Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.30/23(691) Հոդ.144
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.06.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունիսի 2020 թ.

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի`

1) նախաբանում «ՀՀ օրենքի 19.4. հոդվածի 6-րդ մասը» բառերը փոխարինել «օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերով.

2) հավելված 1-ի`

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ՇՄԶ միջոցառում:».

բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետի ժա) պարբերությունում «պատրաստելիս» բառից հետո լրացնել «(պահանջի դեպքում)» բառերը.

գ. 5-րդ կետի 5-րդ ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «(հեղինակային դասընթացների դեպքում)» բառերը.

դ. 6-րդ կետից հետո լրացնել նոր` 6.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով կամ կից թարգմանությամբ, որի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:».

ե. 10-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Կրկնակի հայտերի մուտքագրման դեպքում դիտարկման ենթակա է դրանցից վերջինը:».

զ. 19-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ. «Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ԷՈւՆ:».

3) հավելված 2-ի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «4. Միջոցառման և հեռավար կամ առցանց դասընթացների շրջանակներում դասավանդողը կրեդիտ է ստանում ըստ իր կողմից դասավանդվող ուսուցողական նյութի ծավալի (ուսուցողական նյութը պետք է կազմի ոչ պակաս, քան կրթական ակտիվության 60 րոպե):».

բ. 8-րդ կետի առաջին նախադասության մեջ «սկզբունքով» բառից հետո լրացնել «(Առողջապահության նախարարին ուղղված հայտի (Ձև 7) և կրեդիտների շնորհումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում):» բառերը.

գ. 10-րդ կետից հետո լրացնել նոր` 10.1. կետ` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:».

դ. 11-րդ կետում «հեղինակները» բառից հետո լրացնել «, իսկ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում հրատարակված գիտական հոդվածների կրեդիտավորման դեպքում մեկ հայտով կարող է դիտարկվել մեկից ավելի հոդված:» բառերը.

ե. Ձև 1-ում «Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը» պարբերության 7-րդ կետում «պատրաստելիս» բառից հետո լրացնել «(պահանջի դեպքում)» բառերը.

զ. Ձև 3-ի աղյուսակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և աղյուսակը լրացնել նոր` 10-րդ և 11-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

«

10. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն-----------------------------

11. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները)

 է. Ձև 4-ի աղյուսակը լրացնել նոր` 10-րդ և 11-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

10. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն -----------------------------------

11. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները)

».

4) հավելված 2-ում լրացնել նոր Ձև 7` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

   Ա. Թորոսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թ. հունիսի 19-ի 

N 15-Ն հրամանի

 

Ձև 7

 

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

 

ԱՐՏԵՐԿՐԻ ԿՐԵԴԻՏԱՎԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ ՇՄԶ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Դիմողի անուն, ազգանուն, հայրանուն՝______
2. Դիմողի մշտական բնակության վայրի հասցեն
3. Դիմողի անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) կամ նույնականացման քարտի տվյալները (նույնականացման քարտի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները)
4. Դիմողի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)՝__________
5. ՇՄԶ միջոցառման բնույթը՝ ________
6. ՇՄԶ միջոցառման անվանումը՝ _________
7. ՇՄԶ միջոցառման անցկացման վայրը և ժամկետները (սկիզբը և ավարտը)՝__________
8. ՇՄԶ միջոցառմանը շնորհված կրեդիտների քանակը՝ __________

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը՝

 1. Դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ` կրեդիտների թվաքանակի և տեսակի նշումով (վկայական/դիպլոմ կամ այլ),

 

Դիմող՝ ________________________________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 _______ _____________20_____թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան