Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
22 նոյեմբերի 2012 թվականի N 47
32. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 22-ի նիստի N 47 արձանագրային որոշման |
Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկ
Nօ: |
Աշխատանքներ |
Մեկնարկի ամսաթիվ/պահանջվող ժամկետ |
Վերջնա- |
Պատասխանատու պետական մարմին |
Մեկնաբանություններ |
1 |
ԱՖԱԿ-ի համակարգման խորհրդի ստեղծման մասին որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն |
Դեկտեմբերի 31 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն |
Տեղեկանք-հիմնավորում ԱՖԱԿ-ի ստեղծման վերաբերյալ | |
2 |
ԱՖԱԿ-ի ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
Հունվարի 1/4 շաբաթ |
Փետրվարի 10 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն |
Տեղեկանք-հիմնավորում ԱՖԱԿ-ի ստեղծման վերաբերյալ |
3 |
ԱՖԱԿ-ի ապագա կազմակերպական կառուցվածքի մասին որոշում և նախապատրաստող թիմի հավաքագրում մինչև ընկերության ստեղծումը, աշխատանքների ֆինանսավորման առաջարկների ներկայացում |
Փետրվարի 10 |
Հիմնադիրներ, համակարգող, նախապատրաստող թիմ/ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԿԲ |
7-10 անձից բաղկացած թիմ, ցանկալի է, որ այն հետագայում ընդգրկվի գործադիր մարմնի կազմում:1 | |
4 |
Արտահանման ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրական փաթեթի նախապատրաստում |
Հունվարի 1/ 6 ամիս |
Հուլիսի 1 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, կառավարության իրավական հարցերով խորհուրդ, միջազգային փորձագետ |
Հնարավորության դեպքում օրենքը կհաստատվի ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի կողմից արագացված ընթացակարգով` գործունեության մեկնարկի ամսաթվի երկարաձգումը կանխելու նպատակով: |
5 |
Նոր ստեղծվող ԱՖԱԿ կանոնադրական կապիտալի համարժեք գումարի ապահովում պետական բյուջեից |
Մարտի 31 |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է կանոնադրական կապիտալի ամբողջ գումարի վճարում` ընկերության գրանցման պահին: | |
6 |
Ընկերության կանոնադրության մշակման, ինչպես նաև գրանցման և ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ՀՀ ԿԲ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներ և ապագա աշխատակազմի հավաքագրում, փաստաթղթերի ներկայացում ՀՀ ԿԲ-ին, գրանցման և լիցենզիայի ստացում |
Փետրվարի 1 |
Հունիսի 15 |
Համակարգման խորհուրդ/ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ |
Աշխատակազմի սկզբնական կազմի անդամները պետք է ի վիճակի լինեն մասնակցելու ներքին կանոնների և կանոնակարգերի մշակման աշխատանքներում, հետագայում համալրելով միջին օղակի ղեկավարների կազմը: Ներկայացված բոլոր փաստաթղթերը ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու դեպքում, ՀՀ ԿԲ-ն 30-օրյա ժամկետում պետք է կայացնի գրանցման/լիցենզիա տրամադրելու մասին համապատասխան որոշում: |
7 |
Ներքին կանոնների և ընթացակարգերի մշակում և դեպի բանկերն ու արտահանողները կողմնորոշված մարքեթինգային արշավի կազմակերպում |
Մայիսի 15/ 3 ամիս |
Օգոստոսի 15/ Շարունակական |
Համակարգման խորհուրդ/ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, խորհրդատուներ, նոր աշխատակազմ, Ղեկավարություն, մարքեթինգի թիմ, ՀԶԳ, բանկեր |
Անհրաժեշտ է համակարգել ապահովագրական ապրանքների մշակման աշխատանքները: |
8 |
Ղեկավարության և աշխատակազմի վերապատրաստում/ուսուցում |
Մայիսի 15 /6 շաբաթ |
Հուլիսի 30 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ |
Այս աշխատանքները պետք է համակարգվեն ապրանքների նախապատրաստման և ընթացակարգերի մշակման աշխատանքների հետ, վերապատրաստման/ուսուցողական դասընթացը կարող է շարունակվել գործունեության մեկնարկից հետո: |
9 |
Միջազգային մարմինների հետ կապերի հաստատում` Պրահայի Ակումբ և Բեռնի Միություն + արտերկրյա ընտրված գործընկեր հաստատություններ |
Սեպտեմբերի 30 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, խորհրդատու |
ԱՖԱԿ-ի ներկայացուցիչները կարող են հրավիրվել Պրահայի Ակումբի հաջորդ գարնանային հանդիպմանը (որը սովորաբար տեղի է ունենում մայիսին): | |
10 |
Միջազգային փորձագետների հրավիրում և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում ֆինանսավորման նպատակով |
Հոկտեմբերի 30/ շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, ԱՖԱԿ |
_________________________
1 Նախապատրաստող թիմի կազմում, բացի (1) թիմի ղեկավարից (ապագա գործադիր տնօրենից), պետք է ընդգրկվեն նաև հետևյալ ոլորտների համար պատասխանատու անձինք` (2) ապահովագրության մարքեթինգ և վաճառք, (3) ռիսկերի ապահովագրություն, (4) ֆինանսական կառավարում/հաշվապահական հաշվառում/ֆինանսական պորտֆելի կառավարում/տարածքի վարչական կառավարում և այլն, (5) հիմնադիր փաստաթղթերի, ապրանքների, ապահովագրական պայմանագրերի իրավական հարցեր և այլն (6) ՏՏ ապահովում և կառավարում, (7) ապահովագրական կորուստների/հայցերի և փոխհատուցման ընթացակարգեր, (8) ՄՌ կառավարում/աշխատակազմի համալրում և վերապատրաստում:
Ծանոթություն` միջոցառումների ցանկը հիմնվում է սույն փաստաթղթում նախատեսված բոլոր քայլերի/գործողությունների անխափան կատարման և իրականացման լավատեսական կանխատեսման վրա: Ուստի, սահմանված վերջնաժամկետները պետք է ընդունվեն որպես պայմանական, քանի որ օրակարգի որոշ հարցերի հետ կապված աշխատանքները կախված կլինեն նախորդ հարցերի ավարտի ժամկետներից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|