ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2020 թ. |
N 143-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 517-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի «Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձանաժողովի աշխատակարգը հաստատելու, բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 517-Ն հրամանի Հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է Հանձնաժողովի նիստ:»,
2) լրացնել 3.1 և 3.2-րդ կետերով՝
«3.1 Հանձնաժողովի քարտուղարը, ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով Հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` յուրաքանչյուրի կից փաստաթղթերով, այն դիմումները, որոնք բավարարում են օրենքով սահմանված պահանջներին և այն դիմումները, որոնք չեն բավարարում օրենքով սահմանված պահանջներին` նշելով համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը, հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:
3.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը՝ էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հանձնաժողովի քարտուղարին: Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ Հանձնաժողովի անդամներն ամփոփ հաշվետվութունը ստանալու պահից 3 ժամվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը՝ էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հանձնաժողովի քարտուղարին: Քվեաթերթիկի ձևը սահմանվում է՝ համաձայն N 1 Հավելվածի:»,
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում, նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստից առնվազն երեք օր առաջ: Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ Հանձնաժողովի նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստից առնվազն մեկ օր առաջ:»:,
4) 5-րդ կետից հանել «Մինչև Հանձնաժողովի հերթական նիստը» բառերը,
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Հանձնաժողովը, ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ նիստ հրավիրելու միջոցով իր գործառույթներն իրականացնելիս, կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է Հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:»,
6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում քվեարկության վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն, որը Հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում է Արդարադատության նախարարին։ Էլեկտրոնային եղանակով քվեարկության դեպքում ներկայացվում են Հանձնաժողովի անդամների կողմից լրացված քվեաթերթիկները:»,
7) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
Հավելված N 1 արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 14-ի N 143-Ն հրամանի |
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
20__թ. _____ __
Հանձնաժողովի անդամ՝ ________
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|