Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.66
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 103-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 27.1-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

1) սնանկության գործով կառավարչի գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն ներկայացվող տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն ներկայացվող տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) սնանկության գործով կառավարչի և սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

 

Ռ. Բադասյան

 

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի

N 103-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

հաշվետու ժամանակահատված՝ ___ - ___ թթ.

Անուն, ազգանուն, հայրանուն

  

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ

 

Որակավորման վկայականի համար

 

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար, ՀՎՀՀ

  

Հեռախոսահամար

  

Էլեկտրոնային փոստի հասցե

  

Գործունեության հասցե

  

Լրացվել է «___»______________20__

  

Ստորագրություն________________________

 

Քանակ

Գործի համար

Ծանոթություն

1. Հաշվետու ժամանակահատվածում վարվող գործեր

     

2. Հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործեր

     

3. Հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերով հաստատված պահանջների ընդհանուր չափը և պահանջների բավարարման աստիճանը՝ տոկոսային արտահայտությամբ

     

4. Սնանկության գործեր, որոնցով կառավարչի կողմից ներկայացվել են ֆինանսական առողջացման ծրագրեր

     

5. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի (կամ պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձի) կողմից ներկայացվել են ֆինանսական առողջացման ծրագրեր

     

6. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձի կողմից ներկայացվել են ֆինանսական առողջացման ծրագրեր

     

7. Սնանկության գործեր, որոնցով պարտատիրոջ (պարտատերերի) կողմից ներկայացվել են ֆինանսական առողջացման ծրագրեր

     

8. Սնանկության գործեր, որոնցով ավարտվել են ֆինանսական առողջացման ծրագրերը պարտապանի լուծարմամբ (պարտավորությունների կատարումից ազատելով)

     

9. Սնանկության գործեր, որոնցով ներգրավվել են մասնագիտական կազմակերպություններ, մասնագետներ

     

10. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի ֆինանսական վերլուծությամբ կառավարչի կողմից բացահայտվել են կեղծ սնանկության հատկանիշներ

     

11. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի ֆինանսական վերլուծությամբ կառավարչի կողմից բացահայտվել են կանխամտածված սնանկության հատկանիշներ

     

12. Լուծարման վարույթում գտնվող գործեր

     

13. Լուծարման վարույթում գտնվող գործեր, որոնցով պարտապանի գործունեությունը վերսկսված է

     

14. Վարույթի ավարտից հետո հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերեր կամ լուծարված իրավաբանական անձինք

     

15. Սնանկության գործերով անցկացված աճուրդներ

     

16. Հաշվետու ժամանակահատվածում կառավարչի գործողության և անգործության վերաբերյալ դիմում-բողոքներ

     

17. Սնանկության գործընթացում պարտապանի գործունեության վերսկսման և շարունակման դեպքեր

     

18. Լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքեր

     

19. Ստացված վարձատրության չափը (ներառյալ հարկերը) յուրաքանչյուր գործով

     
 

Քանակ, այլ

Ծանոթություն

20. Կարգապահական տույժերի քանակը, այդ թվում՝

   

20.1. նախազգուշացում

   

20.2. նկատողություն

   

20.3. խիստ նկատողություն

   

21. Աշխատողների ընդհանուր քանակը

   

22. Աշխատողներին վճարված վարձատրությունը

   

23. Գործունեության հասցեները

   

24. Միջանկյալ բաշխման ծրագրին համաձայն կառավարչին վճարված վարչակառավարչական ծախսերի ընդհանուր (ներառյալ հարկերը) չափը՝ դրամային արտահայտությամբ

   

Սնանկության գործով կառավարչի անուն, ազգանուն

 Ստորագրություն

 

 

1. Հաշվետվության սյունակներում ներառված բոլոր կետերը ենթակա են լրացման, իսկ եթե այն կիրառելի չէ կամ լրացման ենթակա չէ, նշվում է «0» կամ «առկա չէ»:

2. Հաշվետվությունում նշված «Քանակ» աղյուսակում պահանջվող կետերի դիմաց լրացվում են սնանկության գործերի քանակը կամ համապատասխան տեղեկությունների վերաբերյալ քանակական ցուցանիշները, «գործերի համար» աղյուսակում՝ համապատասխան գործերի համարները (կիրառելի լինելու դեպքում):

3. Հաշվետվության «այլ» նշումով աղյուսակներում նշվում են պահանջվող տեղեկությանը համապատասխանող տվյալները:

4. Հաշվետվության առաջին կետի «Ծանոթություն» աղյուսակում նշվում է, թե արդյոք սնանկության գործը փոխանցվել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանից, թե ստացվել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում:

5. Հաշվետվության երկրորդ կետի «Ծանոթություն» աղյուսակում նշվում է սնանկության գործն ավարտելու հիմքը՝ պարտապանի լուծարումով («Սնանկության մասին» օրենքի 87-րդ հոդված), պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում («Սնանկության մասին» օրենքի 89-րդ հոդված), «Սնանկության մասին» օրենքի 105-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

6. Հաշվետվության 3-րդ կետում «Քանակ» աղյուսակում նշվում է հաշվետու տարվա ընթացքում ավարտված գործերով հաստատված պահանջների ընդհանուր չափը՝ դրամային արտահայտությամբ և դրանցից բավարարված պահանջների չափը՝ տոկոսային արտահայտությամբ, իսկ «Ծանոթություն» աղյուսակում նշվում է յուրաքանչյուր սնանկության գործով հաստատված պահանջների ընդհանուր չափը՝ դրամային արտահայտությամբ և դրանցից բավարարված պահանջների չափը՝ տոկոսային արտահայտությամբ:

7. Հաշվետվության 5-8-րդ կետերի «Ծանոթություն» աղյուսակներում նշվում է ֆինանսական առողջացման ծրագրի հաստատված կամ մերժված լինելու հանգամանքը, իսկ այն դեպքում, երբ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվել է, նշվում է նաև ընթացքի մեջ լինելու կամ ավարտված լինելու մասին:

8. Հաշվետվության 15-րդ կետի «Ծանոթություն» աղյուսակում նշվում է յուրաքանչյուր սնանկության գործով անցկացված աճուրդների քանակը:

9. Հաշվետվության 17-րդ կետի «Քանակ» աղյուսակում նշվում է համապատասխանաբար պարտապանի գործունեության վերսկսման և շարունակման դեպքերի ընդհանուր քանակը՝ առանձին, իսկ «Գործի համարը» աղյուսակում յուրաքանչյուր սնանկության գործով նշվում է համապատասխան դեպքը (պարտապանի գործունեության վերսկսման և (կամ) շարունակում):

10. Հաշվետվության 19-րդ կետի «Քանակ» աղյուսակում նշվում է հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձատրության ընդհանուր չափը, իսկ «Ծանոթություն» աղյուսակում նշվում է յուրաքանչյուր սնանկության գործով ստացած վարձատրության չափը:

11. Հաշվետվության 20-րդ կետի համապատասխան ենթակետերի «Ծանոթություն» աղյուսակներում նշվում է համապատասխան կարգապահական տույժը կիրառող մարմնի տվյալները և այդ մարմնի կողմից տվյալ տույժի կիրառման դեպքերի թիվը:

12. Հաշվետվության այլ կետերի «Ծանոթություն» աղյուսակում կարող են նշվել այլ տեղեկություններ, որոնք կառավարիչը համարում է անհրաժեշտ:

13. Հաշվետվությունում նշված՝ «աշխատողներ» արտահայտությունը վերաբերում է նաև ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքային գործունեություն իրականացրած անձանց:

14. Հաշվետվությունում նշված աշխատավարձին վերաբերող տեղեկությունը ներառում է նաև հավելավճարները:

 

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի

N 103-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

20  թ. _20 թթ.

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանում՝

__________________________________________________________________

Պետական գրանցման համար՝ _________________________

ՀՎՀՀ ___________________________________

Հեռախոսահամար___________________________

Էլեկտրոնային փոստի հասցե_________________________

Գտնվելու վայրի հասցե_____________________________________

Պաշտոնական կայք________________________________________

Լրացվել է «___»______________20__

Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն _______________________________

Պաշտոն _____________________________

Ստորագրություն________________________

 

Քանակ

1. Կազմակերպության կողմից հարուցված և ընթացիկ կարգապահական վարույթներ

 

2. Կազմակերպության կողմից հարուցված և կարճված կարգապահական վարույթներ

 

3. Կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթներ, որոնցով կիրառվել է կարգապահական տույժ, այդ թվում՝

 

3.1. նախազգուշացում

 

3.2. նկատողություն

 

4. Կազմակերպության կողմից կառավարչին կազմակերպությունից հեռացնելու դեպքեր

 

5. Կազմակերպության կողմից անցկացվող վերապատրաստումներ

 

5.1. վերապատրաստումների քանակը

 

5.2. մասնակիցների քանակը

 

5.3. բացակայողների քանակը

 

5.4. ազատվածների քանակը

 

5.5. վերապատրաստումների պարբերականությունը

 

6. Անդամների քանակը

 

6.1 այդ թվում՝ կազմակերպությունից հեռացվածներ

 

7. Անդամների տվյալները

Անուն, ազգանուն, հայրանուն

Որակավորման վկայականի համարը

   

Կազմակերպության ներկայացուցչի անձի անուն, ազգանուն

 Ստորագրություն

 

1. Հաշվետվության սյունակներում ներառված բոլոր կետերը ենթակա են լրացման, իսկ եթե այն կիրառելի չէ կամ լրացման ենթակա չէ՝ նշվում է «0» կամ «առկա չէ»:

2. Հաշվետվությունում նշված «Քանակ» աղյուսակում պահանջվող կետերի դիմաց լրացվում են համապատասխան տեղեկությունների քանակական, թվային ցուցանիշները:

3. Հաշվետվությունում նշված՝ «աշխատողներ» արտահայտությունը վերաբերում է նաև ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքային գործունեություն իրականացնող անձանց:

4. Հաշվետվությունում նշված աշխատավարձին վերաբերող տեղեկությունը ներառում է նաև հավելավճարները:

5. Հաշվետվությունում կառավարիչների վերաբերյալ տվյալները ներկայացվում են համարակալված՝ ըստ այբբենական հերթականության:

 

 

Հավելված N 3

արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի

N 103-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սնանկության գործով կառավարիչները (այսուհետ՝ կառավարիչ) և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպությունը) մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը լրացնում և Արդարադատության նախարարություն են ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում իրենց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները՝ էլեկտրոնային եղանակով դրանք ուղարկելով Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացնում են թղթային եղանակով:

2. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ փաստաթղթի սքանավորված տարբերակով: Փաստաթղթի սքանավորված տարբերակով ներկայացնելիս փաստաթղթի յուրաքանչյուր էջը պետք է լինի ստորագրված:

3. Հաշվետվությունում նշված տեղեկությունները թերի, անորոշ կամ այլ կերպ պարզաբանման ենթակա լինելու դեպքում նախարարության համապատասխան պաշտոնատար անձը պատճառաբանված գրությամբ կարող է համապատասխանաբար կառավարչից կամ կազմակերպությունից պահանջել գրությունը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պարզաբանում հաշվետվության վերաբերյալ կամ շտկել հաշվետվության մեջ առկա թերությունները և հաշվետվության տարբերակը ներկայացնել նախարարություն:

4. Բացի սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերից կառավարիչը կամ կազմակերպությունը իր նախաձեռնությամբ կարող է մինչև հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը նախարարություն ներկայացնել հաշվետվության լրամշակված տարբերակը:

5. Կառավարիչն իր տարեկան հաշվետվությունը թղթային և էլեկտրոնային եղանակով պահպանում է իր կողմից վարվող գործերում, իսկ կազմակերպությունն իր տարեկան հաշվետվությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան