Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.10.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 հոկտեմբեր 2020 թ.

N 28-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հրամանի 1-ին կետում լրացնել 19-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«19) «Դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյան»-ը (Ձև 18)` համաձայն հավելված 19-ի»,

2) Հրամանի Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի,

3) Հրամանի Հավելված 18-ում լրացնել 19-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

 

«19. ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԻՋՈՑՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ (ՁԵՎ 19)

 

1. Դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյանում հետազոտություն իրականացնող բուժաշխատողի կողմից լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) փորձանմուշի համարը,

2) ուղարկող բժշկական կազմակերպության անվանումը,

3) փորձանմուշի ընդունման օրը, ամիսը, տարին,

4) դոնորի անունը, ազգանունը, հայրանունը,

5) հետազոտման արդյունքները` ըստ դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյանի ձևի 6-8 սյունակներում նշված տեսակների,

6) հետազոտման կատարման օրը, ամիսը, տարին,

7) կատարող բժշկի անունը, ազգանունը:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

 ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թ. հոկտեմբեր 02-ի

N 28-Ն հրամանի

Հավելված 8

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

24 հունվարի 2012 թ. N 02-Ն հրամանով

Դոնորական արյան հետազոտությունների իրականացման ուղեգիր (Ձև 8)

 

N

Փորձա-նոթների գրանցման մատյանի կարգա-համարը

Արյուն վերցնելու օրը, ամիսը,
տարին

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը

Սեռը

Ծննդյան օրը, ամիսը,
տարին

Անձ-նագրի սերիան և համարը

Բնա-կության վայրը

Հետազոտման արդյունքները

ՊՇՌ հետազո-տությունների արդյունքները

HIV1+2Ag, Ab

Հեպա-տիտ Բ (HBsAg)

Հեպա-տիտ Բ (հակա-HBcօr)

Հեպա-տիտ Ց

Սի-ֆիլիս

Բրու-ցելյոզ

Արյան խումբը

Ռեզուս գործոնը

Ալա-նինամի-նատրան-ֆերազ

HBV

HBC

HIV1+2

1

                                     

2

                                     

3

                                     

4

                                     

5

                                     

6

                                     

7

                                     

8

                                     

9

                                     

10

                                     

Հետազոտությունները կատարողների ստորագրությունները

                       

 

Դոնորական արյան հավաքագրման բաժանմունքի ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը______________________________________________________________________
Փորձանմուշների ուղարկման օրը, ամիսը, տարին «        »______ 20 թ.

ստորագրությունը

 

Հավելված 19

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

24 հունվարի 2012 թ. N 02-Ն հրամանով

Դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյան (Ձև 19)

 

N

Փորձանմուշի համարը

Ուղարկող բժշկական կազմակեր-պության անվանումը

Փորձանմուշի
ընդունման օրը, ամիսը,
տարին

Դոնորի անունը, ազգանունը,
հայրանունը

Հետազոտման արդյունքները

Հետազոտման կատարման օրը, ամիսը, տարին

Կատարող
բժշկի անունը, ազգանունը

HBV

HBC

HIV1+2

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                 

2

                 

3

                 

4

                 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան