Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (04.12.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 նոյեմբերի 2012 թվականի N 47

32. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

նոյեմբերի 22-ի նիստի N 47

արձանագրային որոշման

 

Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկ

 

Nօ:

Աշխատանքներ

Մեկնարկի ամսաթիվ/պահանջվող ժամկետ

Վերջնա-
ժամկետ

Պատասխանատու պետական մարմին

Մեկնաբանություններ

1

ԱՖԱԿ-ի համակարգման խորհրդի ստեղծման մասին որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն

 

Դեկտեմբերի 31

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

Տեղեկանք-հիմնավորում ԱՖԱԿ-ի ստեղծման վերաբերյալ

2

ԱՖԱԿ-ի ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

Հունվարի 1/4 շաբաթ

Փետրվարի 10

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

Տեղեկանք-հիմնավորում ԱՖԱԿ-ի ստեղծման վերաբերյալ

3

ԱՖԱԿ-ի ապագա կազմակերպական կառուցվածքի մասին որոշում և նախապատրաստող թիմի հավաքագրում մինչև ընկերության ստեղծումը, աշխատանքների ֆինանսավորման առաջարկների ներկայացում

 

Փետրվարի 10

Հիմնադիրներ, համակարգող, նախապատրաստող թիմ/ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԿԲ

7-10 անձից բաղկացած թիմ, ցանկալի է, որ այն հետագայում ընդգրկվի գործադիր մարմնի կազմում:1

4

Արտահանման ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրական փաթեթի նախապատրաստում

Հունվարի 1/ 6 ամիս

Հուլիսի 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, կառավարության իրավական հարցերով խորհուրդ, միջազգային փորձագետ

Հնարավորության դեպքում օրենքը կհաստատվի ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի կողմից արագացված ընթացակարգով` գործունեության մեկնարկի ամսաթվի երկարաձգումը կանխելու նպատակով:

5

Նոր ստեղծվող ԱՖԱԿ կանոնադրական կապիտալի համարժեք գումարի ապահովում պետական բյուջեից

 

Մարտի 31

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է կանոնադրական կապիտալի ամբողջ գումարի վճարում` ընկերության գրանցման պահին:

6

Ընկերության կանոնադրության մշակման, ինչպես նաև գրանցման և ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ՀՀ ԿԲ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներ և ապագա աշխատակազմի հավաքագրում, փաստաթղթերի ներկայացում ՀՀ ԿԲ-ին, գրանցման և լիցենզիայի ստացում

Փետրվարի 1

Հունիսի 15

Համակարգման խորհուրդ/ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ

Աշխատակազմի սկզբնական կազմի անդամները պետք է ի վիճակի լինեն մասնակցելու ներքին կանոնների և կանոնակարգերի մշակման աշխատանքներում, հետագայում համալրելով միջին օղակի ղեկավարների կազմը: Ներկայացված բոլոր փաստաթղթերը ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու դեպքում, ՀՀ ԿԲ-ն 30-օրյա ժամկետում պետք է կայացնի գրանցման/լիցենզիա տրամադրելու մասին համապատասխան որոշում:

7

Ներքին կանոնների և ընթացակարգերի մշակում և դեպի բանկերն ու արտահանողները կողմնորոշված մարքեթինգային արշավի կազմակերպում

Մայիսի 15/ 3 ամիս

Օգոստոսի 15/ Շարունակական

Համակարգման խորհուրդ/ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, խորհրդատուներ, նոր աշխատակազմ, Ղեկավարություն, մարքեթինգի թիմ, ՀԶԳ, բանկեր

Անհրաժեշտ է համակարգել ապահովագրական ապրանքների մշակման աշխատանքները:
Մարքեթինգային և բացատրական արշավը պետք է լինի լայնամասշտաբ` օգտագործելով պետական հաստատությունների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի ներուժը::

8

Ղեկավարության և աշխատակազմի վերապատրաստում/ուսուցում

Մայիսի 15 /6 շաբաթ

Հուլիսի 30

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ

Այս աշխատանքները պետք է համակարգվեն ապրանքների նախապատրաստման և ընթացակարգերի մշակման աշխատանքների հետ, վերապատրաստման/ուսուցողական դասընթացը կարող է շարունակվել գործունեության մեկնարկից հետո:

9

Միջազգային մարմինների հետ կապերի հաստատում` Պրահայի Ակումբ և Բեռնի Միություն + արտերկրյա ընտրված գործընկեր հաստատություններ

 

Սեպտեմբերի 30

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, խորհրդատու

ԱՖԱԿ-ի ներկայացուցիչները կարող են հրավիրվել Պրահայի Ակումբի հաջորդ գարնանային հանդիպմանը (որը սովորաբար տեղի է ունենում մայիսին):

10

Միջազգային փորձագետների հրավիրում և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում ֆինանսավորման նպատակով

 

Հոկտեմբերի 30/ շարունակական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, ԱՖԱԿ

 

_________________________

1 Նախապատրաստող թիմի կազմում, բացի (1) թիմի ղեկավարից (ապագա գործադիր տնօրենից), պետք է ընդգրկվեն նաև հետևյալ ոլորտների համար պատասխանատու անձինք` (2) ապահովագրության մարքեթինգ և վաճառք, (3) ռիսկերի ապահովագրություն, (4) ֆինանսական կառավարում/հաշվապահական հաշվառում/ֆինանսական պորտֆելի կառավարում/տարածքի վարչական կառավարում և այլն, (5) հիմնադիր փաստաթղթերի, ապրանքների, ապահովագրական պայմանագրերի իրավական հարցեր և այլն (6) ՏՏ ապահովում և կառավարում, (7) ապահովագրական կորուստների/հայցերի և փոխհատուցման ընթացակարգեր, (8) ՄՌ կառավարում/աշխատակազմի համալրում և վերապատրաստում:

 

Ծանոթություն` միջոցառումների ցանկը հիմնվում է սույն փաստաթղթում նախատեսված բոլոր քայլերի/գործողությունների անխափան կատարման և իրականացման լավատեսական կանխատեսման վրա: Ուստի, սահմանված վերջնաժամկետները պետք է ընդունվեն որպես պայմանական, քանի որ օրակարգի որոշ հարցերի հետ կապված աշխատանքները կախված կլինեն նախորդ հարցերի ավարտի ժամկետներից: