Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2019-12.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.11.01/26(662) Հոդ.252
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2019 թ.

N 44-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հոկտեմբերի 18-ի

N 44-Ն հրամանի

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Բժշկական կազմակերպության ընդունման և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքը (այսուհետ` Ընդունարան) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներից է: Ընդունարանը, որպես բժշկական հաստատության բուժ-ախտորոշիչ բաժանմունք ունի կարևորագույն դեր պացիենտների ընդունման, հոսպիտալացման և հետագա բուժման կազմակերպման հարցերում: Ընդունարանի անձնակազմի մասնագիտական մակարդակով, աշխատանքների կազմակերպման օպերատիվությամբ և գործողությունների հաջորդականության հստակությամբ է պայմանավորված պացիենտների հետագա բուժման հաջողությունները, որը առավել նկատելի է անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջվող իրավիճակներում:

2. Ընդունարանի հիմնական գործառույթներն են`

1) պացիենտների հոսքի կառավարում` պացիենտների ընդունում, հաշվառում,

2) պացիենտի զննում, համապատասխան բժիշկ մասնագետների խորհրդատվությունների և անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպում,

3) անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում,

4) պացիենտի նախնական ախտորոշում,

5) հոսպիտալացման վերաբերյալ որոշման կայացում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով,

6) սահմանված բժշկական փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, ձևակերպում և անհրաժեշտության դեպքում հերթագրում,

7) պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում (ըստ անհրաժեշտության),

8) պացիենտի և նրա ուղեկցողի իրազեկում` հոսպիտալացման պայմանների և պահանջների, ներհիվանդանոցային կանոնակարգի, պացիենտի իրավունքների և պարտականությունների մասին, այդ թվում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ,

9) պացիենտների տեղափոխման կազմակերպում` Ընդունարանից նույն կազմակերպության այլ բաժանմունքներ կամ այլ բուժհաստատություններ:

3. Ընդունարանում վարվում են հետևյալ փաստաթղթերը`

1) «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան» (Ձև N 1),

2) «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան» (Ձև N 2),

3) «Հոսպիտալացման մերժման և հրաժարականների հաշվառման մատյան» (Ձև N 3),

4) «Իրավապահ մարմինների տրված հաղորդագրությունների հաշվառման մատյան» (Ձև N 4),

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ընդունարանի, ներառյալ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու սրահի աշխատանքները կազմակերպում է Ընդունարանի վարիչը, օրվա հերթապահ բուժանձնակազմի` բժշկի, բուժքրոջ, կրտսեր բուժաշխատողի, սանիտարի միջոցով։ Ընդունարանի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև բժշկական կազմակերպության բուժ-ախտորոշիչ բաժանմունքների բժշկական անձնակազմը:

5. Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին Ընդունարանի աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Ընդունարանի կամ բժշկական կազմակերպության պատասխանատու (ավագ) հերթապահ բժշկի կողմից:

6. Ընդունարանի աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:

7. Պացիենտները ստացիոնար են ընդունվում հետևյալ ճանապարհով.

1) պլանային (այդ թվում՝ ուղեգրմամբ),

2) այլ բժշկական կազմակերպություններից` սահմանված կարգի համաձայն,

3) շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով,

4) ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ:

8. Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտն Ընդունարանում զննվում է հերթապահ բժշկի և համապատասխան բժիշկ մասնագետների կողմից և որոշում է կայացվում բժշկական օգնության կազմակերպման հետագա ընթացքի վերաբերյալ`

1) անհապաղ բժշկական օգնության ցուցաբերում` առանց հետազոտությունների կազմակերպման (կյանքի ցուցումով),

2) անհապաղ բժշկական օգնության ցուցաբերում` հնարավոր հետազոտությունների զուգահեռ անցկացմամբ,

3) կողմնորոշիչ հետազոտությունների իրականացում, ախտորոշման ճշտում, հետագա բժշկական օգնության ցուցաբերում,

4) վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված գործողությունները սկսվում են իրականացվել անհետաձգելի բժշկական օգնության սրահում: Դրա բացակայության դեպքում պացիենտին Ընդունարանից անհապաղ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։

9. Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բերված պացիենտներին հիվանդանոցային բժշկական կազմակերպության Ընդունարանում, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն: Այնուհետև, եթե բժշկական կազմակերպությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա, գրառում է կատարվում «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ի համապատասխան հատվածում պացիենտին ցուցաբերված բժշկական օգնություն վերաբերյալ և նշում տվյալ կազմակերպություն պացիենտին չընդունելու հիմքերը: Գրանցում է կատարվում նաև «Հոսպիտալացման մերժման և հրաժարականների հաշվառման մատյան»-ում:

10. Շտապ օգնության ծառայության միջոցով բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացման որոշում կայացնելու դեպքում Ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը (ընդունող բժիշկը) ստորագրում է «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ում ` նշելով պացիենտի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ընդունման ժամը: Ստորագրման պահից շտապ բժշկական օգնության կանչը համարվում է ավարտված, և պացիենտն անցնում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության հսկողության ներքո:

11. Պացիենտի հիվանդանոցային (ստացիոնար) բուժման ընդունման դեպքում Ընդունարանի հերթապահ բուժքույրը «Հիվանդանոցային բուժման ընդունված հիվանդների հաշվառման մատյան»-ում` լրացնում է պացիենտի վերաբերյալ բոլոր տվյալները և պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին (նրա հարազատներին/ուղեկցողին) պարտադիր կարգով իրազեկում է իրենց իրավունքների, պարտականությունների, ներհիվանդանոցային կանոնակարգի, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրենց իրավունքների վերաբերյալ:

12. Անգիտակից վիճակում գտնվող, հրազենային վիրավորումներով, դանակահարությունների կասկածներով, վնասվածքներով, կոտրվածքներով, այրվածքներով, ցրտահարություններով, բռնության հետքերով, թունավորումներով (ալկոհոլային, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով), ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած պացիենտների բժշկական կենտրոն դիմելու (բերելու), ինչպես նաև բժշկական հաստատություն դիակի տեղափոխման դեպքերի վերաբերյալ Ընդունարանի հերթապահ բուժանձնակազմի կողմից սահմանված կարգով տեղեկացվում է ՀՀ ոստիկանության տարածքային բաժին:

13. Արտակարգ իրավիճակների, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հանրային ներգրավում ունեցող իրադարձությունների, տեղային նշանակության դեպքերի (պատահարների) արդյունքում բժշկական կազմակերպություն ընդունված (տուժած` ներառյալ մահացած) անձանց վերաբերյալ տեղեկությունը դիմելուց կամ տեղափոխելուց հետո մեկ ժամվա ընթացքում Ընդունարանի հերթապահ անձնակազմի կողմից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայություն 8003 կարճ հեռախոսահամարով կամ hotline@moh.am էլեկտրոնային հասցեին:

14. Տեղեկությունների ժամանակին և ճիշտ հաղորդման համար պատասխանատու են Ընդունարանի վարիչը, նրա բացակայության դեպքում` ավագ բուժքույրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հերթապահ բուժքույրը:

15. Նշված հաղորդագրությունները հաշվառվում են «Իրավապահ մարմիններին տրված հաղորդագրությունների հաշվառման մատյան»-ում:

16. Եթե պացիենտը բժշկական կազմակերպություն է ընդունվում անգիտակից վիճակում, ապա Ընդունարանում անձնագրային տվյալները լրացվում են պացիենտի հարազատների կամ ուղեկցողի խոսքերի հիման վրա` համեմատելով պացիենտի վերաբերյալ բանավոր տվյալները նրա մոտ առկա փաստաթղթերի կամ ԱՐՄԵԴ համակարգում առկա տվյալների հետ: Անգիտակից վիճակում ընդունվող պացիենտի մոտ անձը հաստատող փաստաթղթերի կամ անձի վերաբերյալ որևէ բանավոր տեղեկատվության բացակայության դեպքում «Հիվանդանոցային բուժման ընդունված հիվանդների հաշվառման մատյան»-ում գրանցվում է որպես «Անհայտ պացիենտ»: Անձի վերաբերյալ տեղեկատվության ստացումից հետո մատյանում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

17. Բժշկական կազմակերպության Ընդունարանի հերթապահ բժիշկը պացիենտի հարազատներին պարտադիր կարգով տրամադրում է տեղեկատվություն հետևյալ դեպքերում ՝

1) առանց ծնողների ուղեկցության մինչև 18 տարեկան պացիենտի ընդունման դեպքում` անկախ հիվանդության ծանրության աստիճանից,

2) անգիտակից վիճակով պացիենտի ընդունման դեպքում (փաստաթղթերի առկայության պարագայում), նաև եթե պացիենտի վիճակը գնահատվում է կյանքին վտանգ սպառնացող,

3) Ընդունարանից այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն պացիենտի տեղափոխման դեպքում,

4) դժբախտ պատահարի կապակցությամբ կամ բնակավայրից դուրս շտապ բժշկական օգնության ծառայությանը դիմած առանց ուղեկցողի պացիենտի ընդունման դեպքում,

5) Ընդունարանում մահվան դեպքում:

18. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) հոսպիտալացման ցուցում ունեցող պացիենտի հոսպիտալացումից հրաժարման դեպքում, Ընդունարանի բժիշկը պարտավոր է՝

1) բացատրել պացիենտին և նրա ուղեկցողին հոսպիտալացման անհրաժեշտության և հոսպիտալացումից հրաժարման պարագայում հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ,

2) ցուցաբերել անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն,

3) պացիենտի կողմից բժշկական օգնությունից կամ հոսպիտալացումից հրաժարման փաստի վերաբերյալ` հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ գրառումներով արձանագրել «Հոսպիտալացման մերժումների և հրաժարականների մատյան»-ում, ամրագրելով պացիենտի (նրա ուղեկցողի) և Ընդունարանի պատասխանատու բժշկի ստորագրություններով:

19. Այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն պացիենտի տեղափոխման անհրաժեշտության դեպքում, Ընդունարանի բժիշկն իրականացնում է պացիենտի զննում, կազմակերպում է անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտությունները և տալիս տեղափոխումը հիմնավորող եզրակացություն` նշելով նախնական ախտորոշումը, իրականացված լաբորատոր գործիքային հետազոտությունների արդյունքները և իրականացված բժշկական միջամտությունները:

20. Պացիենտի տեղափոխումը այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կամ տվյալ կազմակերպության կողմից` բուժանձնակազմի ուղեկցությամբ՝ նախօրոք ստանալով այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ իրականացվելու է տեղափոխումը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ

 

21. Եթե բժշկական կենտրոն բերված պացիենտը կարիք ունի միայն արտահիվանդանոցային բժշկական օգնության ցուցաբերման կամ կարճատև բժշկական հսկողության անհրաժեշտության, ապա Ընդունարանում կազմակերպվում է պացիենտի արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ընդունման բաժանմունքի հերթապահ բուժանձնակազմի ուժերով` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան բժիշկ մասնագետների: Արտահիվանդանոցային բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող պացիենտների համար Ընդունարանի հերթապահ բուժքրոջ կողմից լրացվում է «Ամբուլատոր քարտ» և այդ պացիենտները հաշվառվում են «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ում:

22. Ընդունարանում պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է առավելագույնը մինչև 24 ժամ, որից հետո պացիենտը կամ դուրս է գրվում կամ հոսպիտալացվում է:

23. Ընդունարանում պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, այստեղ արտահիվանդանոցային սպասարկում իրականացվում է, եթե պացիենտը դիմում է շտապ և անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող, սակայն հոսպիտալացում չպահանջող այնպիսի դեպքերում ինչպիսիք են՝

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) սալջարդ, հոդախախտ, փոքր ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) անհայտ ծագման մաշկի ցանավորումներ, ալերգիկ ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) ցավ կրծքավանդակում մինչև ախտորոշումը,

6) ցավ որովայնում մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի ոչ ինֆեկցիոն բնույթի դիսֆունկցիա,

8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցային բուժում,

9) շնչառական խանգարումներ մինչև ախտորոշումը:

24. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Ընդունարանում հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է անհրաժեշտ էքսպրես լաբորատոր և գործիքային հետազոտությունները, ներառյալ` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, բժշկական պարագաները, դեղորայքը, անհրաժեշտ պատվաստանյութերը և հակաթույները, բժշկական անձնակազմի կողմից հսկողությունը, բացառությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները:

25. Ընդունարանի հագեցվածությունը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական պահանջներին ու պայմաններին:

26. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) պացիենտի մոտ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում Ընդունարանի բուժանձնակազմը պարտավոր է`

1) մեկուսացնել պացիենտին Ընդունարանի մեկուսարանում (ոչ ավել, քան 24 ժամ), մինչև ախտորոշման ճշտումը,

2) կազմակերպել բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները և համապատասխան բժիշկ մասնագետների խորհրդատվությունը,

3) վարակիչ հիվանդության հաստատման դեպքում կազմակերպել պացիենտի տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն,

4) սահմանված կարգով իրականացնել շտապ հաղորդում դեպքի վերաբերյալ,

5) Ընդունարանում կազմակերպել վերջնական ախտահանում:

Ձև 1

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Մ Ա Տ Յ Ա Ն

Սկսված է ______

Ավարտված է _________

Ամսվա հերթական համար

Ընդունման հերթական համար

Ընդունման օր, ամիս, տարեթիվ, ժամ

Պացիենտի անուն, հայրանուն, ազգանուն

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

         
         
         
         
         

Ուղեգրող հաստատություն

Ախտորոշում

Բաժանմունք

Բուժօգնության փոխհատուցման ձևը /վճարովի, պետպատվեր, համավճար/

Հաղորդման վայր և հաղորդում ընդունող

Դուրսգրման օր, ամիս, տարեթիվ

           
           
           

 

Ձև 2

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

 Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ______

Ավարտված է _________

Ամսվա հերթական համար

Ընդունման հերթական համար

Ընդունման ամիս, ամսաթիվ, ժամ

Պացիենտի անուն, հայրանուն, ազգանուն

Ծննդյան
տարեթիվ, օր, ամիս

Հասցե

           
           
           
           
           
           

Ուղեգրող հաստատություն

Ախտորոշում և տրամադրված բժշկական օգնություն

Բժշկի անուն, ազգանուն և ստորագրություն

Վճարում գումար և կոդ

       
       
       
       
       
       
       
       
       

 

Ձև 3

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

 Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ______

Ավարտված է _________

Ամսվա հերթական համար

Ընդունման հերթական համար

Ամիս, ամսաթիվ, ժամ

Պացիենտի անուն, հայրանուն, ազգանուն

Ծննդյան տարեթիվ, օր, ամիս

Հաշվառման հասցե, հեռախոսահամար

           
           
           
           
           

Ուղեգրող հաստատություն

Հոսպիտալացման մերժման պատճառներ

Հրաժարվողի /պացիենտ կամ հարազատ/ ստորագրություն

Բժշկի ստորագրություն

       
       
       
       
       
       

 

Ձև 4

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

ՄԱՏՅԱՆ

Սկսված է ______

Ավարտված է _________

Հ/Հ

Ընդունման օր, ամիս, տարեթիվ, ժամ

Պացիենտի անուն, հայրանուն, ազգանուն

Ծննդյան օր, տարեթիվ, ամիս

       
       
       
       

Բաժանմունք

Հիվանդության պատմագրի կամ ամբուլատոր քարտի համար

Պացիենտի կամ հարազատի հայտարարություն

Հաղորդման վայր և հաղորդում ընդունող (անուն, ազգանուն, պաշտոն)

Հաղորդող

(անուն, ազգանուն, ստորագրություն)

         
         
         
         
         

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան