Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.05.2020-15.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.03.01/8(611) Հոդ.63
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.02.2018
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10318068

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 փետրվարի 2018 թ.

ք. Երևան

 N 133-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ԴՐՈՇՄԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.04.20 N 493-Ն)

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և 16-րդ հոդվածի 7-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը, չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը և չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերները սահմանելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի N 142-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1018-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) վերնագրից հանել «և չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերները» բառերը:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետը:

2) ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի «Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանը:

3. Սահմանել՝

1) Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը՝ համաձայն Հավելված N 1-ի:

2) Չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի պատկերները՝ համաձայն Հավելված N 2-ի:

(3-րդ կետը լրաց. 28.04.20 N 493-Ն)

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:

 

 

Ս. Կարայան

 

 

Հավելված N 1

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2018 թ. փետրվարի 19-ի

N 133-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցի (այսուհետ՝ ՉՄ) ստուգաչափման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. ՉՄ ստուգաչափումն իրականացնում են չափագիտության ազգային մարմինը և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք (այսուհետ` Լիազորված կազմակերպություն):

3. ՉՄ ստուգաչափումն իրականացվում է սահմանված չափագիտական պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստելու նպատակով:

4. ՉՄ ստուգաչափման պարբերականությունը և ստուգաչափման մեթոդիկան որոշվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ։

5. Ստուգաչափման ժամանակ կիրառվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորների էտալոններ, որոնց համար ապահովվում է դրանց օգնությամբ ստացված չափումների արդյունքների չափագիտական հետևելիությունը Միավորների միջազգային համակարգին, ազգային (առաջնային) էտալոններին կամ մեծությունների միավորների միջազգային էտալոններին:

6. ՉՄ ստուգաչափումը լինում է առաջնային, պարտադիր պարբերաբար կատարվող, կրկնակի, ընտրանքային, կամավոր:

7. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Չափագիտական վկայագրում՝ արտադրվող կամ ներմուծվող, իր կազմում մեկից ավելի ինքնավար ՉՄ ունեցող չափողական համակարգի համապատասխանության հավաստում չափումների միասնականության ապահովման սահմանված պահանջներին:

2) Առաջնային ստուգաչափում՝ արտադրությունում թողարկված, ներմուծված, նորոգման ենթարկված կամ նախկինում չստուգաչափված յուրաքանչյուր ՉՄ ստուգաչափում, բացառությամբ այն ՉՄ, որոնց ստուգաչափումը կատարվել է այլ երկրի արտադրողի մոտ և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը:

3) Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափում՝ ստուգաչափված ՉՄ հերթական ստուգաչափում, որն իրականացվում է պարբերաբար` ՉՄ տեսակի հաստատման ժամանակ հատկորոշված ժամանակահատվածում և ընթացակարգերով:

4) Կրկնակի ստուգաչափում՝ ստուգաչափված ՉՄ հերթական ստուգաչափում, այդ թվում՝ վերանորոգումից հետո կատարվող ստուգաչափում:

5) Ընտրանքային ստուգաչափում՝ խմբաքանակից պատահական կերպով ընտրված նմուշների համապատասխան քանակի ստուգման արդյունքների վրա հիմնված միատեսակ ՉՄ ստուգաչափում:

6) Կամավոր ստուգաչափում՝ ոչ պարտադիր իրականացվող ստուգաչափում:

7) Ստուգաչափման մեթոդիկա՝ ընթացակարգ, որը սահմանում է ստուգաչափումն իրականացնելու մանրամասն նկարագրություն, ինչպես նաև ստուգաչափում իրականացնելու համար օգտագործվող չափանմուշներին և օժանդակ սարքերին ներկայացվող պահանջներ։

8) Հայտատու՝ ստուգաչափման ծառայություններ պատվիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ անհատ ձեռնարկատեր, որին ՉՄ պատկանում է սեփականության կամ այլ իրավունքով։

 

II. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Լիազորված կազմակերպության կողմից ՉՄ ստուգաչափումն իրականացվում է հայտատուի կողմից սույն Հավելվածի Ձև N 1-ով հաստատված ստուգաչափման հայտի ներկայացման դեպքում կամ ստուգաչափման իրականացման վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:

9. ՉՄ ստուգաչափման ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը Լիազորված կազմակերպության կողմից մատչելի եղանակով ներկայացվում է հայտատուներին, ինչպես նաև տեղադրվում է Լիազորված կազմակերպության պաշտոնական կայքում:

10. ՉՄ ստուգաչափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի, ստուգաչափման մեթոդիկաների հիման վրա:

11. Առաջնային ստուգաչափումը՝

1) իրականացվում է ՉՄ արտադրությունում թողարկվելուց հետո՝ մինչև շահագործման հանձնելը կամ շուկայահանելը.

