Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.05/20(688) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
04.05.2020
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 մայիսի 2020 թ.

N 126-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 30-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 06.04.2020թ. թիվ 23/23-2/5102 գրությամբ հարուցված՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողության դադարեցման մասին վարչական վարույթը կարճել։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան