ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2020 թ. |
N 638-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՁԵՎԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման 28-րդ, 29-րդ, 31-րդ 32-րդ կետերին, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին և Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 4-ի N 74-Ա որոշման համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ի N 04/8 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1.«ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00021 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար մեկ ունիվերսալ հոսքագծի ներդիր՝ N 0001:
2.«ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման ՏՄՏԶ N 00021 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը սահմանել «Շիրակի մարզ, ք. Արթիկ, Նալբանդյան փողոց 78/5» հասցեն:
Ս. Պապիկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|