Գլխավոր տեղեկություն
Համար
N 425-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.07.2019-16.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.07.15/17(653) Հոդ.167
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.06.2019
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունիսի 2019 թ.
ք. Երևան

N 425-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 397-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «12.1» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի պետական գրանցման վկայականի լրացման կանոնները` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի պետական գրանցման վկայականը հանդիսանում է խիստ հաշվառման ենթակա փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետությունում պատրաստվում է տպագրական եղանակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված և ձևաթղթի պաշտպանվածության մակարդակին առնչվող պահանջներին համապատասխան, ունի պաշտպանվածության 4 աստիճան, այդ թվում տպագրական համար:

4. Սահմանել, որ սույն հրամանի ուժի մեջ մտնելու պահին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի համապատասխանության գնահատման նպատակով ձևավորված պետական գրանցման ենթակա արտադրանքի պետական գրանցման վկայականները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

5. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել սույն հրամանի հավելվածով հաստատված պետական գրանցման վկայականի տպագրությունը և համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումը:

6. Սահմանել, որ գրանցման վկայականի տրամադրվող համարի 1-ին խմբի լրացման համար հիմք ընդունել երկրի երկնիշ կոդը Հայպետստանդարտի 1999 թվականի մարտի 2-ի «Երկրների անունների դասակարգիչը հաստատելու մասին» թիվ 3-99 հրամանը:

7. Սահմանել, որ գրանցման վկայականի տրամադրվող համարի 2-րդ խմբի լրացման համար հիմք ընդունել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016 թ. նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ հաստատելու մասին» թիվ 1209-Ն հրամանով հաստատված ՀՀ վարչատարածքային բաժանման միավորները:

8. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել գրանցման վկայականի տրամադրվող համարի 3-րդ խմբի լրացման համար կազմակերպության երկնիշ՝ թվատառային կոդի տրամադրումը տարածաշրջանի համար յուրահատուկ (01-99 թվերով և ռուսերեն АА-ЯЯ մեծատառերով, հնարավոր է նաև տառաթվային համադրությամբ` տեղեկացնելով միասնական ռեեստրին):

9. Առաջարկել ՀՀ համապատասխանության գնահատման մարմիններին` գրանցման վկայականի տրամադրվող համարի 4-րդ խմբի լրացման համար սահմանել տվյալ կազմակերպության համար յուրահատուկ աշխատանքային տեղի երկնիշ կոդը, որը ձևավորվում է կազմակերպության շրջանակներում:

10. Սահմանել, որ արտադրանքի պետական գրանցման կարգն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի «Արտադրանքի պետական գրանցման վկայականի մասին» N 80 որոշմամբ, կամ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

11. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի ապրիլի 27-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման վկայականի միասնական ձևը հաստատելու մասին» N 397-Ն հրամանը:

12. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

13. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Ա. Կարապետյանին:

 

Տ. Խաչատրյան

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2019 թվականի հունիսի 21-ի N 425-Ն հրամանի

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_20639

 

Ներմուծեք նկարագրությունը_20641

Ներմուծեք նկարագրությունը_20642

 

Ներմուծեք նկարագրությունը_20643

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2019 թվականի հունիսի 21-ի N 425-Ն հրամանի

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող արտադրանքի պետական գրանցման վկայականի (այսուհետ` վկայական, պետական գրանցում) ձևակերպման կանոնը:

2. Վկայականը միասնական ձևով ձևակերպվում է Միության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (մարմինների) (կազմակերպությունների, հաստատությունների) (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` համաձայն սույն հրամանի:

3. Պետական գրանցման իրականացման ընթացքում որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը` հանդիսանալով արտադրող կամ վաճառող (ներմուծող) կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչ:

4. Տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, այդ թվում տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված փաստաթղթեր և տեղեկատվություն:

5. Լիազոր մարմինը.

1) ընդունում և գրանցում է հայտը.

2) իրականացնում է տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված պահանջներին համապատասխան հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության փորձաքննություն (տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում).

3) ձևակերպում և տրամադրում է վկայական:

6. Վկայականի ձևակերպման նպատակով լաբորատոր հետազոտություններն (փորձարկումներն) իրականացվում են ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից (այսուհետ` փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ):

7. Լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի նմուշառումն իրականացվում է փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից (եթե տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) այլ բան նախատեսված չէ):

Լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար Միության մաքսային տարածքից դուրս արտադրված արտադրանքի նմուշները (նմուշառումները) ներկայացվում են արտադրողի (արտադրողի լիազոր ներկայացուցչի) ուղեկցող նամակով և փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) հետ կնքված պայմանագրի պատճենի հավելվածով կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) նամակով:

Սուրհանդակային եղանակով ներկայացված արտադրանքի նմուշները (նմուշառումները) և ապրանքաուղեկցող փաստաթղթերի պատճեններն ընդունվում են առանց «Ներմուծումը թույլատրված է» գրառմամբ:

8. Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիազոր մարմնի կողմից՝ հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության փորձաքննության դրական արդյունքների, այդ թվում արտադրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների` տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված պահանջներին համապատասխան արդյունքների հիման վրա (տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում)):

9. Արգելվում է տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) չնախատեսված այլ փաստաթղթեր ներկայացնելը (տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում):

10. Վկայականի ձևակերպման նպատակով լիազոր մարմնին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալների և տեղեկատվության հավաստիության պատասխանատվությունը կրում է հայտատուն:

11. Սույն կանոնի 4-րդ կետով սահմանված և օտար լեզվով կազմված փաստաթղթերի թարգմանությունները վավերացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Վկայականի ձևակերպման նպատակով լիազոր մարմնին ներկայացվող փաստաթղթերը և տեղեկատվությունը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նման պահանջի առկայության դեպքում):

13. Վկայականի ձևակերպումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում.

1) տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության.

2) սույն կանոնի 3-րդ կետով սահմանված պահանջներին հայտատուի անհամապատասխանության.

3) տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված փաստաթղթերի և տեղեկատվության ոչ ամբողջական (թերի), ինչպես նաև ոչ հավաստի տեղեկատվություն ներառող փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման.

4) տեխնիկական կանոնակարգում (տեխնիկական կանոնակարգերում) այն նորմերի բացակայության, որոնք սահմանում են, որ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի որոշակի տեսակի համապատասխանությունը կարող է հավաստվել պետական գրանցման ձևով.

5) լիազոր մարմնին արտադրանքի արտադրման, շրջանառության և սպառման (օգտագործման) ընթացքում մարդու առողջության և նրա շրջակա միջավայրի վրա արտադրանքի վնասակար ազդեցության դեպքերի մասին հավաստի տեղեկատվության ներկայացման` ուղղորդելով Հայաստանի Հանրապետությանը միջազգային կոնվենցիայի և պայմանագրի միացման շրջանակներում:

14. Վկայականի ձևակերպման մերժման մասին որոշումը` մերժելու պատճառների հիմնավորմամբ (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով) հայտն ընդունման պահից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից ուղարկվում է հայտատուին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

Անդամ-պետությունների լիազոր մարմինների, ինչպես նաև Հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ:

15. Լիազոր մարմնի կողմից վկայականի տրամադրումն իրականացվում է հայտը և կից փաստաթղթերի փաթեթը ստանալու պահից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում (եթե տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) այլ բան նախատեսված չէ):

16. Վկայականը լրացվում է ռուսերենով և հակառակ կողմը հայերենով` էլեկտրոնային տպագրական սարքավորումների կիրառմամբ:

17. Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև արտադրանքի արտադրման գործընթացի իրականացման վայրի հասցեն (բացառությամբ պետության անվանումը) և արտադրանքի նշանակությունը (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

18. Վկայականը գործում է տրամադրման պահից արտադրանքի արտադրման և Միության տարածք արտադրանքի ներմուծման ամբողջ ընթացքում և մինչև Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի ամբողջ ծավալով իրացումը (հաշվի առնելով արտադրողի կողմից նախատեսված դրա պիտանելիության (պահպանման) ժամկետը) եթե այլ բան նախատեսված չէ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով):

19. Վկայականի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (վկայականի բնօրինակում բացակայում է դաշտերի համարակալումը):

20. Վկայականում նշվում է հետևյալը.

1) 1-ին դաշտում` 4 տողով լրացված գրառումներ հետևյալ հաջորդականությամբ.

1-ին տողը` «Եվրասիական տնտեսական միություն»

2-րդ տողը` լիազոր մարմնի ամբողջական անվանումը

3-րդ տողը` «ՎԿԱՅԱԿԱՆ»

4-րդ տողը` «արտադրանքի պետական գրանցման մասին».

2) 2-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը նշվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում:

3) 3-րդ դաշտում` վկայականի տրամադրման ժամկետը և գրանցման համարը.

Գրանցման համարը ձևակերպվում է հետևյալ կարգով.

XX.XX.XX.XX.XXX.X.XXXXXX.XX.XX

 1 2 3 4 5 6 7 8 9

1) 1-ին խումբը երկրի տառային երկնիշ կոդն է (AM - Հայաստան Հանրապետություն)` երկրների դասակարգիչներին համապատասխան.

2) 2-րդ խումբը երկրի տարածաշրջանի թվային երկնիշ կոդն է (01-ից 99-ը)` ձևավորված ՀՀ օրենսդրությանը համապատասխան.

3) 3-րդ խումբը լիազոր մարմնի թվային և/կամ տառային կոդն է` ձևավորված ՀՀ օրենսդրությանը համապատասխան (կիրառելով ռուսերեն АА-ЯЯ տառերը և 01-99 թվերը, տառաթվային համադրությամբ)

4) 4-րդ խումբը լիազոր մարմնում աշխատանքային վայրի թվային երկնիշ կոդը (կոդը սահմանվում է լիազոր մարմնի կողմից).

5) 5-րդ խումբն արտադրանքի թվային եռանիշ կոդն է.

001

օծանելիքակոսմետիկական արտադրանք.

002

ախտահանող, միջատասպան (դեզինսեկցիոն) և կրծողասպան (դեռատիզացիոն) միջոցներ (կենցաղում, բուժկանխարգելիչ հաստատություններում և այլ օբյեկտներում օգտագործման համար) (բացի անասնաբուժության մեջ օգտագործվողներից)).

003

սննդամթերքում կենսաբանական ակտիվ հավելումներ.

004

դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք.

005

մանկական սննդամթերք, այդ թվում մանկական խմելու ջուր.

006

հանքային բնական, սեղանի բուժիչ, բուժիչ, շշալցված խմելու ջուր.

007

մարզիկների, հղի և կերակրող կանանց սննդի համար նախատեսված սննդամթերք.

008

պոտենցիալ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր և դրանց հիմքով պատրաստված պատրաստուկներ, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց համար (բացի դեղամիջոցներից), բնական կամ արհեստական ծագում ունեցող յուրահատուկ նյութեր (միացություններ), որոնք ունակ են արտադրության պայմաններում օգտագործման, տեղափոխման, վերամշակման, ինչպես նաև կենցաղային պայմաններում անբարենպաստ ազդեցություն ունենալ մարդու և շրջակա միջավայրի վրա.

009

սննդային հավելումներ.

010

սննդային արդյունաբերության համար տեխնոլոգիական աջակցող նյութեր.

011

գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված սննդամթերք.

012

երեխաների և մեծահասակների համար անձնական հիգիենայի պարագաներ.

013

նյութեր, սարքեր, սարքավորումներ և ջրամշակման այլ տեխնիկական միջոցներ՝ խմելու ջրի ջրամատակարարման համակարգում օգտագործման համար.

014

բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ.

015

կենցաղային քիմիայի արտադրանք.

016

հագուստ.

017

էներգետիկ ըմպելիքներ.

018

ալկոհոլային արտադրանք` ներառյալ թույլ ալկոհոլային արտադրանքը և գարեջուրը.

019

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվելու համար նախատեսված միջոցներ (բացառությամբ սպասքի, տեխնոլոգիական սարքավորումների, փաթեթավորումների):

6) 6-րդ խումբ` «R» գրառում - տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում.

7) 7-րդ խումբ` վկայականի ընթացիկ տարում ձևակերպված հերթական վեցանիշ համարը (յուրաքանչյուր տարվա սկզբից համարակալվում է «000001»-ով).

8) 8-րդ խումբ` ամսվա երկնիշ թվային կոդն է (ամսվա հերթական համարը՝ 01-12).

9) 9-րդ խումբ` տարվա թվային երկնիշ կոդն է (տարեթվի վերջին երկու թիվը՝ 00-99):

Վկայականի տրամադրման ժամկետը նշվում է թվային եղանակով` ամսաթիվը - արաբական 2 թվերով (չակերտներում), ամիսը - արաբական 2 թվերով (ամսվա հերթական համարը 01-ից 12-ը), տարեթիվը – արաբական 4 թվերով (նշելով տարվա հապավումը` թ.).

4) 4-րդ դաշտում` արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ`

արտադրանքի անվանում

արտադրանքի անուն (առկայության դեպքում)

արտադրանքի վերաբերյալ տվյալներ` ապահովելով դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) (առկայության դեպքում)

կիրառման ոլորտը, թողարկման ձևը, պահպանման պայմանները, կիրառման եղանակը

փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և նշանակությունը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը:

Արտադրողի կողմից միասնական տեխնիկական պահանջներով, բաղադրիչների միևնույն կազմով, հիգիենիկ բնութագրիչներով, կիրառման ոլորտով, հիգիենիկ նշանակություն չունեցող ոչ էական տարբերություններով արտադրված արտադրանքի մի քանի անունները թույլատրվում են միավորել արտադրանքի մեկ անվանմամբ մեկ Վկայականում.

5) 5-րդ դաշտում` իրավաբանական անձի և արտադրանք արտադրող նրա մասնաճյուղերի (արտադրություն) դեպքում` արտադրողի ամբողջական անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործընթացի իրականացման վայրի հասցեն (եթե տարբեր են հասցեները) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործընթացի իրականացման վայրի հասցեն (եթե տարբեր են հասցեները).

6) 6-րդ դաշտում` իրավաբանական անձի դեպքում` հայտատուի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են), կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, ներառյալ հայտատուի գրանցման կամ հաշվառման համարը (անհատական, նույնականացման), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական գրանցման ընթացքում տրվում է իրավաբանական անձին կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձին.

7) 7-րդ դաշտում` տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը (տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում).

8) 8-րդ դաշտում` տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն (համարի և ժամկետի վերաբերյալ տվյալներ ներառող հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը) և տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող հայտատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր.

9) 9-րդ դաշտում` վկայական (կնքված) տրամադրող լիազոր մարմնի ղեկավարի (լիազոր անձ) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության (ֆաքսիմիլեի) օգտագործումը.

10) 10-րդ դաշտում` վկայականի ձևաթղթի տպագրական համարը, որը դրվում է դրա արտադրման ժամանակ:

21. Վկայականի 4-րդ, 5-րդ և 8-րդ դաշտերում նշված տեղեկատվության ծավալուն լինելու դեպքում այն կարող է ներկայացվել սույն կանոնի 2-րդ կետով սահմանված միասնական ձևին համապատասխան վկայականի հավելվածով:

Տվյալ դեպքում վկայականի համապատասխան դաշտերում արվում է հղում վկայականի հավելվածին` նշելով հավելվածում էջերի քանակը:

Հավելվածը հանդիսանում է վկայականի անբաժանելի մաս: Վկայականի հավելվածի ձևաթուղթը հանդիսանում է խիստ հաշվառման ենթակա փաստաթուղթ, ունի պաշտպանվածության աստիճաններ:

Հավելվածի յուրաքանչյուր էջ համարակալվում է, որի վրա զետեղվում է վկայականի գրանցման համարը, վկայական տրամադրող լիազոր մարմնի ղեկավարի (լիազոր անձ) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), լիազոր մարմնի կնիքը:

22. Չի թույլատրվում վկայականում (վկայականի հավելվածում) սույն կանոններով չնախատեսված տեղեկատվության ներառում, ինչպես նաև բառերի կրճատում և վկայականի տեքստի մեջ ուղղում կատարել:

23. Տրված վկայականների պատճենները նախապատրաստվում են հայտատուի կողմից A4 (210x297մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում): Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուի կողմից վկայականների (տրված) պատճենների նախապատրաստման դեպքում դրանք կարող են հաստատվել ղեկավարի կամ հայտատուի լիազորված անձի կնիքով (առկայության դեպքում) և ստորագրությամբ (նշելով լիազորված փաստաթղթի անվանումը և ռեկվիզիտները):

24. Վկայականը (հավելվածը) առանց լրացուցիչ կամ կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման ենթակա է փոխարինման՝ հետևյալ դեպքերում.

1) վկայականում (հավելվածում) սխալներ (տառասխալներ) հայտնաբերելու,

2) հայտատուի գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության,

3) արտադրանք արտադրողի գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության,

4) արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող նոր իրավական ակտի ընդունման, պայմանով, որ այդպիսի իրավական ակտի ընդունումը չի հանգեցնի արտադրանքի հիգիենիկ անվտանգության և բաղադրության ցուցանիշների, արտադրանքի կազմի և դրա կիրառման ոլորտի փոփոխության:

25. Վկայականի փոխարինման համար պահանջվող ժամանակահատվածում Միության մաքսային տարածքում արտադրանքի շրջանառությունը չի դադարեցվում:

26. Թույլատրվում է վկայականի (հավելվածի) փոփոխություն առանց արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների և փորձագիտական եզրակացությունների կրկնակի պահանջի, եթե անհրաժեշտություն է առաջացել վկայականում (հավելվածում) լրացնել այնպիսի տեղեկատվություն, որոնք չեն առնչվում արտադրանքի անվտանգության ցուցանիշներին, բնակչության առանձին խմբի կողմից սննդամթերքի որոշակի տեսակի կիրառման ցուցումների (հակացուցումների) վերաբերյալ տեղեկատվությանը և հիգիենիկ նշանակություն չունեցող տվյալներին:

27. Լիազոր մարմնի կողմից վկայականի գործողության դադարեցման կամ կասեցման մասին որոշումն ընդունվում է հետևյալ դեպքերում`

սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության.

հայտատուի կողմից արտադրանքի արտադրման և/կամ ներմուծման դադարեցման մասին տեղեկատվության տրամադրման.

այն տեղեկատվության ստացման, որը փաստում է պետական գրանցման ժամանակ հայտատուի կողմից ներկայացված տվյալների ոչ հավաստիությունը:

Վկայականի գործողության կասեցման և դադարեցման մասին որոշումն (գրավոր եղանակով կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) ընդունվելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հայտատուին, անդամ-պետությունների լիազոր մարմնին, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը ներառվում է պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում:

28. Տվյալ վկայականում նշված հայտատուի նախաձեռնությամբ և շնորհիվ փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում) տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով իրականացվում են այն արտադրանքի լաբորատոր լրացուցիչ (կրկնակի) հետազոտությունները (փորձարկումները) և չափումները, որի վկայականի գործողությունը կասեցվել է:

29. Լաբորատոր լրացուցիչ (կրկնակի) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման արդյունքում տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի անհամապատասխանությունը հայտնաբերելու դեպքում ընդունվում է վկայականի գործողության դադարեցման մասին որոշում:

Վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկատվությունը ներառվում է արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում:

Արտադրանքի լաբորատոր լրացուցիչ (կրկնակի) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման արդյունքում ստացված դրական արդյունքների դեպքում վկայական տրամադրող լիազոր մարմինը ընդունում է վկայականի գործողության վերականգնման մասին որոշում: Վկայականի գործողության վերականգնման մասին տեղեկատվությունը ներառվում է արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում:

30. Լիազոր մարմինների միջև սույն կանոնի կիրարկման խնդիրների հետ կապված վեճերի ծագման դեպքում անցկացվում են փոխադարձ խորհրդակցություններ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2020, N 521-Ն 25.06.2020, N 425-Ն
20.09.2019, N 1854-Ն 16.10.2019, N 425-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան