Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.05.02/10(646) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

14 փետրվարի 2019 թ.

N 357-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻԿՄԵԴ» ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001702 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՎԻԿՄԵԴ» բԺշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի փետրվարի 5-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի մայիսի 30-ին «ՎԻԿՄԵԴ» բԺշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001702 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՎԻԿՄԵԴ» բԺշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան