Գլխավոր տեղեկություն
Համար
N 214-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2020
Ընդունող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
09.09.2020
Ստորագրող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

 

9 օգոստոսի 2020 թվականի
ք. Երևան

N 214-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 163-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման, գրանցման և քարտադարանի քարտի ձևաթղթերը հաստատելու մասին» N 163-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 1) հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով՝».

 2) ուժը կորցրած ճանաչել հրամանի 4-րդ կետը.

 3) N 1 հավելվածի՝ աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ձևաթղթի 6-րդ սյունակում «Աշխարհագրական օբյեկտի կոորդինատները» բառերը փոխարինել «Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները՝ վայրկյանի տասնորդական ճշտությամբ» բառերով.

 4) N 2 հավելվածի՝ աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման ձևաթղթի՝

 ա․ III սյունակում «Աշխարհագրական օբյեկտների անվանման հաստատման որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը» բառերը փոխարինել «Օբյեկտների անվանման հաստատման որոշման համարը, տարեթիվը և տողի համարը» բառերով.

 բ․ V սյունակում «Աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները» բառերը փոխարինել «Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները՝ վայրկյանի տասնորդական ճշտությամբ» բառերով.

 գ․ VI սյունակում «Տեղագրական քարտեզի թերթի (թերթերի) համարը (համարները)» բառերը փոխարինել «Տեղագրական քարտեզի անվանաթերթ(երի)ի համար(ներ)ը» բառերով․

 դ․ VII սյունակում «*Աշխարհագրական օբյեկտի ծածկագիրը» բառերը փոխարինել «*Օբյեկտի ծածկագիրը՝ ներառելով մարզի, համայնքի և բնակավայրի ծածկագրերը».

 5) N 3 հավելվածի՝ ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի՝

 ա. 1-ին կետում «Անվանման ծածկագիրը» բառերից հետո լրացնել «՝ ներառելով մարզը, համայնքը և բնակավայրը» բառերը, իսկ «Գրանցման ամսաթիվը» բառերը փոխարինել «Որոշման համարը և տարեթիվը» բառերով.

  բ. 3-րդ կետում «Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները» բառերից հետո լրացնել «վայրկյանի տասնորդական ճշտությամբ» բառերը, իսկ «Տեղագրական քարտեզի» բառերից հետո լրացնել «անվանաթերթի» բառը:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ս. Թովմասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2020 թվական: