ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
30 հուլիսի 2020 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով։»:
2) 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«5.1 Լիազոր մարմնի կողմից ըստ հաստատությունների տեղերը համապատասխան հրամանով հատկացնելուց հետո «Mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով («Mulberry» փաստաթղթաշարժի համակարգին միացած չլինելու դեպքում ուսումնական հաստատության էլեկտրոնային հասցեին) 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է ուսումնական հաստատություններին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ` ԿՏԱԿ)` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղեկատվությունը հրապարակելու նպատակով:»,
3) 6-րդ կետում «տնօրենը (ռեկտորը) հրապարակում է» բառերը փոխարինել «ԿՏԱԿ-ը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ տնօրենը (ռեկտորը) Հաստատության Դիմորդի անկյունում, պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում հրապարակում են» բառերով,
4) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.
1) Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18-00,
2) Ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում,
3) հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ` մինչև ժամը 18-00:»:
5) 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«7.1 Դիմորդների կողմից դիմում հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:»:
6) 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«8.1 Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո տնօրենը (ռեկտորը) 2 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով («Mulberry» փաստաթղթաշարժի համակարգին միացած չլինելու դեպքում էլեկտրոնային հասցեին) ԿՏԱԿ է ներկայացնում Մրցույթի արդյունքում ըստ մասնագիտությունների, կրթական հիմքի և ուսուցման ձևի թափուր մնացած տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ԿՏԱԿ մինչև հաջորդ աշխատանքային օրը հրապարակում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում:»,
7) 11-րդ կետում 2-րդ պարբերության «5» թիվը փոխարինել «7» թվով, իսկ «թեկնածություն/ներ/ը» բառերից հետո լրացնել «իսկ քննության օրերը` Լիազորված մարմին և ԿՏԱԿ» բառերը,
8) 12-րդ կետի.
ա. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) դիմորդների էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված ընդունելության փաստաթղթերի ընդունումը և գրանցամատյանի վարումը, ինչպես նաև սույն կարգի 20.1 կետով սահմանված դեպքում դիմում հայտի մերժումը և մերժման հիմնավորումը»,
բ. 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) սույն կարգի 22-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցող դիմորդներից էլեկտրոնային եղանակով ստացված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների ընդունումը և համապատասխան ձևակերպումը,
գ. 6-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
9) 16-րդ կետի.
ա. 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) հսկում է էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված դիմորդների փաստաթղթերի գրանցամատյանի և հաշվառման այլ փաստաթղթերի պատշաճ վարման ընթացքը.
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ ենթակետերը,
10) 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«19. Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
1) լուսանկար,
2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
5) սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,
6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),
8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
10) Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:»:
11) 19-րդ կետից հետո լրացնել նոր 19.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«19.1 Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:»:
12) 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«20. Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:»:
13) 20-րդ կետից հետո լրացնել նոր 20.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«20.1 Դիմորդի դիմում հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի դիմում հայտի և/կամ փաստաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդի կողմից չեն վերացվում` այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման հիմքը, ինչպես նաև առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:
14) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«21. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:»:
15) 23-րդ կետում «Հաստատությունում» բառից հետո լրացնել «` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա» բառերը,
16) 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Հաստատությունը` լիազոր մարմնի կողմից տեղերը ստանալուց հետո, ժամանակացույցը 2 աշխատանքային օրվա ընթացքում` փակցնում է Հաստատությունում` ի տես բոլորի և ներկայացնում է ԿՏԱԿ ու Լիազորված մարմնին: ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:»:
17) 46-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«46. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը և սույն կարգի 19-րդ կետի 3-10-ը ենթակետերով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, 4 լուսանկար (3x4 չափսի), հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ դիպլոմի բնագիրը իր ներդիրով կամ նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև դիմորդների գրավոր քննական աշխատանքները, բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:»:
18) 48-րդ կետում «ներառյալ» բառից հետո լրացնել «մինչև ժամը 18-00 ԿՏԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» բառերը:
19) 48-րդ կետից հետո լրացնել նոր 48.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«48.1 Ուսումնական հաստատությունը մինչև դիմորդի հետ համապատասխան պայմանագիր կնքելը` նրան և (կամ) նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնում է Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին և կրթական ծրագրի կազմակերպման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին, որը հրապարակվում է Հաստատության Դիմորդի անկյունում, պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում ու ծանոթացման մասին ամրագրվում է կնքվելիք պայմանագրում:»:
2. Հավելված 1-ի 1032.01.4 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« |
|
»: |
Նախարար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: