ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 մայիսի 2020 թ. ք. Երևան |
N 549-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524 որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 2.27 կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N 163 որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ՝
2020 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 250 տոննա ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
2. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 23-ի N 549-Ն հրաման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզիայի տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները։
2. Սույն ընթացակարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են նաև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և N1 հավելվածի, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածի համապատասխան:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1 ծածկագրերին դասվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակներ.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
III. ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում են հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` 2020 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 75 տոկոսը,
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար 2020 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 25 տոկոսը:
5. Այն դեպքերում, երբ նշված ընթացակարգով բաշխման արդյունքում ստացվում է կոտորակային թիվ, ապա բաշխման արդյունքները ենթակա են կլորացման՝ մինչև ամբողջ թիվ:
6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2020 թվականի համար Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) բաշխումն իրականացվում է մինչ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N163 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
7. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) լիցենզիայի ստացման համար հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը սահմանվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված հայտը ենթարկել փոփոխության մինչ նշված սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
8. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը 2020 թվականի համար բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում և համաձայն N 1 Ձևի հայտ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Լիցենզիայի ստացման հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D,
որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին՝ համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը։
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt,
որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
10. Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմումը և հայտը` համաձայն N 1 Ձևի, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:
11. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո` մնացորդի առկայության դեպքում, լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:
12. Պատմական գնորդները 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում և հայտ:
13. Ներկայացված դիմում և հայտի հիման վրա լիազոր մարմինն 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ, հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:
14. Եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում պատմական գնորդների կողմից դիմում և հայտ չի ներկայացվում, ապա ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև:
15. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը:
16. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն ընթացակարգի 18-րդ կետի պահանջներին համապատասխան:
17. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` սույն ընթացակարգի 9-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` 15-րդ կետի համաձայն:
18. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 Ձևի,
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճեն:
19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Դիմումը և հայտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում՝ կից փաստաթղթերի և պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է։ Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
21. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:
22. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակի ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն:
23. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
24. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
25. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում լիցենզիայի տրամադրման տարվա ավարտը:
26. Լիցենզիան ստորագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից:
IV. ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
27. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.
3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.
4) անդամ պետությունների միջազգային պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հայցվում է լիցենզիան.
5) սակագնային քվոտայի սպառումը կամ դրանց բացակայությունը (քվոտավորման ենթակա ապրանքների համար լիցենզիայի ձևակերպման դեպքում):
28. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխությունների կատարում, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
29. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
30. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում.
1) հայտատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով դիմումի ներկայացում,
2) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարում (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխություն,
3)լիցենզիա ստանալու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերում,
4) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցում կամ կասեցում,
5) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել է լիցենզիան,
6) լիցենզիայի տրամադրման ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերում, որոնց հետևանքով տրամադրվել է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել սահմանված կարգը պահպանելու դեպքում,
7) լիցենզառուի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պայմանների չկատարում,
8) դատական որոշման առկայություն:
31. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու օրվանից։
Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | ||||
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր
| ||||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | ||||
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | ||||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը | |||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | |||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||||
17.Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը` Հեռախոսահամարը` Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 202 թ. |
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 23-ի N 549-Ն հրաման |
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր
N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 202 թ. |
Հավելված N 3 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 23-ի N 549-Ն հրաման |
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր
N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը
Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 202 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|