Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.16/9(677) Հոդ.61
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

5 մարտի 2020 թ. 

ք. Երևան

N 78-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

1) հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» N 874-Ն որոշման 2-րդ կետով» բառերը փոխարինել «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ5)» կետով» բառերով.

2) հրամանի հավելվածի ցանկում.

ա. «34000130 01 99 5» ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«34010100 04 000 

Մետաղական օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացող թափոններ

Գունավոր մետաղների հանքաքարի հարստացում

34010110 04 01 4

Հարստացուցիչ ֆաբրիկաների շլամներ և պոչանքներ»։

 

բ. «11720002 13 01 3» ծածկագիրը փոխարինել «11720002 13 01 4» ծածկագրով.

գ. «Չտեսակավորված ալյումին պարունակող թափոններ (այդ թվում ալյումինի փոշի)» թափոնատեսակի «35110111 01 00 4» ծածկագիրը փոխարինել «35310111 01 00 4» ծածկագրով.

դ. «Մեխանիկական մշակման համար բանեցված քսուքային սառեցնող յուղեր» թափոնատեսակի «54100315 02 03 3» ծածկագիրը փոխարինել «54100215 02 03 3» ծածկագրով.

ե. «Իրենց սպառողական հատկությունները կորցրած տրանսմիսիոն յուղերի մնացորդներ» թափոնատեսակի «54100303 02 03 3» ծածկագիրը փոխարինել «54100306 02 03 3» ծածկագրով.

զ. «92110101 13 01 2» ծածկագրին համապատասխանող տողում «Թափոնների անվանումը» սյունակում «Բանեցված չվնասված կապարե կուտակիչներ՝ չձուլված էլեկտրոլիտով» բառերը փոխարինել «Սպառողական հատկությունները կորցրած կապարե կուտակիչներ՝ էլեկտրոլիտով» բառերով.

է. «92110102 13 01 3» ծածկագրին համապատասխանող տողում «Թափոնների անվանումը» սյունակում «Բանեցված չվնասված կապարե կուտակիչներ՝ չձուլված էլեկտրոլիտով» բառերը փոխարինել «Սպառողական հատկությունները կորցրած կապարե կուտակիչներ՝ առանց էլեկտրոլիտի» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար

Է. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան