ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
9 դեկտեմբերի 2019 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.01.5 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.01.01.5 «ՏԵԽՆԻԿ` ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշման 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը`
Հրամայում եմ
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0732.01.5 «Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում» մասնագիտության 0732.01.01.5 «Տեխնիկ` շենքերի և կառույցների շինարարության և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:
Նախարար |
Ա. Հարությունյան |