Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (22.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2019
Ստորագրող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 փետրվարի 2019 թ.

ք. Երևան

N 125-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 15-ի N 06/3 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

Ուժը կորցրած ճանաչել.

1. «ԱՐԾԱԹԵ ՍՏՎԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05173 լիցենզիան և լիցենզիայի N 00001-ից N 00010 ներդիրները:

2. Անհատ ձեռնարկատեր ԱՐՍԵՆ ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05359 լիցենզիան և լիցենզիայի N 00002 ներդիրը:

 

Նախարար

Հ. Արշակյան