Գլխավոր տեղեկություն
Համար
N 257-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.27/7(675) Հոդ.29
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 փետրվարի 2020 թ.

ք. Երևան

N 257-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի 7-րդ հավելվածի 34-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի N 90 որոշմամբ.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ենթակա առանձին տեսակի պողպատե խողովակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի` սահմանելով ժամկետը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Տ. Խաչատրյան 

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ.

փետրվարի 21-ի N 257-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ընթացակարգում օգտագործվող հասկացությունները`

1) ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)՝ ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով,

2) թույլտվություն՝ հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն),

3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր,

4) հայտատու՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

3. Տրամադրված թույլտվությունների վերաբերյալ վարվում է էլեկտրոնային գրանցամատյան, որում առկա տվյալները կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ունեցողներին:

 

lI. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ դրույթներ

 

4. Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է (այսուհետ` նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, և/կամ ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, որը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին հրահանգին համապատասխան,

2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի պատճենը։

5. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ։ Դիմումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում՝ կից փաստաթղթերի և/կամ պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է։

6. Թույլտվություն ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

7. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

8. Թույլտվությունը տրամադրվում է նախարարության կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

10. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում թույլտվության տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս երկու աշխատանքային օրով:

11. Թույլտվության կորստի դեպքում նախարարությունը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող թույլտվության կրկնօրինակը: Թույլտվության կրկնօրինակը նախարարության կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

12. Թույլտվությունը ստորագրում է նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Թույլտվության տեսակը |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4.Պայմանագիր N առ

5. Հայտատուն|

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը|

8. Վաճառողի երկիրը|

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը|

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը|

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմք

18. Հայտատուի լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Ստորագրությունը և կնիքը

 

_____ _____________ 202  թ.

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ.

փետրվարի 21-ի N 257-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Թույլտվություն N

2. Գործողության ժամկետը

3. Թույլտվության տեսակը |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4.Պայմանագիր N առ

5. Հայտատուն|

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը|

8. Վաճառողի երկիրը|

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը|

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը|

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Հայտատուի լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Ստորագրությունը և կնիքը

 

_____ _____________ 202  թ.

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Պաշտոնը

 

Ստորագրությունը և կնիքը

 

_____ _____________ 202  թ.

Հավելված N 3

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ.

փետրվարի 21-ի N 257-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ենթակա առանձին տեսակի պողպատե խողովակների

 

Ապրանքի անվանում

 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

1. Հորատման խողովակներ

7304 22 000 1

7304 22 000 2

7304 22 000 9

7304 23 000 1

7304 23 000 2

7304 23 000 9

2. Շրջապահ եռակցման կամ առանց կարի խողովակներ

7304 24 000 1

7304 24 000 2

7304 24 000 3

7304 24 000 4

7304 24 000 5

7304 24 000 6

7304 24 000 9

7304 29 100 1

7304 29 100 2

7304 29 100 3

7304 29 100 9

7304 29 300 1

7304 29 300 2

7304 29 300 3

7304 29 300 4

7304 29 300 9

7304 29 900 1

7304 29 900 9

7305 20 000 0

7306 21 000 0

7306 29 000 0

3. Պոմպակոմպրեսորային եռակցման կամ առանց կարի խողովակներ

7304 24 000 1

7304 24 000 2

7304 24 000 5

7304 24 000 9

7304 29 100 1

7304 29 100 2

7304 29 100 9

7304 29 300 1

7304 29 300 2

7304 29 300 9

7306 21 000 0

7306 29 000 0