ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2020 թ. |
N 458-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 01-Ի ԹԻՎ 349-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի փետրվարի 01-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի ««Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի մարտի 06-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002375 լիցենզիայի հիվանդանոցային` մանկական վերակենդանացման, մանկական անեսթեզիոլոգիական, գինեկոլոգիական, վնասվածքաբանական արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (ռադիոնուկլիդային), մանկական վերականգնողական (մանկական բուժական մերսում) տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 3074-Ա հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 349-Ա հրամանի նախաբանում և 3-րդ կետում նշված «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» բառերը փոխարինել «ՀՀ ԱՆ «ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»» բառերով:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀՀ ԱՆ «ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. Թորոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|