2) (պարբերությունն ուժը կորցրել է 28.04.20 N 493-Ն)

Եթե չափագիտության ազգային մարմնի կողմից գնահատված է արտադրող կազմակերպության որակի համակարգը և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին, ինչպես նաև կամայական ընտրությամբ 10 ՉՄ-ների չափման սխալանքը չի գերազանցում թույլատրելի առավելագույն սխալանքի կեսը, ապա ՉՄ առաջնային ստուգաչափման ժամանակ Լիազորված կազմակերպությունը կարող է մնացած ՉՄ-ների սխալանքը որոշել միայն չափման անվանական արժեքում (մասնակի ծրագրով ստուգաչափում)։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանելու մասին» N 60-Ն որոշմամբ սահմանված չափման միջոցները ենթակա են առաջնային ստուգաչափման:

(11-րդ կետը փոփ. 28.04.20 N 493-Ն)

12. Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափումն իրականացվում է շահագործման մեջ գտնվող ՉՄ-ների միջստուգաչափական ժամանակահատվածում, որը սահմանվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ:

Շահագործման հանձնված, սակայն երկարաժամկետ (ստուգաչափումների միջև սահմանված ժամկետը գերազանցող ժամկետով) պահեստավորված ՉՄ ենթարկվում է պարտադիր պարբերական ստուգաչափման միայն պահեստավորման ժամկետն ավարտվելուց հետո։

13. Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է պայմանով, որ նախկինում իրականացվել է առաջնային ստուգաչափում և լինում է հետևյալ տեսակների՝

1) արտահերթ՝ մինչև միջստուգաչափական ժամանակահատվածի ավարտը,

2) ՉՄ վերանորոգումից հետո՝ առաջնային ստուգաչափման ծավալով,

3) ստուգաչափման դրոշմի արտատիպի, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի կամ ՉՄ-ների կարգավորումների մասերում չարտոնված մուտքից պաշտպանող կապարակնիքի վնասման ժամանակ՝ ներառյալ ծրագրային ապահովումը։

Կրկնակի ստուգաչափման ժամանակ Lիազորված կազմակերպությունը ստուգաչափումն իրականացնում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան։

(13-րդ կետը լրաց. 28.04.20 N 493-Ն)

14. Ընտրանքային ստուգաչափման ենթակա են այն ՉՄ-ները, որոնց արտադրող կազմակերպության որակի համակարգը գնահատված է չափագիտության ազգային մարմնի կողմից և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին։ Lիազորված կազմակերպությունը Ընտրանքային ստուգաչափումը պետք է իրականացնի խմբաքանակից ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ N 1-ով սահմանված քանակի ՉՄ-ների նմուշներ, եթե տվյալ ՉՄ համար իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

15. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ՉՄ-ները «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրամաչափարկված լինելու դեպքում, եթե պարունակում են ստուգաչափման նորմատիվային փաստաթղթերով պահանջված կետերում տրամաչափարկում և այդ կետերում չափման անորոշությունը չի գերազանցում տվյալ ՉՄ առավելագույն թույլատրելի սխալանքը, ապա ՉՄ տրամաչափարկման արդյունքները համարվում են բավարար ստուգաչափված լինելու համար: Ստուգաչափումը հաստատվում է Լիազորված կազմակերպության կողմից՝ տրամաչափարկման սերտիֆիկատի վրա դնելով սույն հրամանի Հավելված N 2-ի Ձև N 1-ով սահմանված ՉՄ ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը։

16. Ստուգաչափման իրականացման համար հայտատուն Լիազորված կազմակերպություն է ներկայացնում.

1) Հայտ, որը ներառում է ՉՄ անվանումը, հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը. իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում). ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)։

2) Նախորդ ստուգաչափման վկայականը (առկայության դեպքում)։

3) ՉՄ լրակազմը` ՉՄ տեսակի նկարագրին համապատասխան։

4) ՉՄ վերանորոգման ենթարկված լինելու դեպքում ՉՄ վերանորոգման իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։

17. ՉՄ-ները ստուգաչափման են ներկայացվում մաքուր, փաթեթավորումից հանված վիճակում՝ ՉՄ տեխնիկական նկարագրի կամ շահագործման ձեռնարկի կամ ստուգաչափման մեթոդիկայի կամ անձնագրի (առկայության դեպքում), ինչպես նաև վերջին ստուգաչափման վկայականի հետ միասին:

