ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2019 թ. ք. Երևան |
N 583 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզիայի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Վերաձևակերպել «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը 2017 թվականի փետրվարի 20-ին տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման N 003 լիցենզիան՝ իրավաբանական անձի «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ» անվանումը փոխարինելով «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ» անվանումով։
2. Արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետին՝ սահմանված ժամկետում ապահովել «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխան լիցենզիայի տրամադրումը։
3. Հիմք՝ Դ. Թովմասյանի 2019 թվականի հունիսի 7-ի թիվ 191 հայտը։
4. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
Ֆ. Ցոլակյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|