ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2019 թ. |
N 615-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՎԽ-024 ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝
Հրամայում եմ
1. «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՎԽ-024 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Կոմիտասի Պ. /59/4, Արաբկիր 0014 Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան»։
2. Համաձայնություն տալ «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերի փոփոխման մասերով։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
Հ/Հ |
Իրավաբանական անձի |
Գտնվելու |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության |
Գործու-նեության իրակա-նացման |
Գործողության ժամկետը |
Տեղեկատվություն |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Սաբարկո» ՍՊԸ |
Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան |
ՎԽ-024 |
29.12.2016թ. |
00160079 |
264.110.934916 |
Վիճակախաղերի կազմակերպում |
Ուլնեցու փ. |
անժամկետ |
ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. |
- |
2. |
«Կաբարկո» ՍՊԸ |
Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան |
ԻՇԽ-005 |
29.12.2016թ. |
00159949 |
264.110.934619 |
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում |
Ուլնեցու փ. |
անժամկետ |
ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. |
- |