18. Ստուգաչափողի մոտ ստուգվող ՉՄ կից ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև ստուգաչափման մեթոդիկայի առկայության դեպքում նշված փաստաթղթերի ներկայացումը ՉՄ հետ միասին պարտադիր չէ, ինչի մասին նշվում է ստուգաչափման իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ:

19. Հատուկ միջավայրերում շահագործվող ՉՄ-ները ստուգաչափման պետք է ներկայացվեն մանրէազերծված, վնասազերծված, չեզոքացված վիճակում, և Լիազորված կազմակերպության կողմից պետք է ընդունվեն միայն Հայտատուի կողմից դրանց մանրէազերծված, վնասազերծված, չեզոքացված լինելու վերաբերյալ տեղեկանքի ներկայացման դեպքում:

20. Ստուգաչափման համար ՉՄ-ների տեղափոխումը պետք է ապահովի Հայտատուն:

21. Եթե ստուգաչափումն իրականացվում է ՉՄ արտադրման, նորոգման և շահագործման վայրում, Հայտատուն`

1) Ապահովում է չափանմուշների, օժանդակ սարքավորումների փոխադրումը ստուգաչափման վայր և հետ տեղափոխումը,

2) Հատկացնում է ստուգաչափման համար աշխատատեղ և օժանդակ անձնակազմ,

3) Ապահովում է չափանմուշների, ՉՄ-ների պահպանումը,

4) Եթե սպասարկումն իրականացվում է շարժական ստուգաչափական լաբորատորիայի միջոցով` հատկացնում է կայանատեղ և ապահովում է դրա միացումը էլեկտրագազաջրամատակարարման ու կոյուղու ցանցերին և ապահովում պահպանումը:

22. Հայտատուն, ով արտադրում, նորոգում և կիրառում է ՉՄ-ներ, որոնց ստուգաչափումը տեղերում անցկացնելու համար պահանջվում են ստացիոնար (մնայուն) ստուգաչափական կայանքներ և ստացիոնար ՉՄ-ներ, ապահովում է նշված սարքերի առկայությունը և դրանք տրամադրում ստուգաչափողին` օգտագործման:

23. Լիազորված կազմակերպության կողմից կազմվում է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

23. ՉՄ կառուցվածքը պետք է ապահովի տեսանելի վայրում ստուգաչափման դրոշմի արտատիպը դնելու հնարավորություն: Եթե ՉՄ-ի կառուցվածքը կամ օգտագործման պայմանների յուրահատկությունները թույլ չեն տալիս ստուգաչափման դրոշմի արտատիպը անմիջապես դնել ՉՄ-ի վրա, ապա այն դրվում է անձնագրի վրա, իսկ այլ յուրահատկություններից ելնելով (ծավալով փոքր, ոչ ստանդարտ կառուցվածք կամ օգտագործման պայմաններ, յուրահատկություններ ունեցող, ստուգաչափման դրոշմի արտատիպ դնելու հնարավորություն չունեցող, նույնականացման կամ սերիական համար չունեցող,) ՉՄ-ի վրա փակցվում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ (N 2 հավելվածի Ձև 3-ով սահմանված) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով և հաշվառվում է հաշվառման համար նախատեսված մատյանում:

(23-րդ կետը խմբ. 28.04.20 N 493-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 28.04.20 N 493-Ն)

25. Լիազորված կազմակերպության ստուգաչափողի կողմից ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները առավելագույնը 10-օրյա ժամկետում (հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում) վավերացվում են սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպով ՉՄ-ի կամ անձնագրի վրա և տրվում է սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական։

Լիազորված կազմակերպության ստուգաչափողի կողմից սույն հրամանի 23-րդ կետով սահմանված՝ այլ յուրահատկություններ ունեցող ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները առավելագույնը 10-օրյա ժամկետում (հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում) փակցվում է (վավերացվում է) սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 3-ով սահմանված բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմով:

(25-րդ կետը խմբ. 28.04.20 N 493-Ն)

26. Իր կազմում մեկից ավելի ինքնավար միավորներ ունեցող և շահագործման ընթացքում դրանք միմյանցով փոխարինելու հնարավորություն ունեցող ՉՄ ստուգաչափման արդյունքում ևս տրվում է սույն Հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական:

27. Ստուգաչափման վկայականի լրացման ժամանակ հապավումների կիրառումն ու տեքստի ուղղումն արգելվում է:

28. Լիազորված կազմակերպության կողմից ստուգաչափման վկայականը կորցնելու կամ փչացնելու դեպքում տրամադրվում է ստուգաչափման վկայականի կրկնօրինակ, որի աջ կողմի վերին հատվածում արվում է հետևյալ գրառումը. «Կրկնօրինակը տրվել է …… 20.. թ.»` նշելով ստուգաչափման վկայականի բնօրինակի համարը և տրման ամսաթիվը:

29. Ստուգաչափման վկայականում սխալների (տառասխալների) հայտնաբերման դեպքում վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում Լիազորված կազմակերպության կողմից նշվում է փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

30. ՉՄ ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում 5-օրյա ժամկետում Լիազորված կազմակերպության ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը կամ հեռացնում, հանում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը՝ դնելով սույն հրամանի Հավելված N 2-ի Ձև N 2-ով սահմանված մարման դրոշմի պատկերը և հայտատուին տալիս է N 1 հավելվածի Ձև N 3-ով սահմանված ձևին համապատասխան ՉՄ հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր։

(30-րդ կետը փոփ. 28.04.20 N 493-Ն)

31. Ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի մեջ լինելու ընթացքում ստուգաչափման արձանագրությունը և ստուգաչափման վկայականի պատճենը (եթե դրանք սահմանված են ստուգաչափման մեթոդիկայում) պահվում են Լիազորված կազմակերպության կողմից:

32. ՉՄ ստուգաչափման աշխատանքների վճարումն իրականացվում է չափագիտության լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված ՉՄ ստուգաչափման գներին համապատասխան: Հրամանում չներառված ՉՄ ստուգաչափման աշխատանքների համար վճարումն իրականացվում է Հայտատուի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

33. Լիազորված կազմակերպության կողմից իրականացված ՉՄ ստուգաչափման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

 

Աղյուսակ N 1

 

Ստուգաչափվող չափման միջոցների նմուշների քանակի

 

Ընտրանքի կոդը N

Խմբաքանակի ծավալը

Նմուշների քանակը
(ընտրանքի ծավալը)

Արատավոր նմուշների քանակը

Պահուստային նմուշների քանակը

ընդունման

խոտանման

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

Մինչև 8

9-15

16-25

26-50

51-90

91-150

151-280

281-500

501-1200

1201-3200

3201-10000

2

3

5

8

13

20

32

50

80

125

200

0

0

0

0

0

0

0

1

3

5

10

1

1

1

1

1

1

1

2

4

6

11

2

3

4

6

7

8

9

9

10

16

25

 

Ձև N 1

___________________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

Պարոն _______________________________________

(տնօրենի անուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ

 

Ս Տ Ո Ւ Գ Ա Չ Ա Փ Մ Ա Ն

 

Խնդրում եմ ստուգաչափել _____________________________________________________

հայտատու (անվանում/անուն, ազգանուն)

 

պատկանող ներքոհիշյալ ՉՄ-ները՝

 

1. ___________________________________________

(ՉՄ անվանումը)

___________________

(քանակը)

 

2. ___________________________________________

(ՉՄ անվանումը)

___________________

(քանակը)

3. ___________________________________________

(ՉՄ անվանումը)

___________________

(քանակը)

4. ___________________________________________

(ՉՄ անվանումը)

___________________

(քանակը)

 

Վճարումը երաշխավորում ենք անկանխիկ:

 

Հայտատու` _____________________________

(անվանում/անուն,ազգանուն)

________________________

(ստորագրություն)

 

«____»______________20  թ.

 

Հայտատուի տվյալները՝ ___________________________________________________________

(հասցե, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե)

____________________________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

(ձևը փոփ. 28.04.20 N 493-Ն)

 

Ձև N 2

 

Չափման միջոցների ստուգաչափման վկայականի ձևը

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀՀ էկոնոմիկայի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______

 

 

Ստուգաչափման թվականը 20___ թ._____________«___»

Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________«___»

 

_________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը և տեսակը

 

Գործարանային հմ. ________________________________________________________________

Տեսակը _________________________________________________________________________

Չափման տիրույթը_________________________________________________________________

Ճշտության դասը, կարգը (սխալանքը) __________________________________________________

Արտադրողը ______________________________________________________________________

Պատկանում է _____________________________________________________________________

Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր, անվանում/անուն,ազգանուն

 

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:

Ստուգաչափումը կատարվել է համաձայն ________________________________________________

ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը

_________________________________________________________________________________

 

Ստուգաչափող՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

 

Ստուգաչափման դրոշմի արտատիպը           

 

 

Լաբորատորիայի վարիչ՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

 

Ստուգաչափման արդյունքները

 

(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

(ձևը փոփ. 28.04.20 N 493-Ն)

 

Ձև N 3

 

Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագրի ձևը

 

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀՀ էկոնոմիկայի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______

Չափման միջոցը հետագա օգտագործման համար

ոչ պիտանի ճանաչելու մասին

___________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը

 

ՏԵՍԱԿԸ ___________________________________________________________________________

 

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ N _________________________________________________________________

 

ՏՐՎԱԾ Է ___________________________________________________________________________

 

ԱՐՏԱԴՐՈՂԸ _______________________________________________________________________

 

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _____________________________________________________________________

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը

 

Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի

____________________________________________________________________________________

ոչ պիտանի ճանաչվելու պատճառը

____________________________________________________________________________________

 

Լաբորատորիայի վարիչ՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

 

Ստուգաչափող՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

(ձևը փոփ., լրաց. 28.04.20 N 493-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 28.04.20 N 493-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2018 թ. փետրվարի 19-ի

N 133-Ն հրամանի

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ԴՐՈՇՄԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 28.04.20 N 493-Ն)

 

 1. Ստուգաչափման դրոշմը (Ձև N 1) տեխնիկական միջոց է, որը նախատեսված է չափման միջոցի և (կամ) ստուգաչափման անձնագրի վրա դրոշմի արտատիպը փակցնելու համար, ինչպես նաև հավաստելու չափման միջոցի չափագիտական բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին:

2. Ստուգաչափման դրոշմը պետք է պարունակի`

1) Հայաստանի Հանրապետության հապավումը` ՀՀ,

2) Դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները,

3) Լիազորված կազմակերպության պայմանական ծածկագիրը՝ ԼԿ,

4) Ստուգաչափողի անհատական նշանը:

Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել լրացուցիչ տեղեկություն` ստուգաչափում կատարելու եռամսյակը կամ ամիսը:

3. Ստուգաչափողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը, թույլատրվում է նաև օգտագործել փոքրատառեր:

4. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դրոշմների վրա դնել նախարարության տարբերանշանը ռուսերեն այբուբենի մեծատառերով` «MО»:

5. Եռամսյակները նշվում են հռոմեական թվանշաններով` I, II, III և IV:

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է (Ձև N 2):

7. Դրոշմների անվանումը և չափերն են.

1) Պողպատյա հարվածային, կլոր, տարեկան, 6 մմ,

2) Պողպատյա հարվածային, ձևավոր, տարեկան 3,5 և 6 մմ,

3) Պողպատյա կլոր, տարեկան 8 մմ,

4) Ռետինե կլոր, 18 մմ,

5) Մարման պողպատյա տարեկան 8 մմ,

6) Մարման պողպատյա հարվածային 3,5 և 6 մմ:

8. 3,5 մմ-ոց դրոշմները պետք է պարունակեն`

1) Հայաստանի Հանրապետության հապավումը - ՀՀ,

2) դրոշմի կիրառման տարեթվի վերջին 2 թվանշանը,

3) ստուգաչափողի անհատական նշանը:

Դրոշմների տրամագծերի նոմինալ չափերը ընտրվում են` 1.5, 3.5, 6.0, 8.0, 12.0, 16.0 և 18.0 շարքից:

9. Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը (Ձև 3-րդ) պետք է պարունակի`

ա. Հայաստանի Հանրապետության հապավումը` «ՀՀ» կարմիր գույնով, որի աջ և ձախ կողմերը շրջագծված են եռագույնով,

բ. Լիազորված կազմակերպության պայմանական ծածկագիրը ԼԿ («Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի դեպքում»՝ ՍՉԱՄ)` դրոշմի կիրառման տարեթվի վերնամասում և կապույտ գույնով,

գ. Դրոշմի կիրառման տարեթիվը դրոշմի կենտրոնում և նարնջագույն գույնով,

դ. Նույնականացման համար նախատեսված հերթական համարը` տարեթվի ստորին մասում մեկ տառի և չորս թվի պարզ համակցմամբ` սև գույնով,

ե. Դրոշմը` կլոր, շրջանի տրամագիծը 25 մմ, եռագույնի ներսից եզրագրված տարվա 12 ամիսների սև գույնի նշագրումով:

(9-րդ կետը լրաց. 28.04.20 N 493-Ն)

 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

 

Ձև N 1

 

Ստուգաչափման դրոշմի պատկերը

 

Ներմուծեք նկարագրությունը_13867

 

Ձև N 2

 

Մարման դրոշմի պատկերը

Ներմուծեք նկարագրությունը_13865

Ձև N 3

 

Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը

 

Ներմուծեք նկարագրությունը_20968

(ձևը լրաց. 28.04.20 N 493-Ն)

(հավելվածը լրաց. 28.04.20 N 493-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2023, N 1619-Ն 15.09.2023, N 133-Ն
28.04.2020, N 493-Ն 25.05.2020, N 133-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան