Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (27.05.2004-11.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.01.2001
Ստորագրման ամսաթիվ
22.01.2001

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

22 հունվարի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հունվարի 2001 թվականի

թիվ 1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:

2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2001 թվականի հունվարի
8-ի թիվ 1 հրամանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումների կատարելու ձևով իրականացվող գնումների

 

 թիվ

 Գնման անվանումը

 1

 1

Բնական գազ

 2

Էլեկտրաէներգիա

 3

Հեռախոսային կապ

 4

Ջրմուղ - կոյուղու ծառայություններ

5

Կենտրոնացված ջեռուցում

6

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում

8

Փոստային ծառայություններ

9

Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում

10

Հանրակրթական դպրոցներում ուսուցում

11

Երաժշտական դպրոցներում ուսուցում

12

Երեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում

13

Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում

14

Արտադպրոցական ուսուցում

15

Արհեստագործական ուսուցում

16

Միջին մասնագիտական ուսուցում

17

Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2006 թվականից սկսվող նոր ընդունելությունների

18

Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2006 թվականից սկսվող նոր ընդունելությունների

19

Տուն-ինտերնատների ծառայություն

20

Պետական բյուջեով պետական ոչ առևտրային կազմակերպության համար ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնում

21

Անշարժ գույքի վարձակալություն

22

Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում

23

Դատական փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերում

24

Հիվանդանոցային բուժօգնություն

25

Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն

26

Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն

27

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

28

Առողջապահական հարակից ծառայություններ

29

Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների (բացառությամբ` ավիատոմսերի սպասարկման ծառայությունների) ձեռքբերում

30

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում

(հավելվածը լրաց. 23.07.01 N 260, 22.02.02 N 173, 08.04.02 N 272, 26.04.02 N 321, 27.11.02 N 793-Ն, 26.02.03 N 155-Ն, 19.03.03 N 230-Ն, 10.07.03 N 587-Ն, 28.08.03 N 688-Ն, 13.01.04 N 12-Ն, լրաց., փոփ. 11.02.04 N 99-Ն, փոփ. 24.02.04 N 137-Ն, լրաց. 28.04.04 N 387-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան