Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
22 մարտի 2012 թվականի N 11
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱՆՁԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԳԱՆՁԵԼՈՒՑ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերի վերաբերյալ` համաձայն հավելվածի:
2. Կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարներին` 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ մնալ ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ապահովման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 22-ի նիստի N 11 արձանագրային որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերի վերաբերյալ
Կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառված տվյալների ճշգրտման, կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման և իրականացված համադրումների հետևանքով հայտնաբերվել են դեպքեր, երբ անձը աշխատանքային կենսաթոշակ է ստացել սոցիալական ապահովության պետական ծառայությունից և զինվորական կենսաթոշակ` ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից կամ ՀՀ գլխավոր դատախազությունից` չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք:
Համապատասխան մասնագետներից կազմված խումբն աշխատանքային կարգով ուսումնասիրել է այդ անձանց կենսաթոշակի գործերը և հաշվարկվել է ավել վճարված կենսաթոշակի գումարը` շուրջ 76 մլն դրամ:
Միաժամանակ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դադարեցվել է 68 անձի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը, և միջոցներ են ձեռնարկվել ավել վճարված կենսաթոշակի գումարներն օրենքով սահմանված կարգով հետ գանձելու համար` պահումներ կատարելով նրանց վճարվող զինվորական կենսաթոշակներից:
Նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ գրավոր և բանավոր դիմումներ` նշելով, որ կենսաթոշակ նշանակելիս տեղեկացրել են այլ համակարգից կենսաթոշակ ստանալու մասին, կամ համարել են, որ նախկին օրենսդրությամբ նշանակված (վճարվող) գումարը ոչ թե կենսաթոշակ է, այլ որոշակի կարգավիճակ ունենալու համար տրվող նպատակային գումար և այլն:
Առկա են նաև դեպքեր, երբ կենսաթոշակ նշանակելու դիմումում բացակայում է այլ համակարգից կենսաթոշակ չստանալու մասին անձի կատարած նշումը:
Երկրորդ կենսաթոշակի նշանակման վաղեմությունը (կենսաթոշակների հիմնական մասը նշանակվել է 1990‑ական թվականներին) հնարավորություն չի տալիս պարզել սխալի համար պատասխանատու անձանց (օրենսդրությամբ սահմանված չեն եղել կենսաթոշակ նշանակող տարբեր մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր, և բացակայել է բոլոր կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական բազան):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|