Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.07.15/17(653) Հոդ.166
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.07.2019
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հուլիսի 2019 թ.
ք. Երևան

N 7-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում արդի տեխնոլոգիաների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 8-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի վերնագրում «տեխնոլոգիական (գիտական) վաշտում» բառերից հետո լրացնել «, մարզական վաշտում, «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում» բառերը.

2) հրամանի 1-ին կետը լրացնել 8-րդ և 9-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 8-ի.

9) «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը` համաձայն հավելված 9-ի:».

3) հրամանի 2-րդ կետը լրացնել 7-րդ և 8-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ),

բ. զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնից` երկու ներկայացուցիչ,

գ. սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում պետական լիազոր մարմնի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

դ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից` մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ).

8) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողով` հետևյալ կազմով.

ա. Պաշտպանության նախարարի տեղակալ (Պաշտպանության նախարարի որոշմամբ, հանձնաժողովի նախագահ),

բ. Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ,

գ. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի պետ,

դ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),

զ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ):».

4) հրամանի 4-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. անօդաչու թռչող սարքերի,».

5) հրամանի 7-րդ հավելվածում՝

ա. 8-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. անօդաչու թռչող սարքերի,»,

բ. 15-րդ կետում «25» թիվը փոխարինել «40» թվով.

6) հրամանը լրացնել 8-րդ և 9-րդ հավելվածներով՝ համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի:

 

Պաշտպանության նախարար

Դ. Տոնոյան

 

 

Հավելված 1

Պաշտպանության նախարարի

2019 թ. հուլիսի 1-ի
N 7-Ն
հրամանի

 

 

«Հավելված N 8

Պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի
N 8-Ն
հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետև` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է նիստ, որի տեղի և ժամկետի, վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակի մասին իրազեկումն իրականացվում է mil.am կայքում և լրատվամիջոցներով: Սույն կարգի համաձայն մարզական վաշտում ծառայության նշանակվելու նպատակով մրցույթին մասնակցելու համար սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող քաղաքացին, իսկ թիմային մարզաձևերի շրջանակներում՝ համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող են մինչև զորակոչը սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրը գրանցվել mil.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը, և այդ մասին հայտնելով նաև քաղաքացու հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատ: Տարածքային զինկոմիսարիատները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին, դրանց կցելով նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան ֆեդերացիայի կողմից տրված մարզական ցուցանիշները հաստատող և Հայաստանի Հանրապետության համապատասխան հավաքականի անդամությունը հավաստող տեղեկանքները, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանն առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը:

3. Մարզական վաշտում ծառայության նշանակվելու իրավունքից օգտվում են հետևյալ մարզական ցուցանիշներ ունեցող քաղաքացիները.

1) զորակոչը սկսվելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ օլիմպիական խաղերում, կամ եվրոպական խաղերում, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական, կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները,

2) զորակոչի սկսվելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ատլետիկա, լող, ջրացատկ, կողմնորոշում, ռազմական հնգամարտ, թենիս, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ և թիավարություն մարզաձևերում (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների) օլիմպիական խաղերում, կամ եվրոպական խաղերում, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 8-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած, կամ ատլետիկա մարզաձևում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, կամ բալկանյան երկրների առաջնությանը 1-ից 3-րդ տեղը գրաված մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս՝ թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը,

3) զորակոչը սկսվելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների առաջնությունում, կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-ից 3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-ից 5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,

4) Հայաստանի ֆուտբոլի, բասկետբոլի կամ վոլեյբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները:

4. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկին գնահատում է զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկի վրա «Համապատասխանում է պայմաններին» կամ «Չի համապատասխանում պայմաններին» գրառում կատարելու և ստորագրելու միջոցով: Մարզական վաշտում ծառայության նշանակելու ընտրված են համարվում այն զորակոչիկները, որոնց գնահատման ձևաթերթիկում հանձնաժողովի բոլոր անդամները կատարել են «Համապատասխանում է պայմաններին» գրառումը և ստորագրել են: Հանձնաժողովի կողմից մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրության անցկացման գործընթացն արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը ներկայացվում է գլխավոր շտաբի պետի հաստատմանը և 3-օրյա ժամկետում հրապարակվում mil.am կայքում: Զորակոչիկի ցանկությամբ իրեն վերաբերող մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իրեն վերաբերող մասով հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը հրապարակումից հետո 3-օրյա ժամկետում կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին:

5. Եթե մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկների թիվը համապատասխանում է մարզական վաշտի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են նշանակված մարզական վաշտում: Եթե ընտրված զորակոչիկների թիվն ավելի է մարզական վաշտի թափուր հաստիքների քանակից, ապա ընտրությունն անցկացվում է 2-րդ փուլով:

6. Մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկների միջև ընտրության 2-րդ փուլը նախատեսում է սույն կարգի 3-րդ կետով նշված մարզական ցուցանիշների դասակարգմամբ առավել բարձրակարգ մարզիկների ընտրություն: Ընտրության 2-րդ փուլում առաջնահերթությունը տրվում է ըստ հետևյալ մարզական ցուցանիշների.

1) օլիմպիական խաղերում 1-ին` տեղ,

2) շախմատի աշխարհի չեմպիոն,

3) օլիմպիական խաղերում` 2-րդ տեղ,

4) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնության կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 1-ին տեղ,

5) օլիմպիական խաղերում` 3-րդ տեղ,

6) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում` 1-ին տեղ,

7) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնության կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 2-րդ տեղ,

8) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում` 2-րդ տեղ,

9) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնության կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 3-րդ տեղ,

10) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում` 3-րդ տեղ,

11) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնության կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 1-ին տեղ,

12) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ին տեղ,

13) օլիմպիական խաղերում` 4-րդ տեղ,

14) օլիմպիական խաղերում` 5-րդ տեղ,

15) ոչ օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

16) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 2-րդ տեղ,

17) օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշի ձեռքբերում,

18) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 4-րդ տեղ,

19) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 5-րդ տեղ,

20) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում կամ աշխարհի առաջնությունում` 4-րդ տեղ,

21) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում կամ աշխարհի առաջնությունում` 5-րդ տեղ,

22) ոչ օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում` 2-րդ տեղ,

23) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 2-րդ տեղ,

24) ոչ օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ին տեղ,

25) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 3-րդ տեղ,

26) ոչ օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

27) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 3-րդ տեղ,

28) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

29) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 4-րդ տեղ,

30) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 5-րդ տեղ,

31) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

32) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 3-րդ տեղ,

33) ոչ օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 2-րդ տեղ,

34) օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

35) ոչ օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 3-րդ տեղ,

36) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

37) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում` 2-րդ տեղ,

38) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

39) օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

40) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, Եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 4-րդ տեղ,

41) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 5-րդ տեղ,

42) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

43) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

44) օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 2-րդ տեղ,

45) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 3-րդ տեղ,

46) օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

47) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում 2-րդ տեղ,

48) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

49) օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղ,

50) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում աշխարհի առաջնությունում, օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 6-րդ տեղ,

51) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում, աշխարհի առաջնությունում, օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 7-րդ տեղ,

52) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում, աշխարհի առաջնությունում, օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 8-րդ տեղ,

53) ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, բալկանյան երկրների առաջնությունում` 1-ին տեղ,

54) ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, բալկանյան երկրների առաջնությունում` 2-րդ տեղ

55) ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, բալկանյան երկրների առաջնությունում` 3-րդ տեղ

56) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

57) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

58) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 3-րդ տեղ,

59) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

60) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

61) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 3-րդ տեղ:

7. Խաղային մարզաձևերում մարզիկների ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով նրանց խաղային դիրքը:

8. Ընտրությունը չանցած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

9. Մարզական վաշտում ծառայության կարող են տեղափոխվել նաև սույն կարգի պահանջները բավարարող և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, որոնց ընտրությունը կատարվում է սույն կարգի համաձայն:

10. Զինված ուժերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ընտրությունը մարզական վաշտ տեղափոխվելու նպատակով իրականացվում է սույն կարգի 5-ից 7-րդ կետերով սահմանված ընթացակարգով` արտահերթ հրավիրված նիստով:

11. Զինվորական ծառայության ընթացքում մարզական վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:»:

 

 

Հավելված 2

Պաշտպանության նախարարի

2019 թ. հուլիսի 1-ի
N 7-Ն
հրամանի

 

 

«Հավելված N 9

Պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի
N 8-Ն
հրամանի

 

ԿԱՐԳ

 

«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի և ժամի, համալրման ենթակա հաստիքների քանակի մասին, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Տարածքային զինկոմիսարիատները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:

3. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

 1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

4. Զորակոչիկը մրցույթին մասնակցում է անձը հաստատող փաստաթղթով, առկայության դեպքում իր մոտ ունենալով` աշխատանքային կրճատ գործունեությունը (ռեզյումե), կատարած աշխատանքների օրինակներ, և այլ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագրեր):

5. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթին կարող են ներկա գտնվել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև մրցույթը սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

6. Մրցույթի արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Արձանագրությունը պաշտպանության նախարարի հաստատմանը ներկայացվում են մրցույթի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է:

7. Մրցույթն անցկացվում է 2 փուլով: Մրցույթի առաջին փուլ. մասնագիտական քննություն հարցազրույց` բանավոր: Մրցույթի երկրորդ փուլ. գործնական առաջադրանքի կատարում` ըստ մասնագիտությունների:

8. Մրցույթի առաջին փուլում զորակոչիկները գնահատվում են 20-բալանոց գնահատման սանդղակով՝ հետևյալ մասնագիտություններով.

1) լրագրություն՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. բանավոր և գրավոր հայերենի իմացություն՝ մինչև 4 բալ,

գ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

դ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

ե. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

զ. լրագրողական նյութ պատրաստելու և խմբագրելու հմտություն՝ մինչև 4 բալ,

է. Microsoft Word ծրագրի իմացություն՝ մինչև 2 բալ.

2) օպերատորական արվեստ՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

ե. Canon EOS 5D Mark IV տեսախցիկի տիրապետում՝ մինչև 3 բալ,

զ. Sony PXW-X200 XDCAM տեսախցիկի տիրապետում՝ մինչև 3 բալ,

է. DJI Phantom 4 Advanced սարքավորման տիրապետում՝ մինչև 2 բալ,

ը. GoPro HERO 6 տեսախցիկի տիրապետում՝ մինչև 2 բալ.

3) հեռուստամոնտաժ՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

ե. Adobe Premiere pro ծրագրի իմացություն՝ մինչև 3 բալ,

զ. Final Cut pro ծրագրի իմացություն՝ մինչև 3 բալ,

է. Adobe After Effects ծրագրի իմացություն՝ մինչև 2 բալ,

ը. Adobe Photoshop ծրագրի իմացություն՝ մինչև 2 բալ.

4) ցանցային/համակարգչային ադմինիստրացիա՝

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն՝ մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ՝ մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ՝ մինչև 3 բալ,

ե. օպերացիոն համակարգեր` մինչև 5 բալ,

զ. երթուղիչների, կոմուտատորների աշխատանք` մինչև 5 բալ:

9. Առաջին փուլի արդյունքներով համապատասխան մասնագիտությունով 12 և ավելի բալ հավաքած զորակոչիկները անցնում են երկրորդ փուլ: Մրցույթի երկրորդ փուլում զորակոչիկները գնահատվում են 50-բալանոց գնահատման սանդղակով` հետևյալ մասնագիտություններով.

1) լրագրություն՝

ա. լրագրողական նյութի պատրաստում՝ մինչև 10 բալ,

բ. հեռուստառեպորտաժի պատրաստում՝ մինչև 10 բալ,

գ. հաղորդավարական խոսք՝ մինչև 10 բալ,

դ. հարցազրույցի կազմակերպում և վարում՝ մինչև 10 բալ,

ե. աշխատանք Microsoft Word ծրագրով՝ մինչև 10 բալ.

2) օպերատորական արվեստ՝

ա. աշխատանք Canon EOS 5D Mark IV տեսախցիկով՝ մինչև 10 բալ,

բ. աշխատանք Sony PXW-X200 XDCAM տեսախցիկով՝ մինչև 10 բալ,

գ. կադրի որակ և գեղարվեստական մտածողություն՝ մինչև 10 բալ,

դ. աշխատանք DJI Phantom 4 Advanced սարքավորման՝ մինչև 5 բալ,

ե. աշխատանք GoPro HERO 6 տեսախցիկով՝ մինչև 5 բալ,

զ. ձայնային որակական ապահովում՝ մինչև 5 բալ,

է. տաղավարային լույսերի տեղադրում՝ մինչև 5 բալ.

3) հեռուստամոնտաժ՝

ա. աշխատանք Adobe Premiere Pro ծրագրով՝ մինչև 10 բալ,

բ. աշխատանք Final Cut Pro ծրագրով՝ մինչև 10 բալ,

գ. ռեժիսորական մտածողություն՝ մինչև 10 բալ,

դ. աշխատանք Adobe After Effects ծրագրով՝ մինչև 5 բալ,

ե. աշխատանք Adobe Photoshop ծրագրով՝ մինչև 5 բալ,

զ. երաժշտական ձևավորում՝ մինչև 5 բալ,

է. գրաֆիկական լուծումներ՝ մինչև 5 բալ.

4) ցանցային/համակարգչային ադմինիստրացիա՝

ա. MacOs և Windows օպերացիոն համակարգերի իմացություն և սպասարկում՝ մինչև 20 բալ,

բ. սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր՝ մինչև 10 բալ,

գ. TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն) իմացություն` մինչև 10 բալ,

դ. երթուղիչների և կոմուտատորների, Firewall-ների աշխատանքի իմացություն` մինչև 10 բալ:

10. Մրցույթի յուրաքանչյուր փուլում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է համապատասխան մասնագիտությունից նշանակված գնահատականների հանրագումարով: Զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մրցույթի երկու փուլերով համապատասխան մասնագիտությունից նշանակված գնահատականների հանրագումարի միջին թվաբանական գումարով:

11. Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին` իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երկու փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները՝ ըստ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համապատասխան մասնագիտությունով համալրման ենթակա հաստիքների քանակի:

12. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա կազմում է այն զորակոչիկների անվանացուցակը, ովքեր իրավունք են ստացել զինվորական ծառայության նշանակվելու «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում և ներկայացնում է պաշտպանության նախարարի հաստատմանը:

13. Զինվորական ծառայության ընթացքում «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:»: