաղով: Ընտրված նորագոյացությունները հետազոտում են առանձին, դրանց նախապատրաստումը հետազոտության համար կատարում են այնպես, ինչպես հողի նմուշը: Հանքային կոմպոնենտների համախառն պարունակությունը որոշելու համար մաղված նմուշից վերցնում են ներկայացուցչական նմուշ 20 գրամից ոչ ավելի զանգվածով և տրորում են ագաթե, հասպիսյա կամ հալեցված կորունդից պատրաստված հավանգում մինչև դիմափոշային վիճակը:
Ցնցող նյութերի պարունակությունը որոշելու համար հողի կշռուկները վերցնում են առանց 4.1 կետերում նշված նախնական գործողությունների:
Մանրէաբանական հետազոտության համար հողի նմուշների պատրաստումը կատարում են ինչպես նշված է 4.1 կետում, սակայն խիստ պահպանելով ասեպտիկայի կանոնները` հողը փռում են մանրէազերծ մակերեսի վրա, բոլոր գործողությունները կատարում են մանրէազերծված գործիքներով, մաղում են մանրէազերծված 3մմ անցքեր ունեցող մաղով, որը ծածկված է մանրէազերծված թղթով: Հողը տրորում են մանրէազերծ հավանգում: Հելմինթոլոգիական հետազոտության համար հողը նախապատրաստում են ինչպես նշված է 4.1 կետում:
ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. Հողամասի համարը ___________________________________________ |
2. Հողամասի հասցեն և նրա կապը աղտոտման աղբյուրի հետ ___________________ |
3. Հետազոտման ամսաթիվը ________________________________________ |
4. Հողամասի չափերը ____________________________________________ |
5. Հողի անվանումը _____________________________________________ |
6. Ռելիեֆ (մակերևութապատկեր)_____________________________________ |
7. Գրունտային ջրերի մակարդակը ____________________________________ |
8. Տարածքի բուսական ծածկույթը ____________________________________ |
9. Աղտոտման աղբյուրի բնութագիրը (արտադրության բնույթը, օգտագործվող հումքը, արտադրության հզորությունը, գազափոշային արտանետումների ծավալը, հեղուկ և կոշտ թափոններ, հեռավորությունը բնակելի շենքերից, խաղային հրապարակներից, ջրառման տեղերից և այլն _____ |
10. Հողամասի օգտագործման բնույթը հետազոտվող տարում (արտադրություն, գյուղատնտեսական հանդավայր, ճանապարհի շերտի օտարացում, մանկական խաղահրապարակ և այլն)______________________________________________ |
11. Նախորդ տարիներին հողամասի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ (մելիորացիա, ցանքաշրջանառություն, քիմիական միջոցների օգտագործում, աղբակույտերի առկայություն, մաքրման սարքավորումներ և այլն)____ ________________________________________________________________ |
ԿԱՏԱՐՈՂ` |
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ՊԱՇՏՈՆԸ |
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
« ___ » _____________________ 200 թ. |
1. Հետազոտվող տեղամասի համարը __________________________________ |
2. Նմուշառման հրապարակի համարը _________________________________ |
3. Նմուշառման հրապարակի հասցեն __________________________________ |
4. Ռելիեֆ ____________________________________________________ |
5. Հողի անվանումը մեխանիկական կազմի նշումով__________________________ __________________________________________________________ |
6. Բուսական ծածկույթը __________________________________________ |
7. Հանդավարը և նրա կուլտուրալ վիճակը _______________________________ |
8. Հողի բնորոշ հատկությունները (ճահճացում, աղայնացում, կարբոնատացում և այլն) ____ __________________________________________________________ |
9. Հողագրունտային ջրերի առկայություն _______________________________ |
10. Տնտեսական օգտագործման բնույթը _______________________________ |
11. Անտրոպոգեն ծագում ունեցող ներառումների առկայություն (քարեր, ռետին, |
ԿԱՏԱՐՈՂ` | ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՊԱՇՏՈՆԸ |
ՈՒՂԵԿՑՈՂ ԿՏՐՈՆ
1. Նմուշառման ամսաթիվը և ժամը _________________________________ |
2. Հասցեն _________________________________ |
3. Տեղամասի համարը __________________________________ |
4. Փորձադաշտի համարը __________________________________________ |
5. Միացյալ նմուշի համարը, հորիզոնը (շերտը), նմուշառման խորությունը ____________ __________________________________________________________ |
6. Նմուշառման օրվա օդերևութաբանական պայմանների բնութագիրը ______________ __________________________________________________________ |
7. Նմուշառման ժամանակ հայտնաբերված առանձնահատկությունները (արևով լուսավորումը, քիմիական միջոցների օգտագործումը, գյուղատնտեսական մեքենաներով հողի մշակման տեսակները, աղբակույտերի մաքրման կառույցների առկայությունը և այլն)_______________________________ ______________________________________________________________________ |
8. Այլ առանձնահատկություններ _________________________________________________ ______________________________________________________________________ |
ԿԱՏԱՐՈՂ` | ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՊԱՇՏՈՆԸ |
(հավելվածը լրաց., փոփ. 16.06.15 N 25-Ն, փոփ. 03.10.20 N 29-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.10.2020, N 29-Ն | 13.10.2020, N 01-Ն | |
16.06.2015, N 25-Ն | 13.08.2015, N 01-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|