Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.230
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.06.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417271

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 ՆԱԽԱԳԱՀ

 

27 հունիսի 2017 թ.

N 190-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի
N 190-Ն հրամանի

 

Ձև

_____________________________________________________

(հարկային մարմնի անվանումը)

Փաստաթղթի համարը ____________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

________________________________________________________________

(հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)

               

(ՀՎՀՀ)

 

1. ___________________________ -ից մինչև 20 ______ թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ

          (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ մասի 3-րդ կետի, 2.1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի հիմքերով համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող և կիրառելու է ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար:

(1-ին կետը լրացվում է միայն այն դեպքում, եթե առկա չեն 2-րդ կետում նշված հիմքերը, իսկ 2-րդ կետը լրացվելու դեպքում 1-ին կետը չի լրացվում)

(1-ին կետը փոփ. 27.08.19 N 557-Ն)

1.1 (կետն ուժը կորցրել է 27.08.19 N 557-Ն)

2. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու հիմքերը՝

 

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն տարվա սկզբից (պետական գրանցման, հաշվառման օրվանից) չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ տարվա սկզբից (պետական գրանցման, հաշվառման օրվանից) չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

 

(1-ին ենթակետում առկա հիմքերի դեպքում նշվում է (V) նշանը)

2) Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքը

3) Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահը (օր, ամիս, տարի)

հոդված

մաս

կետ

ենթակետ

         

4) Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու հիմքը

5) Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահը (օր, ամիս, տարի)

հոդված

մաս

կետ

ենթակետ

         

6) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի շեմը գերազանցելու պահը (օր, ամիս, տարի)

 

(2-րդ կետը փոփ. 27.08.19 N 557-Ն)

Հայտարարության 1-ին կետում լրացված ժամկետը կարող է ճշտվել միայն այն դեպքում, երբ հարկ վճարողը մինչև 1-ին կետում լրացված ամսաթիվը ներկայացնում է նոր հայտարարություն` այդ ամսաթվից ավելի վաղ ամսաթվով ԱԱՀ վճարող համարվելու համար (բայց նոր հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ):

Հայտարարության 2-րդ կետում լրացված ամսաթիվը կարող է ճշտվել միայն այն դեպքում, երբ հարկ վճարողը ներկայացնում է նոր հայտարարություն` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի կիրառման արդյունքում 2-րդ կետում լրացված ամսաթվից ավելի վաղ ամսաթվով որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու համար (բայց նոր հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ):

(պարբերությունն ուժը կորցրել է 27.08.19 N 557-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 27.08.19 N 557-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 27.08.19 N 557-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 27.08.19 N 557-Ն)

 

Պաշտոնատար անձ

________________________________________________________
                                        ստորագրությունը, անունը, ազգանունը

(հավելվածը լրաց. 23.04.18 N 280-Ն, փոփ. 27.08.19 N 557-Ն)