Գլխավոր տեղեկություն
Համար
N 155-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.04.29/14(682) Հոդ.90
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.04.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 ապրիլի 2020 թ.
քաղ. Երևան

N 155-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 1 Հավելվածի,

2) լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը՝ համաձայն N 2 Հավելվածի:

2. Սահմանել, որ լրատվական գործունեություն իրականացնող անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտում առկա տեղեկությունների ցանկացած փոփոխության դեպքում ներկայացվում է նոր հայտ, ընդ որում, նոր հայտի համաձայն հասանելիություն տրամադրելու պահից դադարում է նախորդ հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2020 թվականի ապրիլի 29-ի

 N 155-Ն հրամանի

 

ՀԱՅՏ

 

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու

 

 ԱՆ իրավաբանական անձանց

պետական ռեգիստրի գործակալությանը

1. Լրատվության միջոցի անվանումը

 

2. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը

 

3. Իրավաբանական անձի կամ նրա առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի՝

3.1. Պետական գրանցման/հաշվառման համարը

                          

3.2. Գտնվելու վայրի հասցե

 

4. Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում՝ համացանցային կայքի հասցեն

 

5. Իրավաբանական անձի աշխատակցի տվյալները, որին տրամադրվելու է հասանելիությունը

5.1. Անունը

 

5.2. Ազգանունը

 

5.3. Նույնականացման քարտի համարը

 

5.4. Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

Ես՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարս, հավաստում եմ, որ.

• Սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց,

• Սույն հայտի 5-րդ կետում նշված անձը հանդիսանում է հայտը ներկայացնող լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակից:

 

Կից ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը և իրավաբանական անձի աշխատակից լինելը հավաստող տեղեկանքը:

 

Հեռախոսահամար
 

 

Անուն, Ազգանուն
 

 

Ստորագրություն
 

 

 

 “______” _____________ 20  թ.

 

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի

2020 թվականի ապրիլի 29-ի

 N 155-Ն հրամանի

 

ՀԱՅՏ

 

Լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու

 

 ԱՆ իրավաբանական անձանց

պետական ռեգիստրի գործակալությանը

1. Լրատվության միջոցի անվանումը

 

2. Լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ՝

2.1. Անունը

                                        

2.2. Ազգանունը

 

2.3. Հաշվառման հասցեն

 

2.4. Պետական հաշվառման համարը

 

2.5. Գործունեության իրականացման հասցեն

 

2.6. Նույնականացման քարտի համարը

 

2.7. Էլեկտրոնային փոստի հասցեն

 

3. Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում՝ համացանցային կայքի հասցեն

 

 

Ես՝ լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերս, հավաստում եմ, որ սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց:

 

Կից՝ ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող անձի նույնականացման քարտի պատճենը:

 

Հեռախոսահամար
 

 

Անուն, Ազգանուն
 

 

Ստորագրություն
 

 

 

 “______” _____________ 20  թ.