Գլխավոր տեղեկություն
Համար
N 3021-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.11.01/26(662) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.10.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հոկտեմբերի 2019 թ.

N 3021-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-000837 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ (ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ), ՇՃԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2792-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և անհատ ձեռնարկատեր Վահե Գևորգյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «Անհատ ձեռնարկատեր Վահե Գևորգյանի Առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 20-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-000837 լիցենզիայի արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սերոլոգիական)) տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2792-Ա հրամանը «լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական)» տեսակի մասով ուժը կորցրած ճանաչել:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Վահե Գևորգյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